跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Governmental Decree N 1275 On creating Seed Agency state non-commercial organization and on making amendments in the RA Government Decree N 265 dated 24 February 2005

颁布于 2005-08-04 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 4 օգոստոսի 2005 թվականի N 1275-Ն «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
语言
Armenian
类型
条例
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Cultivated plants
关键词
institution, plant variety, seeds/planting material, intellectual property rights, crops, access-to-information, plant production, governance
类别
agriculture

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. Համարը Համարը N 1275-Ն Տ եսակը Տ եսակը Ինկորպորացիա Տ իպը Տ իպը Որոշում Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2005.09.07/57(429) Հոդ.1119 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 04.08.2005 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը ՀՀ վարչապետ Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 18.08.2005 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը ՀՀ Նախագահ Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը 25.08.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 08.09.2005 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ Փ ոփոխողներ և ինկորպորացիաներՓ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒ Թ ՅՈՒ Ն» ՊԵՏ ԱԿԱՆ ՈՉՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒ Թ ՅՈՒ Ն» ՊԵՏ ԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ Տ ՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ Թ ՅՈՒ Ն ՍՏ ԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ 2005 Թ Վ ԱԿԱՆԻԱՌԵՎ Տ ՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ Թ ՅՈՒ Ն ՍՏ ԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ 2005 Թ Վ ԱԿԱՆԻ Փ ԵՏ ՐՎ ԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ՈՓ ՈԽՈՒ Թ ՅՈՒ Ն ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՓ ԵՏ ՐՎ ԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ՈՓ ՈԽՈՒ Թ ՅՈՒ Ն ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վավերացնում եմ» Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 25 օգոստոսի 2005 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ ՄՈ Ր Ո Շ ՈՒ Մ 4 օգոստոսի 2005 թվականի N 1275-Ն «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒ Թ ՅՈՒ Ն» ՊԵՏ ԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ Տ ՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ Թ ՅՈՒ Ն«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒ Թ ՅՈՒ Ն» ՊԵՏ ԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ Տ ՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ Թ ՅՈՒ Ն ՍՏ ԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ՈՒ Թ ՅԱՆ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ 2005 Թ Վ ԱԿԱՆԻՍՏ ԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ՈՒ Թ ՅԱՆ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ 2005 Թ Վ ԱԿԱՆԻ Փ ԵՏ ՐՎ ԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ՈՓ ՈԽՈՒ Թ ՅՈՒ Ն ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՓ ԵՏ ՐՎ ԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ՈՓ ՈԽՈՒ Թ ՅՈՒ Ն ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշ ում է .որոշ ում է . 1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 2. Փորձարկումների, փորձաքննությունների և հավասարեցված ցանքերի կատարման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքներից 79.2 հեկտար հողատարածք, որից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքում` 22 հեկտար, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքում՝ 30 հեկտար, Գավառի գյուղական համայնքում՝ 1.5 հեկտար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքում՝ 15 հեկտար, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքում՝ 2.7 հեկտար, Քուչակի գյուղական համայնքում` 8 հեկտար: 3. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 100.0 հազ. դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի: 4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=106214 1/3 https://pdf.arlis.am/106214 https://www.arlis.am որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման N 5 հավելվածի 23-րդ աղյուսակի «Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը» սյունակում «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով: 5. Սահմանել, որ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են` ա) Հայաստանի Հանրապետության սելեկցիոն նվաճումների (բույսերի սորտեր, կենդանիների ցեղեր) իրավական պահպանությունը. բ) մշակաբույսերի սերմերի արտադրության և վերարտադրության արդյունավետ համակարգերի ստեղծումը. գ) սորտաթարմացման և սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի տնտեսական և կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը. դ) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ անցկացնելը և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված սորտերի ցանկում ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը. ե) իր կանոնադրական խնդիրների հետ կապված տեղեկատվության ժամանակակից համակարգերի ստեղծումը: (5-րդ կետը փոփ. 02.06.16 N 569-Ն)(5-րդ կետը փոփ. 02.06.16 N 569-Ն) 6. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթներն են՝ ա) սելեկցիոն նվաճումների փորձարկումների պետական ծրագրերի մշակման մասնակցությունը և իրականացումը. բ) Հայաստանի Հանրապետության տարածքում, պետական պատվերի շրջանակներում, բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունների իրականացումը, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր վերարտադրության սորտային ցանքերի ապրոբացիան և սորտային նույնականացումը: 7. Թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ ա) բույսերի նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, կայունության, միատարրության և տնտեսական օգտակարության փորձարկումներ և փորձաքննության իրականացում. բ) բնագավառի վերաբերյալ մեթոդական և գիտահետազոտական ուսումնասիրությունների կատարում. գ) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի ապրոբացիա, սորտային նույնականացման աշխատանքների կատարում. դ) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ. ե) կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում ստեղծված գյուղատնտեսական արտադրանքի իրացում. զ) վերապատրաստման, ուսուցման և խորհրդատվական աշխատանքների իրականացում: 8. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, 13 րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը: 9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ա) եռամսյա ժամկետում հաստատել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը և կանոնադրությունը. բ) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը: 10. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի պետական գրանցումը կատարել կազմակերպության միջոցների հաշվին: 11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության վարչապետվարչապետ Ա. ՄարգարյանԱ. Մարգարյան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=106214 2/3 2005 թ. օգոստոսի 18 Երևան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=106214 3/3

Governmental Decree N 1275 On creating Seed Agency state non-commercial organization and on making amendments in the RA Government Decree N 265 dated 24 February 2005 · Nelum