跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Order No. 238-N of the Minister of Agriculture validating the Regulation on Armenian Brandy Committee

颁布于 2015-11-03 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱ ՅԱ ՍՏԱ ՆԻ ՀԱ ՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱ Ն ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 3 նոյ եմբերի 2015 թ . N 238-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈ ՆՅԱԿՆԵ ՐԻ ՀԱՄՏ Ե Ս ԱՅԻ Ն ՀԱՆՁՆԱԺՈ ՂՈ Վ Ի ԳՈ ՐԾՈ Ւ ՆԵ Ո Ւ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍ Տ ԱՏ Ե ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
语言
Armenian
类型
条例
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Food and nutrition
关键词
institution, viticulture/oenological practices, fraud, consumer protection, food safety and quality, governance

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. Համարը Համարը N 238-Ն Տ եսակը Տ եսակը Հիմնական Տ իպը Տ իպը Հրաման Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀԳՏ 2015.11.16/27(539) Հոդ.320 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը Գյուղատնտեսության նախարար Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 03.11.2015 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը Գյուղատնտեսության նախարար Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 03.11.2015 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 26.11.2015 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ ՀՀ ԳՅՈՒ ՂԱՏ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆՀՀ ԳՅՈՒ ՂԱՏ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գրանցված է»«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից 10 նոյեմբերի 2015 թ. Պետական գրանցման թիվ 10615447 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 3 նոյեմբերի 2015 թ.3 նոյեմբերի 2015 թ. N 238-ՆN 238-Ն Հ Ր Ա Մ Ա ՆՀ Ր Ա Մ Ա Ն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 867-Ն որոշման 2 րդ կետով. Հրամայում եմ`Հրամայում եմ` 1. Հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գ. Ղազարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: 3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին: 4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ս. ԿարապետյանՍ. Կարապետյան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 1/5 https://pdf.arlis.am/101596 https://www.arlis.am Հա վել վա ծՀա վել վա ծ ՀՀ գյուղա տ նտ եսությա ն նա խա րա րիՀՀ գյուղա տ նտ եսությա ն նա խա րա րի 2015 2015 թվա կա նիթվա կա նի նոյեմբ երի 3- նոյեմբ երի 3- իի N 238-N 238- ՆՆ հրա մա նիհրա մա նի ԿԿ ԱԱ ՐՐ ԳԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ I. I . ԸՆԴՀԱՆՈՒ ՐԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐԴՐՈՒ ՅԹ ՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում է հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը: 2. Հանձնաժողովն իրականացնում է հայկական կոնյակների իսկության հավաստման և նույնականացման նպատակով հայկական կոնյակների ընտրված նմուշների զգայորոշման ցուցանիշների համտեսում և տալիս եզրակացություն: 3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բարձր մասնագիտական որակավորում, գինեգործության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ և հմտություն ունեցող մասնագետներ: Հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անդամից: 4. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի քարտուղարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) ներկայացուցիչը: 5. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի կազմից, Հանձնաժողովի որոշմամբ, բաց քվերակությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: II .II . ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԻՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԽՆԴԻՐՆԵՐԸԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎԵՎ ՆՊԱՏ ԱԿՆԵՐԸՆՊԱՏ ԱԿՆԵՐԸ 6. Հանձնաժողովի խնդիրներն ու նպատակներն են համտեսի միջոցով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը, հայկական կոնյակների իսկության մասին հավաստումը: III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԱՇԽԱՏ ԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ՄԸIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԱՇԽԱՏ ԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ՄԸ 7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: 8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: 9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք: 10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը: 11. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ Հանձնաժողովի նախագահի համապատասխան հանձնարարական տալու անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահն ընտրվում է նիստին մասնակցող անդամների կողմից՝ անդամներից մեկը: Հանձնաժողովի նախագահի ձայնը դառնում է վճռորոշ: 12. Հանձնաժողովի նախագահը` 1) հրավիրում է Հանձնաժողովի նիստեր, 2) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները, 3) վարում է Հանձնաժողովի նիստերը, 4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ: 13. Հանձնաժողովի քարտուղարը` 1) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները, 2) իրականացնում է Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի նախապատրաստումը, 3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին, 4) ներկայացնում է Ծառայության պետին և այլ մարմիններին ու կազմակերպություններին համտեսի արդյունքների հիման վրա տրված Հանձնաժողովի եզրակացությունը, 5) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 2/5 IV. ՀԱՄՏ ԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒ ՄԸIV. ՀԱՄՏ ԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒ ՄԸ 14. Հանձնաժողովի նիստից առաջ Ծառայության պատասխանատու աշխատողի կողմից կատարվում է Հանձնաժողովին ներկայացվելիք նմուշների ծածկագրում` ապահովելով գաղտնիությունը: Յուրաքանչյուր նմուշ պիտակազերծվում և փաթեթավորվում է, կազմվում է ծածկագրման ակտ, որում նշվում է` 1) նմուշի նշաթիվը, 2) արտադրանքի անվանումը և խմբաքանակը, 3) նմուշառման ակտի համարը և թվականը, կնիքի պահպանվածությունը, նմուշի վիճակը: Ծածկագրման ակտը ծրարվում, կնքվում և հանձնվում է Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին և բացվում է միայն համտեսման ավարտից և արդյունքների քննարկումից հետո: 15. Համտեսին ներկայացվող նմուշների փաստացի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հայկական կոնյակների համար նախատեսված ջերմաստիճանային ցուցանիշին (18-200C): 16. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են հատուկ կահավորված սենյակում, որտեղ յուրաքանչյուր համտեսողի աշխատատեղը մեկուսացվում է շրջապատող մասնակիցներից և ապահովված է բավարար լուսավորությամբ: Համտեսման սրահում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-200C, բացառվում է օտար հոտերի և հոսանքների առկայությունը: Համտեսման ընթացքում կարծիքների փոխանակում չի թույլատրվում: 17. Հանձնաժողովի մեկ նիստի ժամանակ համտեսի համար առաջարկվող նմուշների քանակը չպետք է գերազանցի 12-ը: 18. Հանձնաժողովի անդամները պետք է ապահովվեն զգայարանները պարբերաբար թարմացնող չեզոք համի ուտեստներով: Համտեսի սեղաններին պարտադիր են համտեսվող նմուշների քանակին համապատասխան համտեսի համար նախատեսված անգույն և թափանցիկ բաժակների և թքամանների առկայությունը: 19. Անհրաժեշտության դեպքում, աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում, Հանձնաժողովը կարող է արտագնա նիստ հրավիրել մեծաքանակ արտադրանմուշ և կուպաժավորված ծավալներ ներկայացնող կազմակերպությունում: 20. Զգայաբանական գնահատականները մասնակիցների կողմից գրանցվում են հայկական կոնյակների համտեսման թերթիկում (Ձև N 1) և հանձնվում նիստը նախագահողին, որը հաշվարկում է դրանց միջին թվաբանականը: Այնուհետև կազմակերպվում է մասնակիցների միջև տպավորությունների, կարծիքների և առաջարկությունների փոխանակում ու քննարկում: Ստացված միջին թվաբանական գնահատականները և քննարկման եզրակացությունները գրանցվում են Հանձնաժողովի ամփոփաթերթիկում (Ձև N 2), որը ստորագրում են Հանձնաժողովի բոլոր մասնակից անդամները: 21. Այն դեպքում, երբ առանձին նմուշների համար հաշվարկված միջին թվաբանական բալերը ցածր են ստացվում, համտեսային ամփոփաթերթիկում արձանագրվում է հատուկ բացասական եզրակացություն և կատարվում է նմուշների ապածածկագրում: 22. Նիստի արդյունքներն ամփոփվում և կազմվում է արձանագրություն, որում ներառվում են` 1) համտեսի անցկացման վայրը և ժամկետը, 2) նիստին մասնակցած Հանձնաժողովի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն), 3) համտեսի նպատակը, 4) համտեսված նմուշների ցանկը` նշելով անվանումը, արտադրող կազմակերպությունը, խմբաքանակը կամ կուպաժը, 5) համտեսված նմուշների միջին բալային գնահատականը, 6) քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից ներկայացված առարկություններն և առաջարկությունները, 7) Հանձնաժողովի եզրակացությունը համտեսի արդյունքների վերաբերյալ: Ձև N 1Ձև N 1 ՀԱՅԿԱԿԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍՄԱՆՀԱՄՏ ԵՍՄԱՆ Թ ԵՐԹ ԻԿԹ ԵՐԹ ԻԿ 20 թ . N 20 թ . N Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամ (մասնակից) Համտեսման վայրը Հայկական կոնյակների գնահատումը (10 բալային համակարգով) ըստ որակի դասակարգման` 1. օրդինար (սովորական)` 3-5 տարեկան - 8.0 բալից ոչ պակաս. 2. հնացրած` 6-7 տարեկան - 8.4 բալից ոչ պակաս. 3. հնացրած բարձր որակի` 8-9 տարեկան - 8.7 բալից ոչ պակաս. 4. հին` 10-20 տարեկան - 9.0 բալից ոչ պակաս. 5. շատ հին` 20-ից ավելի տարեկան - 9.2 բալից ոչ պակաս: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 3/5 Հ/հ Նմուշի անվանումը և/կամ նշաթիվը Թնդու թյունը Հնացման տարիքը Կուպաժի կամ խմբաքանակի քանակը շիշ/հազ. դալ Գնահատվող ցուցանիշները Հատուկ կարծիքը Թափանցիկու թյունը` 0.1-0.5 Գույնը` 0.1-0.5 Փունջը` 1.0-3.0 Համը` 1.0-5.0 Տիպիկու թյունը` 0.1-1.0 Ընդհանուր (ամփոփ) գնահատականը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Ստորագրություն Ձև Ձև N N 22 ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԱՄՓ ՈՓ ԱԹ ԵՐԹ ԻԿՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԱՄՓ ՈՓ ԱԹ ԵՐԹ ԻԿ 20 թ . N 20 թ . N Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամների կողմից կոնյակի նմուշներին տրված գնահատականների (10 բալային համակարգով) արդյունքները և եզրակացությունները: Համտեսման վայրը ժամկետը 20 թ. Հ/հ Հանձնաժողովի անդամներ Ծածկագրեր Ստորագրությունը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 4/5 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Առարկություններ և առաջարկություններ Եզրակացություն Հանձնաժողովի նախագահ` --------------------------- ստորագրությունը անունը, ազգանունը Հանձնաժողովի քարտուղար` -------------------------- ստորագրությունը անունը, ազգանունը http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 5/5

Order No. 238-N of the Minister of Agriculture validating the Regulation on Armenian Brandy Committee · Nelum