跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Law No. HO-152-N “On outer space.”

颁布于 2020-03-06 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱ ՅԱ ՍՏԱ ՆԻ ՀԱ ՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱ Ն Օ Ր Ե Ն Ք Ը Տ Ի Ե ԶԵ ՐԱԿԱՆ ԳՈ ՐԾՈ Ւ ՆԵ Ո Ւ Թ ՅԱՆ ՄԱՍ Ի Ն.
语言
Armenian
类型
法令
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Air and atmosphere, Environment, Land and soil, General
关键词
outer space, research, international cooperation, authorization/permit, data collection/reporting, access-to-information, monitoring, survey/mapping, agricultural land

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Հոդված 3. Տ իեզերական գործունեության բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

  2. 1. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  3. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) տիեզերական գործունեություն՝ տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140629 2/5 վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում. 2) տիեզերական օբյեկտ՝ տիեզերական տարածությունում գտնվող կամ տիեզերական տարածություն արձակվող յուրաքանչյուր սարքավորում և դրա բաղկացուցիչ մասերը. 3) տիեզերական տեխնիկա՝ տիեզերական օբյեկտները տիեզերական տարածություն արձակող սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերը, տիեզերական տարածությունում տիեզերական օբյեկտների կառավարման համար նախատեսված սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերը. 4) շահագործող՝ տիեզերական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ. 5) տիեզերական ենթակառուցվածք՝ փոխկապակցված կառույցներ, շինություններ և (կամ) օբյեկտներ, որոնք օգտագործվում են բացառապես տիեզերական գործունեության ապահովման նպատակով. 6) երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալներ` տիեզերական տարածությունում գտնվող տիեզերական օբյեկտից ստացված օդերևութաբանական, հեռակա զննման, քարտեզագրման, գյուղատնտեսական տվյալներ: Երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալները չեն ներառում կապի, հեռահաղորդակցային և ռադիոնավիգացիոն տվյալներ. 7) տիեզերական տարածություն՝ ծովի մակարդակից 100 կիլոմետրից բարձր տարածություն: Հոդված 5. Տ իեզերական գործունեության սկզբունքները

  4. 1. Տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներն են՝ 1) տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցումը. 2) տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովումը. 3) տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության համար հավասար և փոխշահավետ համագործակցության ապահովումը. 4) տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պատասխանատվության ապահովումը. 5) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության և հավասարակշռված զարգացման ապահովումը: ԳԼՈՒԽ 2 Տ ԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ Հոդված 6. Տ իեզերական գործունեության բնագավառում Կառավարության լիազորությունները

  5. 1. Տիեզերական գործունեության բնագավառում Կառավարության լիազորություններն են՝ 1) հաստատում է տիեզերական գործունեության բնագավառի զարգացման և ֆինանսավորման ծրագրերը. 2) հաստատում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը. 3) սահմանում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը. 4) սահմանում է տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները. 5) սահմանում է շահագործումից հանված՝ պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը. 6) սահմանում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների (ներառյալ՝ վթարների) և աղետների քննության կարգը. 7) սահմանում է տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը: Հոդված 7. Տ իեզերական գործունեության հարցերով լիազոր մարմինը

  6. 1. Տիեզերական գործունեության պետական կառավարումն իրականացնում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին): Լիազոր մարմինը՝ 1) տիեզերական գործունեության բնագավառում՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140629 3/5 ա. մշակում և իրականացնում է պետական քաղաքականությունը, բ. իրականացնում է տիեզերական ոլորտի գործունեության լիցենզավորումը, գ. տիեզերական օբյեկտները և տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման դեպքում տալիս է համաձայնություն, դ. ապահովում է շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների համագործակցությունը, ե. ապահովում է գիտական և սոցիալ-տնտեսական նշանակության տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև շահագրգիռ մարմինների հետ համատեղ տիեզերական ծրագրերի, տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող այլ մարմինների կողմից տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները, զ. ապահովում է միջազգային համագործակցության իրականացումը, է. ապահովում է շրջակա միջավայրի վրա տիեզերական գործունեության վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացումը. 2) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: Հոդված 8. Տ իեզերական գործունեության լիցենզավորումը

  7. 1. Տիեզերական գործունեությունը իրականացվում է լիցենզիայի հիման վրա: ԳԼՈՒԽ 3 Տ ԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Տ ՆՏ ԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Հոդված 9. Տ իեզերական գործունեության ֆինանսավորումը

  8. 1. Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: ԳԼՈՒԽ 4 Տ ԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՆԵՐԸ ԵՎ Տ ԵԽՆԻԿԱՆ, Տ ԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ Հոդված 10. Տ իեզերական օբյեկտները և տեխնիկան

  9. 1. Տիեզերական օբյեկտները և տեխնիկան ենթակա են պարտադիր գրանցման և պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը հաստատող նշումը:

  10. 2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տիեզերական օբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է վերահսկողություն՝ երկրի վրա այդ օբյեկտների գտնվելու ընթացքում, դեպի տիեզերք թռիչքի ցանկացած փուլում կամ տիեզերքում գտնվելու ընթացքում, երկնային մարմինների վրա դրանց գտնվելու ընթացքում, ինչպես նաև դեպի երկիր վերադառնալու ընթացքում և դրանից հետո: Հոդված 11. Տ իեզերական ենթակառուցվածքները

  11. 1. Հայաստանի Հանրապետության տիեզերական ենթակառուցվածքներն են՝ 1) տիեզերանավակայանները. 2) մեկնարկային համալիրները և արձակման կայանները. 3) կառավարման և չափումների համալիրները. 4) տիեզերական օբյեկտների թռիչքների կառավարման կենտրոնները և կետերը. 5) տեղեկատվության ընդունման, պահպանման և մշակման կետերը. 6) տիեզերական տեխնիկայի պահպանման բազաները. 7) տիեզերական օբյեկտների մասնատվող թափոնների անկման վայրերը. 8) տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսված տարածքները (պոլիգոնները) և թռիչքային- վայրէջքային գծերը. 9) տիեզերական տեխնիկայի մշակման համար փորձարարական բազայի օբյեկտները. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140629 4/5 10) տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնները և սարքավորումները. 11) տիեզերական գործունեության համար օգտագործվող այլ կառուցվածքներ և տեխնիկա: ԳԼՈՒԽ 5 Տ ԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏ ԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 12. Տ իեզերական գործունեության անվտանգության ապահովումը

  12. 1. Տիեզերական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջների պահպանմամբ:

  13. 2. Տիեզերական գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը համապատասխան:

  14. 3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների շահագործողները տիեզերական գործունեության իրականացման ընթացքում ի հայտ եկած վտանգների մասին տեղեկատվությունն անհապաղ պետք է ներկայացնեն լիազոր, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների լիազոր մարմիններ:

  15. 4. Բնակչությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում լիազոր մարմինը, շահագործողներն անհապաղ տեղեկացնում են այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին: Հոդված 13. Տ իեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննությունը

  16. 1. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարները (ներառյալ՝ վթարները) և աղետները ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան: Հոդված 14. Որոնման և փրկարարական աշխատանքները, պատահարների հետևանքների վերացումը

  17. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարում է ՀՀ օրենսդրությամբ նման լիազորություն ունեցող շահագրգիռ մարմինների լիազոր մարմինը:

  18. 2. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում պատահարների հետևանքների վերացման աշխատանքները ներառում են պատահարներից տուժած արդյունաբերական և այլ օբյեկտների վերականգնումն ու վերակառուցումը, անհրաժեշտ բնապահպանական միջոցառումները, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասի հատուցումը:

  19. 3. Օտարերկրյա պետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա: Հոդված 15. Տ իեզերական գործունեության ապահովագրությունը

  20. 1. Շահագործողները, որոնք օգտագործում են (շահագործում են) տիեզերական տեխնիկա, կամ որոնց պատվերով ստեղծվում և օգտագործվում է (շահագործվում է) տիեզերական տեխնիկա, պարտավոր են ապահովագրել տիեզերագնացների, տիեզերական ենթակառուցվածքների, տիեզերական օբյեկտների աշխատակիցների կյանքին, առողջությանը կամ այլ անձանց կյանքին, առողջությանը ու գույքին պատճառած վնասի համար պատասխանատվության ռիսկը: Հոդված 16. Տ իեզերական օբյեկտների և տիեզերական տեխնիկայի օտարումը

  21. 1. Տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի օտարումը շահագործողի կողմից այլ շահագործողի իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140629 5/5 ԳԼՈՒԽ 6 ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏ ՈՒՑՈՒՄԸ Հոդված 17. Վնասների հատուցումը

  22. 1. Շահագործողները փոխհատուցում են տիեզերական օբյեկտների կողմից երկրի վրա գտնվող գույքին պատճառած ցանկացած վնաս:

  23. 2. Տիեզերական գործունեության արդյունքում հասցված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով: ԳԼՈՒԽ 7 ՊԵՏ ԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ Տ ԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հոդված 18. Պետական վերահսկողությունը տիեզերական գործունեության բնագավառում

  24. 1. Տիեզերական գործունեության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: ԳԼՈՒԽ 8 ԵԶՐԱՓ ԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ Հոդված 19. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

  25. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  26. 2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգերը Կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020թ. մարտի 26 Երևան ՀՕ-152-Ն

Law No. HO-152-N “On outer space.” · Nelum