Order No. 45-N of the Minister of Environmental Protection validating fishing quotas and size of aquatic biological resources, and establishing fishing periods for 2022
Made 2022-02-14 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ 14 փետրվարի 2022 թվականի N 45-Ն 2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
- Language
- Armenian
- Kind
- Regulation
- Country
- Armenia
- Subjects
- Fisheries and aquaculture
- Keywords
- fishery management and conservation, inland fisheries, non-commercial fishing, freshwater fishes, crustaceans, allocation/quota, fishing gear/fishing method, aquatic animals
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ 14 փետրվարի 2022 թվականի N 45-Ն 2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ i Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը. ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ 1. Սահմանել 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները. 1) կարմրախայտ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը` 15 սմ և ավելի, 2) ծիածանախայտ ֆորել 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30 ը առանց որևէ սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը` հունվար-մարտ, 3) կովկասյան թեփուղ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը` 20 սմ և ավելի, 4) սպիտակ ամուր 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը` 70 սմ և ավելի, 5) սև ամուր 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը` 70 սմ և ավելի, 6) կուրի կողակ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 25 սմ և ավելի, 7) կուրի բեղաձուկ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հուլիս, թույլատրելի չափերը` 20 սմ և ավելի, 8) ճանար 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 30 սմ և ավելի, 9) արևելյան 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 տառեխիկ կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 8 սմ և ավելի, 10) ծածան 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 40 սմ և ավելի, 11) սպիտակ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 հաստաճակատ կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 50 սմ և ավելի, 12) խայտաբղետ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 հաստաճակատ կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 50 սմ և ավելի, 13) արծաթափայլ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կարաս կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը` 10 սմ և ավելի, 14) բրամ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը` 20 սմ և ավելի, 15) լոքո 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը` մայիս-հունիս, թույլատրելի չափերը` 60 սմ և ավելի, 16) խեցգետին 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը` ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը` 9 սմ և ավելի: 2. Սահմանել, որ` 1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը. ա. սույն հրամանի 1-ին կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ, բ. սույն հրամանի 1-ին կետի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ` դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի 1-ին կետի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ` Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում, 2) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար` խեցգետնորսիչներով, 3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ), 4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով: 3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` 1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները, 2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը: 4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը: 5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ՆԱԽԱՐԱՐ Հ. ՍԻՄԻԴՅԱՆ Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2022 թվական: