Law No. HO-266-N amending Law “On safe utilization of atomic energy for peaceful purposes.”
颁布于 2018-03-30 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- ՀՀ Օ ՐԵ ՆՔԸ « ԽԱՂԱՂ ՆՊԱՏ ԱԿՆԵ ՐՈ Վ ԱՏ Ո ՄԱՅԻ Ն Է ՆԵ ՐԳԻ ԱՅԻ ԱՆՎ Տ ԱՆԳ Օ ԳՏ ԱԳՈ ՐԾՄԱՆ ՄԱՍ Ի Ն» ՀՀ Օ ՐԵ ՆՔՈ Ւ Մ Փ Ո Փ Ո ԽՈ Ւ Թ ՅՈ Ւ ՆՆԵ Ր ԿԱՏ ԱՐԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
- 语言
- Armenian
- 类型
- 法令
- 组织
- Eurasian Economic Union
- 国家
- 亚美尼亚
- 主题
- Energy, Environment
- 关键词
- nuclear energy, energy conservation/energy production, institution, governance
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումն իրականացնում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:»: Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 17. Կարգավորող մարմնի լիազորությունները
1. Սույն օրենքի 15-րդ հոդվածում նշված կարգավորումն իրականացնելու համար կարգավորող մարմինը` 1) մշակում և վարչապետին է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի նախագծեր. 2) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120978 2/3 աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորումը. 3) օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը. 4) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում և անցկացնում է փորձաքննություն. 5) կազմակերպում և անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով. 6) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում Կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ. 7) վերահսկողություն է իրականացնում լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարման նկատմամբ, իրականացնում է լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը. 8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում խախտումներին վերաբերող նյութերը ներկայացնում է իրավապահ մարմիններ. 9) վերահսկողություն է իրականացնում միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ. 10) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների և տրված լիցենզիաների պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում տալիս է լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր. 11) տարեկան մեկ անգամ Կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ. 12) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և լրատվության միջոցներին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է ներկայացնում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ. 13) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն. 14) վերահսկում է լիցենզավորված անձանց պատրաստվածությունը հնարավոր վթարային իրավիճակներին. 15) վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ. 16) կազմակերպում և համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի և այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը. 17) իրականացնում է միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումը և պետական ռեգիստրի վարումը. 18) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ. 19) համակարգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերը. 20) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում և հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով. 21) համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության և տեղեկատվության փոխանակման հարցերով. 22) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն. 23) իր իրավասության սահմաններում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ համատեղ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորում: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120978 3/3
2. Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման լիազորությունը վերապահվում է կոմիտեի նախագահին, նախագահի համապատասխան տեղակալին, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչին:»: Հոդված 4. Օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասում՝ 1) «գ», «դ», «ե», «զ», «է» կետերն ուժը կորցրած ճանաչել. 2) «տեսչական ստուգումներ» բառերը փոխարինել «ստուգումներ» բառերով: Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով: Հոդված 6 . Օրենքի 31.6-րդ հոդվածում «տեսչական ստուգում» և «տեսչական ստուգումներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ստուգում» և «ստուգումներ» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-266-Ն