Skip to content
Nelum
Laws of Armenia

Order No. 87-N validating the Form and the Procedure for issuing the protocol on violations of the legislation on protection of forest and protected forested areas

Made 2024-03-22 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ «22» մարտի 2024 թ. N 87-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
Language
Armenian
Kind
Regulation
Country
Armenia
Subjects
Forestry
Keywords
forest management/forest conservation, public forest, offences/penalties, legal proceedings/administrative proceedings, data collection/reporting, access-to-information

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. 1. Հաստատել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն N 1 հավելվածի:

  2. 2. Հաստատել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրությունը տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի: Հ. ՍԻՄԻԴՅԱՆ 22 մարտի 2024 թ. ք. Երևան Հավելված N 1 Շրջակա միջավայրի նախարարի 2024 թ. մարտի 22-ի N 87-Ն հրամանի ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______________ _____________________ «____» - ին ________________-ին տարի ամիս օր ժամ Ես` __________________________________________________________________ __________________________________________________________________________ պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, արձանագրության կազմման վայրը կազմեցի իրավախախտման վերաբերյալ սույն արձանագրությունը «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի _________ հոդվածի(ով) _________ մասի(ով)________ կետի(ով) ________ ենթակետով նախատեսված __________________________________________________________________________ կենդանատեսակի կամ բուսատեսակի անվանումը կամ այլ պատճառված վնասի հիմքով:

  3. 1. Իրավախախտումը կատարելու վայրը _____________________________________ անտառպետություն, անտառամաս, տեղամաս, պահաբաժին

  4. 2. Իրավախախտման վայրի տեղադիրքը .____________________________________________. |կոորդինատներ | |____________________________________________| |Հ/Հ |X |Y | |______|_________________|___________________| |1 | | | |______|_________________|___________________| |2 | | | |______|_________________|___________________| |3 | | | |______|_________________|___________________| |4 | | | .____________________________________________.

  5. 3. Իրավախախտման էությունը (նկարագիրը) ________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________

  6. 4. Ում կողմից է հայտնաբերվել իրավախախտումը ___________________________

  7. 5. Իրավախախտ կազմակերպությունը կամ իրավախախտը ________________________ __________________________________________________________________________ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթուղթ, պաշտոնը, հեռախոս, էլ. փոստ

  8. 6. Իրավախախտից վերցված գործիքների և նյութերի տեսակն ու քանակը և ում է ի պահ տրվել ______________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը

  9. 7. Իրավախախտի բացատրությունը _________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ ստորագրությունը

  10. 8. Արձանագրությունը կազմելուն մասնակցած անձանց բացատրությունը ________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ ստորագրությունը

  11. 9. Արձանագրությունը կազմողի ստորագրությունը __________________________

  12. 10. Արձանագրության օրինակը ստացա _____________________________________ __________________________________________________________________________ իրավախախտի ստորագրությունը, օր, ամիս, տարի

  13. 11. Արձանագրությունն ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ____________________________________________________________________ __________________________________________________________________________ Հավելված N 2 Շրջակա միջավայրի նախարարի 2024 թ. մարտի 22-ի N 87-Ն հրամանի ԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

  14. 1. Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության (այսուհետ` Օրենսդրություն) խախտումների վերաբերյալ արձանագրությունը (այսուհետ` արձանագրություն) կազմվում է անմիջապես խախտման հայտնաբերման վայրում` 2 օրինակից:

  15. 2. Արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է իրավախախտին, իսկ մյուս օրինակը, արձանագրությունը ստացած լինելու վերաբերյալ իրավախախտի կողմից կատարված գրառմամբ, պահվում է տարածքային ստորաբաժանումում և գրանցվում համապատասխան մատյանում: Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը սահմանվում է էկոպարեկային ծառայության պետի (այսուհետ` Ծառայության պետ) հրամանով:

  16. 3. Իրավախախտում կատարած և արձանագրությունն ստորագրելուց և ստանալուց հրաժարված լինելու դեպքում, արձանագրություն կազմած համապատասխան ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում պատշաճ ծանուցմամբ իրավախախտին է ներկայացնում կազմված արձանագրության օրինակը:

  17. 4. Կազմված արձանագրության պատճենը, իսկ արձանագրությունն ստանալուց հրաժարված լինելու դեպքում` նաև իրավախախտին արձանագրությունը պատշաճ ծանուցմամբ առաքված լինելը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Ծառայության պետին:

  18. 5. Իրավախախտի անձը պարզված չլինելու դեպքում` տարածքային ստորաբաժանման կողմից ձեռնարկվում են միջոցներ` իրավախախտի անձը պարզելու ուղղությամբ, իսկ ձեռնարկված միջոցների արդյունքում իրավախախտի անձը պարզելու դեպքում` տարածքային ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում պատշաճ ծանուցմամբ իրավախախտին է ներկայացնում կազմված արձանագրության մեկ օրինակը, իսկ արձանագրության մյուս օրինակը և արձանագրությունը իրավախախտին պատշաճ ծանուցմամբ առաքված լինելը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը ներկայացնում է Ծառայության պետին: Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2024 թվական: ~ Շրջակա միջավայրի /Բնապահպանության 22.03.2024 N 87-Ն Հրաման

Order No. 87-N validating the Form and the Procedure for issuing the protocol on violations of the legislation on protection of forest and protected forested areas · Nelum