跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Governmental Decision No. 860-N validating the Regulation on the procedure for protection and management of wild fauna species, validating the list of wild fauna species subject to hunting and the List of hunting grounds

颁布于 2016-08-18 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 18 օգոստոսի 2016 թվականի N 860 – Ն ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
语言
Armenian
类型
条例
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Wild species and ecosystems
关键词
management/conservation, wild fauna, game, hunting/capture, birds

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 18 օգոստոսի 2016 թվականի N 860 - Ն ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել` 1) կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի. 2) որսահանդակների ցանկը և համապատասխան սխեմաները` ըստ մարզերի` համաձայն N 2 հավելվածի: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրել պետական անտառներում և անտառային հողերում որսի կենդանիների պետական կադաստրի, հաշվառման և մոնիթորինգի տվյալները: 3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան տասներորդ օրը, որսահանդակների հաստատված սխեմաները տեղադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 2016 թ. օգոստոսի 26 Երևան Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 860 - Ն որոշման Կ Ա Ր Գ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը: 2. Որսահանդակներն ունեն իրենց քարտեզ-սխեմաները և սահմանները, որոնք կունենան համապատասխան սահմանազատման ցուցանակներ: 3. Որսահանդակների տարածքները որոշվում են՝ հիմք ընդունելով տվյալ տարածքում առկա որսի կենդանիների տեսակները և դրանց քանակները, որոնք գրանցված չեն Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում: 4. Յուրաքանչյուր որսահանդակ ունի տվյալ տարածքին բնորոշ որսի կենդանիների տեսակային կազմի վերաբերյալ տեղեկատվություն: 5. Որսահանդակները կազմավորվում են որպես` 1) հանրային օգտագործման (պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա կազմակերպված և որսորդական տնտեսությունների կողմից չօգտագործվող) որսահանդակներ. 2) օրենքով սահմանված կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց` նրանց օգտագործման հանձնված պետական և համայնքային հողերի վրա կազմակերպված որսորդական տնտեսությունների կողմից օգտագործվող որսահանդակներ: 6. Որսահանդակներում համայնքների, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողերի վրա որսն իրականացվում է համապատասխան սեփականատերերի համաձայնությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 860 - Ն որոշման Ց Ա Ն Կ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ՝ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ (քարտեզ սխեմա 1) 1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի հարավային որսահանդակ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի հետ սահմանագծով անցնող Աշնակ, Կտուց, Դաշտաքար և Կարմրաթառ լեռների միջև տեղակայված լանջերը` Դաշտադեմ, Աշնակ, Ներքին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Պարտիզակ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: 2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագած որսահանդակ, որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջերին` Ոսկեթան, Կարմրաշեն, Շղարշիկ, Մեծաձոր, Օրգով, Բյուրական, Լեռնարոտ, Ավան, Խնուսիկ, Լուսաղբյուր, Նիգատուն, Ծաղկաշեն, Ապարան, Նիգավան, Ծաղկահովիտ, Սագունց համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: 3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (քարտեզ սխեմա 2) 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կիսաանապատային գոտու Բաղրամյան որսահանդակ` Երվանդաշատ, Բագարան, Քարակերտ, Արտամետ, Արևադաշտ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Բաղրամյան համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: 2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևմտյան ջրաճահճային որսահանդակ, որը գտնվում է Արաքս գետի հովտի ձախափնյա տարածքներում` Բերքաշատ, Ջանֆիդա, Գետաշեն, Փշատավան, Տանձուտ, Արգավանդ, Այգեշատ, Արևիկ, Եղեգնուտ, Նալբանդյան համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, եղեգնակատու, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, ճահճակուղբ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևելյան ջրաճահճային որսահանդակ, որը գտնվում է Արաքս գետի հովտի ձախափնյա և Մեծամոր գետի հարակից տարածքներում, ինչպես նաև մի քանի բնական և արհեստական լճակներում ու ջրանցքներում` Մեծամոր քաղաք, Ակնալիճ, Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն, Երասխահուն, Ապագա, Ջրառատ, Ջրարբի, Գրիբոյեդով, Առատաշեն, Խորոնք, Տարոնիկ, Ակնաշեն, Լուսագյուղ, գ. Մեծամոր, Արաքս, Գայ համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, եղեգնակատու, ճահճակուղբ, նապաստակ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (քարտեզ սխեմա 3) 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է Վրաստանի հետ սահմանագծով անցնող Պապաքարի լեռների հարավային լանջերին` Բագրատաշեն, Դեղձավան, Զորական և Բերդավան համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հարավային որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանագծով անցնող Միափորի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին` Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր, Նավուր, Իծաքար, Գանձաքար և Աղավնավանք համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սևքարի անտառտնտեսություն», «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ (քարտեզ սխեմա 4) 1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Եղեգիսի որսահանդակ, որը գտնվում է մարզի հյուսիսային և արևելյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծով անցնող Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերի տարածքներում` մինչև Զանգեզուրի լեռնաշղթայի Կարմրակատար լեռան լանջերը` Ելփին, Աղնջաձոր, Քառաթումբ, Հորս, Քարագլուխ, Հորատեղ, Արտաբույնք, Եղեգիս, Հերմոն, Վարդահովիտ, Կարմրաշեն, Գողթանիկ, Հեր-Հեր, Ջերմուկ, Մալիշկա, Վերնաշեն, Գլաձոր համայնքների վարչական սահմաններում: 1)Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Վայք որսահանդակ. որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում: 1)Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ: 1)Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ (քարտեզ-սխեմա 5) 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արևմտյան Կարա-Խաչի որսահանդակ, որը գտնվում է Շիրակի մարզի սահմանագծով անցնող Ջավախքի լեռնաշղթայի արևելյան լանջերին` Պաղաղբյուր, Դաշտադեմ, Մեղվահովիտ, Բլագոդարնոյե, Կաթնառատ, Կաթնաղբյուր, Մեծ Պառնի, Գոգարան, Ուրասար, Սարահարթ, Արևշող, Շենավան, Պուշկինո, Արջուտ, Նոր Խաչակապ, Ազնվաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Բազում համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է մարզի հյուսիս-կենտրոնական մասում` Սվերդլով, Լեջան, Ագարակ, Հովնանաձոր, Յաղդան, Օձուն, Հագվի, Աքորի համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մոտկորի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանագծով անցնող Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան լանջերին` Մարգահովիտ, Դեբեդ, Դսեղ, Մարց, Լորուտ, Ահնիձոր համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի սահմանագծով անցնող Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին` Ղուրսալի, Լեռնապատ, Հալավար, Շահումյան համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ջիլիզայի անտառտնտեսություն, «Լալվարի անտառտնտեսություն, «Դսեղի անտառտնտեսություն», «Եղեգնուտի անտառտնտեսություն», «Գուգարքի անտառտնտեսություն», «Ստեփա նավանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ (քարտեզ-սխեմա 6) 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հյուսիս արևելյան որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և մասամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում: 1)Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: 2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի կենտրոնական-հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող, Երանոսի լեռնաշղթայի հարավ արևմտյան լանջերին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում: 1)Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, եղեգնակատու, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: 3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հարավային որսահանդակ, որը գտնվում է Նախիջևանի և Իրանի Հանրապետության հետ սահմանագծով անցնող Վարդենիսի և Գենուտի լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան և Ուրծի լեռների հարավային լանջերին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Ավշար, գ. Արարատ, Ուրցաձոր, Շաղափ, Սուրենավան, Երասխ, Արմաշ, Լանջառ, Պարույր Սևակ համայնքների վարչական սահմաններում: 1)Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ (քարտեզ սխեմա 7) 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գետիկի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանագծով անցնող Միափորի լեռնաշղթայի հարավային լանջերին (բացառությամբ Գետիկի արգելավայրը)` միչև «Սևան» ազգային պարկն ընկած տարածքները` Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Բարեպատ, Կալավան, Այգուտ, Չապկուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի որսահանդակ, որը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության սահմանագծով անցնող Սևանի լեռնաշղթայի հարավարևմտյան և արևելյան Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերին (բացառությամբ Գիհու նոսրանտառային արգելավայրը)` մինչև Սևան ազգային պարկն ընկած տարածքը և սահմանակից համայնքների բնակավայրերը` Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Արեգունի, Գեղամասար, Շիշկա, Ավազան, Արփունք, Կախան, Կուտական, Տրետուք, Սոտք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենյանց որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Հայաստանի Հանրապետության Արարատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզերի սահմանագծով անցնող Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային և Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի տարածքներում` միչև Սևան ազգային պարկն ընկած տարածքը և սահմանակից համայնքների բնակավայրերը` Այրք, Ակունք, Խաչաղբյուր, Գեղաքար, Ախպրաձոր, Մաքենիս, Կարճաղբյուր, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Վաղաշեն, Վերին Գետաշեն, Զոլաքար, Լիճք, Թազագյուղ, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Գավառ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվանք, Բերկունք, Լճափ, Ծովազարդ, Լճաշեն համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ: Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քարտեզ-սխեմա 8) 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ուղտասարի որսահանդակ, որը գտնվում է Սյունիքի բարձրավանդակի և Զանգեզուր լեռնաշղթայի հատման կետից մինչև Մեծ Իշխանասար լեռան հարավ արևմտյան լանջերում` Գոռհայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ, Շաքի, Իշխանասար, Սիսյան, Նորավան համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուր որսահանդակ, որը գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի արևելյան լանջերին` սկսած Սևաժայռ լեռից մինչև Դրունքասար լեռը` Շաղաթ, Մուցք, Բռնակոթ, Սալվարդ, Թանահատ, Արևիս, Թասիկ, Աշոտավան համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեծ Իշխանասար որսահանդակ, որը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հարավային լանջերին` Վերիշեն, Ակեռ, Հարժիս, Շինուհայր, Խնձորեսկ, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սիսիանի անտառտնտեսություն» և «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ (քարտեզ-սխեմա 9) 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արա լեռան որսահանդակ, որը գտնվում է Արա լեռան հարավ-արևելյան լանջերին` միչև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ Աշտարակ ճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածները, որոնք ներկայացված են լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներով` Սարալանջ և Եղվարդ համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մենակսարի որսահանդակ, որը գտնվում է Երևան-Սևան մայրուղու Քաղսի-Սոլակի վերին հատվածներում (Մենակսարի հարակից արևմտյան լանջերի տափաստանային լանդշաֆտները)` Քաղսի և Սոլակ համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, ջրառնետ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: 4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեծ Լճասար որսահանդակ, որը գտնվում է Լեռնանիստ գյուղից դեպի արևելք գտնվող ենթալպյան գոտու տարածքներում, որոնք տեղակայված են Մեծ Լճասար, Սուրբ Սարգիս, Սարիսուրբ լեռների արևմտյան լանջերին` քաղ. Հրազդան և Լեռնանիստ համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: 5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկունյանց որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի սահմանանագծով անցնող Փամբակի լեռնաշղթայի հարավային և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի արևմտյան, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի սահմանագծով անցնող Ծաղկունյաց լեռնաշղթայի արևելյան լանջերին տեղակայված ենթաալպյան և ալպյան գոտիների տարածքներում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: 6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աժդահակի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերին տեղակայված ենթաալպյան և ալպյան գոտիների տարածքներում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ (քարտեզ-սխեմա 10) 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի որսահանդակ, որը գտնվում է Ամասիայի տարածաշրջանի ալպյան գոտիներում` Ամասիա, Արեգնադեմ, Ջրաձոր, Մեղրաշատ համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, ջրառնետ, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արևմտյան որսահանդակ, որը գտնվում է Սալուտ-Ձորաշենի ենթալպյան տիպի տարածքներում` մինչև Ուրասար և Ձորագլուխ լեռների արևմտյան լանջերը` Աշոցք, Զույգաղբյուր, Հարթաշեն, Մուսայելյան, Սալուտ, Բաշգյուղ, Փ. Սարիար, Սարապատ, Ձորաշեն համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, վայրի խոզ նապաստակ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հարսնասարի որսահանդակ, որը գտնվում է Հարսնասարի ենթալպյան տիպի տարածքներում` ընդգրկելով Հարսնաքար և Շարայի լեռների լանջերին տեղակայված տարածքները` Հովիտ, Բասեն, Ջրառատ, Փանիկ, Գեղանիստ, Արևշատ համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավ արևելյան որսահանդակ, որը գտնվում է Արթիկի ալպյան տիպի տարածքներում` ընդգրկելով Արագած լեռան արևմտյան և Թեժառույքի լեռնաշղթայի հյուսիս արևմտյան լանջերը` Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Արթիկ, Պեմզաշեն, Լեռնակերտ և Սառնաղբյուր համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ: 6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավ արևմտյան որսահանդակ, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Մարալիկ, Գուսանագյուղ, Իսահակյան, Աղին, Սարակապ և Բագրավան համայնքների վարչական սահմաններում: 1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Governmental Decision No. 860-N validating the Regulation on the procedure for protection and management of wild fauna species, validating the list of wild fauna species subject to hunting and the List of hunting grounds · Nelum