跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Decision No. 749-L of the Government of the RA on Approval of the National Climate Change Adaptation Action Program and the List of Activities for 2021-2025

颁布于 2021-05-13 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ 13 մայիսի 2021 թվականի N 749-Լ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
语言
Armenian; English
类型
条例
组织
Eurasian Economic Union
国家
亚美尼亚
主题
Agricultural and rural development, Air and atmosphere, Energy, Environment, Forestry, Land and soil, Water
关键词
capacity building, farming, agricultural development, policy/planning, climate change, good practices, international cooperation, ecosystem conservation, biodiversity, public health, tourism, local government, social impact assessment, social protection, gender, governance, financing, risk assessment/management, monitoring, hazards, fire management, forest management/forest conservation, desertification, erosion, flood, sustainable development, water shortage/drought, early warning system, meteorology, energy conservation/energy production

在哪里阅读

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. Հաստատել Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

  2. 2. Հանձնարարել սույն որոշման հավելվածի 9-րդ գլխում նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին՝ վեցամսյա պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին՝ համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին: (2-րդ կետը փոփ. 17.02.22 N 166-Լ)

  3. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան Երևան 13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԵՎ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1.1. ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԻՍՏ ԽՈՑԵԼԻ ԵՐԿԻՐ 1.2. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ 1.3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ 1.4. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՔԵՐԸ 1.5. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԳԼՈՒԽ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2.1. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ 2.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ 2.3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԵՆՍԱՑԻԿԼԸ ԳԼՈՒԽ 3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԳԼՈՒԽ 4. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ ԳԼՈՒԽ 8. ՌԻՍԿԵՐ ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ (20212025ԹԹ) ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ Ազգային մակարդակով սահմանված ԱՍԳՆ գործողություններ/ներդրումներ ՀԷՄ հարմարվողականության էկոհամակարգային մոտեցում ԿԶՆ կայուն զարգացման նպատակներ ԿԿՀ Կանաչ կլիմայական հիմնադրամ ԿՓ կլիմայի փոփոխություն կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ ԿՓՀ հարմարվողականություն ԿՓՀՖՇԻՊ կլիմայի փոփոխության հարմարվողականության ֆինանսավորման շրջանակ և իրականացման պլան ՀԱԾ հարմարվողականության ազգային ծրագիր ՀՄԳ հարմարվողականության մշտադիտարկում և գնահատում ՄԱԿ Միավորված ազգերի կազմակերպություն ՄԱԶԾ Միավորված ազգերի զարգացման ծրագիր ՄԱԿ ԿՓՇԿ Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա ՋԳ ջերմոցային գազեր ՀՎԵ հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  4. 1. Գիտակցելով հանրապետության զարգացման համատեքստում կլիմայի փոփոխության (ԿՓ) ազդեցությունը՝ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է և շարունակում է իրականացնել գործողություններ՝ ուղղված կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության (կլիմայի փոփոխության հարմարվողականություն կամ ԿՓՀ) իրականացմանն ու պլանավորման աջակցմանը, միևնույն ժամանակ՝ ինստիտուցիոնալ մակարդակում իրականացվող գործողությունների միջոցով անդրադառնալով արդեն իսկ առկա ԿՓ- ներին, և առանձնահատուկ շեշտադրելով ԿՓ-ին առնչվող քաղաքականության և ծրագրերի կարևորությունը: Վերոնշյալի հիմքում ընկած է այն պատկերացումը, որ ԿՓ նկատմամբ ներկայիս և կանխատեսվող խոցելիությունների արձագանքման ողջամիտ պլանավորումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի խնայողությունների, սոցիալական առողջության և անվտանգության բարելավման, աղետների վնասների նվազեցման, նոր գործարար հնարավորությունների առաջացման և ներդրումների ավելի մեծ անվտանգության: Մինչ օրս Հայաստանի ԿՓՀ արձագանքը կրել է չհամակարգված և հիմնականում իրավիճակային բնույթ, թեև այն իրականացվում է ազգային, ոլորտային և տարածքային կառավարման մակարդակներում, և ղեկավարվում է տարաբնույթ պատասխանատուների կողմից:

  5. 2. Ի պատասխան ազգային կարիքների և ստանձնած միջազգային պարտավորությունների, «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ԿԿՀ-ՄԱԶԾ ծրագրի օժանդակությամբ մշակվել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ծրագիր)` հատկորոշելով հարմարվողականության ռազմավարական շրջանակը և ազգային հարմարվողականության պլանավորման ջանքերը, ինչպես նաև՝ հետագայում հարմարվողականությունը շարունակական և պարբերական հիմունքներով ուղղորդելու նպատակով: Սույն Ծրագիրը նշանավորում է ՀՀ-ում ՀԱԾ գործընթացների համակարգված մեկնարկը և իրականացումը, ներառյալ` ԿՓ վերաբերյալ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք համահունչ են Հայաստանի Հանրապետության ԿԶՆ- երին: Այն մշակվել է կառավարության, քաղաքացիական և գիտական հասարակության հետ լայնածավալ խորհրդակցությունների արդյունքում:

  6. 3. Ծրագիրը ծառայում է որպես ճանապարհային քարտեզ` ոլորտային քաղաքականությունների, տարածքային ու տեղական զարգացման և համապատասխան ֆինանսական պլանավորման գործընթացներում ՀԱԾ-ի ներառման և իրագործման համար, միաժամանակ հանդիսանում է ելակետային փաստաթուղթ տարբեր ոլորտներում հարմարվողականության պլանավորման գործողությունների միասնականացման և համակարգման համար: Նշված Ծրագիրն իր էությամբ և բնույթով ապահովում է ԿՓՀ մի շարք խնդիրներ ընդգրկող ՀՀ կառավարության երեք որոշումների1 և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (2020) կատարումը: Ծրագիրը Հայաստանի ազգային հարմարվողականության պլանավորման գործընթացի առաջին փուլն է` միաժամանակ նպաստելով հարմարվողականության հնարավորությունների ինտեգրմանը ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում: Այն ոչ թե փոխարինում, այլ լրացնում է արդեն իսկ առկա պլանավորման գործընթացները։

  7. 4. Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ սույն Ծրագրով ամրագրված ռազմավարական մոտեցումները և սկզբունքները, առաջարկվող համակարգման մեխանիզմներն արդիական են ինչպես համատեքստային, այնպես էլ առաջատար փորձին համընթաց լինելու առումով, քանի որ ԿՓ-ն տարբեր կերպ է ազդելու տարբեր ոլորտների և համայնքների վրա: Այս մոտեցումը թույլ է տալիս մշակել և ներդնել հարմարվողականության պլաններ՝ ելնելով տեղանքի և դրա զարգացման առանձնահատկություններից, և նպաստել ոլորտների ու համայնքների հարմարվողական կարողությունների և դիմակայունության մեծացմանը՝ իրենց բնորոշ համատեքստում: Այս մոտեցումը պահանջում է ոլորտների և տեղական համայնքների ակտիվ մասնակցությունը և սեփականության գիտակցումը իրենց իրավասության տակ գտնվող ոլորտի և տեղական հարմարվողականության պլանավորման գործընթացում, փոխկապակցելով ԿՓՀ գոյություն ունեցող պլանավորման կառուցակարգերը, և լրացնելով արդեն իսկ ընթացող հարմարվողականության գործողությունները: ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1.1. ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԻՍՏ ԽՈՑԵԼԻ ԵՐԿԻՐ 2

  8. 5. Հայաստանը դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր է, որի տարածքի 90%-ը գտնվում է ծովի մակարդակից 1000մ-ից ավել բարձրության վրա: Խիստ կտրտված ռելիեֆի և զառիթափության հետևանքով երկրի տարածքին բնորոշ են ակտիվ արտածին գործընթացները: Հայաստանի համար բնորոշ են բարձր հաճախության և ինտենսիվության հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (ՀՎԵ), որոնք առաջացնում են երաշտներ, սողանքներ, սելավներ, անտառային հրդեհներ և այլն՝ զգալի կորուստներ պատճառելով բնակչությանը և տնտեսությանը:

  9. 6. Հայաստանը հատկապես խոցելի է ԿՓ նկատմամբ: Բնակչության ավելի քան մեկ երրորդը կազմում է գյուղական բնակչությունը, իսկ տնտեսությունը մեծապես կախված է գյուղատնտեսությունից: Ըստ գնահատականների՝ Հայաստանի ընդհանուր բնակչության 35%-ը գտնվում է սահմանված աղքատության շեմից ներքև3: Աղքատության պատկերն է՛լ ավելի է խորանում գործազրկության 28,6% մակարդակով և աղքատության գենդերային անհավասար բաշխմամբ: Ֆինանսական և սոցիալական իրավիճակներից ելնելով՝ աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության խմբերը խոցելի են ԿՓ տարբեր դրսևորումների, մասնավորապես՝ ծայրահեղ ջերմաստիճանային պայմանների (բարձր և ցածր), վատ եղանակային պայմանների և ավելի հաճախակիացող բնական աղետների նկատմամբ: Եթե համատեղ դիտարկենք Հայաստանում երաշտի, հողի էրոզիայի և բնական այլ աղետների պատմական տվյալները, ցածր եկամուտ ունեցող գյուղական համայնքները հատկապես խոցելի են ԿՓ հետևանքների նկատմամբ, որոնցով հիմնականում պայմանավորված են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ ջրով ապահովվածության մակարդակի անկումը, առողջապահական ռիսկերի ավելացումը, գյուղատնտեսական արտադրողականության անկումը և ՀՎԵ-ի աճը4:

  10. 7. Հայաստանի կլիման փոխվում է գլոբալ միտումներին համապատասխան: Վերջին տասնամյակների ընթացքում ՀՎԵ-ի հետ կապված վտանգները զուգակցվել են ջերմաստիճանի փոփոխության տեմպերի էական աճով. այսպես, 1929-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում դիտվել է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 1,230C-ով, ընդ որում, 1935-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում նվազել է նաև միջին տարեկան տեղումների քանակը մոտ 9%-ով՝ 1960-1991թթ. միջինի համեմատ5 (Նկար 1. և Նկար 2.): Տաք օրերի և գիշերների հաճախականությունը նույնպես կտրուկ աճել է, իսկ ցուրտ օրերն ու գիշերները զգալիորեն նվազել են: Վերջին տասնամյակներում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել է (Նկար 3.)։ Նկար 1. Հայաստանի տարածքում օդի տարեկան միջին ջերմաստիճանի ( 0C) շեղումը 1961- 1990թթ. միջինի նկատմամբ Աղբյուր․ ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ․): Նկար 2. Հայաստանի տարածքում տարեկան տեղումների միջին քանակի շեղումը 1961-1990թթ. միջինի նկատմամբ Աղբյուր․ ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ․): Նկար 3. Հայաստանի տարածքում 1975-2016թթ. ընթացքում դիտված վտանգավոր երևույթների՝ ցրտահարության, կարկուտի, ուժեղ քամու և առատ տեղումների գումարային դեպքերի քանակը Աղբյուր․ ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ․): 1994-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանը կրել է ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս` ջրհեղեղների, երկրաշարժերի, երաշտի, կարկուտի, գարնանային ցրտահարության և սելավների տեսքով արտահայտված բնական աղետների հետևանքով6: Նման պարբերականությամբ և հարաճուն ինտենսիվությամբ տեղի ունեցող բնական ցնցումները հանգեցնում են կորուստների և վնասների, բացասաբար են անդրադառնում մարդկանց կենսապայմանների և երկրի տնտեսության վրա: Կլիմայի կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը ողջ երկրի տարածքում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4,70C-ով՝ ուղեկցվելով միջին տարեկան տեղումների 8,3% անկմամբ (Աղյուսակ 1.), և այլ ՀՎԵ-ի հաճախության և ինտենսիվության աճով: Նման փոփոխություններն անխուսափելի ազդեցություն կունենան բոլոր բնական և կառավարվող համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և սննդի անվտանգության, մարդու առողջության, բնակավայրերի, ենթակառուցվածքների և այլ ոլորտների վրա։ Աղյուսակ 1. Տարեկան միջին ջերմաստիճանի (T, 0C) և տեղումների քանակի (P, մմ) կանխատեսվող արժեքները Հայաստանի տարածքում ըստ բարձրության տարբեր գոտիների (մ) METRAS մոդելով` համաձայն RCP8.5 սցենարի Բարձրության գոտիներ, մ 1961-1990 2011-2040 2041-2070 2071-2100 T, 0C P, մմ T, 0C P, մմ T, 0C P, մմ T,0C P, մմ < 800 11.2 467 12.8 452 14.5 439 15.9 426 800 1000 10.8 343 12.4 332 14.1 322 15.5 313 1000 1500 8.4 502 10 486 11.7 472 13.1 458 1500 2000 5.5 592 7.1 573 8.8 557 10.2 540 2000 2500 3.3 660 4.9 640 6.6 621 8 603 2500 3000 1.6 732 3.2 713 4.9 692 6.3 671 > 3000 -0.7 800 0.9 776 2.6 753 4 731 Հայաստան 5.5 592 7.1 576 8.8 560 10.2 543 Աղբյուր․ ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ․):

  11. 8. ԿՓ և ՀՎԵ ազդեցությունների բնույթը և ինտենսիվությունը պայմանավորված են ոչ միայն կլիմայական վտանգներով, այլև տնտեսական գործունեության, ենթակառուցվածքների, մարդկային և բնական կենսահամակարգերի (ռիսկի գոտում գտնվող բնակչություն և գույք) վրա դրանց հնարավոր ազդեցությամբ և այդ համակարգերի խոցելիությամբ (վնասի հանդեպ զգայունությամբ): Անհրաժեշտ է գնահատել առկա և կանխատեսվող վտանգները և դրանց ազդեցությունը, որպեսզի հնարավոր լինի համապարփակ պատկերացում կազմել առանձին ոլորտներին և տարածքներին բնորոշ ռիսկերի վերաբերյալ: 1.2. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

  12. 9. Հարմարվողականության խոչընդոտները դժվարացնում են կառավարության համապատասխան քաղաքականության իրականացումը, հետևաբար դրանք ժամանակին բացահայտելը և հաղթահարելը կարևոր նշանակություն ունի ՀԱԾ գործընթացի համար:

  13. 10. «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի մշակման ընթացքում և շահագրգիռ կողմերից ստացված կարծիքների, ծրագրի հաստատումից ի վեր տեղի ունեցած խորհրդակցությունների ու քննարկումների արդյունքում բացահայտվել են միջոլորտային հարմարվողականության կարիքները և խոչընդոտները, որոնք առավելապես բխում են վարչական և ոլորտային մակարդակներում առկա սահմանափակումներից: Նման բացերի հաղթահարումը կնպաստի հարմարվողական կարողությունների զարգացմանը և խոցելիությունների նվազեցմանը բոլոր ոլորտներում կամ դրանց մեծամասնությունում։

  14. 11. Հարմարվողականության բացահայտված խոչընդոտները կարելի է դասակարգել երեք հիմնական տեսակների. 1) Կառավարման և ինստիտուցիոնալ խոչընդոտներ, որոնք սահմանափակում են հարմարվողականության կարողությունները, մասնավորապես՝ է՛լ ավելի են խորացնում խոցելիությանը նպաստող գործոնները, ինչպես նաև խոչընդոտում են գործողությունների իրականացմանը, որոշումների կայացմանը և ռեսուրսների նպատակային ուղղորդմանն ըստ անհրաժեշտության: Ակնհայտ թերություններ առկա են նաև տեղեկության հավաքման, վերլուծության, կառավարման և տվյալների ու տեղեկության տրամադրման ինստիտուցիոնալ համակարգման առումով: ԿՓՀ հարցերը պատշաճ չեն ներառված առանցքային դերակատարում ունեցող պետական կառավարման մարմինների գործառույթներում, առկա է նաև անկատարություն ներոլորտային և միջոլորտային հարցերի համակարգման առումով: Առանցքային խոչընդոտների շարքում կարելի է ընդգծել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգող խորհրդի7 (այսուհետ՝ Խորհուրդ) ներսում, դեպի Խորհուրդ և դրանից դուրս տեղեկատվության հոսքի անբավարար համակարգումը: Այդ բացը է՛լ ավելի է խորանում ԿՓ-ով պայմանավորված ի հայտ եկող մարտահրավերների լույսի ներքո, որոնք դեռևս հաշվի չեն առնված ազգային պլանավորման գործընթացներում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կառավարման կառույցներում և ինստիտուցիոնալ մեխանիզմներում առկա թույլ կողմերը: 2) Տեղեկատվական, գիտելիքային և տեխնոլոգիական խոչընդոտներ , որոնք նվազեցնում են հարմարվողականության գործընթացի արդյունավետությունը, մասնավորապես՝ հնարավորություն չեն տալիս լիարժեքորեն գիտակցել հարմարվողականության անհրաժեշտությունը, կարևորությունը, շրջանակները, ուղղությունները, իրականացման եղանակները, հարմարվողականությունից բխող արդյունքները և ազդեցությունները: Հարմարվողականության ուղղությամբ գիտելիքների պակասի և հաղորդակցման խնդիրների լուծումը կարևոր նշանակություն ունի ԿՓ-ների դիմակայունության բարձրացման առումով։ Այս լայն թեմատիկ համատեքստում առանցքային խնդիրն այն է, որ վարչական բոլոր մակարդակներում առկա է տնօրինվող տեղեկության և դրա մատչելիության պակաս: Սա վերաբերում է այնպիսի տեղեկություններին, ինչպիսիք են, մասնավորապես, կլիմայական և այլ վտանգներին առնչվող տվյալները, կլիմայի ազդեցության տվյալները, սոցիալ- տնտեսական ցուցանիշները և գնահատումները: Բացի այդ, առկա է համապատասխան տեղեկատվության պակաս՝ տարածքային կառավարման և համայնքային մակարդակում զարգացման ծրագրեր մշակողների համար, որն անհրաժեշտ է համապատասխան աշխարհագրական համատեքստերում ռիսկերի ընկալման համար: Տեղեկատվության պակաս մատչելիությունը բացասաբար է ազդում նաև կառավարության, գիտական համայնքի և լայն հանրության շրջանում կլիմայի մասին հաղորդակցության և իրազեկվածության մակարդակի վրա, ինչը հետագայում խոչընդոտում է հարմարվողական գործողություններին, ինչպես նաև հարմարվողականության ուղղությամբ ներգրավվածության խթանմանը և գործընթացների անխափան իրագործմանը։ Տեղեկատվության մատչելիության, հաղորդակցության և իրազեկվածության մակարդակի բարձրացման հիմնական խոչընդոտներից է նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման անբավարար մակարդակը, այդ թվում՝ կառավարման տարբեր մակարդակներում դրանց հասանելիության և մատչելիության խնդիրները: Ներկայումս երկրում գոյություն չունեն հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման (ՀՄԳ) մեխանիզմներ, մինչդեռ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունների, տեղեկատվության համադրելիության և կառավարման բարելավման միջոցով այս ասպարեզում հնարավոր կլինի արձանագրել զգալի առաջընթաց: 3) Ֆինանսական խոչընդոտներն անմիջականորեն սահմանափակում են հարմարվողականության գործընթացի իրագործումը, քանի որ ֆինանսական գրագիտությունը, կապիտալի հասանելիությունը և ֆինանսական ծառայությունները հարմարվողականության կարողությունների կարևոր բաղադրիչներ են: Հարմարվողականության ֆինանսավորման և ներդրումների ծավալի մեծացումը թույլ կտա բարելավել հարմարվողականության գործողությունների շրջանակը, որն անհրաժեշտ է ԿՓ հետ կապված լրացուցիչ ռիսկերի կառավարման համար: Տեղական մակարդակի ֆինանսավորման մեխանիզմների բացակայության պատճառով համայնքային մակարդակում հարմարվողականության գործողությունների ֆինանսավորումը մեծապես կախված է կառավարության աջակցությունից: 4) Վերոնշյալից բացի, հարմարվողականության հիմնական խոչընդոտներից են նաև բնակչության մեծամասնության ցածր եկամուտները, Հայաստանի հարաբերական հեռավորությունը տնտեսական խոշոր հանգույցներից, տնտեսական շրջափակումը և համեմատաբար փոքրածավալ ներդրումները, որոնք սահմանափակում են տնտեսական աճը: Երկրի տնտեսությունը հիմնականում կազմված է կլիմայական առումով զգայուն ոլորտներից, որոնք մեծապես կախված են բնական էկոհամակարգերից և այլ բնական ռեսուրսներից: Թեև այսպիսի խոցելիությունը նվազեցնելու համար առկա են հարմարվողականության հնարավոր տարբերակներ, այնուամենայնիվ, երկրի զարգացման նման պայմաններում մնացորդային խոցելիությունը կշարունակի գոյություն ունենալ: Բացի այդ, խիստ սահմանափակ են մասնավոր հատվածի կարողությունները՝ մասնակցելու հարմարվողականության պլանավորմանը և իրականացմանը: 1.3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ

  15. 12. ՀԱԾ գործընթացը նախաձեռնվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ)8 ներքո` հարմարվողականության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները բավարարելու նպատակով։ Գործընթացը մեկնարկել է 2010 թվականին՝ Կանկունի Հարմարվողականության շրջանակի ներքո, ՄԱԿ ԿՓՇԿ Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում, և դրա թիրախները հստակեցվել են 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի շրջանակներում։

  16. 13. ՀԱԾ գործընթացը նախատեսված է որպես պլանավորման պարբերական, երկրի սեփական գործընթաց, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երկրի բացահայտել, լուծել և վերանայել իր փոփոխվող հարմարվողականության կարիքները, խնդիրները, բացերը, առաջնահերթությունները և համապատասխան ռեսուրսների կարիքները՝ ազգային հարմարվողականության ծրագրերի համատեքստում9։ Այն նաև դիտարկվում է որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն։

  17. 14. ՄԱԿ ԿՓՇԿ-ի ՀԱԾ գործընթացի նպատակներն են. նվազեցնել ԿՓ անբարենպաստ հետևանքների նկատմամբ խոցելիությունը` կարողությունների և դիմակայունության զարգացման միջոցով, և նպաստել ԿՓՀ ինտեգրմանը հարկաբյուջետային, կարգավորող և զարգացման քաղաքականություններում, ծրագրերում և գործողություններում 10, ինչպես նաև արագացնել ԿՓ հետևանքների նկատմամբ դիմակայուն զարգացման ուղղությամբ ռազմավարական ներդրումների գործընթացները:

  18. 15. ՀԱԾ-ի իրագործումը կօգնի երկրին հասնել իր կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ), իսկ ԿԶՆ իրագործումը կնպաստի ԿՓ-ների մեղմմանը և հարմարվողականության ուղղությամբ երկրի գործողությունների իրականացմանը: 1.4. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՔԵՐԸ

  19. 16. ՀԱԾ նպատակները համահունչ են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո Հայաստանի Հանրապետության պարտավորություններին: 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Փարիզյան համաձայնագիրը, որի 7-րդ հոդվածն ամրագրում է ազգային մակարդակում հարմարվողականության ծրագրերի մշակման և իրականացման կարևորությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

  20. 17. ՀԱԾ-ն լինելու է պարբերական հիմունքներով ՄԱԿ ԿՓՇԿ-ի ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման և բոլոր մակարդակներում հարմարվողականության պլանավորման գործընթաց: Արձանագրելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ու ազգային կարիքները՝ ՀԱԾ գործընթացի ձևավորումը նախատեսվել է ՀՀ կառավարության երեք որոշումներով: ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N41 արձանագրային որոշմամբ կարևորվել են հարմարվողականության սկզբունքները և հարմարվողականության կարիքներ ունեցող յոթ ոլորտ. (ա) բնական էկոհամակարգեր (ջրային և ցամաքային, ներառյալ` անտառային էկոհամակարգեր, կենսաբազմազանություն և հողածածկույթ), (բ) մարդու առողջություն, (գ) ջրային ռեսուրսների կառավարում, (դ) գյուղատնտեսություն, ներառյալ` ձկնաբուծություն և անտառային տնտեսություն, (ե) էներգետիկա, (զ) բնակավայրեր և ենթակառուցվածքներ և (է) զբոսաշրջություն: ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N49 արձանագրային որոշմամբ հաստատված միջոցառումների շարքում նշված է ՀԱԾ մշակման խնդիրը, իսկ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ նախատեսվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի մշակում։

  21. 18. Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը (2020 թվական) անդրադառնում է կլիմայի փոփոխության և հարմարվողականության խնդիրներին՝ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման և բարելավման համատեքստում՝ կարևորելով միջազգային համագործակցությունը կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների մեղմման և հարմարվողականության, դիմակայունության բարձրացման գործընթացների ապահովման ուղղությամբ (կետ 7.55): 1.5. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ

  22. 19. ՀԱԾ գործընթացը հիմնվում է ԿՓ-ին առնչվող արդեն իսկ գործող մի շարք քաղաքականությունների, ռազմավարությունների ու գործողությունների վրա, և կապահովի համապատասխանություն երկրի զարգացման առկա ռազմավարությունների, 2015 թվականի ԱՍԳՆ- ի, ինչպես նաև՝ դրա հետագա թարմացումների հետ:

  23. 20. Որպես ՄԱԿ-ի ԿՓՇԿ Կողմ՝ Հայաստանը ներկայացրել է ԿՓ մասին չորս ազգային հաղորդագրություն՝ 1998, 2000, 2015 և 2020 թվականներին, որոնց նպատակն է միջազգային հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել ՀՀ-ում կոնվենցիայի իրականացման մասին, մասնավորապես՝ Հայաստանի ջերմոցային գազերի (ՋԳ) գույքագրման և ՋԳ գոյացման հանգամանքների, կլիմայական ուսումնասիրությունների և կանխատեսումների, ԿՓ հետևանքների նկատմամբ բնական էկոհամակարգերի և տնտեսության առանձին ճյուղերի խոցելիության և հարմարվողականության միջոցառումների, ինչպես նաև կլիմայական քաղաքականության իրականացման համար ֆինանսական, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների ամրապնդման կարիքների վերաբերյալ:

  24. 21. ԱՍԳՆ-ն Հայաստանի համար այն առաջնային միջոցն է, որով երկիրը միջազգային հանրությանն է ներկայացնում ՋԳ արտանետումների կրճատման ազգային թիրախները, մինչդեռ հարմարվողականության բաղադրիչը բացահայտում է հիմնական կարիքները յոթ առաջնահերթ ոլորտներում՝ հիմք ընդունելով էկոհամակարգային մոտեցումը:

  25. 22. ՀԱԾ-ը ռազմավարական, ազգային պլանավորման գործընթաց է, որը Հայաստանին հնարավորություն է տալիս հայտնաբերել, անդրադառնալ և վերանայել հարմարվողականության փոփոխվող կարիքները: Որպես այդպիսին, այն կարող է լինել ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման հիմնական գործիք՝ ԿՓՀ համատեքստում: Նշված հանձնառություններից առավել ուշագրավ է Փարիզյան համաձայնագիրը, որով սահմանված նպատակներից մեկն է հարմարվողականության իրականացումը։ Այնուամենայնիվ, փոխկապակցվածություններ կան նաև միջազգային այլ գործընթացների հետ, մասնավորապես՝ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակի (2015-2030 թվականներ) և ՄԱԿ-ի «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» (ԿԶՆ) հետ:

  26. 23. Կլիմայի փոփոխության և հարմարվողականության խնդիրները տեղ են գտել նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգում` ՀՀ և ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (2017 թվական): Համաձայնագրի՝ «Կլիմային առնչվող գործողություններ» վերտառությամբ 4-րդ գլուխը մասնավորապես ընդգծում է ԿՓ դեմ պայքարում համագործակցության կարևորությունը, որը պետք է խթանի ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումները՝ կապված ԿՓՀ-ի, ընդհանուր և ոլորտային քաղաքականությունները ԿՓ մարտահրավերներին համապատասխանեցնելու, իրազեկության բարձրացման և կրթության հետ: Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը (ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N666-L որոշում) նախատեսում է հստակ գործողություններ, որոնք կոչված են ապահովելու Համաձայնագրի 4-րդ գլխում նախատեսված դրույթների իրականացումը, այդ թվում՝ հարմարվողականության մասով: ԳԼՈՒԽ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2.1. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

  27. 24. Հայաստանի ՀԱԾ գործընթացն ուղղորդում է հարմարվողականության նպատակների իրագործումը և կոչված է համատեղելու ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և գիտական հաստատությունների, գործարար շրջանակների և միջազգային հանրության ջանքերը` 2021- 2025թթ. ընթացքում ԿՓՀ առումով երկրի կարողությունների հզորացման ուղղությամբ:

  28. 25. ՀԱԾ գործընթացի գլխավոր նպատակն է՝ նպաստել Հայաստանում կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը։ Սա հնարավոր կլինի իրագործել՝ անդրադառնալով ԿՓ ազդեցություններին, լիարժեք օգտվելով ի հայտ եկող հնարավորություններից ու նվազեցնելով սոցիալ-տնտեսական խոցելիությունները և խուսափելով ԿՓ հետևանքով կորուստներից ու վնասներից։ Այս գործընթացի ընթացքում կձևավորվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել բնակչության, ինչպես նաև բնական, արտադրական և ենթակառուցվածքային համակարգերի հարմարվողականությունը: ՀԱԾ գործընթացը նպատակ ունի ապահովել ոլորտային և տարածքային կառավարման մակարդակներում հարմարվողականության գործողությունների համակարգված իրագործումը: Այն նաև միավորում է ԿՓՀ ուղղությամբ ոլորտային և տարածքային կառավարման մակարդակներում իրականացվող ռազմավարական ներդրումային ծրագրերը:

  29. 26. ՀԱԾ-ի գործընթացի հիմքում ընկած է այն տեսլականը, որ կառավարության քաղաքականության բոլոր ոլորտները, որոնք խոցելի են համարվում ԿՓ ազդեցությունների նկատմամբ, մասնավորապես` բնական էկոհամակարգերի, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, բնակավայրերի և զբոսաշրջության ոլորտները, պետք է հաշվի առնեն ԿՓՀ գործոնը՝ հարմարվողականության գործողությունների արդյունավետ իրագործման ավելի մեծ հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն ապահովելու համար: 2.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

  30. 27. Ծրագիրը ծառայում է որպես ճանապարհային քարտեզ՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականության և ֆինանսական պլանավորման գործընթացներում ՀԱԾ-ի ներառման համար՝ միաժամանակ հանդես գալով որպես տարբեր ոլորտներում հարմարվողականության պլանավորման ջանքերի համատեղման համար ուղղորդող մեխանիզմ։

  31. 28. Ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղորդում է ՀԱԾ գործընթացն այնպես, որ ԿՓ ռիսկերն ինտեգրվեն ազգային որոշումների կայացման բոլոր ոլորտներում, և առանձնահատուկ կարևորում է այն փաստը, որ ներդրումները պետք է կատարվեն ավելի ինտեգրված եղանակով՝ նպաստելով ՀԱԾ գործընթացին և կայուն հիմքեր ստեղծելով հարմարվողականության լրացուցիչ գործողությունների համար:

  32. 29. ՀԱԾ-ը նախատեսված չէ փոխարինելու առկա պլանավորման գործընթացներին, այլ, ավելի շուտ, միտում ունի փոխլրացնելու վերջիններիս։ Այն չի սահմանում ոլորտային և մարզային մակարդակներով քաղաքականության և պլանավորման գործընթացների իրականացման եղանակներ, այլ հանդիսանում է լավագույն գործելակերպերի վերաբերյալ ուղեցույց և հիմնվում է չորս կարևոր արժեքների վրա. 1) Առանձնահատկությունների կարևորում. յուրաքանչյուր ոլորտի և մարզի նկատմամբ պետք է կիրառել տարբերակված մոտեցում՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: 2) Պարզություն. հարմարվողականության պլանավորման գործընթացը պետք է լինի բաց, թափանցիկ և բավականաչափ ճկուն, որպեսզի բավարարի տարատեսակ շահագրգիռ կողմերի կարիքները տարբեր փուլերում: 3) Արդարացիություն. հարմարվողականության օգուտները պետք է ծառայեն ինչպես ողջ երկրին, այնպես էլ առանձին ոլորտներին և մարզերին: 4) Մասշտաբայնություն. հարմարվողականության պլանավորման գործընթացը մասշտաբայնության առումով պետք է լինի ազգային, իսկ իրականացման առումով՝ տեղական, որպեսզի հնարավոր լինի ապահովել հետևողականություն և ճկունություն տեղական մակարդակում:

  33. 30. Այս արժեքները ձևավորում են Հայաստանում հարմարվողականության պլանավորման մոտեցումները և կիրառելի են ինչպես ազգային, այնպես էլ մարզային կառավարման մարմինների և հաստատությունների համար: Հետևաբար, ՀԱԾ-ը ներառում է մի շարք լրացուցիչ փաստաթղթեր, որոնք ստեղծում են տեղեկատվական հիմք առաջընթացի համար, և շահագրգիռ կողմերի կողմից հատկորոշված հստակ և իրատեսական միջոցառումների շարք, որոնք կարևոր են առավել խոցելի զարգացման ոլորտներում ԿՓ ընթացիկ և կանխատեսվող ազդեցությունների նվազեցման համար: 1) Կլիմայական ռիսկերի և խոցելիության ելակետային տվյալներ: ՀԱԾ գործընթացի առանցքային խնդիրներից մեկը ԿՓ-ների վերաբերյալ ընդհանուր ապացուցողական հիմքերի ձևավորումն է, որոնք հնարավոր կլինի որպես աղբյուր օգտագործել շահառուների կողմից տարբեր փաստաթղթերում, այդ թվում՝ ռազմավարություններում և ծրագրային փաստաթղթերում։ Հետևաբար՝ կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատականները պետք է ամփոփվեն և պարբերաբար թարմացվեն Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի և միջոցառումների ցանկի, ինչպես նաև հարակից փաստաթղթերի մշակման համար: Այդ տեղեկատվության հասանելիությունը պետք է ապահովվի՝ լայն հանրությանը հարմարվողականության գործընթացների իրականացման մեջ ներգրավման նպատակով: 2) Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը: Ծրագիրն ապահովում է ՀԱԾ գործընթացի համակարգումը՝ սահմանելով ՀԱԾ գործընթացի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև՝ հարմարվողականության գործողությունների ամուր հիմքերի ձևավորման համար անհրաժեշտ պայմանները՝ մի շարք միջոլորտային գործընթացների միջոցով, որոնք ուղղված են տարբեր գերատեսչությունների կողմից հարմարվողականության գործողությունների պլանավորման կարողությունների ամրապնդմանը, կլիմայական նկատառումների, հարմարվողականության, ինչպես նաև զարգացման ազգային և տարածքային կառավարման պլանավորման միջև ռազմավարական կապերի ձևավորմանը: 3) Ոլորտային և մարզային հարմարվողականության ծրագրեր : Ոլորտային հարմարվողականության ծրագրերը (ՈՀԾ) և մարզային հարմարվողականության ծրագրերը (ՄՀԾ) ապահովում են գործող կառավարման համակարգում հարմարվողականության պլանավորման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ հիմքեր: Առանձին ՈՀԾները և ՄՀԾ-ներն ուրվագծում են ոլորտային և մարզային մակարդակով արձագանքը ԿՓ մարտահրավերներին, և օգնում են սահմանել երկրում ԿՓՀ գործողությունների առաջնահերթությունները: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում այդ փաստաթղթերն ամբողջությամբ ինտեգրվելու են զարգացման պլանավորման գործընթացի շրջանակներում՝ մարզային և ոլորտային մակարդակներում ապահովելով շարունակական և պարբերական ուշադրություն ԿՓ ռիսկերի նկատմամբ։ 4) Հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ, որը ձևավորում է հարմարվողականության հաշվետվողականության գործընթացները և մեխանիզմները, վերահսկում է հարմարվողականության գործընթացների և միջոցառումների իրականացման առաջընթացը միջոլորտային, մարզային և ոլորտային մակարդակներում, խթանում է քաղաքականությունների և կառավարման շարունակական կատարելագործումը, գնահատում է միջոցառումների ազդեցությունը խոցելիության նվազեցման վրա, ինչպես նաև՝ իրականացված միջոցառումների արդյունքում զարգացման արդյունավետությունը: ՀՄԳ-ն գործադրվելու է տարբեր մակարդակներով` ապահովելով խոցելիությունների հասցեագրումը բոլոր վարչական մակարդակներում և կարող է նպաստել կլիմայի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը և դրանց լայն հասանելիության ապահովմանը: Նախատեսվում է ունենալ բավականաչափ ճկուն համակարգ, որն աստիճանաբար կհամապատասխանեցվի միջազգային պահանջներին՝ միևնույն ժամանակ չպահանջելով առկա աշխատանքային և վարչական ռեսուրսների ծանրաբեռնվածության զգալի ավելացում։ 5) ԿՓՀ ֆինանսավորման շրջանակի և իրականացման պլանի (ԿՓՀՖՇԻՊ) ընդհանուր նպատակն է կանոնավոր և համակարգված կերպով ապահովել ֆինանսական ռեսուրսների բազմամյա հասանելիության հանձնառություններ և ընդլայնել պետական և մասնավոր հատվածի գործընկերների կայուն ներգրավվածությունը՝ ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների հավաքագրման ուղղությամբ հարմարվողականության միջոցառումների իրականացման նպատակով: Այդպիսով, ԿՓՀ ֆինանսավորման շրջանակը և իրականացման պլանը հասցեագրում են ՀԱԾ փաստաթղթերում նշված հարմարվողականության միջոցառումների համար ֆինանսների հավաքագրումը և կարևորում հարմարվողականության համար ֆինանսական հատկացումներին ուղղված գործողությունները: ՀԱԾ առաջին փուլի (2021-2025 թվականներ) համար մշակված ներդրումներն ամփոփում են հարմարվողականության ուղղությամբ հնարավոր և հեռանկարային ներդրումներն ըստ հատկորոշված հարմարվողականության կարիքների և առաջնահերթությունների։ Առաջնահերթ ներդրումների ժամանակացույցը ենթակա է վերանայման՝ տարեկան պետական բյուջեի պլանավորմանը զուգահեռ:

  34. 31. Ստորև բերվող գծապատկերը ներկայացնում է Հայաստանի ՀԱԾ տարբեր բաղադրիչների փոխկապակցվածությունը վերոգրյալ համակարգային մոտեցմամբ: Նկար 4. Հարմարվողականության շրջանակի, օժանդակ գործիքների և ներդրումների փոխկապակցվածությունը 2.3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԵՆՍԱՑԻԿԼԸ

  35. 32. ԱՍԳՆ-ն, որն արտացոլում է երկրի միջազգային պարտավորությունները ԿՓ հետևանքների նվազեցման ուղղությամբ, բաղկացած է 5-ամյա գործընթացային ցիկլերից: Նպատակ ունենալով ԱՍԳՆ գործընթացը ներդաշնակեցնել ՀՀ կառավարության գործունեության պլանավորման գործող ցիկլերին՝ ՀԱԾ գործընթացը և վերջինիս արդյունքում մշակված ՀԱԾ փաստաթղթերը, որոնք արտացոլում են երկրի պարտավորությունները ԿՓ նկատմամբ խոցելիության նվազեցման ուղղությամբ, ևս կկարգաբերվեն նշված 5-ամյա կենսացիկլին համահունչ։ Այդպիսով կապահովվի ՀԱԾ-ի և ԱՍԳՆ-ի միջև փոխադարձ կապը, կստեղծվի նշված երկու գործընթացների՝ միմյանց համար տեղեկատվական հենք ծառայելու հնարավորություն, ինչպես նաև թույլ կտա ապահովել ազգային շահերի ճշգրիտ արտացոլումը նշված երկու գործընթացներում:

  36. 33. Ծրագիրը նախատեսված է մինչև 2025 թվականն ընկած ժամանակաշրջանի համար։ ՀԱԾ միջոցառումների առաջին կենսացիկլը (2021-2025 թվականներ) կօգտագործվի մի շարք լրացուցիչ փաստաթղթերի մշակման համար, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրը կարտացոլի շահագրգիռ կողմերի հատկորոշած հստակ և առանցքային միջոցառումների շարք, որոնք կարևոր են ազգային զարգացման առավել խոցելի ոլորտներում կլիմայի առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից: Այս փաստաթղթերը կծառայեն որպես հիմնարար փաստաթղթեր ՀԱԾ գործընթացի համար և անհրաժեշտության դեպքում կթարմացվեն ՀԱԾ երկրորդ փուլի ընթացքում և/կամ ոլորտային ու մարզային զարգացման ծրագրերի վերանայմանը համընթաց։ ԳԼՈՒԽ 3. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  37. 34. Հայաստանում բոլոր քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործընթացներում ԿՓՀ ինտեգրման հիմքում դրվում են ութ հիմնարար սկզբունքներ: Ակնկալվում է, որ այդ սկզբունքները կլինեն քաղաքականության պլանավորման անբաժան բաղադրիչ՝ ապահովելով հարմարվողականության ինտեգրումը ոլորտային և տարածքային կառավարման գործընթացներում, ինչը կհանգեցնի ԿՓ ազդեցության նկատմամբ երկրի ընդհանուր խոցելիության նվազեցմանը: 1) Կլիմայի նկատմամբ խոցելիությունը և սոցիալական հավասարությունը փոխկապակցված են : Բնակչության որոշ խմբեր կամ համայնքներ ենթարկվելու են անհամաչափ ազդեցության՝ հաշվի առնելով կլիմայական ռիսկերի նկատմամբ նրանց առավել մեծ զգայունությունը, կամ առաջացած հետևանքների նկատմամբ հարմարվողականության անբավարար կարողությունները: Ըստ այդմ, հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ բնույթը, առավել քան կարևոր է գործողությունների առաջնահերթություն սահմանել համայնքների առավել խոցելի և տուժած անդամների համար: Անհրաժեշտ է գործողությունների առաջնահերթություն սահմանել կլիմայական տեսակետից խոցելի բնակչության խմբերի համար, ինչպես նաև որոշումների կայացման և իրականացման բոլոր մակարդակներում հաշվի առնել սոցիալական հավասարության սկզբունքը: 2) Հարմարվողականության գենդերային մոտեցումների խթանում: Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են կրում ԿՓ ազդեցությունը և ունեն տարբեր կարիքներ, հնարավորություններ և կարողություններ: Առանձին դեպքերում կանայք հարմարվողականության լրացուցիչ խոչընդոտների են հանդիպում՝ կապված սոցիալական նորմերի և գործելակերպերի հետ, որոնք սահմանափակում են կանանց համար տեղեկատվության, ռեսուրսների և հնարավորությունների հասանելիությունը: Այդ խնդիրները պետք է դիտարկվեն հարմարվողականության պլանավորման ընթացքում, որպեսզի չնպաստեն գենդերային անհավասարության խորացմանը։ Ընդունելով և արձագանքելով գենդերային տարբերություններին՝ հարմարվողականությունը կարող է օգնել հաղթահարել ավանդական գենդերային խոչընդոտները, մասնավորապես՝ որոշումների կայացման գործում կանանց մասնակցության առումով: Հավասար և արդյունավետ մասնակցության դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ հարմարվողականությունը կզարգանա՝ արձագանքելով գենդերային խնդիրներին, և որ այդ գործընթացներից բխող հնարավորություններն ու օգուտները կլինեն ավելի հավասար բաշխված, դրանով իսկ կնվազեն գենդերային խոցելիությունները և ռիսկերը: 3) Բազմաբնույթ վտանգներին արձագանքելու մոտեցում: Բազմաբնույթ վտանգների արձագանքման մոտեցումը թույլ է տալիս սահմանել և նպաստել այնպիսի լուծումների իրագործմանը, որոնք միաժամանակ անդրադառնում են ավելի քան մեկ վտանգի։ Այս մոտեցմամբ հնարավոր է ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները տարաբնույթ կլիմայական վտանգներին արձագանքելու համար: Բազմաբնույթ վտանգներին արձագանքման մոտեցումը նաև ենթադրում է վտանգների և դրանց լուծումների ավելի ամբողջական փոխկապակցվածություն: 4) Ռիսկերի նվազեցման և զարգացման հավասարակշռում: Հարմարվողականության պլանավորումը հաճախ կենտրոնանում է այն առաջնահերթ գործողությունների իրականացման վրա, որոնք ապահովում են ռիսկերի առավելագույն նվազեցում: Այնուամենայնիվ, կլիմայով պայմանավորված ռիսկերը կարող են փոփոխվել: Հաջողված հարմարվողականությունը նշանակում է, որ բացասական ազդեցությունները տեղի կունենան ավելի ցածր ինտենսիվությամբ: Մինչդեռ սոցիալական, բնապահպանական և տնտեսական նկատառումների հստակ ներառման դեպքում կարող են հնարավոր դառնալ կլիմայով պայմանավորված ռիսկերին արձագանքման այլընտրանքային լուծումներ: 5) Հարմարվողականության էկոհամակարգային մոտեցումը : ՀԷՄ-ը ներկայացնում է էկոհամակարգերի և բնության վրա հիմնված լուծումներ, որոնք նպատակ ունեն նվազեցնել մարդկանց խոցելիությունը և բարձրացնել նրանց դիմակայունությունը ԿՓ հետևանքների նկատմամբ` կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ակտիվ օգտագործման միջոցով: Համաձայն այս մոտեցման՝ մարդու դիմակայելու կարողությունը կախված է էկոհամակարգերի ամբողջականությունից` հաշվի առնելով ԿՓ, կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների, ռեսուրսների կայուն կառավարման և մարդու բարեկեցության միջև կարևորագույն կապերը: 2015-ի ԱՍԳՆ-ով ՀԷՄ-ը դիտարկվում է որպես Հայաստանում ԿՓՀ հիմք: 6) Ներգրավվածություն և ներառականություն։ ԿՓՀ-ն պահանջում է մշակել նոր մոտեցումներ և հարցի բազմակողմանի դիտարկման եղանակներ: Լայնածավալ, խորը և համագործակցային ներգրավվածությունը հիմնարար է ԿՓ-ներին պատշաճ արձագանքման տեսանկյունից: Կլիմայական ոլորտի որոշումների ազդակիրները ոչ միայն պետք է ուղղակիորեն ներգրավված լինեն այդ որոշումների մշակման մեջ, այլև պետք է անմիջականորեն, համագործակցային հիմունքով մասնակցեն լուծումների բացահայտմանը։ Ներառականությունն ապահովում է նախագծման, իրականացման և օգուտների հավասարաչափ բաշխման գործընթացի արդարացիությունը և հասանելիությունը: 7) Թափանցիկություն և գիտելիքների փոխանցում: Հարմարվողականության լավագույն փորձի փոխանակումը, հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվության և տվյալների հավաքագրման բարելավումը, ինչպես նաև այդ տեղեկատվության և տվյալների տրամադրումը հարմարվողականության գործընթացների էական բաղկացուցիչներ են: Գիտական տեղեկատվությունը պետք է ներկայացվի այնպես, որ լինի հասկանալի, ներկայացվի հետևողականորեն և համապատասխանի տվյալ թիրախային լսարանի պահանջներին: 8) ԿՓ-ների հետ կապված ֆինանսական որոշումների կայացում և կառավարում : ԿՓ-ն Հայաստանի վրա ֆինանսական ազդեցություն ունի և շարունակելու է ունենալ: Կլիմայական իրադարձությունները հետզհետե դառնում են ավելի ծայրահեղ և ավելի հաճախակի. հետևաբար բնակչությանը, կենսապայմաններին և ենթակառուցվածքներին պատճառված վնասը վերականգնելու և փոխհատուցելու համար պահանջվելու են հետզհետե ավելի մեծ ծախսեր, կրճատվելու է ակտիվների շահագործման տևողությունը, դա բացասաբար է ազդելու ԿՓ հետևանքներին դիմագրավելու մարդկանց կարողությունների վրա: ԿՓՀ համար պահանջվել և պահանջվելու են զգալի ներդրումներ, ինչն արդեն իսկ մարտահրավեր է: Սակայն ժամանակի ընթացքում գործողությունների բացակայության գինը միայն աճելու է: Հեռատեսորեն կատարված յուրաքանչյուր ներդրում գործնականում կարող է թույլ տալ 4-6 անգամ խնայել վերականգման համար պահանջվող միջոցները11: Կարևորագույն նշանակություն կունենա ԿՓ-ների նկատմամբ դիմակայունության մեծացման նկատառումների ներառումը քաղաքականությունների, ծրագրերի և ներդրումային որոշումների կայացման մեջ, որպեսզի այդ ներդրումներն ապահովեն ԿՓ-ներին դիմակայման առումով երկրի կարիքները, թույլ տան ապագայում խուսափել վնասներից և նվազեցնել ապագա սերունդների բեռը: ԳԼՈՒԽ 4. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

  38. 35. Ընդհանուր առմամբ, ՀԱԾ գործընթացի նպատակն է աջակցել ԿՓՀ գործողությունների համակարգմանը ազգային մակարդակում և խթանել ռազմավարական ներդրումները ԿՓ-ների նկատմամբ դիմակայուն զարգացման գործում: Արդյունավետ հարմարվողականությունը պահանջում է համակարգված և հետևողական քաղաքականություն, որը հիմնված է բազմաթիվ աղբյուրներից ստացվող փորձագիտական օժանդակություն վրա: Հետևաբար, համապարփակ, երկրի մակարդակով համակարգման կառույցի ստեղծումը ՀԱԾ հիմնական պահանջներից է: Համակարգման նման մեխանիզմը կարող է օգնել՝ ապահովել սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

  39. 36. Ներկայումս կլիմայի հետ կապված գործընթացների համակարգման համար պատասխանատու ազգային կառույցը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգող խորհուրդն է: Այն ձևավորվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի 955-Ա որոշմամբ։ Խորհրդի նախագահը ՀՀ շրջակա միջավայրի նախարարն է: Խորհուրդը նաև հանդիսանում է հարթակ, որի միջոցով ՀՀ կառավարությունը, մասնավոր հատվածի ընկերությունները և միջազգային զարգացման գործընկերները (վերջին երկուսը` որպես չքվեարկող անդամներ) համատեղ ուժերով հնարավորություն ունեն իրականացնել գործողությունների լայն շրջանակ` կլիմայի նկատմամբ դիմակայունության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին օժանդակելու և դրանք համակարգելու համար: ՀԱԾ գործընթացի նկատմամբ վերահսկողությունը ներկայումս ընդգրկված չէ Խորհրդի իրավասության շրջանակում:

  40. 37. Կառավարությունը ներկայումս վերանայում է Խորհրդի գործառույթները, կառուցվածքը և իրավասությունը՝ դիտարկելով նաև Խորհրդի՝ որպես ՀԱԾ գործընթացի համակարգման մեխանիզմ ծառայելու հնարավորությունը: Քննարկման ենթակա հարցերի շարքում է ՀԱԾ-ի և դրա հետ կապված գործընթացների վերահսկողությունը՝ նպատակ ունենալով ապահովել հարմարվողականության կառավարման և քաղաքականության գործընթացներում անկախ փորձագիտական խորհրդատվության ինտեգրումը, վերահսկողությունը և համակարգված մոտեցումը՝ կայուն զարգացման և ԿՓ հանդեպ դիմակայունության ուղղությամբ և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումը ոլորտային ու թեմատիկ հարթակներում կանոնավոր երկխոսություն ապահովելու միջոցով: ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

  41. 38. Հայաստանի Հանրապետության 2021-2025 թվականների ՀԱԾ-ը բաղկացած է իրագործման ենթակա միջոցառումների երկու փաթեթից:

  42. 39.Առաջինը միջոլորտային միջոցառումների ամբողջություն է՝ հարմարվողականության գործողությունների հատկորոշման, առաջնահերթությունների որոշման, պլանավորման, ֆինանսների ներգրավման ուղղությամբ երկրի հաստատությունների կարողությունների ամրապնդմանը, ի լրումն բոլոր մակարդակներում հարմարվողականության հետ կապված հանրային իրազեկման և գիտելիքների զարգացման: Վերջիններիս հատկորոշման համար որոշվել են հարմարվողականության այնպիսի միջոցառումներ, որոնք. 1) ընդհանուր են մեկից ավելի ոլորտների համար (այսինքն՝ ունեն միջոլորտային բնույթ), 2) կապահովեն բազմակի օգուտներ, 3) և կլինեն ոլորտների ու մարզերի համար առավել արդյունավետ՝ առանցքային շահագրգիռ կողմերի կողմից համակարգված իրականացման շնորհիվ:

  43. 40. Հարմարվողականության այս տարբերակները կծառայեն որպես հիմք ազգային, մարզային և միջոլորտային գործողությունների համակարգման համար:

  44. 41. Երկրորդը հարմարվողականության միջոցառումների շարք է՝ նախատեսված վեց առաջնահերթ ոլորտների (ջրային տնտեսություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, բնակավայրեր, առողջապահություն և զբոսաշրջություն) և երկու փորձնական մարզերի համար: Արդյունքում մշակված ՈՀԾ-ները և ՄՀԾ-ները կհանդիսանան օրինակելի ծրագրեր ոլորտային և մարզային հարմարվողականության համար, կուրվագծվեն հարմարվողականության 5-ամյա մանրամասն ռազմավարական մոտեցումներ յուրաքանչյուր ոլորտի և մարզի գծով, որը կներառի ծրագրի ամփոփ հիմնավորումներ հարմարվողականության ուղղությամբ առաջնահերթ ներդրումների վերաբերյալ: Նշված ՈՀԾ-ներից և ՄՀԾներից մի քանիսը պետք է հաստատվեն ՀՀ կառավարության կողմից, իսկ մյուսները՝ ներառվեն համապատասխան ուղեցույցերում, որոնք կտրամադրվեն որոշումներ կայացնողներին և շահառուներին:

  45. 42. Նախատեսվում է, որ ՀԱԾ-ում ներկայացված հարմարվողականության միջոցառումները կիրականացվեն կամ առնվազն կմեկնարկեն 2021-2025 թվականների ընթացքում` ըստ հրատապության աստիճանի: Այնուամենայնիվ, դրանց իրականացումը պայմանավորված է ֆինանսավորման, համապատասխան վերանայված և/կամ նոր ընդունված քաղաքականությունների առկայությամբ և այլ հանգամանքներով:

  46. 43. Սույն որոշման 9-րդ գլխում ընդգրկված միջոցառումների մեծ մասի կատարումն ապահովելու համար ենթադրվում է, որ կընդլայնվի զարգացման և ԿՓ-ին ուղղված նախագծերի ներկայիս միջազգային աջակցությունը, և հնարավոր կլինի ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում ԿՓՀ առումով առաջնահերթ ոլորտներում: Այնուամենայնիվ, ՀԱԾ-ի կատարման համար կպահանջվի ՀՀ կառավարության ակտիվ ներգրավվածություն, և միգուցե՝ լրացուցիչ հանրային ռեսուրսների հատկացում: Ենթադրվում է նաև, որ ժամանակի ընթացքում հարմարվողականությունը կդիտարկվի որպես Հայաստանի զարգացման բոլոր նոր ծրագրերի անբաժանելի բաղադրիչ:

  47. 44. Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ նախատեսվում է, որ հնարավորության սահմաններում առաջիկա տարիներին ՀԱԾ-ի տարրերը պետք է ինտեգրվեն Հայաստանի երկկողմ և բազմակողմ առկա և պլանավորված համագործակցության ծրագրերում: Վերոհիշյալ ոլորտային և մարզային միջոցառումների իրականացումը մեկնարկային կետ է ոլորտային և մարզային մակարդակներում հարմարվողականության ավելի խորքային զարգացման համար, քանի որ ակնկալվում է, որ 2021-ից մինչև 2025 թվականներն ընկած ժամանակահատվածում հնարավոր կլինի հայթայթել անհրաժեշտ ֆինանսավորում՝ ոչ միայն հատկորոշված միջոցառումների մեկնարկի, այլ նաև ՈՀԾ-ների և ՄՀԾ-ների մշակման և իրականացման համար այն ոլորտներում և մարզերում, որոնք ընդգրկված չեն ՀԱԾ գործընթացի առաջին փուլում: ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

  48. 45. Հաշվի առնելով, որ ՀԱԾ-ը պարբերական հիմունքով՝ 5-ամյա կենսացիկլով, իրականացվող ծրագիր է, դրա իրականացման առաջընթացի մշտադիտարկման կենսունակ մեխանիզմի ստեղծումը հանդիսանում է գործընթացի առանցքային տարր: Ավելին, հաշվի առնելով ԿՓ հետևանքների հետ կապված անորոշությունները և այն արագությունը, որով ընդլայնվում է այդ թեմայի վերաբերյալ գիտելիքների ծավալը, ՀԱԾ-ի պարբերաբար թարմացումն ինքնին գործընթացի էական պահանջ է՝ փոփոխվող պայմանները, խնդիրների մասին առավել ընդլայնված պատկերացումները և ձեռք բերված նոր տեղեկություններն արտացոլելու համար:

  49. 46. ՀԱԾ-ի առաջին փուլի հիմնական արդյունքը պետք է լինի ԿՓՀ գործընթացի արդյունավետ մշտադիտարկման և գնահատման միասնական գործընթացի և մեխանիզմի ձևավորումը: ՀՄԳ համակարգը կկառուցվի ԿՓ մեղմման ուղղությամբ երկրի մշտադիտարկման, հաշվետվությունների և հավաստիացման համակարգի հիման վրա, հնարավոր կրկնօրինակումից խուսափելու համար։

  50. 47. Հարմարվողականության մի շարք ցուցիչների մշակումն առաջնահերթություն է, որպեսզի հնարավոր լինի վերահսկել երկրում ԿՓ երկարաժամկետ հետևանքներին նախապատրաստման ընթացքը: Հարմարվողականության ցուցիչների օգտագործումը նաև զգալիորեն կնպաստի հարմարվողականության առաջընթացը գնահատելուն: Ցուցիչները, մասնավորապես, կարող են օգտագործվել. 1) գործողությունների առաջնահերթ ոլորտների հատկորոշման համար, 2) քաղաքականության փոփոխությունների անհրաժեշտությունը բացահայտելու համար, 3) խոցելիության մեծացմանը հանգեցնող գործողությունները կանխելու համար, 4) որոշումների կայացման գործող կառուցակարգերում հարմարվողականությունն ինտեգրելու համար, և 5)այնպիսի գործողությունների խթանման համար, որոնք կնպաստեն ԿՓ-ների հանդեպ դիմակայուն, ցածր ածխածնային և էկոլոգիապես կայուն հասարակությանն ու տնտեսությանն անցմանը:

  51. 48. Ակնկալվում է, որ ՀՄԳ համակարգը կներառի հետևյալ ցուցիչները, ինչպես արդյունքի, այնպես էլ գործընթացի մակարդակով՝ 1) մակրո-մակարդակի մշտադիտարկում, որը հնարավոր կդարձնի բոլոր ոլորտներում գործընթացները բնութագրող ցուցիչներին հետևելը, 2) տարանջատված ոլորտային կամ աշխարհագրական ցուցիչներ, որոնք հնարավոր կդարձնեն իրականացնել տեղայնացված մշտադիտարկում, և 3) միկրո-մակարդակի արդյունքները բնութագրող ցուցիչներ, որոնք թույլ կտան մշտադիտարկել հարմարվողականության առանձին միջոցառումների առաջընթացը:

  52. 49. Այս ցուցիչների վերաբերյալ տեղեկության տրամադրման պատասխանատուները համապատասխան գործողություններն իրականացնող կառավարման մարմիններն են։

  53. 50. ՀՄԳ համակարգը սերտորեն կապված կլինի հաշվետվողականության գործընթացների հետ, որոնք կձևավորվեն համակարգող մեխանիզմի կողմից: ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ

  54. 51. Ֆինանսական տեսանկյունից ՀԱԾ գործընթացը բաղկացած է երկու հիմնական փուլից. զարգացման փուլ, որն իր մեջ ներառում է ՀԱԾ գործընթացի նախաձեռնման, համակարգման և վարման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները, և իրականացման փուլ, որը ներառում է ՀԱԾ փաստաթղթերով սահմանված հարմարվողականության ուղղությամբ ներդրումների ժամանակացույցի մշակումը և իրագործումը։

  55. 52. Հաշվի առնելով ՀԱԾ գործընթացի պարբերական բնույթը՝ ակնկալվում է, որ դրա զարգացման և իրականացման փուլերի տարրերը կարող են ի հայտ գալ միաժամանակ, և հետևաբար կարող է առաջանալ միաժամանակյա ֆինանսավորման անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, այս փուլերում պահանջվող ֆինանսավորման ծավալները զգալիորեն տարբերվում են: Իրականացման փուլի համար պահանջվող ֆինանսավորման կարիքներն էականորեն ավելի մեծ են, քան զարգացման փուլի համար:

  56. 53. Հատուկ ԿՓՀՖՇԻՊ-ի մշակումը ՀԱԾ-ի գործընթացի կարևոր արդյունքներից մեկն է առաջին կենսափուլի ընթացքում: Ակնկալվում է, որ ԿՓՀՖՇԻՊ-ը կօգնի ձևավորել համակարգված ազգային մոտեցում, որը կնպաստի հարմարվողականության ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը, ռեսուրսների ներգրավման առավել արդյունավետ և գործուն մեխանիզմների ձևավորմանը և այդ մեխանիզմի ներդաշնակեցմանը հնարավոր ֆինանսավորման աղբյուրների հետ:

  57. 54. ԿՓՀՖՇԻՊ մշակման գործընթացը կանդրադառնա այնպիսի առանցքային խնդիրների, ինչպիսիք են՝ 1) հարմարվողականության միջոցառումների իրականացման համար ֆինանսական պահանջարկի և առաջարկի գնահատում (ազգային, միջազգային, հանրային և մասնավոր աղբյուրներից), 2) ֆինանսավորման տարբերակների դիտարկում, 3) անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ հայթայթելու և կլիմայական ուղղվածությամբ միջազգային ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ապահովելու համար ազգային կարողությունների հզորացում, 4) ծրագրերի նախագծերի քննարկման և դրանց հաստատման ու վերահսկման ուղղությամբ ազգային կարողությունների հզորացում, և 5) ՀԱԾ ծրագրերի առաջնահերթությունների սահմանում: ԳԼՈՒԽ 8. ՌԻՍԿԵՐ

  58. 55. Թեև հարմարվողականությունը կարևոր է ԿՓ ռիսկերի և ազդեցությունների նվազեցման համար, այնուամենայնիվ, հարմարվողականության միջոցով պաշտպանվածության տիրույթը սահմանափակ է այն առումով, որ հարմարվողականությունը չի կարող կանխել ԿՓ-ով պայմանավորված բոլոր ազդեցությունների առաջացումը: Սահմանափակ ֆինանսական ռեսուրսները, անարդյունավետ ինստիտուցիոնալ կառուցվածքները, էկոլոգիական զգայուն համատեքստը, հարմարվողականության ընկալման մշակութային առանձնահատկությունները և փոփոխությունների հանդեպ հանրային պատրաստակամության խնդիրները այնպիսի գործոններ են, որոնք կարող են հանգեցնել հարմարվողականության արդյունավետության առկա ռիսկերի սահմանաչափերի գերազանցման: Նշված գործոնների ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, ավելի զգալի բնույթ կարող է կրել գլոբալ և ազգային մակարդակով անարդյունավետ մեղմման գործընթացների արդյունքում, ինչը կարող է հանգեցնել ԿՓ հետևանքների տարածմանը տարածաշրջանային և տեղական մակարդակում՝ առաջ բերելով հարմարվողականության լրացուցիչ մարտահրավերներ: Հարմարվողականության արդյունավետությանը սպառնացող ռիսկերի պայմանական կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակները ներկայացված են Աղյուսակ 1-ում: Աղյուսակ 1.Հարմարվողականությանը սպառնացող ռիսկերի պայմանական կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակները Ռիսկը Ռիսկերի մեղմման Կատեգորիա Նկարագիր հարմարվողականության միջոցառումներ տեսանկյունից Ինստիտուցիոնալ Օրենսդրության, ● Հատկորոշված ● Ապահովել բարձր քաղաքականության, միջոցառումների մակարդակի պետական կառավարման անարդյունավետ համակարգման ոչ պատշաճ համակարգում և մեխանիզմ, մեխանիզմները կարող են իրականացում, ● Բարելավել կլիմայի խոչընդոտել ● Միջոցառումների վերաբերյալ հարմարվողականությանն իրականացման համար տեղեկատվության և ուղղված ջանքերի պետական կառավարման հարմարվողականության արդյունավետությանը մարմինների գործառույթների գործունեության իրավական համակարգման և սահմանափակումներ, մոնիտորինգի ● Պլանավորման, մատչելիությունը իրականացման, տեխնիկական մոնիտորինգի և գնահատման մակարդակով, համար սահմանափակ ● Անցկացնել մարդկային ռեսուրսներ, դասընթացներ ● Պլանավորման և հարմարվողականության իրականացման համար թեմաների վերաբերյալ, սահմանափակ գիտելիքներ և ● Ձևակերպել կարողություններ, մասնավոր հատվածի հետ ● Գործընթացներում փոխհարաբերությունների մասնավոր հատվածի և ներգրավման սահմանափակ և անկանոն մեխանիզմները և ներգրավվածություն, սահմանել ● Անարդյունավետ առաջնահերթությունները: միջոցառումների շարունակական գործադրում: Տնտեսական Ֆինանսական ● Հարմարվողականության ● Կլիմայի հետ ռեսուրսների միջոցառումների կապված առաջնահերթ սահմանափակ իրականացման համար գործողությունների հասանելիությունը անբավարար ֆինանսական համար մշակել խոչընդոտում է ռեսուրսներ, ֆինանսավորման հարմարվողականության ● Հարմարվողականության ռազմավարական համար անհրաժեշտ միջոցառումների ծավալի մոտեցումներ, ռազմավարական ընդլայնման համար ● Իրականացնել միջոցառումների անհրաժեշտ ռեսուրսների կլիմայի բյուջեի նշագրում, իրականացմանը անբավարարություն, ինչը թույլ կտա ապահովել ● Ֆինանսական կլիմայի հետ կապված ռեսուրսների գործողություններին սահմանափակություն՝ ուղղված ռեսուրսների անբավարար խթաններ և բաշխման սահմանափակ գործընթացներին ավելի հնարավորություններ լավ հետևելու ունեցող ՓՄՁ–ների համար, հնարավորություն, ● ԿՓ հետևանքների ● Կլիմայի հետ մեծացման պայմաններում կապված թանկ և ոչ միշտ հասանելի ապահովագրության ապահովագրություն, սխեմաները քննարկման ● Հաճախակի կրկնվող փուլում են: ՀՎԵ-ի հետևանքների վերացման համար պահուստային ֆոնդերի անբավարարությունը: Կենսաֆիզիկական Էկոհամակարգի և ● Էկոհամակարգերի ● Ոլորտային և օրգանիզմի անկարողությունը՝ մարզային հարմարվողականության հարմարվելու ԿՓ աճող հարմարվողականության բնական սահմանները. տեմպերին, ծրագրերի հիման վրա աշխարհագրական և ● Ջերմաստիճանային իրականացնել երկրաբանական սահմանափակումներ հարմարվողականության սահմանափակումները գյուղատնտեսական և մեղմման առանցքային մշակաբույսերի միջոցառումներ՝ և ծառատեսակների աճի, կենսաֆիզիկական էնդեմիկ կենդանիների և համակարգերի վրա բույսերի տեսակների ազդեցությունները գոյատևման համար, սահմանափակելու ● ՀՎԵ-ի համար: հաճախականության և ինտենսիվության պայմաններում էկոհամակարգերի և օրգանիզմների վերականգնվելու անկարողություն, ● Անտառային հրդեհների, անապատացման (աղակալման, հողատարման), սողանքային երևույթների վտանգների ավելացում: Սոցիալ- Արժեքները, ● Հասարակության ● Ավելի շատ մշակութային գիտելիքները, ռիսկերի իրազեկման և ռեսուրսներ հատկացնել և ընկալումը և գիտակցության մակարդակի ավելի մեծ ուշադրություն մշակութային նորմերն բարձրացման անբավարար դարձնել հանրության ազդում են ջանքերը հանգեցնում են իրազեկմանը և կլիմայի հարմարվողականության համայնքի, վերաբերյալ գիտելիքների միջոցառումների կազմակերպությունների, ու տեղեկատվության ընտրության և տնային տնտեսությունների և ինտեգրմանը ֆորմալ և ոչ իրականացման վրա անհատական ֆորմալ կրթական մակարդակներում համակարգերում: հարմարվողականության միջոցառումների սահմանափակ իրականացմանը, ● Առանձին հարմարվողականության միջոցառումների կամ հարմարվողականության օգուտներով համակցված մեղմման միջոցառումների սոցիալմշակութային ընկալման համար պահանջվում է երկար ժամանակ, ● Տարբեր տիրույթներում հարմարվողականության արժեքների հակասող բնույթը: Տեխնոլոգիական Արդյունավետ ● Հարմարվողականության ● Ավելացնել հարմարվողականության առավել արդյունավետ հարմարվողականությանը համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և մեղմմանն առնչվող տեխնոլոգիաները բացահայտման և ներդրման տեխնոլոգիաների մատչելի չեն կամ համար համապատասխան ներդրումը՝ զուգակցված չափազանց թանկ են։ տեղեկատվության և ֆինանսների բարելավված կարողությունների հասանելիությամբ, անբավարարություն, որպեսզի հնարավոր լինի ● ԿՓ ազդեցությունից և ապահովել ՀՎԵ-ից պաշտպանություն տեխնոլոգիաների ապահովելու առումով բարեհաջող գործադրումը, արդյունավետ կամ մատչելի ● Դոնոր տեխնոլոգիաների կազմակերպությունների անբավարարություն, հետ համատեղ ● Էկոհամակարգերի կազմակերպել համատարած դեգրադացումը համաֆինանասավորմամբ կանխելու համար դրամաշնորհներ՝ անհրաժեշտ թիրախային տեխնոլոգիաների ուղղություններով բացակայություն: հարմարվողականության առավել արդյունավետ տեխնոլոգիաների բացահայտման և ներդրման համար համապատասխան տեղեկությունները հավաքագրելու և կարողությունների անբավարարությունը նվազեցնելու նպատակով։ ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ (2021-2025թթ.) Միջոցառումներ Ակնկալվող արդյունք Կատարող Համակատարողներ Կատարման Ֆինանսավորման Ֆինանսական ժամկետ աղբյուրը գնահատում (հազ․ դրամ)

  59. 1. Հայաստանում ազգային մակարդակով ՀԱԾ-ի գործընթացի ներդրում և զարգացում 1.1. «Ջրային ռեսուրսների Ջրային ռեսուրսների ՀՀ շրջակա միջավայրի ՀՀ տարածքային 2022թ., 2- Օրենսդրությամբ 50,000 ոլորտում կլիմայի ոլորտում ԿՓՀ նախարարություն կառավարման և րդ չարգելված աղբյուրներ փոփոխության նկատառումները ենթակառուցվածքների եռամսյակ (միջազգային դոնոր հարմարվողականության ներառված են ոլորտի նախարարություն կազմակերպություններ) ծրագիրը հաստատելու ռազմավարական ՀՀ էկոնոմիկայի մասին» ՀՀ զարգացման նախարարություն կառավարության գործընթացում ՀՀ որոշման նախագծի առողջապահության մշակում և ներկայացում նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմ 1.2. «Գյուղատնտեսության Գյուղատնտեսության ՀՀ էկոնոմիկայի ՀՀ շրջակա միջավայրի 2022թ., 1- Օրենսդրությամբ 60,000 ոլորտում կլիմայի ոլորտում ԿՓՀ նախարարություն նախարարություն ին չարգելված աղբյուրներ փոփոխության նկատառումները ՀՀ տարածքային եռամսյակ (միջազգային դոնոր հարմարվողականությանն ներառված են ոլորտի կառավարման և կազմակերպություններ) ուղղված հայեցակարգը և ռազմավարական ենթակառուցվածքների միջոցառումների ծրագիրը զարգացման նախարարություն հաստատելու մասին» ՀՀ գործընթացում և կառավարության պլանավորված են որոշման նախագծի համապատասխան մշակում և ներկայացում միջոցառումներ ՀՀ վարչապետի աշխատակազմ 1.3. «Էներգետիկայի Էներգետիկայի ոլորտում ՀՀ տարածքային ՀՀ շրջակա միջավայրի 2022թ., 4- Օրենսդրությամբ 30,000 ոլորտում կլիմայի ԿՓՀ նկատառումները կառավարման և նախարարություն րդ չարգելված աղբյուրներ փոփոխության ներառված են ոլորտի ենթակառուցվածք- եռամսյակ (միջազգային դոնոր հարմարվողականության ռազմավարական ների կազմակերպություններ) ծրագիրը հաստատելու զարգացման նախարարություն մասին» ՀՀ գործընթացում կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ 1.4. «Առողջապահության Առողջապահության ՀՀ ՀՀ շրջակա միջավայրի 2022թ., 4- Օրենսդրությամբ 30,000 ոլորտում կլիմայի ոլորտում ԿՓՀ առողջապահության նախարարություն րդ չարգելված աղբյուրներ փոփոխության նկատառումները նախարարություն եռամսյակ (միջազգային դոնոր հարմարվողականության ներառված են ոլորտի կազմակերպություններ) ծրագիրը հաստատելու ռազմավարական մասին» ՀՀ զարգացման կառավարության գործընթացում որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ 1.5. «Զբոսաշրջության Զբոսաշրջության ՀՀ էկոնոմիկայի ՀՀ շրջակա միջավայրի 2022թ., 1- Օրենսդրությամբ 25,000 ոլորտում կլիմայի ոլորտում ԿՓՀ նախարարություն նախարարություն ին չարգելված աղբյուրներ փոփոխության նկատառումները ՀՀ տարածքային եռամսյակ (միջազգային դոնոր հարմարվողականության ներառված են ոլորտի կառավարման և կազմակերպություններ) ծրագիրը հաստատելու ռազմավարական ենթակառուցվածքների մասին» ՀՀ զարգացման նախարարություն կառավարության գործընթացում: ՀՀ բարձր որոշման նախագծի Սեզոնային տեխնոլոգիական մշակում և ներկայացում զբոսաշրջային արդյունքի արդյունաբերության ՀՀ վարչապետի դիվերսիֆիկացման նախարարություն աշխատակազմ խթանում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն 1.6. «Անտառների Անտառտնտեսության ՀՀ շրջակա - 2023թ., 4- Օրենսդրությամբ 25,000 կառավարման ոլորտում ոլորտում ԿՓՀ միջավայրի րդ չարգելված աղբյուրներ կլիմայական ռիսկերի նկատառումները նախարարություն եռամսյակ (միջազգային դոնոր կառավարման և կլիմայի ներառված են ոլորտի կազմակերպություններ) փոփոխության ռազմավարական հարմարվողականության զարգացման ծրագիրը հաստատելու գործընթացում մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ 1.7. Կլիմայի ԿՓՀ նկատառումները ՀՀ շրջակա - 2024թ., 4- Օրենսդրությամբ 25,000 փոփոխության ներառված են Սևանա լճի միջավայրի րդ չարգելված աղբյուրներ գործոնների ինտեգրում էկոհամակարգի նախարարություն եռամսյակ (միջազգային դոնոր «Սևան» ազգային պարկի կառավարման կազմակերպություններ) կառավարման պլանի մեջ գործընթացում և հարմարվողականության միջոցառումների ներդրում 1.8. «Տրանսպորտային ԿՓՀ նկատառումները ՀՀ տարածքային ՀՀ շրջակա միջավայրի 2024թ., 4- Օրենսդրությամբ 50,000 ենթակառուցվածքների ներառված են կառավարման և նախարարություն րդ չարգելված աղբյուրներ ոլորտում կլիմայական տրանսպորտային ենթակառուցվածք- եռամսյակ (միջազգային դոնոր ռիսկի կառավարման և ենթակառուցվածքների ների կազմակերպություններ) կլիմայի փոփոխության կառավարման նախարարություն հարմարվողականության ռազմավարական պլանը հաստատելու զարգացման մասին» ՀՀ գործընթացում կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ 1.9. Կլիմայի Փորձնական երկու ՀՀ Շիրակի ՀՀ շրջակա միջավայրի 2022թ., 2- Օրենսդրությամբ 30,000 փոփոխության մարզերում ԿՓՀ մարզպետարան նախարարություն րդ չարգելված աղբյուրներ հարմարվողականության նկատառումները ՀՀ Տավուշի եռամսյակ (միջազգային դոնոր ծրագրի մշակում Շիրակի ներառված են մարզերի մարզպետարան կազմակերպություններ) և Տավուշի մարզերի ռազմավարական ՀՀ տարածքային համար և ներկայացում ՀՀ զարգացման կառավարման և վարչապետի գործընթացում ենթակառուցվածքների աշխատակազմ նախարարություն 1.10. Ութ մարզերի համար Ութ մարզերում ԿՓՀ ՀՀ Արագածոտնի ՀՀ շրջակա միջավայրի 2025թ., 4- Օրենսդրությամբ 80,000 կլիմայի փոփոխության նկատառումները մարզպետարան նախարարություն րդ չարգելված աղբյուրներ հարմարվողականության ներառված են մարզային ՀՀ Արարատի եռամսյակ (միջազգային դոնոր ծրագրի մշակում և ռազմավարական մարզպետարան կազմակերպություններ) ներկայացում ՀՀ զարգացման ՀՀ Արմավիրի վարչապետի գործընթացում մարզպետարան աշխատակազմ ՀՀ Լոռու մարզպետարան ՀՀ Կոտայքի մարզպետարան ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ՀՀ Սյունիքի մարզպետարան ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 1.11. «ՄԱԿ-ի «Կլիմայի ՀԱԾ գործընթացի ՀՀ շրջակա - 2021թ., Օրենսդրությամբ 3,000 փոփոխության մասին» համակարգման միջավայրի 2-րդ չարգելված աղբյուրներ շրջանակային մեխանիզմը սահմանված նախարարություն եռամսյակ (միջազգային դոնոր կոնվենցիայի և Փարիզյան է կազմակերպություններ) համաձայնագրի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու և դրա կազմը, կառուցվածքը, իրավասությունը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2- ի N 955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ 1.12. ՀԱԾ գործընթացի և Պետական և ՀՀ շրջակա միջավայրի - 2022թ., 1- Օրենսդրությամբ 4,000 կլիմայի փոփոխության հասարակական նախարարություն ին չարգելված աղբյուրներ հարմարվողականության կազմակերպությունների եռամսյակ (միջազգային դոնոր վերաբերյալ և հասարակության լայն կազմակերպություններ) հաղորդակցության և շրջանում ՀԱԾ իրազեկման ազգային գործընթացի և ԿՓՀ ռազմավարական վերաբերյալ մոտեցումների մշակում և տեղեկացվածությունը իրականացում բարձրացված է 1.13. ՀԱԾ գործընթացի Հարմարվողականության ՀՀ շրջակա միջավայրի - 2022թ., 4- Օրենսդրությամբ 5,000 համար ռեսուրսների առանցքային նախարարություն րդ չարգելված աղբյուրներ մոբիլիզացման միջոցառումների եռամսյակ (միջազգային դոնոր մոտեցումների և ֆինանսավորման կազմակերպություններ) իրականացման ծրագրի աղբյուրները մշակում բացահայտված են Հարմարվողականության միջոցառումների ֆինանսավորման հայթայթման կարողությունները բարձրացված են 1.14. ՀԱԾ գործընթացի ՀԱԾ գործընթացի ՀՀ շրջակա 2022թ., 4- Օրենսդրությամբ 5,000 մշտադիտարկման և մշտադիտարկման և միջավայրի րդ չարգելված աղբյուրներ գնահատման ուղեցույցի գնահատման նախարարություն եռամսյակ (միջազգային դոնոր մշակում իրականացման համար կազմակերպություններ) ապահովված է մեթոդական աջակցություն 1.15. «Կլիմայի ԱՍԳՆ ոլորտներում ԿՓՀ ՀՀ շրջակա միջավայրի ՀՀ էկոնոմիկայի 2025թ., 4- Օրենսդրությամբ 25,000 փոփոխության համար առաջնահերթ նախարարություն նախարարություն րդ չարգելված աղբյուրներ հարմարվողականությանն տեխնոլոգիաների ՀՀ բարձր եռամսյակ (միջազգային դոնոր ուղղված կարիքները տեխնոլոգիական կազմակերպություններ) տեխնոլոգիաների բացահայտված են, և արդյունաբերության ներդրման ապահովված են նախարարություն ռազմավարությունը պայմաններ հաստատելու մասին» ՀՀ համապատասխան կառավարության տնտեսական որոշման նախագծի գործիքների ներդրման մշակում և ներկայացում համար ՀՀ վարչապետի աշխատակազմ 1.16. Կլիմայի Կլիմայի փոփոխության ՀՀ շրջակա միջավայրի - 2025 թ., 3- Օրենսդրությամբ 5,000 փոփոխության հարմարվողականության նախարարություն րդ չարգելված աղբյուրներ հարմարվողականության ազգային եռամսյակ (միջազգային դոնոր ազգային գործողությունների կազմակերպություններ) գործողությունների ծրագրի և 2021-2025 ծրագրի և 2021-2025 թվականների թվականների միջոցառումների ցանկի միջոցառումների ցանկի իրականացման իրականացման դիտանցն վերլուծություն 1.17. «Կլիմայի իրականացվում է Հարմարվողականության ՀՀ շրջակա միջավայրի - 2025թ., 4- Օրենսդրությամբ 20,000 փոփոխության ազգային նախարարություն րդ չարգելված աղբյուրներ հարմարվողականության գործողությունների եռամսյակ (միջազգային դոնոր ազգային ծրագիրը և 2026-2030 կազմակերպություններ) գործողությունների թվականների ծրագիրը և 2026-2030 միջոցառումների ցանկը թվականների հաստատված է ՀԱԾ միջոցառումների ցանկը հաջորդ փուլի համար հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

  60. 2. ՀԱԾ գործընթացի համար ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների զարգացում 2.1. Տարածքային Տարածքային ՀՀ շրջակա միջավայրի ՀՀ տարածքային 2022թ., 2- Օրենսդրությամբ 5,000 (մարզային) զարգացման զարգացման նախարարություն կառավարման և րդ չարգելված աղբյուրներ ռազմավարություններում ռազմավարություններում ենթակառուցվածքների եռամսյակ (միջազգային դոնոր ԿՓՀ և կլիմայական ԿՓՀ և կլիմայական նախարարություն կազմակերպություններ) ռիսկերի կառավարման ռիսկերի կառավարման ՀՀ արտակարգ նկատառումների ինտեգրման իրավիճակների ինտեգրման վերաբերյալ կարողությունները նախարարություն ուղեցույցների մշակում բարելավված են ՀՀ էկոնոմիկայի ԿՓՀ նկատառումները նախարարություն ներառված են ՀՀ բարձր տարածքային տեխնոլոգիական զարգացման արդյունաբերության ռազմավարական նախարարություն գործընթացում 2.2. Բնակավայրերի Տեղական ՀՀ տարածքային ՀՀ քաղաքաշինության 2022թ., 2- Օրենսդրությամբ 8,000 համար կլիմայի ինքնակառավարման կառավարման և կոմիտե րդ չարգելված աղբյուրներ փոփոխության մարմինների համար ենթակառուցվածքների ՀՀ շրջակա միջավայրի եռամսյակ (միջազգային դոնոր հարմարվողականության ապահովված է նախարարություն նախարարություն կազմակերպություններ) ծրագրերի մշակման մեթոդական ՀՀ արտակարգ ուղեցույցի պատրաստում աջակցություն իրավիճակների և տրամադրում բնակավայրերում ԿՓՀ նախարարություն տեղական միջոցառումների ինքնակառավարման պլանավորման և մարմիններին իրականացման նպատակով 2.3. Կլիմայական Հարմարվողականության ՀՀ շրջակա միջավայրի - 2022թ., 3- Օրենսդրությամբ 3,000 կանխատեսումների և հանրային նախարարություն րդ չարգելված աղբյուրներ վաղ ազդարարման քաղաքականության եռամսյակ (միջազգային դոնոր համակարգի համար կլիմայական կազմակերպություններ) բարելավմանն ուղղված կանխատեսումների գործողությունների որակը բարելավված է, և ծրագրի մշակում և վաղ ազդարարման իրականացում համակարգը կարգավորված է 2.4. ԿՓ հետ կապված Որոշումների կայացման ՀՀ շրջակա միջավայրի - 2022թ., 2- Օրենսդրությամբ 15,000 ռիսկերի քարտեզագրում և զարգացման նախարարություն րդ չարգելված աղբյուրներ և տվյալների շտեմարանի ծրագրերի մշակման եռամսյակ (միջազգային դոնոր ստեղծում համար ԿՓ հետ կապված կազմակերպություններ) ռիսկերի վերաբերյալ ստեղծված է տվյալների շտեմարան 2.5. Տարբեր ոլորտներում Ոլորտային պետական ՀՀ շրջակա միջավայրի - 2022թ., 4- Օրենսդրությամբ 20,000 ՀԱԾ գործընթացներին կառավարման նախարարություն րդ չարգելված աղբյուրներ նպաստելու համար ԿՓՀ մարմինների եռամսյակ (միջազգային դոնոր վերաբերյալ բարձրաստիճան կազմակերպություններ) բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտոնյաների, որոշումներ որոշումներ կայացնողների և կայացնողների և տեխնիկական մասնագիտական պատասխանատուների՝ անձնակազմի համար ԿՓ ռազմավարական ուսումնական մոդուլների առաջնորդման մշակում և վերաբերյալ համապատասխան գիտելիքներն ու դասընթացների կարողությունները իրականացում զարգացված են 2.6. Գյուղատնտեսական Կլիմայի փոփոխության ՀՀ էկոնոմիկայի ՀՀ շրջակա միջավայրի 2022թ., 2- Օրենսդրությամբ 5,000 խորհրդատվական ռիսկերի և նախարարություն նախարարություն րդ չարգելված աղբյուրներ ծառայությունների համար հարմարվողականության եռամսյակ (միջազգային դոնոր մշակաբույսերի վերաբերյալ կազմակերպություններ) արտադրության գյուղատնտեսական պլանավորման և խորհրդատվական իրականացման ծառայությունների գործընթացում կլիմայի գիտելիքները և փոփոխության ռիսկերի կարողությունները, դիտարկման ուղեցույցի ինչպես նաև մշակում և խորհրդատվությունների համապատասխան որակը բարելավված են դասընթացների իրականացում 2.7. ԿՓ ուղղությամբ Հարմարվողականության ՀՀ շրջակա 2022թ., 4- Օրենսդրությամբ 5,000 պետական և մասնավոր ընթացիկ միջավայրի րդ չարգելված աղբյուրներ հատվածի կատարած ֆինանսավորման նախարարություն եռամսյակ (միջազգային դոնոր ծախսերի բացահայտման մանրամասն կազմակերպություններ) նպատակով բյուջեի ելակետային տվյալները կլիմայական նշագրման մշակված են և համակարգի մշակում կապակցված են բյուջեի և հարմարվողականության մշտադիտարկման համակարգերի հետ 2.8. «Շրջակա միջավայրի ԿՓ հնարավոր ՀՀ շրջակա - 2021թ., 4- Օրենսդրությամբ 2,000 վրա ազդեցության ազդեցությունները միջավայրի րդ չարգելված աղբյուրներ գնահատման և գնահատված են շրջակա նախարարություն եռամսյակ (միջազգային դոնոր փորձաքննության մասին» միջավայրի վրա կազմակերպություններ) ՀՀ օրենքում ազդեցության փոփոխություններ և գնահատման ընթացքում լրացումներ կատարելու և ներառված են շրջակա մասին» ՀՀ օրենքի միջավայրի վրա նախագծի մշակում և ազդեցության ներկայացում ՀՀ գնահատման վարչապետի հաշվետվության մեջ աշխատակազմ 2.9. Շինարարական Շինարարական (շենքերի ՀՀ ՀՀ շրջակա միջավայրի 2024թ., 4- Օրենսդրությամբ 25,000 (շենքերի և և քաղաքաշինության նախարարություն րդ չարգելված աղբյուրներ ենթակառուցվածքների) ենթակառուցվածքների) կոմիտե ՀՀ տարածքային եռամսյակ (միջազգային դոնոր նորմերի, կանոնների նորմերը, ՀՀՇՆ-ները կառավարման և կազմակերպություններ) ձեռնարկների կանոնների ենթակառուցվածքների վերանայում՝ ԿՓՀ և ձեռնարկները ներառում նախարարություն կլիմայի ռիսկերի են ԿՓՀ և կլիմայի կառավարման ռիսկերի կառավարման նկատառումների նկատառումները ներառման նպատակով (աղյուսակը փոփ. 17.02.22 N 166-Լ) ___________________ 1 ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններին/ ներդրումին» հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 41 Արձանագրային որոշում, «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2016 թ․ դեկտեմբերի 8-ի արձանագրային որոշում, և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-L որոշում։ 2 Եթե այլ բան նշված չէ, այս բաժնում ներկայացված տեղեկատվությունը պատրաստված է ՄԱԿ ԿՓՇԿ-ին ներկայացված՝ Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրության հիման վրա (2020): 3 Համաշխարհային բանկ. 2012. Հայաստանի Հանրապետություն․ Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը․ Երկրի նկարագիր։ Հասանելի է՝ www.worldbank.org/eca/climateandagriculture հասցեով: 4 Ստենտոն Ե․Ա․ և այլք. 2009թ․ Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի դեպքում։ Ստոկհոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտ, Սոմերվիլ, ՄԱ: 5 ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրություն (2020թ․): 6 Համաշխարհային բանկ. 2017թ. Աղետների ռիսկերի ֆինանսավորման վերաբերյալ երկրի գրություն. Հայաստան: 7 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012թ․ հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշում: 8 Տես՝ https://unfccc.int/process/conferences/pastconferences/cancun-climate-change-conference-november2010/statements-and-resources/Agreements 9 Տես՝ https://unfccc.int/index.php/topics/adaptation-and-resilience/workstreams/national-adaptation-plans 10 Ամենաքիչ զարգացած երկրների փորձագիտական խումբ․ 2012թ․ Հարմարվողականության ազգային ծրագրեր․ Տեխնիկական ուղեցույց Հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացների համար։ ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարություն, Բոնն, Գերմանիա: 11 Գոդշալք, Դ.Ռ., Ռոուզ Ա., Միտլեր Է., Պորտեր Կ. և Ուեսթ Կ.Տ. 2009թ. Կանխատեսման արժեքի գնահատում. Բնական վտանգների մեղմման օգուտների և ծախսերի համախառն վերլուծություն: «Բնապահպանական պլանավորում և կառավարում» ամսագիր, 52 (6): 739-756; և ԱՄՆ Ինժեներաշինարարական գիտությունների ազգային ինստիտուտ: 2017թ. Բնական վտանգների մեղմումը խնայողություն է ապահովում. 2017թ. միջանկյալ զեկույց: (հավելվածը փոփ. 17.02.22 N 166-Լ) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Թորոսյան 13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան 17.02.2022, N 166-Լ 13.05.2021, N 749-Լ Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան

Decision No. 749-L of the Government of the RA on Approval of the National Climate Change Adaptation Action Program and the List of Activities for 2021-2025 · Nelum