跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Law No. HO-176-N “On hunting and hunting economy”

颁布于 2007-04-09 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

语言
Armenian
类型
法令
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Wild species and ecosystems
关键词
basic legislation, management/conservation, wild fauna, hunting/capture, hunting gear/hunting methods, hunting authorization/permit, hunting authorization/permit fee, hunting rights, allocation/quota, game, sustainable use, protection of habitats, ranching/captive breeding, contracts, biodiversity

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. Համարը Համարը ՀՕ-176-Ն Տ եսակը Տ եսակը Պաշտոնական Ինկորպորացիա Տ իպը Տ իպը Օրենք Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2007.05.23/26(550) Հոդ.625 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 09.04.2007 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 11.05.2007 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 02.06.2007 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ Փ ոփոխողներ և ինկորպորացիաներՓ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ Օ ՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ Վ ԱՐՄԱՆ ՄԱՍԻՆՀՀ Օ ՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ Վ ԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք ԸՕ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ Վ ԱՐՄԱՆ ՄԱՍԻՆՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ Վ ԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ Գ Լ ՈՒ Խ 1Գ Լ ՈՒ Խ 1 ԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐ Հոդված 1.Հոդված 1. Օ րենքի կարգավորման առարկանՕ րենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում որսի և որսորդական տնտեսության ոլորտի հասարակական հարաբերությունները` ապահովելով որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման, որսահանդակների պահպանության ու բարելավման, որսի և որսորդական տնտեսության վարման իրավական հիմունքները, որսի օգտատիրոջ օրինական իրավունքների ձեռքբերման և կարգավորման պետական քաղաքականությունը: Հոդված 2.Հոդված 2. Օ րենքում օգտագործվող հիմնական հասկացություններըՕ րենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` կենսատեխնիկական միջոցառումներ`կենսատեխնիկական միջոցառումներ` որսահանդակներում որսի կենդանիների կենսապայմանների բարելավմանն ու կենդանիների քանակի և տեսակային կազմի ավելացմանն ուղղված միջոցառումներ. որս`որս` ազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների հայթայթում (որսորդություն, ձկնորսություն, հավաք)` Հայաստանի Հանրապետության օրենքով թույլատրված միջոցներով, եղանակներով, չափաքանակներով և ժամանակահատվածներով. որսահանդակ`որսահանդակ` որսի կենդանիների բնակության միջավայր` անտառային, դաշտային, ջրածածկ տարածքներ, որոնք օգտագործվում են որպես որս իրականացնելու վայր. որսահանդակների գնահատում`որսահանդակների գնահատում` որսահանդակների բնավայրի (գետ, անտառ, մարգագետին և այլն) որակական http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 1/12 https://pdf.arlis.am/56736 https://www.arlis.am ընդհանուր գնահատական, որն արտահայտում է տվյալ տարածքի որսի և որսի կենդանիների համար դրանց պիտանիության աստիճանը. որսի անվանական թույ լտվություն` որսի անվանական թույ լտվություն` փաստաթուղթ, որն իրավունք է տալիս որսորդին իրականացնել որս` որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների որոշակի տեսակի համար. որսի արգասիք` որսի արգասիք` որսի ընթացքում հայթայթած վայրի կենդանու միս, արյուն, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր. որսի թույ լտվություն` որսի թույ լտվություն` որսահանդակներում որս իրականացնելու համար սույն օրենքով սահմանված կարգով տրված միանվագ կամ սեզոնային այցելության թույլտվություն, որտեղ նշվում են որսի վայրը, ձևը, այցելության ժամկետները, որսատեսակները և յուրաքանչյուր որսատեսակի քանակը. որսի կենդանիներ`որսի կենդանիներ` բնական ազատ պայմաններում ապրող, ինչպես նաև կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են որսի օբյեկտներ. որսի կենդանիների կայուն օգտագործում`որսի կենդանիների կայուն օգտագործում` վայրի կենդանիների օգտագործման ձև, որը բավարարում է բնապահպանական, տնտեսական և սոցիալ-մշակութային պահանջները. որսի կենդանիների պետական կադաստր`որսի կենդանիների պետական կադաստր` որսի կենդանիների տեսակային կազմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, ռեսուրսի և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ. որսի կենդանիների պետական հաշ վառում`որսի կենդանիների պետական հաշ վառում` որսի կենդանիների տեսակային կազմի, թվաքանակի և նրանց տարածվածության որոշում. որսի կենդանիների պետական մոնիթորինգ` որսի կենդանիների պետական մոնիթորինգ` որսահանդակներում և որսահանդակներից դուրս որսի կենդանիների պետական դիտանց` որսի կենդանիների տեսակների, թվաքանակի, վիճակի և տարածվածության վերաբերյալ. որսի կենդանիների ցանկ`որսի կենդանիների ցանկ` լիազորված մարմնի կողմից ընդունվող փաստաթուղթ, որտեղ նշվում են տվյալ տարվա ընթացքում որսի ենթակա կենդանիների տեսակը, քանակը և որսի ժամանակահատվածը. որսի հատուկ թույ լտվություն պահանջող կենդանիների տեսակներ` որսի հատուկ թույ լտվություն պահանջող կենդանիների տեսակներ` վայրի կենդանիներ, որոնց որսն իրականացվում է խիստ սահմանափակ քանակությամբ` միայն անվանական թույլտվությունների հիման վրա. որսի ռեսուրս`որսի ռեսուրս` Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող որսի կենդանիների ամբողջություն. որսի ռեսուրսի օգտագործում`որսի ռեսուրսի օգտագործում` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն, որն ուղղված է որսի կենդանիների և նրանց արգասիքների օգտագործմանը. որսի օբյեկտ`որսի օբյեկտ` որսի կենդանիների ցանկում ընդգրկված վայրի կենդանի. որսի օգտատեր`որսի օգտատեր` սույն օրենքով սահմանված կարգով որսորդական տնտեսություն վարելու իրավունք ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ. որսորդ`որսորդ` ֆիզիկական անձ, որին սույն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից տրված է Հայաստանի Հանրապետության տարածքում որսորդությամբ զբաղվելու իրավունք. որսորդական մինիմում`որսորդական մինիմում` սույն օրենքի դրույթներին համապատասխան` որսի անվտանգության տեխնիկայի, որսորդական զենքի հետ վարվելու կանոնների և որսի կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ սիրողական որսի համար մշակված անհրաժեշտ գիտելիքների ամբողջություն. որսորդական վկայական`որսորդական վկայական` որսով զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ. որսորդական տնտեսություն`որսորդական տնտեսություն` նպատակային առանձնացված տարածքում ստեղծված մասնագիտացված բնօգտագործող սուբյեկտ, որի գործունեության նպատակն է որսահանդակների և որսի կենդանիների կայուն օգտագործումը: (2-րդ հոդվածը փոփ. 02.02.10 ՀՕ -5-Ն)(2-րդ հոդվածը փոփ. 02.02.10 ՀՕ -5-Ն) Հոդված 3.Հոդված 3. Որսի կենդանիների պահպանությունը, պաշ տպանությունը, վերարտադրությունը ևՈրսի կենդանիների պահպանությունը, պաշ տպանությունը, վերարտադրությունը և կայուն օգտագործումը, որսահանդակների պահպանությունը և բարելավումը, որսի ևկայուն օգտագործումը, որսահանդակների պահպանությունը և բարելավումը, որսի և որսորդական տնտեսության վարումը կարգավորող օրենսդրությունըորսորդական տնտեսության վարումը կարգավորող օրենսդրությունը 1. Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման, որսահանդակների պահպանության և բարելավման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով: 2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 2/12 Հոդված 4.Հոդված 4. Օ րենքի նպատակըՕ րենքի նպատակը Սույն օրենքի նպատակն է` 1) որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը. 2) որսահանդակների պահպանությունը, ամբողջականության ապահովումը և բարելավումը. 3) որսորդական տնտեսությունների ստեղծումը և զարգացումը. 4) որսորդի և որսի օգտատիրոջ իրավունքների և պարտականությունների սահմանումը. 5) որսի կարգավորումը: Գ Լ ՈՒ Խ 2Գ Լ ՈՒ Խ 2 ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍԻ ՌԵՍՈՒ ՐՍԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆ Օ ԲՅԵԿՏ ՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎՈՐՍԻ ԵՎ ՈՐՍԻ ՌԵՍՈՒ ՐՍԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆ Օ ԲՅԵԿՏ ՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎ ՈՒ ՆՔՆԵՐԸԻՐԱՎ ՈՒ ՆՔՆԵՐԸ Հոդված 5.Հոդված 5. Որսի և որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտներըՈրսի և որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտները 1. Որսի և որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտներ են համարվում որսի կենդանիները և որսահանդակների հետ մեկտեղ նաև դրանց օգտագործման իրավունքները: 2. Որսի կենդանիների ցանկը հաստատում և դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին): 3. Որսահանդակները կարող են գտնվել անտառային և գյուղատնտեսական նշանակության հողերի, ինչպես նաև ջրային տարածքների վրա: 4. Որսի կենդանիների օգտագործման իրավունքները տարանջատվում են դրանց բնակավայրերի և կեցության վայրերի (հող, ջուր, օդ, անտառ) օգտագործման իրավունքներից: 5. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու և օգտագործելու կարգը սահմանվում է օրենքով: (5-րդ հոդվածը փոփ. , լրաց. 02.02.10 ՀՕ -5-Ն)(5-րդ հոդվածը փոփ. , լրաց. 02.02.10 ՀՕ -5-Ն) Հոդված 6.Հոդված 6. Որսի և որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցներըՈրսի և որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցները Որսի և որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցներն են` 1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2) լիազորված մարմինը. 3) պետական կառավարման տարածքային մարմինները. 4) տեղական ինքնակառավարման մարմինները. 5) ֆիզիկական և իրավաբանական անձինք. 6) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները: Գ Լ ՈՒ Խ 3Գ Լ ՈՒ Խ 3 ՈՐՍԻ, ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ՊԵՏ ԱԿԱՆՈՐՍԻ, ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱՐԳԱՎ ՈՐՈՒ ՄԸԿԱՐԳԱՎ ՈՐՈՒ ՄԸ Հոդված 7.Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններըՀայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 3/12 որսորդական տնտեսության վարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` 1) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության ու կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը. 2) որսահանդակների ցանկի հաստատումը. 3) ոլորտին առնչվող պետական ծրագրերի հաստատումը. 4) (կետն ուժը կորցրել է 02.02.10 ՀՕ -5-Ն)(կետն ուժը կորցրել է 02.02.10 ՀՕ -5-Ն) 5) որսի կենդանիների պետական կադաստրի և մոնիթորինգի վարման կարգերի սահմանումը. 6) որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգի սահմանումը և կազմի հաստատումը. 7) որսորդական տնտեսության ստեղծումը. 8) որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարների սահմանումը. 9 ) որսորդական մինիմումի կարգի սահմանումը. 10) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ: (7-րդ հոդվածը փոփ. 02.02.10 ՀՕ -5-Ն)(7-րդ հոդվածը փոփ. 02.02.10 ՀՕ -5-Ն) Հոդված 8.Հոդված 8. Լիազորված մարմնի իրավասություններըԼիազորված մարմնի իրավասությունները Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազորված մարմնի իրավասություններն են` 1) ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակումը. 2) պետական ծրագրերի մշակումը և իր լիազորության սահմաններում դրանց իրականացումը. 3) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման նկատմամբ վերահսկողության իրականացումը. 4) որսի կանոնների հաստատումը. 5) որսորդական վկայականի միասնական ձևի հաստատումը. 6) որսորդական մինիմումի քննության կազմակերպումը և անցկացումը. 7) որսորդական վկայականի տրամադրումը. 8) որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը. 9) որսի թույլտվությունների և պայմանագրերի օրինակելի ձևերի մշակումն ու հաստատումը. 10) որսի կենդանիների, այդ թվում` որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների օգտագործման թույլտվությունների տրամադրումը և պայմանագրերի կնքումը. 11) որսի ընթացքում ձեռք բերված կամ օրինական ճանապարհով գնված արգասիքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադրումը. 12) որսի կենդանիների պետական կադաստրի վարումը. 13) որսի կենդանիների պետական հաշվառման կազմակերպումը և իրականացումը. 14) որսի կենդանիների պետական մոնիթորինգի կազմակերպումն ու վարումը. 15) որսորդական տնտեսություն ստեղծելու մրցույթի անցկացումը. 16) որսի ռեսուրսի օգտագործման պայմանագրի կնքումը և որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրումը. 17) որսորդական տնտեսության վարման և զարգացման ծրագրերի հաստատումը. 18) օրենքով սահմանված կարգով որսորդների կամ որսի օգտատերերի հետ կնքված թույլտվություններն ու պայմանագրերը լուծելը. 19) որսորդական տնտեսության վարման մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալը. 20) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը. 21) պետական անտառներում և անտառային ֆոնդի հողերում սույն հոդվածի 2-րդ և 20-րդ կետերով սահմանված իրավասությունները դրանց կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմնին զիջելը. 22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 9.Հոդված 9. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններըՊետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 4/12 կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են` 1) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացմանը. 2) մասնակցությունը որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման, մրցույթի անցկացման հանձնաժողովի աշխատանքներին. 3) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեության աջակցումը` օրենքով իրենց տրված լիազորությունների սահմաններում. 4) որսագողության դեմ կազմակերպվող միջոցառումներին աջակցելը. 5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 10.Հոդված 10. Տ եղական ինքնակառավարման մարմինների իրավասություններըՏ եղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են` 1) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը. 2) մասնակցությունը որսահանդակների և կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության միջոցառումների կազմակերպմանը. 3) օրենքով սահմանված այլ լիազորություններ: Գ Լ ՈՒ Խ 4Գ Լ ՈՒ Խ 4 ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅՈՒ ՆՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅՈՒ Ն Հոդված 11.Հոդված 11. Որսորդական տնտեսության ստեղծումը և լուծարումըՈրսորդական տնտեսության ստեղծումը և լուծարումը 1. Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերում որսորդական տնտեսություն կազմակերպելու համար առանձնացվող տեղամասերը և դրանց չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` օրենքով սահմանված կարգով: 2. Որսորդական տնտեսությունը կարող է ստեղծվել անտառային, ջրային տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա: 3. Որսորդական տնտեսություններ չեն կարող ստեղծվել հատուկ պահպանվող տարածքներում: 4. Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերում որսորդական տնտեսություն ստեղծելու առաջարկությունը հայտատերը նախապատրաստում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Որսորդական տնտեսության ստեղծման առաջարկության մեջ նշվում են որսորդական տնտեսության տեղադիրքը, տարածքի չափը, հողամասի նպատակային նշանակությունը և դրա օգտագործման նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները, որսահանդակի գնահատման տվյալները: 5. Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերը որսորդական տնտեսություն կազմակերպելու համար հատկացվում են վարձակալության և կառուցապատման իրավունքով` մրցութային կարգով: 6. Մրցույթն անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է մրցութային հանձնաժողով լիազորված մարմնի ներքո` մարզպետարանների և համապատասխան գիտական և հասարակական կազմակերպությունների լիազորած մասնագետների մասնակցությամբ: 7. Պետության և համայնքների սեփականություն համարվող հողամասերի մրցույթում հաղթող ճանաչված հայտատերերի հետ կնքվում է համապատասխան հողօգտագործման պայմանագիր: 8. Որսորդական տնտեսություններ կարող են կազմակերպվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերի վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, սույն օրենքի պահանջներին համապատասխան, որի դեպքում հողօգտագործման պայմանագիրը կնքվում է հողի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի հետ` օրենքով սահմանված կարգով: 9. Որսորդական տնտեսության տարածքներում թույլատրվում է տեղադրել մինչև 50 քմ տիպային կառույցներ, որոնց http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 5/12 նախագծերը հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության: Նշված տարածքներում այլ տիպի շինությունների կառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 10. Որսորդական տնտեսությունը լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 12.Հոդված 12. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրումըՈրսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրումը Որսորդական տնտեսություն վարելու իրավունք տրվում է որսորդական տնտեսություն կազմակերպելու համար մրցույթում հաղթող ճանաչված և հողօգտագործման պայմանագիր կնքած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որը սույն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի հետ կնքել է որսի ռեսուրսի օգտագործման պայմանագիր: Հոդված 13.Հոդված 13. Որսորդական տնտեսության վարումըՈրսորդական տնտեսության վարումը Որսի օգտատերն իրականացնում է որսորդական տնտեսության վարումը, որը ներառում է հետևյալ գործառույթները. 1) որսի կենդանիների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումը. 2) որսահանդակների որակի պահպանումն ու բարելավումը. 3) որսահանդակների գնահատումը և կենդանիների հաշվառումը. 4) կենդանիների քանակի կարգավորումը օրենքով սահմանված կարգով` ըստ որսահանդակի տարողության` ապահովելով կենդանիների կողմից բնության վրա բացասական ազդեցության նվազեցումը. 5) կենդանիների բնականոն զարգացումը և վերարտադրությունն ապահովող անհրաժեշտ տարածքների և պայմանների առանձնացումը. 6) կենսատեխնիկական միջոցառումների իրականացումը. 7) որսորդների կենցաղային պայմանների և որսի իրականացման անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հոդված 14.Հոդված 14. Որսորդական տնտեսության օգտագործումը և օգտագործման համար վճարումներըՈրսորդական տնտեսության օգտագործումը և օգտագործման համար վճարումները 1. Որսորդական տնտեսության օգտագործումը վճարովի է: Վճարումների կարգը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան պայմանագրով: Վճարները ներառում են որսորդական տնտեսության գույքի, նրա զբաղեցրած հողամասի վարձակալության, որսի ռեսուրսի օբյեկտների օգտագործման համար բնօգտագործման և դրանց հետ կապված ծառայությունների դիմաց գանձվող վճարները: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետության սեփականություն համարվող հողամասերում նոր ստեղծված որսորդական տնտեսություններին խրախուսելու նպատակով կարող է դրանց ազատել հողամասի վարձավճարից` հողամասի տրամադրման պահից մինչև 10 տարի ժամկետով: 3. Հողամասի նկատմամբ վարձակալության վճարներ նախատեսվում են որսորդական տնտեսության միայն անտառապատ և (կամ) այն հատվածների համար, որոնք, բացի որսորդությունից, օգտագործելի են նաև կենցաղային կամ տնտեսական այլ նպատակների համար, իսկ մյուս հատվածների համար վարձակալության վճարներ չեն սահմանվում: 4. Սույն հոդվածով սահմանված գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հոդված 15.Հոդված 15. Որսորդական տնտեսությունից օգտվելու համար վճարումներըՈրսորդական տնտեսությունից օգտվելու համար վճարումները 1. Որսորդական տնտեսությունում որսը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը վճարովի է: 2. Որսի կենդանիների օգտագործման վճարները (բնօգտագործման վճարները) և որսի հետ կապված ծառայությունների համար վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 3. Որսորդական տնտեսություններում ծառայությունների մատուցման համար վճարի չափերը սահմանվում են պայմանագրային հիմունքներով: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 6/12 Գ Լ ՈՒ Խ 5Գ Լ ՈՒ Խ 5 ՈՐՍԻ ԻՐԱՎ ՈՒ ՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎ ՈՒ ՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏ ԱԿԱՆՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԸՈՐՍԻ ԻՐԱՎ ՈՒ ՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎ ՈՒ ՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏ ԱԿԱՆՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԸ Հոդված 16.Հոդված 16. Որսի իրավունքըՈրսի իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն` 1) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել են սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված` որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր. 2) օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք: Հոդված 17.Հոդված 17. Որսորդական վկայականըՈրսորդական վկայականը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձևի որսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրք մուծած քաղաքացիներին: Հոդված 18.Հոդված 18. Որսորդական մինիմումըՈրսորդական մինիմումը Որսորդական մինիմումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որսորդական մինիմումի քննությունը ընդունում է լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովը: Հոդված 19.Հոդված 19. Որս կատարելու անհրաժեշ տ փաստաթղթերըՈրս կատարելու անհրաժեշ տ փաստաթղթերը Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են` 1) որսորդական զենք կրելու վկայականը. 2) կենդանիների որսի թույլտվությունը. 3) որսորդական վկայականը: Հոդված 20.Հոդված 20. Որսի կանոններըՈրսի կանոնները Որսի կանոնները հաստատվում են սույն օրենքով սահմանված կարգով և ներառում են` 1) որսի ժամկետները և միջոցները. 2) որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը. 3) կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակները. 4) որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները. 5) որսի արգելված տարածքների ցանկը. 6) օգտագործման հանձնված որսորդական տնտեսությունների և որսահանդակների ցանկը: (20-րդ հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ -18-Ն)(20-րդ հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ -18-Ն) Հոդված 21.Հոդված 21. Որսի թույ լատրելի ձևերը և միջոցներըՈրսի թույ լատրելի ձևերը և միջոցները http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 7/12 Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է սիրողական (անհատական և կոլեկտիվ) որս: Որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք: Սույն օրենքով որպես թույլատրված որսամիջոցներ են համարվում որսորդական շները, որսկան թռչունները, խայծերը, խրտվիլակները, թաքստոցները և թիվ 5-ից ոչ խոշոր թակարդները: (21-րդ հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ -18-Ն)(21-րդ հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ -18-Ն) Հոդված 21.1.Հոդված 21.1. Որսի արգելված ձևերը, միջոցները, գործիքները և սահմանափակումները Որսի արգելված ձևերը, միջոցները, գործիքները և սահմանափակումները Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` 1) առանց սույն օրենքով սահմանված փաստաթղթերի առկայության. 2) որսահանդակների տարածքներից դուրս. 3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի. 4) որսի կանոններով չնախատեսված որսագործիքներ օգտագործելով. 5) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից. 6) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը. 7) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավել վայրի կենդանիների, թույլտվությունում չնշված վայրի կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս. 8) Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված վայրի կենդանիների վրա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի. 9) աղետալի վիճակում գտնվող կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա. 10) վայրի կենդանիների ձվերի և ձագերի հավաքմամբ, դրանց բների ու որջերի քանդմամբ և հավաքատեղերի վնասմամբ և ոչնչացմամբ. 11) վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով. 12) որսի համար օրենքով չնախատեսված, օրենքով սահմանված կարգով չհաշվառված կամ ապօրինի պատրաստված զենքի, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի կիրառմամբ. 13) մարտական զենքի և մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի և ազդանշանային հրթիռների գործադրմամբ. 14) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ. 15) պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), գազերի և էլեկտրական հոսանքի գործադրմամբ. 16) գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ. 17) բուսական ծածկի այրմամբ կամ ծխի օգտագործման միջոցով. 18) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի գործադրմամբ. 19) վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով: (21.1-ին հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ -18-Ն)(21.1-ին հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ -18-Ն) Հոդված 22.Հոդված 22. Որսորդի իրավունքներըՈրսորդի իրավունքները Որսորդն իրավունք ունի` 1) Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու որս` սույն օրենքով սահմանված կարգով. 2) դառնալու հասարակական որսորդական կազմակերպությունների կամ միավորումների հիմնադիր կամ անդամ. 3) տնօրինելու իր հայթայթած որսի կենդանիները և արգասիքները: Հոդված 23.Հոդված 23. Որսորդի պարտականություններըՈրսորդի պարտականությունները Որսորդը պարտավոր է` 1) կատարել բնապահպանական, կենդանական աշխարհի պահպանության նորմերով, սույն օրենքով և որսի http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 8/12 կանոններով ամրագրված դրույթները. 2) մասնակցել կենսատեխնիկական միջոցառումների իրականացմանը: Հոդված 24.Հոդված 24. Որսորդին որսի իրավունքից զրկելըՈրսորդին որսի իրավունքից զրկելը Որսորդի` որս կատարելու իրավունքը դադարեցվում է սույն օրենքով սահմանված կանոնների խախտման դեպքում: Գ Լ ՈՒ Խ 6Գ Լ ՈՒ Խ 6 ՈՐՍԻ Օ ԳՏ ԱՏ ԻՐՈՋ ԻՐԱՎ ՈՒ ՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏ ԱԿԱՆՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԸՈՐՍԻ Օ ԳՏ ԱՏ ԻՐՈՋ ԻՐԱՎ ՈՒ ՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏ ԱԿԱՆՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԸ Հոդված 25.Հոդված 25. Որսի օգտատիրոջ իրավունքներըՈրսի օգտատիրոջ իրավունքները Որսի օգտատերն իրավունք ունի` 1) տնօրինելու իրեն տրամադրված որսահանդակը և վարելու որսորդական տնտեսություն` համաձայն որսորդական տնտեսության վարման համար տարածքը տրամադրելու պայմանագրի. 2) իրականացնելու որսահանդակների օգտագործում` համաձայն պայմանագրում ամրագրված տարածքների, ժամկետների, օգտագործման ձևերի և ծավալների. 3) ստանալու որսի ռեսուրսի օգտագործման թույլտվություն. 4) պայմանագրային պայմաններին համապատասխան` սահմանելու անցակետեր, վերարտադրության տեղամասեր, կերակրման կետեր, կենդանիների բնականոն զարգացման համար առանձնացված հանգստի գոտիներ և իրականացնելու այլ կենսատեխնիկական միջոցառումներ. 5) տնտեսության զարգացման նպատակով սահմանված կարգով իրականացնել որսորդական տնակների, թաքստոցների, դիտակետերի, կառույցների, ճանապարհների և այլ օբյեկտների կառուցում` համաձայնեցնելով համապատասխան լիազոր մարմնի հետ. 6) սեփական միջոցներով վարելու որսի կենդանիների հաշվառում և դրա արդյունքների հիման վրա լիազորված մարմնին ներկայացնելու որսի կենդանիների օգտագործման հայտ. 7) իրականացնելու որսի կենդանիների վերարտադրման աշխատանքները «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` լիազոր մարմնի թույլտվության առկայության դեպքում. 8) ստանալու վճարներ որսի կազմակերպման և դրա հետ կապված այլ ծառայությունների համար. 9) իրեն ամրագրված որսահանդակներում ինքնուրույն իրականացնելու որսորդական տնտեսության գործունեություն` սույն օրենքով սահմանված իր պարտավորություններին, որսորդական տնտեսության զարգացման ծրագրերին և որսի կանոններին համապատասխան. 10) իրականացնելու հսկողություն իրեն տրամադրված տարածքում. 11) տեղադրելու ցուցանակներ, վահանակներ և ուղեփակոցներ. 12) մշակելու և վերամշակելու անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված որսի արգասիքը. 13) վաճառելու որսի արգասիքը և դրա մշակումից ու վերամշակումից ստացված արտադրանքը. 14) տնօրինելու որսի արգասիքից և դրա վաճառքից առաջացած եկամուտը. 15) իրավաբանական անձանց և քաղաքացիների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների հետ կնքելու պայմանագրեր` որս իրականացնելու նպատակով ծառայություններ տրամադրելու մասին. 16) վերարտադրության և կլիմայավարժեցման նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահելու վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված. 17) համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ` սահմանելու որսի այլ ժամկետներ, որսի կենդանիների այլ տեսակներ և քանակություններ. 18) զանգվածային լրատվության միջոցներով գովազդելու որսորդական տնտեսության գործունեությունը և մատուցվող ծառայությունները. 19) վաղաժամ լուծելու պայմանագիրը` համաձայն գործող օրենսդրության և պայմանագրի դրույթների: Հոդված 26.Հոդված 26. Որսի օգտատիրոջ պարտականություններըՈրսի օգտատիրոջ պարտականությունները Որսի օգտատերը պարտավոր է` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 9/12 1) կատարել բնապահպանական նորմերով, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով ամրագրված պահանջները. 2) տրամադրված որսահանդակն օգտագործել ըստ նպատակի` համաձայն պայմանագրի. 3) կատարել պայմանագրի և թույլտվության մեջ նշված պարտականությունները. 4) ժամանակին մուծել օրենքով սահմանված վճարները. 5) իրականացնել կենսատեխնիկական միջոցառումներ` ուղղված որսորդական տնտեսության զարգացմանը, որսահանդակների պահպանությանը և բարելավմանը, վայրի կենդանիների պաշտպանությանը, բազմացմանը և կայուն օգտագործմանը. 6) աջակցել իրեն տրամադրված տարածքում որսի կանոնների կատարմանը և որսագողության կանխմանը. 7) որսի արգասիքների տեղափոխման և իրացման գործընթացներն իրականացնել օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում. 8) վեց ամիսը մեկ լիազորված մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` որսորդական տնտեսություն վարելու մասին. 9) թույլ չտալ այլ հողօգտագործողների իրավունքների խախտում. 10) աշխատանքներն իրականացնել` բացառելով որսահանդակի վիճակի վատթարացումը. 11) պահպանել որսի կանոնները, սահմանված ժամկետները, ձևերը, չափաքանակները և միջոցները. 12) մշտապես իրականացնել միջոցառումներ` ուղղված որսահանդակների և որսի կենդանիների պահպանությանը. 13) մշակել և պայմանագրով սահմանված ժամկետում լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնել որսորդական տնտեսության վարման և զարգացման ծրագիրը. 14) որսորդական տնտեսության ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում համապատասխան վահանակներով նշել տարածքի սահմանները և պահպանել դրանց վիճակը. 15) բնությանը և կենդանիներին իր մեղքով հասցրած վնասի համար փոխհատուցել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հոդված 27.Հոդված 27. Որսի օգտատիրոջ գործունեության դադարեցումըՈրսի օգտատիրոջ գործունեության դադարեցումը Որսի օգտատիրոջ գործունեությունը դադարեցվում է ` 1) տարածքը տրամադրելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ լուծելու, 2) որսի թույլտվության ու որսի ռեսուրսի օգտագործման պայմանագրի ժամկետը լրանալու կամ լուծելու, 3) իրավաբանական անձի լուծարման, 4) որսորդական տնտեսության լուծարման դեպքերում: Գ Լ ՈՒ Խ 7Գ Լ ՈՒ Խ 7 ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ Տ ՆՏ ԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎ ՈՐՈՒ ՄԸՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ Տ ՆՏ ԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎ ՈՐՈՒ ՄԸ Հոդված 28.Հոդված 28. Որսի կենդանիների օգտագործման թույ լտվություններըՈրսի կենդանիների օգտագործման թույ լտվությունները Որսի կենդանիների օգտագործման համար տրվում են հետևյալ թույլտվությունները. 1) երկարաժամկետ թույլտվություն` լիազորված մարմնի կողմից տրվում է օգտատիրոջը մինչև 50 տարի ժամկետով` որսորդական տնտեսության օգտագործման պայմանագրի հիման վրա և օգտատիրոջը թույլ է տալիս օգտագործել տարածքի որսորդական կենդանիները` համաձայն թույլտվության մեջ սահմանված տեսակների, քանակների և ժամկետների. 2) կարճաժամկետ թույլտվություն` լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից տրվում է որսորդին որսի հատուկ թույլտվություն չպահանջող կենդանիների տեսակների որսի համար` կոնկրետ վայրում և ժամանակահատվածում. 3) անվանական թույլտվություն` լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից տրվում է որսորդին` լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով կենդանու տեսակի որսի համար հատուկ թույլտվությունը` կոնկրետ վայրում և ժամանակահատվածում: Գ Լ ՈՒ Խ 8Գ Լ ՈՒ Խ 8 ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ, ՊԱՇՏ ՊԱՆՈՒ Թ ՅԱՆ, Վ ԵՐԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆ ԵՎՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ, ՊԱՇՏ ՊԱՆՈՒ Թ ՅԱՆ, Վ ԵՐԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎ ՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎ ՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 10/12 Հոդված 29.Հոդված 29. Որսի կենդանիների պահպանության, պաշ տպանության և վերարտադրությանՈրսի կենդանիների պահպանության, պաշ տպանության և վերարտադրության խնդիրներըխնդիրները Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության և վերարտադրության խնդիրները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով: Հոդված 30.Հոդված 30. Որսահանդակների պահպանության և բարելավման խնդիրներըՈրսահանդակների պահպանության և բարելավման խնդիրները Որսահանդակների պահպանության և բարելավման խնդիրներն են` 1) ապահովել որսահանդակների բազմազանության ամբողջականության պահպանությունը. 2) նպաստել որսահանդակների նպատակային օգտագործմանը. 3) որսահանդակների նպատակային օգտագործումն իրականացնել` հաշվի առնելով այդ տարածքների արժեքը որպես որսի կենդանիների բնակության միջավայր` պահպանելով և բարելավելով դրանց բնապահպանական և կենդանիների վերարտադրության պոտենցիալը. 4) որսահանդակները որսի և տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը. 5) կանխել որսահանդակներում և որսահանդակներից դուրս օտարածին վայրի կենդանիների ներմուծումը: Հոդված 31.Հոդված 31. Որսի կենդանիների պետական մոնիթորինգըՈրսի կենդանիների պետական մոնիթորինգը Որսի կենդանիների պետական մոնիթորինգը նպաստում է որսի կենդանիների քանակության պահպանությանը և որսաչափերի սահմանմանը և անհրաժեշտ կենսատեխնիկական միջոցառումների պլանավորմանը: Որսի կենդանիների պետական մոնիթորինգն իրականացվում է որսի կենդանիների տարածվածության, քանակի, վիճակի, ինչպես նաև դրանց բնակավայրերի և կեցության վայրերի որակի գնահատման, բացասական երևույթների ժամանակին հայտնաբերման, կանխարգելման և վերացման նպատակով: Հոդված 32.Հոդված 32. Որսի կենդանիների պետական հաշ վառումը և կադաստրըՈրսի կենդանիների պետական հաշ վառումը և կադաստրը Որսի կենդանիների պետական հաշվառման և կադաստրի վարման նպատակն է բացահայտել որսի կենդանիների տեսակների, դրանց ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունները և դրանց գրանցումը: Որսի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է ամեն տարի մինչև որսի ժամկետների (որսաշրջանի) սկիզբը: Գ Լ ՈՒ Խ 9Գ Լ ՈՒ Խ 9 ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ, ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՄԱՍԻՆՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ, ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Տ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՄԱՍԻՆ Օ ՐԵՆՍԴՐՈՒ Թ ՅՈՒ ՆԸ ԽԱԽՏ ԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏ ԱՍԽԱՆԱՏ Վ ՈՒ Թ ՅՈՒ ՆԸՕ ՐԵՆՍԴՐՈՒ Թ ՅՈՒ ՆԸ ԽԱԽՏ ԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏ ԱՍԽԱՆԱՏ Վ ՈՒ Թ ՅՈՒ ՆԸ Հոդված 33.Հոդված 33. Որսի կենդանիների, որսորդական տնտեսության և որսի մասին օրենսդրությունըՈրսի կենդանիների, որսորդական տնտեսության և որսի մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունըխախտելու համար պատասխանատվությունը Որսի կենդանիների, որսորդական տնտեսության և որսի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գ Լ ՈՒ Խ 10Գ Լ ՈՒ Խ 10 ԱՆՑՈՒ ՄԱՅԻՆ ԴՐՈՒ ՅԹԱՆՑՈՒ ՄԱՅԻՆ ԴՐՈՒ ՅԹ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 11/12 Հոդված 34.Հոդված 34. Օ րենքի ուժի մեջ մտնելըՕ րենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության ՆախագահՆախագահ Ռ. ՔոչարյանՌ. Քոչարյան 2007 թ. մայիսի 11 Երևան ՀՕ-176-Ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56736 12/12

Law No. HO-176-N “On hunting and hunting economy” · Nelum