跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Order No. 335-N of the Minister of Environment validating the List of game species authorized for hunting, setting hunting quotas and hunting periods

颁布于 2024-08-19 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ «19» օգոստոսի 2024 թ. N 335-Ն Հ Ր Ա Մ Ա Ն 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
语言
Armenian
类型
条例
国家
亚美尼亚
主题
Wild species and ecosystems
关键词
management/conservation, wild fauna, allocation/quota, hunting/capture, hunting authorization/permit fee, game, birds, contracts, enforcement/compliance, hunting authorization/permit

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. Սահմանել. 1) 2024-2025 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի, 2) 2024-2025 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:

  2. 2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

  3. 3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

  4. 4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

  5. 5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հ. Սիմիդյան 8/19/2024 «19» օգոստոսի 2024 թ. ք. Երևան Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի օգոստոսի 19-ի N 335-Ն հրամանի ՑԱՆԿ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ Հ/Հ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  6. 1. Լոր 2024 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 111300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  7. 2. Քարակաքավ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 18220 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  8. 3. Թխակապույտ 2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15- աղավնի ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 43500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  9. 4. Անտառային 2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15- աղավնի ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1050 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  10. 5. Կռնչան բադ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 25000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  11. 6. Սուլող մրտիմն 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  12. 7. Սև փարփար 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 35000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  13. 8. Եղեգնահավ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 9000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  14. 9. Մորակտցար 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  15. 10. Նապաստակ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  16. 11. Փորսուղ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 27-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 140 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), 12. Քարակզաքիս 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025

  17. 12. Քարակզաքիս 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 345 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  18. 13. Վայրի խոզ 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 29-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

  19. 14. Աղվես 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2024 թվական: Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան

Order No. 335-N of the Minister of Environment validating the List of game species authorized for hunting, setting hunting quotas and hunting periods · Nelum