跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Governmental Decree No. 471-N validating the Regulation “Requirements for the manufacturing of feed, feed additives and production, transportation and storage thereof”

颁布于 2015-05-07 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 7 մայիսի 2015 թվականի N 471-Ն ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (վերնագիրը լրաց. 18.02.16 N 152-Ն).
语言
Armenian
类型
条例
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Livestock, Cultivated plants
关键词
animal feed/feedstuffs, animal health, drugs, pests/diseases, hygiene/sanitary procedures, transport/storage, business/industry/corporations, toxicity/poisoning, plant protection, fertilizers/nutrients, pesticides, weeds, plant production
类别
*, agriculture

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. Համարը Համարը N 471-Ն Տ եսակը Տ եսակը Պաշտոնական Ինկորպորացիա Տ իպը Տ իպը Որոշում Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2015.05.20/29(1118) Հոդ.374 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 07.05.2015 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը ՀՀ վարչապետ Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 12.05.2015 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 30.05.2015 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ Փ ոփոխողներ և ինկորպորացիաներՓ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ,ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ, ԻՆՉ ՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆԸ, Փ ՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎԻՆՉ ՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆԸ, Փ ՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ ՄՈ Ր Ո Շ ՈՒ Մ 7 մայիսի 2015 թվականի N 471-Ն ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ, ԻՆՉ ՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ, ԻՆՉ ՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆԸ, Փ ՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆԸ, Փ ՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (վերնագիրը լրաց. 18.02.16 N 152-Ն)(վերնագիրը լրաց. 18.02.16 N 152-Ն) Ղեկավարվելով «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոորորոշ ում է .շ ում է . (նախաբանը լրաց. , փոփ. 18.02.16 N 152-Ն)(նախաբանը լրաց. , փոփ. 18.02.16 N 152-Ն) 1. Սահմանել կերերի և կերային հավելումների արտադրությանը, ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության վարչապետվարչապետ Հ. ԱբրահամյանՀ. Աբրահամյան 2015 թ. մայիսի 12 Երևան Հա վել վա ծՀա վել վա ծ ՀՀ կա ռա վա րությա ն 2015 թվա կա նիՀՀ կա ռա վա րությա ն 2015 թվա կա նի մա յիսի 7-ի N 471-Ն որոշմա նմա յիսի 7-ի N 471-Ն որոշմա ն ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ, ԻՆՉ ՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ, ԻՆՉ ՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆԸ, Փ ՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂԿԵՐԱՅԻՆ ՀԱՎ ԵԼՈՒ ՄՆԵՐԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆԸ, Փ ՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=104002 1/5 https://pdf.arlis.am/104002 https://www.arlis.am ՊԱՀԱՆՋՆԵՐԸՊԱՀԱՆՋՆԵՐԸ (վերնագիրը լրաց. 18.02.16 N 152-Ն)(վերնագիրը լրաց. 18.02.16 N 152-Ն) I. ԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐI. ԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐ 1. Սույն պահանջներով կարգավորվում են կերերի և կերային հավելումների (այսուհետ՝ կերեր) արտադրությանը (այդ թվում` կերերի առաջնային արտադրության), ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը, փոխադրմանը և պահպանմանն առնչվող հարաբերությունները: (1-ին կետը խմբ. 18.02.16 N 152-Ն)(1-ին կետը խմբ. 18.02.16 N 152-Ն) 2. Սույն պահանջները տարածվում են կերերի արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա (այսուհետ՝ կերի շղթայի օպերատոր): 3. Սույն պահանջները չեն տարածվում տնային տնտեսություններում սպառվող տնային արտադրության կերերի վրա: II. ԿԵՐԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸII. ԿԵՐԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 4. Կերերի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ կերերի առաջնային արտադրության գործընթացները կարգավորվում և իրականացվում են վնասները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու սկզբունքով: 5. Կերերի առաջնային արտադրանքն արտադրվում, պատրաստվում, մաքրվում, փաթեթավորվում, պահպանվում և տեղափոխվում է փչանալուց կամ աղտոտվելուց պաշտպանված պայմաններում: 6. Կերերի առաջնային արտադրության գործընթացներում իրականացվում է վտանգավոր գործոնների վերահսկում՝ օրենքով սահմանված դրույթներին համապատասխան, ներառյալ` 1) կերերում վտանգավոր նյութերի ու աղտոտիչների ներթափանցման նկատմամբ հսկողություն և կանխարգելում, որոնք կարող են առաջանալ օդից, հողից, ջրից, պարարտանյութերից, բույսերի պաշտպանության միջոցներից, անասնաբուժական դեղերից, բիոցիդներից, ինչպես նաև թափոնների հետ շփումից. 2) բույսերի, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի (որոնք կարող են ներգործել կերերի անվտանգության վրա) պաշտպանության միջոցառումների իրականացում՝ ներառյալ դիտարկման (մոնիթորինգի) ծրագրերի, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների (զոոնոզ հիվանդություններ) նկատմամբ հսկողության սահմանում և իրականացում: 7. Կերերի արտադրման, փաթեթավորման, պահեստավորման և տեղափոխման համար օգտագործվող տարածքները, սարքավորումները, բեռնարկղերը և տրանսպորտային միջոցները պահվում են մաքուր վիճակում, մաքրելուց հետո դրանք, ըստ անհրաժեշտության (հերթափոխից կամ վարակիչ հիվանդության հաստատումից հետո), ախտահանվում են: 8. Աղտոտումից խուսափելու նպատակով աղբն ու վտանգավոր նյութերը պետք է պահվեն առանձին, և թափոնները հեռացվեն յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո: 9. Կերերի անվտանգությունը հավաստում են առաջնային արտադրանքի (հումքի) կամ այլ նմուշների լաբորատոր փորձաքննության արձանագրությունները: 10. Կերերի առաջնային արտադրության գործընթացներում վտանգը հսկելու նպատակով՝ գրանցամատյաններում կատարվում են իրականացված միջոցառումների վերաբերյալ գրառումներ, ինչն իրականացվում է սեփական արտադրության հսկողությամբ՝ պատասխանատու անձի կողմից: 11. Գրանցամատյաններում պարունակվող տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաև գրանցամատյանի օրինակելի ձևը և վարման կարգը հաստատում է անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը: III. ԿԵՐԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆ ՀԱՄԱՐ Օ ԳՏ ԱԳՈՐԾՎ ՈՂ ԿԵՐԻ ԵՎ ՀՈՒ ՄՔԻ ԱՆՎ Տ ԱՆԳՈՒ Թ ՅԱՆIII. ԿԵՐԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆ ՀԱՄԱՐ Օ ԳՏ ԱԳՈՐԾՎ ՈՂ ԿԵՐԻ ԵՎ ՀՈՒ ՄՔԻ ԱՆՎ Տ ԱՆԳՈՒ Թ ՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸՊԱՀԱՆՋՆԵՐԸ 12. Հյութալի կերերը (կանաչ կեր, սենաժ, սիլոս) օգտագործվում են՝ ինչպես ամբողջական կամ մշակված տեսքով, այնպես էլ՝ որպես հումք կերերի լիակերաբաժնում: Դրանք չպետք է պարունակեն ախտածին սնկեր, այդ թվում՝ բորբոսասնկեր, թունավոր բույսերի կողմնակի հոտի նշաններ: Կանաչ կերերը պետք է համապատասխանեն որակի ցուցանիշներին, որոնք սահմանված են գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով: 13. Կոպիտ կերերը (խոտ, ծղոտ) օգտագործվում են՝ ինչպես մաքուր, այնպես էլ՝ որպես հումք՝ հատիկավորված կերերի արտադրության համար՝ կերախառնուրդների կազմում: Կոպիտ կերերը չպետք է պարունակեն թունավոր բույսերի (սողացող դառնախոտ, գունավոր քառառվույտ, պոչատերևաձև սոֆոր) հատվածներ, կողմնակի հոտեր (նեխահոտ, բորբոսահոտ), ախտածին սնկեր, այդ թվում՝ նաև բորբոսասնկեր: 14. Համակցված կերերի համար մատակարարվող հատիկային (ցորեն, գարի, վարսակ, աշորա, եգիպտացորեն, կորեկ, գետնընկույզ, արևածաղկի սերմեր) և հատիկաընդեղեն կերային մշակաբույսերը (գարնանացան գլուլ, սիսեռ, կերային բակլազգի, ոսպ, լյուպին կերային, սոյա, ոլոռ) չպետք է պարունակեն հասկաժանգ, մրիկ, վնասատուներ և http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=104002 2/5 կողմնակի խառնուրդներ: 15. Մթերատու որոճող կենդանիների կերերը չպետք է պարունակեն ցանկացած կենդանիներից (բացի ձկներից) և այլ հիդրոբիոնտներից ստացված՝ ոչ կաթնասուններին պատկանող բաղադրամասեր: 16. Մթերատու թռչունների կերերը չպետք է պարունակեն որոճող կենդանիների, վայրի կենդանիների, ինչպես նաև թռչունների բաղադրամասեր: 17. Մթերատու խոզերի կերերը չպետք է պարունակեն որոճող կենդանիների, վայրի կենդանիների և խոզերի բաղադրամասեր: 18. Խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայով անապահով երկրներից ծագումով կերերը՝ մթերատու կենդանիների համար, չպետք է պարունակեն ցանկացած կենդանիներից (բացի ձկներից) և այլ հիդրոբիոնտներից ստացված՝ ոչ կաթնասուններին պատկանող բաղադրամասեր: 19. Սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող վտանգավոր նյութեր պարունակող (անասնաբուժական պատրաստուկներ, աղտոտիչներ և այլն) կերերը չեն կարող օգտագործվել որպես կեր: 20. Արգելվում են՝ 1) կերերի արտադրության համար օգտագործել կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների ցանկում ներառված կենդանիների և թռչունների հատուկ վտանգավոր, ինչպես նաև զոոնոզ հիվանդություններից անապահով տարածքներից ծագումով հումքը. 2) կերերի արտադրությունը կենդանական ծագում ունեցող հյուսվածքներից: IV. ԿԵՐԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸIV. ԿԵՐԵՐԻ ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 21. Արտադրական գործընթացն իրականացվում է համաձայն կերի շղթայի օպերատորի կողմից գրավոր հաստատված գործընթացների և ցուցումների՝ հսկման կրիտիկական կետերի բացահայտման, վերացման կամ դրանք մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով: 22. Կերի շղթայի օպերատորի կողմից պարբերաբար ստուգվում է արտադրական ամբողջ գործընթացը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: 23. Կերերում արգելված նյութերի և աղտոտիչների առկայությունը հսկելու նպատակով մշակվում է մեխանիզմ` որը նվազագույնի կհասցնի ռիսկերը: 24. Կերերում օգտագործման համար ոչ պիտանի նյութերը (բորբոսի, նեխվածքի, ախտածին սնկերի պարունակությունը) և թափոնները պետք է առանձնացվեն և նույնականացվեն: 25. Կերերի արտադրության օբյեկտները տեղակայվում են կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներում: 26. Կերերի արտադրության օբյեկտները պետք է հեռու գտնվեն՝ 1) շրջակա միջավայրն աղտոտող և արդյունաբերական գործունեության օբյեկտներից. 2) հեղեղումներով վտանգված տարածքներից. 3) տարածքներից, որտեղ արտադրական թափոնները չեն կարող արդյունավետ հեռացվել: 27. Կերերի արտադրությունում օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: 28. Խաչաձև աղտոտումից խուսափելու նպատակով՝ վերամշակված կերերն առանձնացվում են չվերամշակված կերային նյութերից և հավելումներից: 29. Լվացման և ախտահանման համար նախատեսված քիմիական նյութերն օգտագործվում են՝ համաձայն օգտագործման հրահանգների, և հեռու են պահվում կերերից ու կերակրման տարածքներից: 30. Վնասատուների ներթափանցումը կանխելու նպատակով կիրառվում են վնասատուների (կրծողներ, միջատներ) դեմ պայքարի միջոցներ, և սահմանվում է հսկողություն: 31. Կեղտաջրերը, թափոններն ու անձրևաջրերը հեռացվում են՝ չվտանգելով սարքավորումների և կերերի որակն ու անվտանգությունը: 32. Պատուհանները և այլ բացվածքները կառուցվում են այնպես, որպեսզի կանխվի վնասատուների մուտքը: 33. Առաստաղները և գլխավերևի տարածքները նախագծվում և կառուցվում են այնպես, որպեսզի կանխվեն փոշու կուտակումն ու անցանկալի բորբոսի աճը: 34. Աշխատողների հանգստի և նախաճաշի համար նախատեսված սենյակները պետք է առանձնացվեն այլ տարածքներից: 35. Աշխատողների հանդերձարանները, լվացարանները և զուգարանները տեղակայվում են արտադրամասերից հեռու: 36. Զուգարանների մուտքը չպետք է բացվի անմիջապես արտադրական կամ պահեստային տարածքներ: 37. Արտադրական մակարդների (մերան) և (կամ) կենդանի բիֆիդո լակտոբակտերիաներ պարունակող սննդամթերքի կամ հավելումների աճեցվածքները պատրաստվում են հատուկ հատկացված և համապատասխան կազմակերպված մակարդների (մերան) բաժանմունքում, որը՝ 1) տեղադրված է հիմնական օգտագործող արտադրամասերի հետ մեկ արտադրական առանձնաշենքում, մեկուսացված տեղում. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=104002 3/5 2) ունի առանձին սենյակներ, որոնցում ստանում և պահպանվում են միկրոօրգանիզմներով, բակտերիոֆագերով և այլ ախտոտիչներով ախտոտումից խմորիչների և աճեցվածքների պաշտպանությունն ապահովող պայմաններ. 3) ունի ներհոս - արտաձիգ օդափոխիչ և (կամ) օդի մաքրման և մշակման այլ արդյունավետ համակարգ: 38. Արտադրական մակարդների (մերան) պատրաստման ժամանակ մակարդների և պրոբիոտիկ աճեցվածքների որակի վերահսկողությունը՝ արտադրական շղթայի բոլոր փուլերում, իրականացվում է արտադրական ստորաբաժանման վերահսկողությամբ: 39. Արտադրական տարածքները պետք է ապահովված լինեն բնական և արհեստական լուսավորությամբ: V. ՍԱՐՔԱՎ ՈՐՈՒ ՄՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸV. ՍԱՐՔԱՎ ՈՐՈՒ ՄՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 40. Կերերի արտադրության սարքավորումները, տարաները, խառնիչները, փոխադրամիջոցները և դրանց անմիջականորեն շրջապատող տարածքները պետք է պահվեն մաքուր վիճակում: 41. Սարքավորումները և գործիքները տեղադրվում են այնպես, որպեսզի՝ 1) հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել. 2) նվազագույնի հասցվեն սխալների հետևանքով առաջացած ռիսկերը, և կանխվեն աղտոտումը, խաչաձև աղտոտումը և այլ բացասական ազդեցությունները: 42. Կերերի հետ շփվող սարքավորումները լվացման գործընթացներից հետո պետք է չորացվեն և, ըստ անհրաժեշտության, ախտահանվեն: 43. Ճշգրիտ չափումներ և փորձարկումներ իրականացնելու նպատակով՝ կերերի արտադրության մեջ օգտագործվող կշեռքները և չափիչ սարքավորումները պետք է ունենան չափման թույլատրելի սխալներ: 44. Տարբեր քաշի և ծավալի խառնուրդներ, ինչպես նաև համասեռ խառնուրդներ և լուծույթներ ստանալու համար օգտագործվում են արտադրական ծավալներին և հզորությանը համապատասխան խառնիչներ: 45. Դրենաժային համակարգերը նախագծվում են այնպես, որպեսզի կանխվի կերամիջոցների աղտոտման վտանգը: VI. ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸVI. ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 46. Արտադրական գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով անձնակազմը պետք է համալրվի անհրաժեշտ թվով և համապատասխան մասնագիտություն ունեցող աշխատողներով: 47. Կերի շղթայի օպերատորների կրթության, մասնագիտական փորձի և նրա պարտականությունների մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնին: 48. Կերի շղթայի բոլոր փուլերում գործունեություն իրականացնող աշխատողները գրավոր տեղեկացվում են իրենց պարտականությունների, իրավասությունների և հերթապահությունների, այդ թվում՝ կատարված փոփոխությունների մասին: VII. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒ Թ ՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸVII. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒ Թ ՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 49. Կերերի արտադրության ժամանակ դրանց որակն ու անվտանգությունը պետք է ստուգվեն սեփական արտադրական հսկողությամբ և անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ: 50. Որակի հսկողությունն իրականացվում է կերարտադրության ոլորտում որակավորում և աշխատանքային փորձ ունեցող մասնագետների կողմից: 51. Որակի ստուգումն իրականացվում է համապատասխան աշխատակազմով և սարքավորումներով կահավորված լաբորատորիայում: 52. Արտադրական ամբողջ գործընթացում որակի հսկման համար պետք է հաստատվի պլան, որը կներառի հսկման կրիտիկական կետերում ստուգման արդյունքները, նմուշառման գործընթացը և կատարման հաճախականությունը: 53. Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ վերջնական արտադրանքում օգտագործված հումքին վերաբերող փաստաթղթերում կատարվում են գրառումներ, որոնք ենթակա են պահպանման: 54. Հետագծելիությունն ապահովելու նպատակով շուկայահանված արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակից կատարվում է նմուշառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշման: VIII. Փ ՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸVIII. Փ ՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (վերնագիրը խմբ. 18.02.16 N 152-Ն)(վերնագիրը խմբ. 18.02.16 N 152-Ն) 55. Կերերը փոխադրվում են համապատասխան տարաներով (բեռնարկղերով) և պահվում են միայն այդ նպատակի համար նախատեսված տեղերում: (55-րդ կետը խմբ. 18.02.16 N 152-Ն)(55-րդ կետը խմբ. 18.02.16 N 152-Ն) 56. Կերերի փոխադրման տրանսպորտային միջոցները և (կամ) բեռնարկղերը պետք է պահվեն մաքուր, չոր և նորոգ վիճակում, որպեսզի կանխարգելվի կերերի աղտոտումը և ապահովվի պատշաճ մաքրման և ախտահանման http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=104002 4/5 իրականացումը: (56-րդ կետը խմբ. 18.02.16 N 152-Ն)(56-րդ կետը խմբ. 18.02.16 N 152-Ն) 57. Կոնդենսացիան և փչացումը կանխելու նպատակով՝ պահեստներում ապահովվում է այնպիսի ջերմաստիճան, որի պայմաններում կերերը համարվեն անվտանգ և պիտանի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար: 57.1. Տրանսպորտային միջոցների և (կամ) բեռնարկղերի բեռնախցիկները չպետք է միաժամանակ օգտագործվեն կերերից բացի այլ ապրանք փոխադրելու համար: (57.1-ին կետը լրաց. 18.02.16 N 152-Ն)(57.1-ին կետը լրաց. 18.02.16 N 152-Ն) 57.2. Կերերի փոխադրումն արգելվում է՝ 1) առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի դեպքում. 2) փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության դեպքում: (57.2-րդ կետը լրաց. 18.02.16 N 152-Ն)(57.2-րդ կետը լրաց. 18.02.16 N 152-Ն) 58. Կերերը պահվում են կենդանիների կերակրման համար արգելված նյութերից առանձին: 59. Աղտոտումից խուսափելու համար կերերը պահվում են առանձին և մատակարարվում են հատուկ սննդային նպատակների համար նախատեսված կենդանիների կերերից: IX. ԿԵՐԵՐԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸIX. ԿԵՐԵՐԻ Օ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 60. Կերերը և կերային հավելումներն օգտագործվում են ըստ անասնաբուծության ուղղվածության՝ հաշվի առնելով կենդանիների տեսակը, սեռահասակային խումբը, մթերատվության ուղղությունը և օգտագործման նպատակը: Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող կերերը պետք է համապատասխանեն «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի N 530-Ն որոշմամբ սահմանված դրույթներին: 61. Փաթեթավորված և իրացման ենթակա կերերն օգտագործվում են մակնշմամբ ներկայացվող ցուցումներին և հանձնարարականներին համապատասխան (եթե այդպիսիք կան), որոնք սահմանվում են կերերի արտադրությամբ զբաղվող կերի շղթայի օպերատորի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգով: (հավելվածը լրաց. , խմբ. 18.02.16 N 152-Ն)(հավելվածը լրաց. , խմբ. 18.02.16 N 152-Ն) Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության կառավարության աշ խատակազմիկառավարության աշ խատակազմի ղեկավար-նախարարղեկավար-նախարար Դ. ՀարությունյանԴ. Հարությունյան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=104002 5/5

Governmental Decree No. 471-N validating the Regulation “Requirements for the manufacturing of feed, feed additives and production, transportation and storage thereof” · Nelum