Decision of the Government of the Republic of Armenia No. 1186-N on approving the procedure for forecasting, warning and response to dangerous hydrometeorological phenomena related to excessive air pollution, climate change and the state of the ozone layer
颁布于 2008-10-16 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- ՀՀ Կառավարության 16 հոկտեմբերի 2008 թվականի N 1186-Ն որոշումը մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը հաստատելու մասին
- 语言
- Armenian
- 类型
- 条例
- 组织
- Eurasian Economic Union
- 国家
- 亚美尼亚
- 主题
- Air and atmosphere, Environment
- 关键词
- early warning system, hazards, monitoring, classification/declassification, air quality/air pollution, meteorology, ozone layer, pollution control, risk assessment/management
在哪里阅读
该法律没有记录来源链接。
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
1. Հաստատել մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյան 2008 թ. հոկտեմբերի 23 Երևան Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1186-Ն որոշման ԿԱՐԳ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության ազդարարման և արձագանքման միջոցառումների իրականացման գործընթացները` պայմանավորված կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների ինտենսիվության և հաճախականության աճով:
2. Օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական և հիդրոլոգիական վտանգավոր երևույթների անվանացանկն ու բնութագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 349-Ն որոշմամբ հաստատված` հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ բաժիններում:
3. Մթնոլորտի աղտոտվածության, օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մակարդակները դասակարգվում են` բարենպաստ, անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ` 1) բարենպաստ են համարվում հետևյալ մակարդակները` ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումը չի գերազանցում այդ նյութերից յուրաքանչյուրի համար սահմանված միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (այսուհետ` ՍԹԿ). բ. օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության աստիճանը բնութագրող ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը (այսուհետ` ՈՒՄՃ ինդեքս) չի գերազանցում 5 արժեքը. 2) անբարենպաստ են համարվում հետևյալ մակարդակները` ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումն այդ նյութերի ՍԹԿ-ի` մինչև 19 անգամ գերազանցումը կամ 20-29 անգամ 2 օրից պակաս գերազանցումը կամ 30-49 անգամ 8 ժամից պակաս գերազանցումը, բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 6 կամ 7 արժեքներ. 3) վտանգավոր են համարվում հետևյալ մակարդակները` ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումն այդ նյութերի ՍԹԿ-ի` 20-29 անգամ գերազանցումը 2 օրից ավելի կամ 30-49 անգամ գերազանցումը 8 ժամից ավելի, կամ 50 անգամ և ավելի գերազանցումը 2 ժամից պակաս, բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 8-10 արժեքները. 4) արտակարգ են համարվում հետևյալ մակարդակները` ա. մթնոլորտի աղտոտումը վնասակար նյութերով այդ նյութերի ՍԹԿ-ի` 50 և ավելի անգամ գերազանցումը 2 ժամից ավելի, բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 11 և ավելի բարձր արժեքներ:
4. Մթնոլորտի աղտոտվածության վիճակի վրա ազդող հիդրոօդերևութաբանական երևույթների և պայմանների, ինչպես նաև ՈՒՄՃ ինդեքսների կանխատեսումն ու դրանց մասին ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և այլ իրավական ակտերի:
5. Մթնոլորտի աղտոտվածության վիճակի դիտարկումներն ու դրա մասին իրազեկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: (5-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մթնոլորտի աղտոտվածության վիճակի վրա ազդող հիդրոօդերևութաբանական պայմանների և ՈՒՄՃ ինդեքսների կանխատեսման կամ գրանցման դեպքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը: (6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` 1) մթնոլորտի աղտոտման համար անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմանների ժամանակահատվածում այդ պայմանների ազդեցության տակ գտնվող տարածքներում` ա. իր կողմից սահմանված կարգով կատարում է մթնոլորտի աղտոտվածության լրացուցիչ չափումներ` առնվազն յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ` ստացված տվյալների և աղտոտման տարածման սահմանների մասին իրազեկելով բնակչությանը, բ. տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտում վնասակար արտանետումների համար անբարենպաստ օդերևութաբանական պայմանների մասին. 2) օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` անհատական պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակով (ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, օգտագործել մաշկի պաշտպանության համար քսուքներ, կրել համապատասխան ակնոցներ և այլն): (7-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
8. Մթնոլորտի աղտոտման և ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում` 1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը համատեղ մշակված առաջարկությունների հետ միասին հրապարակում են հաղորդագրություններ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստատեսությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյով և նախարարության համացանցային կայքում տեղադրում են տեղեկատվություն աղտոտվածության անբարենպաստ, վտանգավոր ու արտակարգ մակարդակների մասին. 2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից ստացված համապատասխան ահազանգումից հետո իրականացնում է միջոցառումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշմամբ սահմանված կարգով: (8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
9. Պետական կառավարման այլ մարմիններ` մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և (կամ) կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվությունն ստանալու դեպքում իրենց իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում են արձագանքման միջոցառումներ` տվյալ երևույթի հետևանքները նվազեցնելու նպատակով: (հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյան Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան 10.10.2019, N 1442-Ն 16.10.2008, N 1186-Ն Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան