Order No. 335-N of the Minister of Environment validating the List of game species authorized for hunting, setting hunting quotas and hunting periods
Made 2024-08-19 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ «19» օգոստոսի 2024 թ. N 335-Ն Հ Ր Ա Մ Ա Ն 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
- Language
- Armenian
- Kind
- Regulation
- Country
- Armenia
- Subjects
- Wild species and ecosystems
- Keywords
- management/conservation, wild fauna, allocation/quota, hunting/capture, hunting authorization/permit fee, game, birds, contracts, enforcement/compliance, hunting authorization/permit
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
1. Սահմանել. 1) 2024-2025 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի, 2) 2024-2025 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:
2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հ. Սիմիդյան 8/19/2024 «19» օգոստոսի 2024 թ. ք. Երևան Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի օգոստոսի 19-ի N 335-Ն հրամանի ՑԱՆԿ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ Հ/Հ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Լոր 2024 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 111300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
2. Քարակաքավ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 18220 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
3. Թխակապույտ 2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15- աղավնի ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 43500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
4. Անտառային 2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15- աղավնի ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1050 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
5. Կռնչան բադ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 25000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
6. Սուլող մրտիմն 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
7. Սև փարփար 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 35000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
8. Եղեգնահավ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 9000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
9. Մորակտցար 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
10. Նապաստակ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
11. Փորսուղ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 27-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 140 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), 12. Քարակզաքիս 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025
12. Քարակզաքիս 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 345 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
13. Վայրի խոզ 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 29-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),
14. Աղվես 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2024 թվական: Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան