跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Order No. 277-N of the Minister of Environment determining the criteria for designating important bird areas

颁布于 2024-07-12 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԽԱՐԱՐ «12 N 277-Ն «12» հուլիսի 2024 թ. Հ Ր Ա Մ Ա Ն ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
语言
Armenian
类型
条例
国家
亚美尼亚
主题
Wild species and ecosystems
关键词
management/conservation, wild fauna, birds, protection of species, protected area, protection of habitats, biodiversity, data collection/reporting, access-to-information, standards

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. Սահմանել կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

  2. 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հ. Սիմիդյան 7/12/2024 «12» հուլիսի 2024 թ. ք. Երևան Հավելված շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի «12» հուլիսի N 277-Ն հրամանի ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

  3. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  4. 1. Սույն չափորոշիչներով սահմանվում են կարևոր թռչնաբանական տարածքների (այսուհետ՝ ԿԹՏ) առանձնացման և ընտրության առանձնահատկությունները, որոնց մշակման համար հիմք են հանդիսացել «BirdLife International»-ի կողմից սահմանված չափորոշիչները:

  5. 2. ԿԹՏ-ները թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար: Դրանք առաջին հերթին ներառում են. 1) ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների ապրելավայրերը, 2) համեմատաբար մեծ քանակությամբ հազվագյուտ և խոցելի տեսակների (ենթատեսակներ, պոպուլյացիաներ) կուտակման վայրերը, այդ թվում՝ միջազգային և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների, 3) մեծ թվով էնդեմիկ տեսակների ապրելավայրերը, ինչպես նաև այնպիսի տեսակների, որոնց տարածումը սահմանափակվում է մեկ բիոմով (լայնածավալ կենսաբանական համայնք, որը բնութագրվում է որոշակի միջավայրին հարմարեցված բույսերի և կենդանիների բնորոշ տեսակներով: Բիոմները հաճախ բնորոշվում են այնպիսի գործոններով, ինչպիսիք են կլիման, աշխարհագրությունը և բուսականությունը: Բիոմների օրինակներ են արևադարձային խոնավ անտառները, անապատները, մարգագետինները, տունդրաները և օվկիանոսները: Յուրաքանչյուր բիոմ ունենում է իր ուրույն էկոլոգիական պայմանները և տեսակային կազմը), 4) բնադրող, փետրափոխվող, չվող, ձմեռող և այլ թռչնատեսակների խիտ կուտակման վայրերը:

  6. 3. ԿԹՏ-ների սահմանման հիմնական նպատակն է ապահովել թռչունների և կենսաբազմազանության համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի երկարաժամկետ պահպանումը, թռչունների պոպուլյացիաների վերաբերյալ կայուն տվյալների հավաքագրումը, որոնց ընթացիկ և կանոնավոր թարմացումները թույլ են տալիս գնահատել ոչ միայն թռչնատեսակների թվաքանակի փոփոխությունները, այլ նաև ուսումնասիրել թե ինչպես են այդ փոփոխություններն ազդում ԿԹՏ-ի ընդհանուր բնութագրի վրա:

  7. 4. ԿԹՏ-ների ընտրությունն իրականացվում է թռչնաբանական քանակական և որակական չափորոշիչների կիրառմամբ, որոնք հիմնված են թռչունների պոպուլյացիաների չափերի և դրանց փոփոխությունների վերաբերյալ առկա գիտելիքների վրա: Չափորոշիչները պետք է ապահովեն ընտրված ԿԹՏ տարածքների՝ թռչունների պոպուլյացիաների ազգային և միջազգային մակարդակներում պահպանությունը, իսկ դրանց համար սահմանված չափորոշիչները պետք է լինեն համադրելի ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

  8. 5. Սույն հավելվածով առանձնացվում են ԿԹՏ-ների ընտրության չափորոշիչների երկու խումբ՝ ԿԹՏ-ների որոշման միջազգային չափորոշիչներ՝ համաձայն Աղյուսակ N 1-ի և ԿԹՏ- ների որոշման տարածաշրջանային չափորոշիչներ՝ համաձայն Աղյուսակ N 2-ի:

  9. 2. ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

  10. 6. ԿԹՏ-ների միջազգային ստանդարտացված չափորոշիչները նախատեսված են միջազգային նշանակության ԿԹՏ-ների նույնականացման համար («A» մակարդակի չափորոշիչներ): Միջազգային նշանակության ԿԹՏ-ների առանձնացման հիմնական նպատակն է դրանցում գտնվող կենսունակ պոպուլյացիաների պահպանությունը, այդ թվում՝ դրանց միջև ստեղծված ցանցում, որտեղ մեկ վայրում տեսակների պոպուլյացիաների գոյատևումը կարող է կախված լինել այլ վայրերում նույն պոպուլյացիաների պահպանումից (օրինակ՝ չվող թռչունների դեպքում՝ միգրացիոն ուղիների զբաղեցրած տարածքները): Աղյուսակ N 1 Կարևոր թռչնաբանական տարածքների միջազգային չափորոշիչները Չափորոշիչի Կատեգորիան Նշումներ նկարագիրը «А1»` Հայտնի է կամ Տեղանքը համապատասխանում է, Միջազգայնորեն ենթադրվում է, որ եթե հայտնի է կամ ենթադրվում է, որ վտանգված այդ տարածքում այնտեղ առկա է այնպիսի թռչնատեսակներ: պարբերաբար թռչնատեսակների պոպուլյացիա, ապրում է ամբողջ որոնք Բնության պահպանության աշխարհում միջազգային միության (IUCN) անհետացման Կարմիր ցուցակում, ինչպես նաև ՀՀ եզրին գտնվող կենդանիների Կարմիր գրքում նշված թռչնատեսակների են որպես կրիտիկական, վտանգված զգալի կամ խոցելի: քանակություն: «А2»` Տարածման Հայտնի է կամ Տարածման սահմանափակ արեալով սահմանափակ ենթադրվում է, որ թռչնատեսակներ են համարվում այն արեալով տվյալ տարածքում տեսակները, որոնց միջազգային թռչնատեսակներ: առկա է մակարդակով տարածման արեալի տարածման մակերեսը փոքր կամ հավասար է սահմանափակ 50000 կմ2-ին: Առաջարկվում է, որ արեալով առնվազն տարածման սահմանափակ 2 թռչնատեսակի արեալով առնվազն 2 տեսակների պոպուլյացիա: պոպուլյացիաները տեղանքի մակարդակում կազմեն իրենց միջազգային պոպուլյացիայի առնվազն 1%-ը կամ ավելին: Այս չափորոշիչը կիրառելի է ինչպես բնադրող տեսակների բազմացման արեալների, այնպես էլ դրանցից դուրս գտնվող տարածքների համար: «А3»` բիոմով Հայտնի է կամ Թռչնատեսակների բիոմով սահմանափակված ենթադրվում է, որ սահմանափակված թռչնատեսակներ: տվյալ տարածքում խմբավորումներն ընդհանուր առկա է բաշխվածությամբ տեսակի խմբեր տեսակային են, որոնք հիմնականում կամ խմբերի էական ամբողջությամբ հանդիպում են կուտակում, որոնց (բազմանում են) որոշակի բիոմում տարածումը կամ դրա մի հատվածում: Բիոմները հիմնականում կամ սահմանվում են Բնության ամբողջապես համաշխարհային հիմնադրամի սահմանափակված (WWF) բիոմների դասակարգմամբ: է մեկ բիոմով: Հաճախ շատ բիոմների սահմաններում գտնվող տարբեր էկոհամակարգերում հանդիպում են մեծ թվով տեսակներ, որոնց տարածման արեալները սահմանափակված են այդ բիոմներով, հետևապես՝ ԿԹՏ-ների ցանցերը պետք է ընտրվեն հաշվի առնելով համապատասխան բոլոր տեսակների հնարավորին չափ ներկայացվածությունը ապահովելու հանգամանքը: Այն տարածաշրջաններում, որտեղ ԿԹՏ- ների ընտրության համար առկա չէ բավարար տեղեկատվություն՝ վերջիններիս կարելի է ընտրել՝ կիրառելով որոշակի տարածքների սահմաններում գտնվող ցուցիչ կենսամիջավայրերի ինչպես նաև բիոմով սահմանափակված տեսակների առկայության վերաբերյալ սահմանափակ տեղեկատվությունը: Հարկ է նշել, որ շատ բիոմներ հատում են պետական սահմանները, նման դեպքերում՝ ԿԹՏ-ների ազգային ցանցն ընտրվում է համապատասխան թռչնատեսակի կամ տեսակների՝ յուրաքանչյուր երկրում պատշաճ կերպով ներկայացվածության հանգամանքը հաշվի առնելով: Այսպիսով՝ բիոմ-տարածքները պահանջում են, որ ԿԹՏ-ների ցանցերը հաշվի առնեն ինչպես բիոմի տարածքի աշխարհագրական առանձնահատկությունները, այնպես էլ դրանք հատող պետական սահմաններն ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով բիոմով սահմանափակված և տվյալ երկրի սահմաններում գտնվող բիոմի տեսակների քանակի 30%-ը կամ կենսատարածաշրջանով սահմանափակված 5 տեսակի առկայությունը: «А4»` Հայտնի է կամ Տարածքները կարելի է որակավորել՝ Թռչնատեսակների ենթադրվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, խիտ կուտակման տեղանքում թե սահմանափակ տարածքներ: կանոնավոր կամ ժամանակահատվածում արդյո՞ք կանխատեսելի այդ տարածքում միաժամանակ կամ հիմունքներով գումարային առումով գերազանցվել հավաքվում է մեկ են շեմային ցուցանիշները: կամ մի քանի Արդյունքում՝ չափորոշիչում հաշվի է թռչնատեսակների առնվում թռչունների արագ համաշխարհային տեղաշարժի հետ կապված պոպուլյացիայի հնարավոր իրավիճակները (օրինակ՝ առնվազն 1%-ը չվող ցամաքային թռչունների կամ դրանից տեղաշարժը): ավելին:

  11. 3. ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

  12. 7. ԿԹՏ-ների տարածաշրջանային չափորոշիչների միասնական համակարգը ներառում է. 1) Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար՝ նախկինում կիրառված տարածաշրջանային չափորոշիչները, որոնք շարունակում են կիրառվել միայն այս երկու տարածաշրջաններում (B1b, B2a), 2) չափորոշիչներ, որոնք նախկինում եղել են «A1 և A4» միջազգային չափանիշների մի մասը, սակայն 2009 թվականին «BirdLife International» միջազգային կազմակերպության խորհրդի որոշումից հետո տեղափոխվել է տարածաշրջանային մակարդակ։ Աղյուսակ N 2 Կարևոր թռչնաբանական տարածքների տարածաշրջանային չափորոշիչները Չափորոշիչի Կատեգորիան Ենթակատեգորիա Նշումներ նկարագիրը «B1» «B1a» Վտանգված Այս վայրերում Չափորոշիչը Պահպանության տեսակներ: պարբերաբար նախկինում առումով հանդիպում են զգալի ներառված է եղել մտահոգություն քանակությամբ «A1» առաջացնող տեսակներ, որոնք կատեգորիայում, տեսակներ: դասակարգվում են ներկայումս այն որպես վտանգված: չունի միջազգային նշանակություն: «B1b» Տվյալ տարածքը Նախկինում Տարածաշրջանում երկրում օգտագործվել է պահպանության ամենակարևորներից B3 չափորոշիչը: անբարենպաստ մեկն է Այս չափորոշիչը կարգավիճակ ունեցող տարածաշրջանում կիրառելի է միայն տեսակներ: անբարենպաստ Եվրոպայում և պահպանության Մերձավոր կարգավիճակ ունեցող Արևելքում։ տեսակների համար, սակայն նրա միջազգային տիրույթը կենտրոնացած է այդ տարածաշրջանում, հետևաբար՝ նպատակահարմար է օգտագործել կենսամիջավայրերի պահպանության վրա հիմնված մոտեցումը: «B2» Տեսակներ, «B2a» Պահպանման Այս տեղանքը երկրում Նախկինում «B3» որոնց տարածման բարենպաստ ամենակարևորներից կատեգորիա: Այս արեալի մեծ մասը կարգավիճակ ունեցող մեկն է այնպիսի չափորոշիչը սահմանափակված տեսակներ, որոնք տեսակների համար, կիրառելի է միայն է մեկ սակայն կենտրոնացած որոնք Եվրոպայում և տարածաշրջանով: են մեկ տարածաշրջանում Մերձավոր տարածաշրջանում: պահպանության Արևելքում։ բարենպաստ կարգավիճակ ունեն, սակայն դրա միջազգային տիրույթը կենտրոնացած է այս տարածաշրջանում, հետևաբար նպատակահարմար է տեղանքի վրա հիմնված պահպանման մոտեցման կիրառումը: «B3» «B3a» Հայտնի է կամ Այս չափորոշիչը Տարածաշրջանային Տարածաշրջանային ենթադրվում է, որ միավորում է նշանակության առումով կարևոր տվյալ տարածքում նախկին՝ A4i, B1i, տեսակների խմբեր: տեսակների խմբեր, պարբերաբար ապրում B1ii և B1iii կենսաշխարհագրական և կուտակվում է ջրլող (Եվրոպա), պոպուլյացիաներ: և բնադրող ծովային ինչպես նաև B1i թռչունների կամ այլ և B1iii (Մերձավոր տեսակների արևելք) կենսաշխարհագրական կատեգորիաները: կամ այլ տիպի պոպուլյացիայի 1%-ը կամ ավելին: (B3b) Հայտնի է կամ Նախկինում Տարածաշրջանային ենթադրվում է, որ այս ներառվել է A4 առումով բազմատեսակ տարածքում (A4iii) խմբերի նշանակալի սովորաբար ապրում է կատեգորիայում: կուտակումներ: 20,000 և ավել ջրային թռչունների կամ 6,700 և ավել զույգ ծովային թռչունների մեկ կամ մի քանի տեսակներ: «B3c» Հայտնի է կամ Այս չափորոշիչը Տարածաշրջանային ենթադրվում է, որ այս միավորում է առումով նշանակալի Տարածքը նախկին՝ A4iv և խմբավորումներ «նեղ գերազանցում է «Նեղ B1iv (Եվրոպա), հատվածներ»: հատվածներում» ինչպես նաև B1iv միգրացվող (Մերձավոր տեսակների համար արևելք) սահմանված շեմերը: կատեգորիաները: Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական: Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան