跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Order No. 31-N of the Minister of Environment determining the List of species authorized for recreational fishing, quantities thereof and fishing periods

颁布于 2024-01-24 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ 24 հունվարի 2024 թ. N 31-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
语言
Armenian
类型
条例
国家
亚美尼亚
主题
Fisheries and aquaculture, Wild species and ecosystems
关键词
fishery management and conservation, inland fisheries, allocation/quota, non-commercial fishing, fishing gear/fishing method, freshwater fishes, crustaceans, aquatic animals, contracts, management/conservation, wild fauna, hunting/capture

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. Սահմանել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի:

  2. 2. Սահմանել, որ` 1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը. ա. սույն հրամանի հավելվածով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ, բ. սույն հրամանի հավելվածի 1-ից 16-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի հավելվածի 17-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում, 2) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով, 3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ), 4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։

  3. 3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` 1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի հավելվածում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները, 2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը։

  4. 4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի և դրա կատարման ընթացքի լուսաբանումը:

  5. 5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հ. Սիմիդյան «24» հունվարի 2024 թ. ք. Երևան Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հունվարի 24-ի N 31-Ն հրամանի ՑԱՆԿ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ 1. կարմրախայտ 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 1 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի, 2. ծիածանախայտ 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ֆորել առանց որևէ սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ, 3. կովկասյան 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 3 կգ- թեփուղ ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի, 4. սպիտակ ամուր 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի, 5. սև ամուր 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի, 6. կուրի կողակ 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի, 7. կուրի բեղաձուկ 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 4 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի, 8. ճանար 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի, 9. արևելյան 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 3 կգ- տառեխիկ ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի, 10. ծածան 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի, 11. սպիտակ 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ- հաստաճակատ ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի, 12. խայտաբղետ 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 5 կգ- հաստաճակատ ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի, 13. արծաթափայլ 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 10 կարաս կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի, 14. մուրծա 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 2 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի, 15. բրամ 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 2 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ ավելի, 16. լոքո 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 8 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի, 17. խեցգետին 2024 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, 1 կգ- ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ մայիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։ Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան

Order No. 31-N of the Minister of Environment determining the List of species authorized for recreational fishing, quantities thereof and fishing periods · Nelum