跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Law No. 186-N amending Subsoil Code (Law No. HO-280-N)

颁布于 2018-03-28 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱՅԱՍ Տ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ Տ Ո Ւ Թ ՅԱՆ ԸՆԴԵ ՐՔԻ ՄԱՍ Ի Ն Օ ՐԵ ՆՍ ԳՐՔՈ Ւ Մ Փ Ո Փ Ո ԽՈ Ւ Թ ՅՈ Ւ ՆՆԵ Ր Ե Վ ԼՐԱՑՈ Ւ Մ ԿԱՏ ԱՐԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
语言
Armenian
类型
法令
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Environment, Mineral resources
关键词
institution, environmental audit, special fund, monitoring, environmental impact assessment (EIA), data collection/reporting, access-to-information, good practices, governance, exploration, mining
类别
metals-base, metals-precious, minerals-critical

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120746 1/2 Համարը ՀՕ-186-Ն Տ եսակը Հիմնական Տ իպը Օրենք Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2018.03.28/23(1381) Հոդ.379 Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվը 21.03.2018 Ստորագրող մարմինը ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվը 28.03.2018 Վավերացնող մարմինը Վավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 07.04.2018 Ուժը կորցնելու ամսաթիվը Փ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ Փ ՈՓ ՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին ՀԱՅԱՍՏ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ Փ ՈՓ ՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «ընդերքի պետական տեսչությանը, բնապահպանական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «ընդերքօգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ, 16-րդ և 17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 10-րդ կետի «կառավարումը և վերահսկողությունն» բառերը փոխարինել «կառավարումն» բառով. 2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են` 1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցությունը. 2) ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը. 3) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը. 4) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը. 5) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակումը. 6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը. 7) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի մշակումը. 8) ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության

  2. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120746 2/2 դասակարգման կարգի մշակումը. 9) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների մշակումը. 10) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչների մշակումը. 11) օգտակար հանածոյի մշակման համար անհրաժեշտ վտանգավոր նյութերի օգտագործման առավելագույն սահմանաչափերի որոշման ընթացակարգի հաստատումը. 12) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգի մշակումը. 13) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը և հրապարակայնացումը. 14) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգի հաստատումը. 15) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Ընդերքօգտագործման հետ կապված՝ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են` 1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը. 2) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացումը. 3) բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը. 4) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:»։ Հոդված 3. Օրենսգրքի 74-77-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան

  3. 2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-186-Ն

Law No. 186-N amending Subsoil Code (Law No. HO-280-N) · Nelum