跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Governmental Decision No. 259-N validating the Regulation on the procedure for keeping the register of protected areas

颁布于 2008-03-20 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱ ՅԱ ՍՏԱ ՆԻ ՀԱ ՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱ Ն ԿԱ ՌԱ Վ Ա ՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 20 մարտի 2008 թվականի N 259-Ն Բ ՆՈ Ւ Թ ՅԱՆ ՀԱՏ Ո Ւ Կ ՊԱՀՊԱՆՎ Ո Ղ Տ ԱՐԱԾՔՆԵ ՐԻ ՊԵ Տ ԱԿԱՆ ԿԱԴԱՍ Տ ՐԻ Վ ԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ Ս ԱՀՄԱՆԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
语言
Armenian
类型
条例
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Wild species and ecosystems
关键词
protected area, ecosystem conservation, registration, research, monitoring, data collection/reporting, access-to-information, classification/declassification

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. Համարը Համարը N 259-Ն Տ եսակը Տ եսակը Պաշտոնական Ինկորպորացիա Տ իպը Տ իպը Որոշում Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.319 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 20.03.2008 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը ՀՀ վարչապետ Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 31.03.2008 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 19.04.2008 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ Փ ոփոխողներ և ինկորպորացիաներՓ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏ ԱԿԱՆՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐԻ Վ ԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆԿԱԴԱՍՏ ՐԻ Վ ԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ ՄՈ Ր Ո Շ ՈՒ Մ 20 մարտի 2008 թվականի N 259-Ն ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐԻ Վ ԱՐՄԱՆ ԿԱՐԳԸԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐԻ Վ ԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ը» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշ ում է .որոշ ում է . 1. Սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսյա ժամկետում հաստատել բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի գրանցամատյանի օրինակելի ձևը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության վարչապետվարչապետ Ս. ՍարգսյանՍ. Սարգսյան 2008 թ. մարտի 31 Երևան Հա վել վա ծՀա վել վա ծ ՀՀ կա ռա վա րությա ն 2008 թվա կա նիՀՀ կա ռա վա րությա ն 2008 թվա կա նի մա րտ ի 20-ի N 259-Ն որոշմա նմա րտ ի 20-ի N 259-Ն որոշմա ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135647 1/3 https://pdf.arlis.am/135647 https://www.arlis.am Կ Ա Ր ԳԿ Ա Ր Գ ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐԻ Վ ԱՐՄԱՆԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐԻ Վ ԱՐՄԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐI. ԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում է բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` ԲՀՊՏ) պետական կադաստրի վարման կարգը: 2. Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի (այսուհետ` պետական կադաստր) վարման խնդիրներն են այդ տարածքների` 1) արդյունավետ պլանավորումը և զարգացումը. 2) գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի անցկացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրումն ու դասակարգումը. 3) պահպանության ռեժիմի հսկողության և վերահսկողության բարելավումը. 4) օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածության բացահայտումը: 3. Պետական կադաստրը վարում է շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին): (3-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)(3-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն) 4. Պետական կադաստրի վարման համար հիմք են հանդիսանում ԲՀՊՏ-ների գիտական ուսումնասիրությունները, պետական հաշվառման և մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալները, կառավարման պլաններում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալները և այլն: 5. Պետական կադաստրն ստեղծվում և վարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին: II . ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐԻ ԿԱՌՈՒ ՑՎ ԱԾՔԸII. ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐԻ ԿԱՌՈՒ ՑՎ ԱԾՔԸ 6. Պետական կադաստրը բաղկացած է հետևյալ բաժիններից` 1) ԲՀՊՏ-ների ընդհանուր բնութագիրը. 2) ԲՀՊՏ-ների պահպանությունը, կենսապաշարների վերարտադրության և վերականգնման ապահովումը. 3) ԲՀՊՏ-ների օգտագործումը. 4) ԲՀՊՏ-ների պահպանությունն իրականացնող մարմինը: 7. «Բնության հատուկ պահպանվող տարածքի ընդհանուր բնութագիրը» բաժինը ներառում է հետևյալ տեղեկատվությունը` 1) ԲՀՊՏ-ի մակերեսի, սահմանների ու գործառական գոտիների (ներառյալ պահպանման գոտին) նկարագրության մասին և քարտեզագրական նյութեր. 2) ԲՀՊՏ-ի բնական պայմանների նկարագրության մասին (ռելիեֆ, հողային ծածկույթ, ջրագրություն, կլիմա, բուսական և կենդանական աշխարհ` համապատասխան քարտեզներով). 3) բնորոշ և կրիտիկական վիճակում գտնվող էկոհամակարգերի մասին. 4) կենսաբանական բազմազանության, այդ թվում` հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող և Կարմիր գրքում գրանցված տեսակների ու դրանց պոպուլյացիաների մասին. 5) բնական պաշարների, այդ թվում` հողային, ջրային և անտառային, որսի կենդանիների, արդյունագործական նշանակություն ունեցող բուսական ու կենդանական տեսակների որակական, քանակական և տնտեսական բնութագրերի մասին. 6) բնության և պատմամշակութային ժառանգության մասին. 7) ենթակառուցվածքների, այդ թվում` հանգստի, սննդի, այլ սպասարկման օբյեկտների, ճանապարհային ցանցի, տուրիստական երթուղիների և այլնի մասին: 8. «Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունը, կենսապաշարների վերարտադրության և վերականգնման ապահովումը» բաժինը ներառում է հետևյալ տեղեկատվությունը` 1) անտառի պահպանության միջոցառումների մասին. 2) հողային ռեսուրսների պահպանության, խախտված հողատեսքերի վերականգնման միջոցառումների մասին. 3) ռեկրեացիոն գոտիների բարելավման միջոցառումների մասին. 4) կառավարման պլաններով նախատեսված և իրականացված այլ միջոցառումների մասին. 5) կենսապաշարների պահպանության և վերականգնման ծրագրերով, պետական ու միջազգային ֆինանսավորմամբ նախատեսված և իրականացված միջոցառումների մասին. 6) արձանագրված ռեժիմի խախտումների մասին (ապօրինի անտառահատումներ, հողազավթումներ, որսագողության, ձկնագողության դեպքեր և այլն). http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135647 2/3 7) արձանագրված հրդեհների մասին (մակերեսը, հասցված վնասի չափը և այլն): 9. «Բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործումը» բաժինը ներառում է հետևյալ տեղեկատվությունը` 1) օգտագործվող տարածքների և օգտագործման ձևերի մասին` համապատասխան քարտեզագրական նյութերով. 2) սեփականաշնորհված տարածքների (ազգային պարկերի համար) մակերեսի և օգտագործման ձևերի մասին. 3) հանգստի կազմակերպման ձևերի և այդ նպատակով օգտագործման տրամադրված հողատարածքների մասին. 4) անշարժ գույքի պետական միասնական կադաստրում գրանցված հողերի պետական հաշվառման, իրավական (պայմանագրային տվյալներ, սեփականության իրավունք, վարձակալություն և այլն) և տարածական (թվային տեղագրական քարտեզներ` ներառյալ ենթակառուցվածքները, բնակավայրերը, հողատեսքերը) տվյալների մասին. 5) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում ներառված համայնքների սոցիալ տնտեսական ցուցանիշների, իրականացված բնապահպանական միջոցառումների մասին: 10. «Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող մարմինը» բաժինը ներառում է հետևյալ տեղեկատվությունը` 1) իրավաբանական կարգավիճակի և դրա ստեղծման մասին. 2) կառուցվածքի և հաստիքների մասին. 3) ամենամյա աշխատանքային ծրագրերի և դրանց կատարման ժամանակացույցի մասին. 4) ըստ ֆինանսական աղբյուրների` ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման մասին. 5) այլ կազմակերպությունների հետ համագործակցության մասին (գիտական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, դրամաշնորհային ծրագրեր, իրավաբանական և ֆիզիկական անձինք)։ III . ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐՈՒ Մ Տ Վ ՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒ ՄԸ ԵՎ Տ ՐԱՄԱԴՐՈՒ ՄԸIII. ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱԴԱՍՏ ՐՈՒ Մ Տ Վ ՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒ ՄԸ ԵՎ Տ ՐԱՄԱԴՐՈՒ ՄԸ 11. Պետական կադաստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը: 12. ԲՀՊՏ-ների անտառների և անտառային հողերի մասին կադաստրային տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անտառային պետական կադաստրի վարման կարգին համապատասխան: 13. Պետական կադաստրի վարման ընթացքում ԲՀՊՏ-ների հողերի հետ կապված բոլոր փոփոխությունների մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի պետական հաշվառում իրականացնելու համար: 14. Պետական կադաստրի տվյալները գրանցվում են գրանցամատյանում և համակարգչային տվյալների շտեմարաններում, որի վարման ժամանակ պետք է ապահովվի միմյանց հետ դրանց համադրելիությունը: 15. Պետական կադաստրի տվյալների շտեմարաններում և գրանցամատյաններում տվյալները մուտքագրվում են, և փոփոխությունը կատարվում է դրանք ներկայացվելու օրվանից 20-օրյա ժամկետում: Այն պայմանագրերից ծագող իրավունքների մասին տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պարտադիր պետական գրանցման, հաշվառվում և մուտքագրվում են միայն այդ իրավունքների պետական գրանցումից հետո: Պետական կադաստր վարող լիազորված մարմինը պատասխանատու է տվյալները ճշգրիտ և սահմանված ժամկետներում մուտքագրելու համար: 16. Սույն կարգի 7-10-րդ կետերում նշված պետական կադաստրի ամփոփված տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ լիազորված պետական մարմինների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար` սոցիալ-տնտեսական ծրագրերի, ռազմավարությունների, պլանների և այլ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև որոշումների ընդունման համար: 17. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին պետական կադաստրի տեղեկատվության պաշտոնական տրամադրումն իրականացվում է անվճար` դրանց կողմից ներկայացված հարցման դեպքում: 18. Պետական կադաստրի տվյալները, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, տեղադրվում են համապատասխան ինտերնետային կայքում, որից կարող են անվճար օգտվել բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք: (հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն) Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության կառավարության աշ խատակազմիկառավարության աշ խատակազմի ղեկավար-նախարարղեկավար-նախարար Մ. Թ ոփուզյանՄ. Թ ոփուզյան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135647 3/3