Law No. HO-284-N amending Law No. HO-135-N “On food safety”
颁布于 2018-03-30 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
- 语言
- Armenian
- 类型
- 法令
- 组织
- Eurasian Economic Union
- 国家
- 亚美尼亚
- 主题
- Livestock, Food and nutrition, Cultivated plants
- 关键词
- institution, animal health, quarantine, authorization/permit, inspection, registration, international trade, access-to-information, governance, food safety and quality, hygiene/sanitary procedures, certification, transport/storage, plant protection, pesticides, monitoring
- 类别
- *, agriculture
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
Համարը Համարը ՀՕ-284-Ն Տ եսակը Տ եսակը Հիմնական Տ իպը Տ իպը Օրենք Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.477 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 23.03.2018 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 30.03.2018 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 09.04.2018 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը ԾանուցումԾանուցում Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Փ ոփոխողներ և ինկորպորացիաներՓ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ Օ ՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹ ԵՐՔԻ ԱՆՎ Տ ԱՆԳՈՒ Թ ՅԱՆ ՊԵՏ ԱԿԱՆ Վ ԵՐԱՀՍԿՈՂՈՒ Թ ՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀՀՀ Օ ՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹ ԵՐՔԻ ԱՆՎ Տ ԱՆԳՈՒ Թ ՅԱՆ ՊԵՏ ԱԿԱՆ Վ ԵՐԱՀՍԿՈՂՈՒ Թ ՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ ՐԵՆՔՈՒ Մ Փ ՈՓ ՈԽՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒ ՄՆԵՐ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՕ ՐԵՆՔՈՒ Մ Փ ՈՓ ՈԽՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒ ՄՆԵՐ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք ԸՕ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին «ՍՆՆԴԱՄԹ ԵՐՔԻ ԱՆՎ Տ ԱՆԳՈՒ Թ ՅԱՆ ՊԵՏ ԱԿԱՆ Վ ԵՐԱՀՍԿՈՂՈՒ Թ ՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏ ԱՆԻ«ՍՆՆԴԱՄԹ ԵՐՔԻ ԱՆՎ Տ ԱՆԳՈՒ Թ ՅԱՆ ՊԵՏ ԱԿԱՆ Վ ԵՐԱՀՍԿՈՂՈՒ Թ ՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ՈՒ Թ ՅԱՆՀԱՆՐԱՊԵՏ ՈՒ Թ ՅԱՆ Օ ՐԵՆՔՈՒ Մ Փ ՈՓ ՈԽՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒ ՄՆԵՐ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օ ՐԵՆՔՈՒ Մ Փ ՈՓ ՈԽՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒ ՄՆԵՐ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) լիազոր մարմին`լիազոր մարմին` սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.»: Հոդված 2. Հոդված 2. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը «ՊԵՏԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ» բառերով: Հոդված 3.Հոդված 3. Օրենքի 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով. «Հոդված 5.1.Հոդված 5.1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայիՍննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշ ակող լիազոր մարմինըոլորտներում քաղաքականությունը մշ ակող լիազոր մարմինը 1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է համապատասխան նախարարությունը: Հոդված 5.2.Հոդված 5.2. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայիՍննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններբնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցողմատուցող լիազոր մարմինը լիազոր մարմինը http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120950 1/3 https://pdf.arlis.am/120950 https://www.arlis.am 1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է (այսուհետ՝ նաև լիազոր մարմին): 2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետը: 3. Լիազոր մարմինը՝ 1) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն. 2) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ կնքում է հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր. 3) մշակում և իրականացնում է ծրագրեր սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում. 4) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցնում և փոխճանաչում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող սերտիֆիկատները և հավաստագրերը. 5) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է վկայականներ, տեղեկանքներ, սերտիֆիկատներ, հավաստագրեր, ինչպես նաև պարզաբանումներ և խորհրդատվություններ. 6) տրամադրում է վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվություն. 7) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում. 8) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում, վերլուծում և էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարում. 9) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով կատարում է իրավիճակի վերլուծություն. 10) կատարում է սննդամթերքի և կերի անվտանգության անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարում. 11) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների, սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ. 12) կազմակերպում և իրականացնում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում է պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ. 13) խորհրդատվություն է տրամադրում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ. 14) անասնաբուժական կարանտին սահմանելու դեպքում ներկայացնում է առաջարկություններ կարանտին միջոցառումների վերաբերյալ. 15) ներկայացնում է առաջարկություններ կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ. 16) ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին տրամադրում է փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվություն. 17) իրականացնում է հաշվառված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական բազայի վարում. 18) ստեղծում և վարում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում՝ անվտանգության սերտիֆիկատների, հավաստագրերի և համապատասխանության տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, այդ համակարգում գրանցվելու նպատակով տրամադրում է մուտքի ծածկագիր. 19) տրամադրում է սանիտարական անձնագիր՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար. 20) համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120950 2/3 մարմիններին ներկայացնում է առաջարկություններ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ. 21) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվող մոնիթորինգի (մշտադիտարկման) միջոցով իրականացնում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանում. 22) արտահանող երկրի սննդամթերքի անվտանգության կամ անասնաբուժության կամ բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, ինչպես նաև միջազգային համապատասխան կազմակերպություններին ծանուցում է ներմուծվող բեռներում հայտնաբերված կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների կամ կարանտին վնասակար օրգանիզմների մասին. 23) բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման միջոցով սահմանում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ. 24) տրամադրում է բուսասանիտարական անձնագիր. 25) իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը և ռեեստրի վարումը. 26) վարում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և մատակարարների ռեեստրը. 27) վարում է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրները. 28) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը. 29) տրամադրում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացություն. 30) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցում. 31) տրամադրում է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացություն. 32) իրականացնում է անասնաբուժական դեղամիջոցների բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցումը. 33) տրամադրում է բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման եզրակացություն:»: ՀոդվածՀոդված 4. 4. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով: ՀոդվածՀոդված 5. 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության ՆախագահՆախագահ Ս. ՍարգսյանՍ. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-284-Ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120950 3/3