跳到主要内容
Nelum
亚美尼亚的法律

Decision No. 1576-L of the Government of the RA on approving the Program for Serosurveillance of Peste des Petits Ruminants in small ruminants in the Republic of Armenia and the timetable for implementation of measures

颁布于 2024-10-03 · 文本截至 2026-10-01

以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。

研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。

关于这部法律

原标题
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ 3 հոկտեմբերի 2024 թվականի N 1576-Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
语言
Armenian
类型
条例
国家
亚美尼亚
主题
Livestock
关键词
animal health, biosecurity, data collection/reporting, grazing, hygiene/sanitary procedures, marking/identification, monitoring, pastoralism, pests/diseases, sheep/goats, animal production, risk assessment/management, governance, transboundary effects, zoning, institution

在哪里阅读

    该法律没有记录来源链接。

文本

所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。

  1. 1. Հաստատել՝ 1) Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի․ 2) Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։

  2. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մ. Գրիգորյան Երևան 04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1576-Լ որոշման ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

  3. 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  4. 1. Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը (այսուհետ՝ ՄԵԿԺ) սուր հպավարակային հիվանդություն է, որի հարուցիչն է պարամիքսովիրիդե (Paramyxoviridae) ընտանիքի մորբիլիվիրուսը (Morbillivirus)։ Հիվանդության նկատմամբ ընկալունակ են մանր եղջերավոր կենդանիները՝ ոչխարներն ու այծերը, խոշոր եղջերավոր կենդանիները նույնպես կարող են վարակվել, սակայն վերջիններիս դերը հարուցչի շրջանառության մեջ պաշտոնապես երբևէ հաստատված չի եղել։

  5. 2. Հայաստանի Հանրապետության համար մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը կարևորվում է հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման և շրջանառության ու ներթափանցման ռիսկերի գնահատման տեսանկյունից։

  6. 3. Հայաստանի Հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, սակայն հիվանդության բռնկման դեպքեր գրանցվել են տարածաշրջանի երկրներում (Թուրքիա, Իրան, Վրաստան):

  7. 4. Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ համարվում է էնդեմիկ երկիր։ 2․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  8. 5. Ծրագրի իրականացման խնդիրներն են՝ 1) 2016 և 2024 թվականներին տարածաշրջանում արձանագրված ՄԵԿԺ հիվանդությունը պաշտոնապես հրապարակվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) պաշտոնական կայքում. 2) Հայաստանի Հանրապետությունում 2016-2017 թվականներին իրականացվել է մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ կենդանի) նկատմամբ կանխարգելիչ պատվաստում՝ ելնելով տարածաշրջանում անասնահամաճարակային իրավիճակից, իսկ 2018 թվականից հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ պատվաստումներ չեն իրականացվել, և դա արդեն չի դիտարկվում որպես ՄԵԿԺ հիվանդության կանխարգելման միջոց․ 3) հաշվի առնելով տարածաշրջանում ՄԵԿԺ-ի համաճարակային իրավիճակը՝ հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում։

  9. 6. Ծրագրի իրականացման նպատակներն են՝ 1) հիմնվելով շճաբանական հետազոտությունների վրա՝ գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը․ 2) հայտնաբերել կամ բացառել ՄԵԿԺ-ի նկատմամբ բարձր և ցածր ռիսկային թիրախային համայնքներում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառությունը․ 3) ապահովել համաճարակաբանական տվյալների վերլուծության շարունակական իրականացումը, որը կնպաստի համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմանը․ 4) ապահովել ՄԵԿԺ-ի նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ․ 5) ԿԱՀԿ պահանջներին համապատասխան նպաստել Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։

  10. 3. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

  11. 7. Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը խմբավորվում են երկու գոտիների՝ բարձր ռիսկային, որոնք արևմտյան, հյուսիսային և հարավային սահմանամերձ բնակավայրերն են, ինչպես նաև այն բնակավայրերը, որտեղ առկա են սեզոնային արոտավայրեր, և ցածր ռիսկային գոտիների, որում ներառված են մնացած բնակավայրերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանամերձ բնակավայրերը։

  12. 8. Հետազոտության մեջ ընդգրկված բնակավայրերը պետք է ունենան 50 գլխից ոչ պակաս մանր եղջերավոր կենդանի (այսուհետ` ՄԵԿ), քանի որ 50 գլխից պակաս գլխաքանակի դեպքում բնակավայրը կայուն չէ ընտրանքի հավաստիությունն ապահովելու համար։

  13. 9. Ծրագրի արդյունավետ իրականացման կարևոր գործոն է նմուշառումը, տվյալների գրանցումը և վերլուծությունը։ 4․ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  14. 10. Ելնելով համաճարակաբանական նմուշառման մեթոդաբանությունից՝ նմուշառման ընտրանքի օբյեկտը բաղկացած է տարածաշրջանի, համայնքի և կենդանու ընտրությունից՝ 1) համայնքից՝ որպես առաջնային նմուշառման միավոր, նմուշառումն իրականացվում է` ա. բարձր ռիսկային գոտում հիվանդության հնարավոր տարածվածությունը հաշվարկվել է 1%, բացարձակ սխալը 5 %, հավաստիությունը 95%։ Ըստ կատարված հաշվարկի՝ 7 մարզերի 15 համայնքների 208 բնակավայր ընդգրկվում է բարձր ռիսկային գոտում, բ. ցածր ռիսկային գոտում հիվանդության հնարավոր տարածվածությունը հաշվարկվել է 2%, բացարձակ սխալը 5%, հավաստիությունը 95%։ Ըստ կատարված հաշվարկի՝ 8 մարզերի 24 համայնքների 121 բնակավայր ընդգրկվում է ցածր ռիսկային գոտում. 2) կենդանուց՝ որպես երկրորդային նմուշառման միավոր, ըստ ռիսկայնության, նմուշառումն իրականացվում է՝ ա. բարձր ռիսկային գոտու յուրաքանչյուր բնակավայրից՝ 13 գլուխ և ոչ ռիսկային գոտու յուրաքանչյուր բնակավայրից՝ նույնպես 13 գլուխ, բ․ նմուշառումն ապահովվում է կենդանիների փաստացի առկայության և պատահականության սկզբունքով։ 11․ Փաստացի ընտրանքի չափը՝ բարձր ռիսկային գոտիների համար 2704 նմուշ և ցածր ռիսկային գոտիների համար՝ 1573 նմուշ: Ընդամենը մեկ տարվա կտրվածքով 4277 նմուշ` համաձայն N 1 աղյուսակի․ Փաստացի ընտրանքի չափն ըստ ռիսկային գոտիների Աղյուսակ N 1 NN Բաժանումներն Ընտրված ՄԵԿ ը/կ ըստ բնակավայրերի ակնկալվող նմուշների ամբողջ ռիսկայնության քանակները տարածվածությունը քանակը նմուշներից յուրաքանչյուր բնակավայրից Բարձր 1. ռիսկային 208 1 13 2704 գոտիներ Ցածր 2. ռիսկային 121 2 13 1573 գոտիներ Ընդամենը՝ 3. 329 - 26 4277 նմուշները

  15. 12. Նմուշների կրկնակի փորձաքննության (կորուստ, ոչ բավարար շիճուկներ, անորակ շիճուկներ, հեմոլիզված շիճուկներ, թեստի զգայունության հետ կապված սխալներ) համար հաշվարկվում է փաստացի թեստավորված նմուշների 10,5%-ով գերազանցող քանակը, որը կազմում է շուրջ 4730 նմուշ։ 5․ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  16. 13. Նմուշառման համար պահանջվող չափանիշներին (ընտրանքի չափ, դրանց համաչափ բաշխվածությունը բնակավայրի տարածքում) ընտրված բնակավայրի անհամապատասխանության դեպքում ընտրվում է այլ՝ աշխարհագրորեն մոտ և նմանատիպ ռիսկային բնակավայր:

  17. 14. Կենդանիներն ընտրվում են պատահականության սկզբունքով, եթե դա տեսականորեն հնարավոր չէ, ապա ընտրանքը կատարվում է ըստ փաստացի առկա գլխաքանակի:

  18. 15. Յուրաքանչյուր տնտեսության կենդանիների խմբից ընտրվում է ոչ ավելի, քան 3 կենդանի (եթե հնարավոր է): Բնակավայրը բաժանվում է ըստ հոտերի կամ կենդանիների աշխարհագրական բաշխվածության, և նմուշառումն իրականացվում է տարբեր խմբերից:

  19. 16. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ լաբորատորիա) անասնաբուժական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում «Գյուղատնտեսական ծառայությունների կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կամ համայնքային անասնաբույժի հետ՝ շիճուկ անջատիչ վակուումային փորձանոթներով նմուշառում իրականացնելու նպատակով։

  20. 17. Անասնաբույժի կողմից տվյալները լրացվում են ընթեռնելի՝ N 1 ձևի հանձնման– ընդունման թերթիկում, նմուշառումից հետո փորձանոթները պիտակավորվում են։

  21. 18. Անասնաբույժը նմուշները և Ձև N 1 թերթիկը հանձնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) մարզային կենտրոնի տեսուչին՝ նմուշառման օրը։

  22. 19. Անասնաբույժի կողմից վարվում է գրանցամատյան, որում գրանցվում են նմուշների վերաբերյալ հետևյալ տվյալները՝ 1) նմուշի նույնականացման համարը․ 2) նմուշառման ամսաթիվը․ 3) կենդանու գտնվելու վայրը` մարզ, տարածաշրջան, համայնք / բնակավայր․ 4) անասնատիրոջ անունը և ազգանունը․ 5) կենդանու տվյալները (սեռը, տարիքը, նույնականացման անհատական համարը)։ Ձև N 1 ___ _______20 թվականի ԹԵՐԹԻԿ հանձնման-ընդունման Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի շրջանակներում արյան նմուշների NN Նմուշի Մարզը/ Համայնքը/ Անասնատիրոջ Կենդանու ը/կ նույնականաց- տարածա- բնակավայրը տվյալները, նույնականացման տարիքը սեռը ման համարը շրջանը անունը, համարը ազգանունը 1 2 3 4 5 6 7 8 Անասնաբույժը հանձնեց ___________________ ______________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Տեսուչն ստացավ ___________________ ______________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

  23. 20. Տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչն արյան նմուշները Ձև N 2 հանձնման- ընդունման ուղեգրով հավաքագրում և 48 ժամվա ընթացքում թերմոպայուսակներով տեղափոխում է լաբորատորիա՝ նմուշների փորձաքննության նպատակով: Ձև N 2 ___ _______20 թվականի ԹԵՐԹԻԿ հանձնման-ընդունման Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի շրջանակներում արյան նմուշների NN Նմուշի Մարզը/ Համայնքը/ Անասնա- Հիվանդության Կենդանու ը/կ նույնականաց- տարածա- բնակավայրը տիրոջ անվանումը նույնակա- տարիքը սեռը ման համարը շրջանը տվյալները, նացման անունը, համարը ազգանունը 1 2 3 4 5 6 7 8 9 Տեսուչը հանձնեց ___________________ ______________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Լաբորատորիան ստացավ ___________________ ______________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

  24. 21. Նմուշների փորձաքննությունն իրականացվում է լաբորատորիայի կողմից՝ հետևյալ մոտեցումներով՝ 1) մանր եղջերավոր կենդանիների արյան շիճուկում հետազոտել ՄԵԿԺ հակամարմինների առկայությունն իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) մեթոդի կիրառությամբ․ 2) «դրական» կամ «կեղծ դրական» արդյունքների դեպքում կրկնել փորձաքննությունը նույն մեթոդով․ 3) «դրական» կամ «կեղծ դրական» արդյունքների ճշգրտման համար ունենալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) իրականացման հնարավորություն․ 4) ապահովել այլ անհրաժեշտ պայմաններ նմուշների պահպանման, կառավարման և փորձաքննության համար:

  25. 22. ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ ԻՖԱ-ով հետազոտության ժամանակ դրական արդյունք ստանալու դեպքում անհրաժեշտ է իրականացնել կրկնակի նմուշառում տվյալ համաճարակաբանական միավորից՝ փոքր թվաքանակի դեպքում պետք է նմուշառվի կամ ամբողջ համաճարակաբանական միավորը (նախիր, ամառային/ձմեռային արոտավայրերում առկա հոտ) կամ այնպիսի հաշվարկով, որը համապատասխան է 2% տարածվածությանը:

  26. 23. Դաշտային և լաբորատոր բոլոր տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային տարբերակով տվյալների վերլուծության համար: Բոլոր թեստային արդյունքները դաշտային տվյալների հետ միասին գրանցվում են աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) տվյալների բազայում: Տվյալների էլեկտրոնային և թղթային տարբերակները պահպանվում են լաբորատորիայում: 24․ Փորձաքննության տվյալների վերլուծությունն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ գիտական կենտրոն) կողմից՝ լաբորատորիայի հետ պայմանագրային հիմունքներով սահմանված վճարի շրջանակներում։

  27. 6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ 25․ Ծրագրի իրականացման ռիսկերն են` 1) ախտորոշիչ հավաքածուների անկանխատեսելի գնային բարձրացումը. 2) ֆինանսավորման դադարեցումը կամ նվազեցումը․ 3) արյան նմուշառման կամ պահպանման ոչ պատշաճ իրականացումը։

  28. 26. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝ 1) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի իրականացման համար սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը․ 2) ախտորոշիչ հավաքածուների ձեռքբերման ապահովումը՝ առաջնահերթությունից ելնելով Հայաստանի Հանրապետության գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի կազմակերպման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների միջոցով։

  29. 7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

  30. 27. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին, որը քննարկվում է յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներով։

  31. 28. Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երկու բաղադրիչներից՝ 1) ախտորոշիչ հավաքածուների և անասնաբուժական պարագաների ձեռքբերում. 2) նմուշառում, լաբորատոր փորձաքննությունների իրականացում և վերլուծություն:

  32. 8. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

  33. 29. Արդյունքային քանակական ցուցանիշներ, որոնք կստացվեն ՄԵԿԺ հակամարմինների ուսումնասիրության նպատակով իրականացվելիք 4730 նմուշների շճահետազոտությունից։

  34. 30. Ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է` 1) հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության վիրուսի շրջանառության բացահայտում․ 2) ՄԵԿԺ հիվանդության տարածվածության և ներթափանցման ռիսկերի գնահատում և վերլուծություն․ 3) հանրապետությունում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային իրավիճակի կանխատեսում և գնահատում, հիվանդության դեմ պայքարի միջոցների վերանայում և հետագա ռազմավարական ծրագրի մշակում. 4) Հայաստանի Հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովում ՄԵԿԺ հիվանդության նկատմամբ, որն էլ կնպաստի կենդանական ծագման մթերքների և արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության բնակչությանն ապահովելով կենդանական ծագման անվտանգ սննդամթերքով:

  35. 9. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 31․ Մոնիթորինգի իրականացման նպատակն է՝ 1) արյունառման և նմուշների հավաքագրման գործընթացի ուսումնասիրությունը․ 2) գրանցամատյանում լրացված տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը կամ բացառումը․ 3) լաբորատորիայում լաբորատոր փորձաքննության արդյունքների, տվյալների գրառումների, շիճաբանկի կառավարման աշխատանքների, շիճուկի պահման պայմանների պարբերաբար ստուգումը․ 4) ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը:

  36. 32. Մոնիթորինգն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, տեսչական մարմնի, լաբորատորիայի և գիտական կենտրոնի մասնագետների ներգրավմամբ:

  37. 33. Ծրագիրը պետք է լինի կայուն և ունենա առնվազն երեք տարվա տևողություն՝ ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ: Լրացուցիչ փոփոխություններ պետք է կատարվեն նախնական եռամյա ժամանակահատվածից հետո արդյունքների վերլուծության հիման վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան 04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1576-Լ որոշման Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ NN Պատասխանատու Ֆինանսավորման Միջոցառումը Ժամկետները ը/կ կատարողները աղբյուրը 1․ Բյուջետային հայտի Տեսչական մարմին յուրաքանչյուր Ֆինանսավորում կազմում և տարվա չի պահանջվում: ներկայացում 1-ին և 2-րդ եռամսյակներ 2․ Ախտորոշիչ Տեսչական մարմին, յուրաքանչյուր Հայաստանի հավաքածուների Լաբորատորիա տարվա Հանրապետության ձեռքբերում 1-ին եռամսյակ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ 3․ Մարզի, համայնքի Տեսչական մարմին, յուրաքանչյուր Ֆինանսավորում /բնակավայրի և Գիտական կենտրոն տարվա չի պահանջվում: տնտեսության 2–րդ կիսամյակ ընտրություն 4․ ՄԵԿ-ի արյան Կազմակերպության յուրաքանչյուր Հայաստանի նմուշառում կամ համայնքային տարվա Հանրապետության անասնաբույժ 1–ին կիսամյակ պետական բյուջե 5․ Նմուշների Տեսչական մարմին յուրաքանչյուր Հայաստանի հավաքագրում, տարվա Հանրապետության գրանցում և 2–րդ կիսամյակ պետական բյուջե տեղափոխում 6․ Արյան նմուշների Լաբորատորիա յուրաքանչյուր Հայաստանի լաբորատոր 3-րդ եռամսյակ Հանրապետության շճաբանական պետական բյուջե, հետազոտություն օրենքով չարգելված այլ աղբյուրներ 7․ Արդյունքների Գիտական կենտրոն յուրաքանչյուր Հայաստանի վերլուծություն տարվա Հանրապետության 4-րդ եռամսյակ պետական բյուջե 8․ Մոնիթորինգի Հայաստանի յուրաքանչյուր Հայաստանի իրականացում Հանրապետության տարվա Հանրապետության էկոնոմիկայի 2-րդ և 4–րդ պետական բյուջե, նախարարություն, եռամսյակներ օրենքով Տեսչական մարմին, չարգելված Լաբորատորիա և այլ աղբյուրներ Գիտական կենտրոն 9․ Անասնաբույժների Հայաստանի յուրաքանչյուր Հայաստանի վերապատրաստման Հանրապետության տարի Հանրապետության դասընթացների էկոնոմիկայի (անհրաժեշտու- պետական բյուջե, անցկացման նախարարություն թյան դեպքում) օրենքով ծառայության չարգելված այլ ձեռքբերում աղբյուրներ 10․ Հանրային Հայաստանի յուրաքանչյուր օրենքով իրազեկվածության Հանրապետության տարի չարգելված մակարդակի էկոնոմիկայի առաջին և այլ աղբյուրներ բարձրացում նախարարություն, երկրորդ Տեսչական մարմին, եռամսյակ Կազմակերպություն (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան 04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան

Decision No. 1576-L of the Government of the RA on approving the Program for Serosurveillance of Peste des Petits Ruminants in small ruminants in the Republic of Armenia and the timetable for implementation of measures · Nelum