Governmental Decision No. 314-N validating the List of wild fauna species subject to hunting (game) for the period of 2021-2022 and authorized hunting quotas
颁布于 2021-08-11 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ 11 օգոստոսի 2021 թվականի N 314-Ն 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
- 语言
- Armenian
- 类型
- 条例
- 组织
- Eurasian Economic Union
- 国家
- 亚美尼亚
- 主题
- Wild species and ecosystems
- 关键词
- wild fauna, hunting/capture, birds, game, allocation/quota
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ 11 օգոստոսի 2021 թվականի N 314-Ն 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ 1. Սահմանել` 1) 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` համաձայն հավելվածի, 2) 2021-2022 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս: 2. 2021-2022 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածի 14-րդ կետում նշված կենդանատեսակի յուրաքանչյուր հատի համար սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագիր կնքվում է` լիազոր մարմնի կողմից վայրի խոզի օգտագործման պայմանագիր կնքելու համար եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացության հիման վրա: 3. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին: 4. Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնությունների վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը: 5. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով: 6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ՆԱԽԱՐԱՐ Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի N 314-Ն հրամանի ՑԱՆԿ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ . . |Հ/Հ|ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ |ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ| | | |ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ | | | | | |1. |լոր |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև | | | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 127 050 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |2. |թխակապույտ աղավնի |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև | | | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 45 150 հատ, յուրաքանչյուր| | | |որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |3. |անտառային աղավնի |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև | | | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 1 650 հատ, յուրաքանչյուր | | | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |4. |քարակաքավ |2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև | | | |դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 22 800 հատ, յուրաքանչյուր| | | |որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |5. |կռնչան բադ |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 30 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |6. |սուլող մրտիմն |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 5 600 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |7. |եղեգնահավ |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 11 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |8. |սև փարփար |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 30 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |9. |մորակտցար |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 8 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |10.|տափաստանային արտույտ |2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև | | | |հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 250 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |11.|եվրոպական նապաստակ |2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև | | | |դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 500 հատ, յուրաքանչյուր | | | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |12.|փորսուղ |2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև | | | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 105 հատ, յուրաքանչյուր | | | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |13.|քարակզաքիս |2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022| | | |թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 430 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |14.|վայրի խոզ |2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022| | | |թվականի հունվարի 15-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 30 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում` հաշվի առնելով սույն | | | |հրամանի 2-րդ կետով սահմանված պայմանը), | | | | | |15.|սովորական աղվես |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2022 | | | |թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` անսահմանափակ): | . . Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2021 թվական: