Order No. 82-N of the Minister of Agriculture validating the forms of state forest management contract
Made 2011-05-20 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- ՀԱ ՅԱ ՍՏԱ ՆԻ ՀԱ ՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱ Ն ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 20 մայիսի 2011 թ. ք. Երևան N 82-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՊԵ Տ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵ ՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻ Ն ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՀԱՅՏ Ի Ե Վ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻ Ն ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Օ ՐԻ ՆԱԿԵ ԼԻ ՁԵ Վ Ե ՐԸ ՀԱՍ Տ ԱՏ Ե ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
- Language
- Armenian
- Kind
- Other
- Organisation
- Eurasian Economic Union
- Country
- Armenia
- Subjects
- Forestry
- Keywords
- forest management/forest conservation, public forest, contracts
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
Համարը Համարը N 82-Ն Տ եսակը Տ եսակը Պաշտոնական Ինկորպորացիա Տ իպը Տ իպը Հրաման Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀԳՏ 2011.07.01/16(399) Հոդ.253 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը Գյուղատնտեսության նախարար Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 20.05.2011 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը Գյուղատնտեսության նախարար Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 20.05.2011 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 11.07.2011 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ Փ ոփոխողներ և ինկորպորացիաներՓ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ԳՅՈՒ ՂԱՏ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆՀՀ ԳՅՈՒ ՂԱՏ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՀԱՅՏ Ի ԵՎ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Օ ՐԻՆԱԿԵԼԻԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՀԱՅՏ Ի ԵՎ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Օ ՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԵՐԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆՁԵՎ ԵՐԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գրանցված է»«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից 22 հունիսի 2011 թ. Պետական գրանցման թիվ 10611263 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 20 մայիսի 2011 թ. ք. Երևան N 82-Ն Հ Ր Ա Մ Ա ՆՀ Ր Ա Մ Ա Ն ՊԵՏ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՀԱՅՏ Ի ԵՎ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆՊԵՏ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՀԱՅՏ Ի ԵՎ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Օ ՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԵՐԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Օ ՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԵՐԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 583-Ն որոշման 3-րդ կետը` ՀՀրամայում եմ՝րամայում եմ՝ 1. Հաստատել՝ 1) պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի, 2) պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72727 1/5 https://pdf.arlis.am/72727 https://www.arlis.am 2. Նկատի ունենալով, որ անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, այդ իսկ կապակցությամբ անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրի վերջնական տեքստը հաստատում է նոտարը` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: ՆախարարՆախարար Ս. ԿարապետյանՍ. Կարապետյան Հա վել վա ծ N 1Հա վել վա ծ N 1 ՀՀ գյուղա տ նտ եսությա ն նա խա րա րիՀՀ գյուղա տ նտ եսությա ն նա խա րա րի 2011 թվա կա նի մա յիսի 20-ի2011 թվա կա նի մա յիսի 20-ի N 82-Ն հրա մա նիN 82-Ն հրա մա նի Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ ԵՎՕ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ ԵՎ ՊԵՏ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՀԱՅՏ ԻՊԵՏ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՀԱՅՏ Ի Լիազորված պետական մարմնի կողմից 20 թ. -ին համայնքին գրավոր ներկայացված հավատարմագրային կառավարման ենթակա անտառների անտառաշինական նախագծի համաձայն ցանկանում եմ ստանձնել համայնքային անտառկառավարումը. 1. Համայնքային կազմակերպության անվանումը 2. Գտնվելու վայրը, հեռախոսահամարը 3. Հավատարմագրային կառավարման տրամադրվող պետական անտառի չափը 4. Հայտին կից ներկայացնում եմ. 1) տեղական ինքնակառավարման մարմնի գրավոր համաձայնությունը համայնքային կազմակերպության կողմից պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտ ներկայացնելու մասին, 2) համայնքային ենթակայության կազմակերպության կանոնադրության պատճենը, 3) համայնքային ենթակայության կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը: 5. Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում բերված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ. (անունը, ազգանունը, պաշտոնը) (բանկային վավերապայմանները) (ստորագրություն) Կ.Տ. « » 20 թ. (հավելվածը խմբ. 25.11.11 N 224-Ն)(հավելվածը խմբ. 25.11.11 N 224-Ն) Հա վել վա ծ N 2Հա վել վա ծ N 2 ՀՀ գյուղա տ նտ եսությա ն նա խա րա րիՀՀ գյուղա տ նտ եսությա ն նա խա րա րի 2011 թվա կա նի մա յիսի 20-ի2011 թվա կա նի մա յիսի 20-ի N 82-Ն հրա մա նիN 82-Ն հրա մա նի Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ ԵՎՕ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ ԵՎ ՊԵՏ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՊԵՏ ԱԿԱՆ ԱՆՏ ԱՌՆԵՐԻ ՀԱՎ ԱՏ ԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72727 2/5 « » 20 թ. (կնքման վայրը) Պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ կառավարման հիմնադիր), ի դեմս , որը գործում է պետական կառավարման լիազորված մարմնի կանոնադրության հիման վրա մի կողմից, և Հավատարմագրային կառավարիչը (այսուհետ՝ կառավարիչ), ի դեմս , որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին: 1. Պայմանագրի առարկան1. Պայմանագրի առարկան 1.1. Հիմնադիրը սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված պետական անտառները (այսուհետ` անտառ) հանձնում է կառավարչի հավատարմագրային կառավարմանը (այսուհետ` կառավարում), իսկ կառավարիչը պարտավորվում է պետական անտառների կառավարումն իրականացնել ի շահ 1.2. կառավարման հանձնված անտառը գտնվում է (անտառի տարածքը (հա), տեսակը, փաստացի վիճակը) որի հատակագիծը և կազմը սույն պայմանագրի անբաժանելի մասն է (N 1 հավելված). 1.3. անտառը կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման. 1.4. սույն պայմանագրով շահառու է (կառավարման հիմնադիր կամ իր կողմից նշված անձ) 1.5. կառավարման նպատակն անտառի կայուն կառավարումն է և արդյունավետ օգտագործումը. 1.6. անտառը կառավարման է հանձնվում տարի ժամկետով. 1.7. սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրանից բխող իրավունքների պետական գրանցման պահից: Պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է կառավարիչը: 2. Կողմերի իրավունքները և պարտականությունները2. Կողմերի իրավունքները և պարտականությունները 2.1. Կառավարման հիմնադիրը՝ 2.1.1. սույն պայմանագրի պետական գրանցման պահից 10 (տասը) օրվա ընթացքում անտառը հանձնում է կառավարչին. 2.1.2. անտառի հանձնումն իրականացնում է հանձնման-ընդունման արձանագրությամբ, որում նշվում են` ա) արձանագրության տարեթիվը, ամսաթիվը և կազմելու վայրը, բ) կողմերի անվանումները, գ) անտառի գույքի կազմը (տեսակը, քանակը), դ) անտառի վիճակը հանձնման պահին, ե) անտառակառավարման պլանը. 2.1.3. սույն պայմանագրի գործողության ընթացքում իրավունք ունի հսկողություն և վերահսկողություն իրականացնել հավատարմագրային կառավարման հանձնված անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման գործընթացների իրականացման նկատմամբ. 2.1.4. պարտավորվում է յուրաքանչյուր տարի անտառակառավարման պլանով նախատեսված աշխատանքների ծավալին համապատասխան գումարի չափով վարձատրել կառավարչին. 2.1.5. իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: 2.2. Կառավարիչը` 2.2.1. իրականացնելով անտառի կառավարումը, իրավունք ունի այդ անտառի նկատմամբ կատարել իրավաբանական և փաստացի ցանկացած գործողություն, որոնք ուղղված են սույն պայմանագրի 1.5-րդ կետում նշված նպատակին հասնելու համար. 2.2.2. կառավարման հանձնված անտառի նկատմամբ գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես կառավարիչ (Հ.Կ.): Այդպիսի նշման բացակայության դեպքում կառավարիչը երրորդ անձանց առջև պատասխանատվություն է կրում անձամբ և իրեն պատկանող ամբողջ գույքով. 2.2.3. դրամից ավելի արժողությամբ պայմանագրերը կնքվում են հիմնադրի գրավոր համաձայնության առկայության դեպքում. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72727 3/5 2.2.4. անտառի կառավարման հետ կապված գործողությունների ընթացքում կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են կառավարման հանձնված գույքի կազմում. 2.2.5. իրեն հանձնված գույքն առանձնացնում է այլ գույքից. 2.2.6. կառավարման հետ կապված գործունեությամբ հաշվարկների համար բացում է առանձին բանկային հաշիվ. 2.2.7. իրեն հանձնված անտառի նկատմամբ, օրենսդրությամբ և սույն պայմանագրով նախատեսված շրջանակներում, իրականացնում է տնօրինողի լիազորություններ. 2.2.8. ինքնուրույն ապահովում է անտառի պահպանությունը և պաշտպանությունը, իրականացնում է անտառօգտագործում պայմանագրով սահմանված ծավալներով և ժամկետներում, ապահովում է անտառների հետագա վերարտադրությունը, կատարում անտառկառավարման հետ կապված բոլոր ծախսերը. 2.2.9. կառավարման ներքո գտնվող անտառի նկատմամբ իր իրավունքի պաշտպանության համար իրավունք ունի պահանջել վերացնելու դրանց ամեն տեսակի խախտումները. 2.2.10. յուրաքանչյուր եռամսյակ, ոչ ուշ քան մինչև (ամիսը, ամսաթիվը) ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և համայնքին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի տեղեկություն անտառավերականգնման, անտառների պահպանության, պաշտպանության աշխատանքների, խնամքի, սանիտարական և այլ հատումների, ինչպես նաև կառավարչի կնքած գործարքների և այլ գործողությունների, հաշվետու տարվա ընթացքում գույքի օգտագործումից ստացված շահույթի գումարների, կառավարչի ծախսած գումարների մասին: Կառավարիչը հաշվետվությանը պետք է կցի հաշվետվությունում շարադրված տեղեկությունները հաստատող համապատասխան ֆինանսական փաստաթղթեր. 2.2.11. անտառի կառավարումն իրականացնում է անձամբ: Կառավարիչը կարող է այլ անձի հանձնարարել իր անունից կատարելու անտառի կառավարման անհրաժեշտ գործողություններ` նախապես ստանալով կառավարման հիմնադրի գրավոր համաձայնությունը: Այս դեպքում կառավարիչը պատասխանատու է իր ընտրած անձի գործողությունների` որպես իր սեփական գործողությունների համար: 3. Պայմանագրով կատարվող վճարները3. Պայմանագրով կատարվող վճարները 3.1. Կառավարման հիմնադիրը յուրաքանչյուր տարի` կառավարչի հաշվետվությունը ներկայացնելու պահից (թվերով և բառերով) օրվա ընթացքում վերջինիս վարձատրում է հաշվետու տարվա համար անտառակառավարման պլանի հիման վրա կազմված նախահաշվով ներկայացված՝ պետական բյուջեով հաստատված գումարի չափով. 3.2. կառավարման ընթացքում կառավարչի կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են հաշվետու տարվա համար կառավարման հիմնադրի կողմից հաստատված նախահաշվով, վճարման ժամանակացույցի համաձայն. 3.3. Կառավարման ընթացքում ստացված շահույթը բաշխվում է : 4. Կողմերի պատասխանատվությունը4. Կողմերի պատասխանատվությունը 4.1. Կառավարիչը պատասխանատվություն է կրում անտառին (գույքին) պատճառված վնասների համար, եթե չի ապացուցում, որ այդ վնասները տեղի են ունեցել ոչ իր մեղքով կամ հիմնադրի գործողությունների հետևանքով` օրենքով սահմանված կարգով. 4.2. անտառի կառավարման կապակցությամբ առաջացած պարտավորություններով պարտքերը մարվում են կառավարչի գույքի (բացառությամբ անտառի) հաշվին. 4.3. կառավարիչը, ի ապահովումն այն վնասների հատուցման, որոնք կարող են կառավարման հիմնադրին պատճառվել սույն պայմանագրի ոչ պատշաճ կատարմամբ, կառավարման հիմնադրին որպես գրավ հանձնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը. 4.4. կառավարման հիմնադիրը պատասխանատվություն է կրում ժամանակին չվճարելու, ծախսերը չփոխհատուցելու, համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու, այլ խոչընդոտներ ստեղծելու համար` օրենքով սահմանված կարգով: 5. Վ եճերի լուծման կարգը5. Վ եճերի լուծման կարգը 5.1. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 6. Պայմանագրի դադարեցման հիմքերը6. Պայմանագրի դադարեցման հիմքերը 6.1. Սույն պայմանագրի դադարեցման հիմքերը որոշվում են գործող օրենսդրությանը համապատասխան. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72727 4/5 6.2. կողմերից մեկի պայմանագրից հրաժարվելու դեպքում` մյուս կողմը պետք է այդ մասին տեղեկացվի պայմանագիրը դադարեցնելուց օր առաջ. 6.3. սույն պայմանագրի դադարեցման դեպքում կառավարման ներքո գտնվող անտառը կառավարման հիմնադրին է հանձնվում օրվա ընթացքում` համաձայն հանձնման-ընդունման ակտի: 7. Այ լ պայմաններ7. Այ լ պայմաններ 7.1. Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո` Կողմերից որևէ մեկից պայմանագրի դադարեցման վերաբերյալ դիմում չստացվելու դեպքում, պայմանագրի ժամկետը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և նույն պայմաններով, որոնք նախատեսված են սույն պայմանագրով. 7.2. սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, 4 (չորս) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ. 7.3. սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում միայն դրանց պետական գրանցման պահից: 8.Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները8.Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները Կառավարման հիմնադիր Կառավարիչ (գտնվելու վայրը) (գտնվելու վայրը) (բանկային վավերապայմանները) (բանկային վավերապայմանները) (ստորագրությունը) (ստորագրությունը) Կ.Տ. Կ.Տ. (հավելվածը խմբ. 25.11.11 N 224-Ն)(հավելվածը խմբ. 25.11.11 N 224-Ն) http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72727 5/5