跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Order No. 339-N of the Minister of Environment validating the Procedure for maintaining the Spatial Data Fund of the Ministry of Environment and provision of information

颁布于 2024-08-20 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ «20» օգոստոսի 2024 թ. N 339-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
语言
Armenian
类型
条例
国家
亚美尼亚
主题
Environment
关键词
data collection/reporting, access-to-information, special fund

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. Սահմանել շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

  2. 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հ. Սիմիդյան 8/20/2024 «20» օգոստոսի 2024 թ. ք. Երևան Հավելված շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 339-Ն հրամանի ԿԱՐԳ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

  3. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  4. 1. Սույն կարգով կարգավորվում է շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) պահպանման և տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

  5. 2. Ֆոնդը պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:

  6. 2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

  7. 3. Ֆոնդը ներառում է թեմատիկ (գերատեսչական) տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքում:

  8. 4. Ֆոնդը համալրվում և թարմացվում է Նախարարության կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:

  9. 5. Նախարարությունը վարում է Ֆոնդը, այդ թվում՝ դրանում ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, պահպանում, թարմացնում և տրամադրում է դրանք շահագրգիռ անձանց։

  10. 6. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները։

  11. 7. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը պահվում են Նախարարությունում՝ Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:

  12. 8. Նախարարությունն ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։

  13. 9. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիություն՝ էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով:

  14. 10. Նախարարությունն ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով։

  15. 11. Նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին տեղեկատվություն։

  16. 12. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու(ներ):

  17. 13. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:

  18. 3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

  19. 14. Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը տրամադրում է կադաստրի կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշմամբ սահմանած կարգին համապատասխան:

  20. 15. Ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:

  21. 16. Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք։

  22. 17. Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման ստորաբաժանման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները:

  23. 18. Ֆոնդից տեղեկատվությունը հասանելի է Գէոջիսոն (GeoJSON), Կա Էմ Էլ (KML), Շեյփ ֆայլ (Shapefile), Սի Էս Վի (CSV), Կադ (CAD (Դի Վի Ջի (DWG), Դի Էքս Էֆ (DXF) ձևաչափերով՝ OGS WMS, WFS, WCS քարտեզագրական ծառայությունների միջոցով:

  24. 19. Նախարարությունը տեղեկատվությունը տրամադրում է ձև սույն կարգի N 1 ձևին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա:

  25. 20. Նախարարությունը դիմումն ստանալուց հետո թերություններ հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության կողմից նշված թերությունները շտկելու և դիմումի լրամշակված տարբերակը ներկայացնելու համար:

  26. 21. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

  27. 22. Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է՝ 1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում. 2) սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:

  28. 23. Նախարարությունը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները կամ մերժում դրանց տրամադրումը՝ գրավոր տեղեկացնելով մերժման հիմքերի մասին:

  29. 24. Նախարարության գերատեսչական տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևերը ներկայացված են NN 2, 3 ձևերում: Ձև N 1 Շրջակա միջավայրի նախարարին _____________________________________________________-ից դիմողի (ֆիզիկական անձ) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) ______________________________________________________ դիմողի (իրավաբանական անձ) գտնվելու վայրը հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) Դ Ի Մ ՈՒ Մ N ______ Խնդրում եմ տրամադրել _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ Տարածական տվյալներից օգտվելու նպատակը (ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն) Դիմողի (իրավաբանական անձ) վավերապայմանները (ՀՎՀՀ), պաշտոնատար անձի ստորագրությունը Դիմողի (ֆիզիկական անձ) ստորագրությունը ___________________________________ դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը Ձև N 2 ՄԱՏՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ Ստացված նյութի տեսակը բնօրինակի Նյութի Օբյեկտի նյութի (պատճենի, կազմողական ոչնչացումը, Գույ- անվանումը NN տեսակը, այդ թվում` բնօրինակը տեղեկա- արձանա- Ծանոթա- քագրման և (կամ) այլ ը/կ կոորդինա- էլեկտրոնային (հրատարակ- մատյանը գրության գրություն համարը ծածկա- նյութեր տային կրիչի վրա) չական (ֆորմուլյար) համարը և գիրը համակարգը անվանա- բնօրինակը) ամսաթիվը համարը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ձև N 3 ՄԱՏՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ Նյութի կամ տվյալի տեսակը Տրամադրման Դիմողի Դիմողի օրը, NN Դիմումի անունը, նյութի կամ Ծանոթա- վավերա- չափի գույքագրման ստացողի ը/կ համարը ազգանունը տվյալի քանակը գրություն պայմանները միավորը համարը ստորա- (անվանումը) անվանումը գրությունը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական:

Order No. 339-N of the Minister of Environment validating the Procedure for maintaining the Spatial Data Fund of the Ministry of Environment and provision of information · Nelum