Order No. 348-N of the Minister of Environment validating the Rules for generation, storage and update of spatial data
Made 2024-08-28 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ «28» օգոստոսի 2024 թ. N 348-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
- Language
- Armenian
- Kind
- Regulation
- Country
- Armenia
- Subjects
- Environment
- Keywords
- data collection/reporting, access-to-information, standards
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
2. Մետատվյալներն ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
3. Մետատվյալների բազան ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները:
4. Մետատվյալներն ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
5. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:
6. Մետատվյալների բազան ստեղծվում և թարմացվում է էլեկտրոնային եղանակով` Նախարարության կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե) ղեկավարի 2022 թվականի մարտի 31-ի N 76-Ն հրամանով սահմանված հավելվածի Ձևի։
7. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում։
8. Նախարարությունն օգտագործում է Մետատվյալներն իր լիազորություններն իրականացնելու համար, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը ոլորտի լիազոր մարմնին՝ կադաստրի կոմիտեին։
9. Նախարարությունը տարածական տվյալների ենթակառուցվածքների՝ ոլորտային գեոպորտալի միջոցով, ապահովում է Մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները. 1) որոնման ծառայություն, 2) դիտման ծառայություն, 3) ներբեռնման ծառայություն, 4) փոխակերպման ծառայություն, 5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:
10. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները. 1) հիմնաբառ, 2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում, 3) աշխարհագրական դիրք (կոորդինատ), 4) որակի չափանիշ, 5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում, 6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում, 7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար:
11. Ծառայությունները պետք է ունենան հանրային հասանելիություն՝ էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով: Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական: