Government Decision No. 982 validating the procedure for the use and discharge and issuance of permit for flowing out of wells for acceptance of effluent waste water and groundwater originating from abandoned mines and quarries
颁布于 2003-07-10 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 10 հուլիսի 2003 թվականի N 982-Ն ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
- 语言
- Armenian
- 类型
- 条例
- 组织
- Eurasian Economic Union
- 国家
- 亚美尼亚
- 主题
- Mineral resources, Water
- 关键词
- groundwater, well sinking/boreholes, effluent waste water/discharge, sewerage, industrial water use, water quality standards, authorization/permit, pollution control, standards, mining
- 类别
- metals-base, metals-precious, minerals-critical
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
1. Հաստատել կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իրավասու այլ մարմինների հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել ու հաստատել ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան 2003 թ. օգոստոսի 14 Երևան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=11177 2/2 Հավել ված ՀՀ կառավարության 2003 թվականի հուլ իսի 10-ի N 982-Ն որոշման ԿԱՐԳ ԿԵՂՏ ԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏ ԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏ ԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏ ԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏ ՎՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության տրամադրման կարգը:
2. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով թույլատրվում է ջրօգտագործման թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների եզրակացությունների, ինչպես նաև ընդերքօգտագործողի համաձայնության առկայության դեպքում:
3. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման թույլտվությունը, որպես պարտադիր պայման, պետք է ներառի կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները, որոնց պահանջների ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
4. Արգելվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով, եթե այն հանգեցնում կամ կարող է հանգեցնել ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրերի ստանդարտների խախտմանը:
5. Սույն կարգի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածում նշված ջրային ռեսուրսների կամ դրանց մասի օգտագործման վրա: Հ այաստանի Հ անրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թ ոփուզյան