Order No. 238-N of the Minister of Agriculture validating the Regulation on Armenian Brandy Committee
Made 2015-11-03 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- ՀԱ ՅԱ ՍՏԱ ՆԻ ՀԱ ՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱ Ն ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 3 նոյ եմբերի 2015 թ . N 238-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈ ՆՅԱԿՆԵ ՐԻ ՀԱՄՏ Ե Ս ԱՅԻ Ն ՀԱՆՁՆԱԺՈ ՂՈ Վ Ի ԳՈ ՐԾՈ Ւ ՆԵ Ո Ւ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍ Տ ԱՏ Ե ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
- Language
- Armenian
- Kind
- Regulation
- Organisation
- Eurasian Economic Union
- Country
- Armenia
- Subjects
- Food and nutrition
- Keywords
- institution, viticulture/oenological practices, fraud, consumer protection, food safety and quality, governance
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
Համարը Համարը N 238-Ն Տ եսակը Տ եսակը Հիմնական Տ իպը Տ իպը Հրաման Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀԳՏ 2015.11.16/27(539) Հոդ.320 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը Գյուղատնտեսության նախարար Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 03.11.2015 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը Գյուղատնտեսության նախարար Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 03.11.2015 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 26.11.2015 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ ՀՀ ԳՅՈՒ ՂԱՏ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆՀՀ ԳՅՈՒ ՂԱՏ ՆՏ ԵՍՈՒ Թ ՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գրանցված է»«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից 10 նոյեմբերի 2015 թ. Պետական գրանցման թիվ 10615447 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 3 նոյեմբերի 2015 թ.3 նոյեմբերի 2015 թ. N 238-ՆN 238-Ն Հ Ր Ա Մ Ա ՆՀ Ր Ա Մ Ա Ն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 867-Ն որոշման 2 րդ կետով. Հրամայում եմ`Հրամայում եմ` 1. Հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գ. Ղազարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: 3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին: 4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ս. ԿարապետյանՍ. Կարապետյան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 1/5 https://pdf.arlis.am/101596 https://www.arlis.am Հա վել վա ծՀա վել վա ծ ՀՀ գյուղա տ նտ եսությա ն նա խա րա րիՀՀ գյուղա տ նտ եսությա ն նա խա րա րի 2015 2015 թվա կա նիթվա կա նի նոյեմբ երի 3- նոյեմբ երի 3- իի N 238-N 238- ՆՆ հրա մա նիհրա մա նի ԿԿ ԱԱ ՐՐ ԳԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՆ I. I . ԸՆԴՀԱՆՈՒ ՐԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐԴՐՈՒ ՅԹ ՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում է հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը: 2. Հանձնաժողովն իրականացնում է հայկական կոնյակների իսկության հավաստման և նույնականացման նպատակով հայկական կոնյակների ընտրված նմուշների զգայորոշման ցուցանիշների համտեսում և տալիս եզրակացություն: 3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բարձր մասնագիտական որակավորում, գինեգործության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ և հմտություն ունեցող մասնագետներ: Հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անդամից: 4. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի քարտուղարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) ներկայացուցիչը: 5. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի կազմից, Հանձնաժողովի որոշմամբ, բաց քվերակությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: II .II . ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԻՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԽՆԴԻՐՆԵՐԸԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎԵՎ ՆՊԱՏ ԱԿՆԵՐԸՆՊԱՏ ԱԿՆԵՐԸ 6. Հանձնաժողովի խնդիրներն ու նպատակներն են համտեսի միջոցով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը, հայկական կոնյակների իսկության մասին հավաստումը: III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԱՇԽԱՏ ԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ՄԸIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԱՇԽԱՏ ԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ՄԸ 7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: 8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: 9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք: 10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը: 11. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ Հանձնաժողովի նախագահի համապատասխան հանձնարարական տալու անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահն ընտրվում է նիստին մասնակցող անդամների կողմից՝ անդամներից մեկը: Հանձնաժողովի նախագահի ձայնը դառնում է վճռորոշ: 12. Հանձնաժողովի նախագահը` 1) հրավիրում է Հանձնաժողովի նիստեր, 2) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները, 3) վարում է Հանձնաժողովի նիստերը, 4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ: 13. Հանձնաժողովի քարտուղարը` 1) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները, 2) իրականացնում է Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի նախապատրաստումը, 3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին, 4) ներկայացնում է Ծառայության պետին և այլ մարմիններին ու կազմակերպություններին համտեսի արդյունքների հիման վրա տրված Հանձնաժողովի եզրակացությունը, 5) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 2/5 IV. ՀԱՄՏ ԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒ ՄԸIV. ՀԱՄՏ ԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒ ՄԸ 14. Հանձնաժողովի նիստից առաջ Ծառայության պատասխանատու աշխատողի կողմից կատարվում է Հանձնաժողովին ներկայացվելիք նմուշների ծածկագրում` ապահովելով գաղտնիությունը: Յուրաքանչյուր նմուշ պիտակազերծվում և փաթեթավորվում է, կազմվում է ծածկագրման ակտ, որում նշվում է` 1) նմուշի նշաթիվը, 2) արտադրանքի անվանումը և խմբաքանակը, 3) նմուշառման ակտի համարը և թվականը, կնիքի պահպանվածությունը, նմուշի վիճակը: Ծածկագրման ակտը ծրարվում, կնքվում և հանձնվում է Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին և բացվում է միայն համտեսման ավարտից և արդյունքների քննարկումից հետո: 15. Համտեսին ներկայացվող նմուշների փաստացի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հայկական կոնյակների համար նախատեսված ջերմաստիճանային ցուցանիշին (18-200C): 16. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են հատուկ կահավորված սենյակում, որտեղ յուրաքանչյուր համտեսողի աշխատատեղը մեկուսացվում է շրջապատող մասնակիցներից և ապահովված է բավարար լուսավորությամբ: Համտեսման սրահում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-200C, բացառվում է օտար հոտերի և հոսանքների առկայությունը: Համտեսման ընթացքում կարծիքների փոխանակում չի թույլատրվում: 17. Հանձնաժողովի մեկ նիստի ժամանակ համտեսի համար առաջարկվող նմուշների քանակը չպետք է գերազանցի 12-ը: 18. Հանձնաժողովի անդամները պետք է ապահովվեն զգայարանները պարբերաբար թարմացնող չեզոք համի ուտեստներով: Համտեսի սեղաններին պարտադիր են համտեսվող նմուշների քանակին համապատասխան համտեսի համար նախատեսված անգույն և թափանցիկ բաժակների և թքամանների առկայությունը: 19. Անհրաժեշտության դեպքում, աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում, Հանձնաժողովը կարող է արտագնա նիստ հրավիրել մեծաքանակ արտադրանմուշ և կուպաժավորված ծավալներ ներկայացնող կազմակերպությունում: 20. Զգայաբանական գնահատականները մասնակիցների կողմից գրանցվում են հայկական կոնյակների համտեսման թերթիկում (Ձև N 1) և հանձնվում նիստը նախագահողին, որը հաշվարկում է դրանց միջին թվաբանականը: Այնուհետև կազմակերպվում է մասնակիցների միջև տպավորությունների, կարծիքների և առաջարկությունների փոխանակում ու քննարկում: Ստացված միջին թվաբանական գնահատականները և քննարկման եզրակացությունները գրանցվում են Հանձնաժողովի ամփոփաթերթիկում (Ձև N 2), որը ստորագրում են Հանձնաժողովի բոլոր մասնակից անդամները: 21. Այն դեպքում, երբ առանձին նմուշների համար հաշվարկված միջին թվաբանական բալերը ցածր են ստացվում, համտեսային ամփոփաթերթիկում արձանագրվում է հատուկ բացասական եզրակացություն և կատարվում է նմուշների ապածածկագրում: 22. Նիստի արդյունքներն ամփոփվում և կազմվում է արձանագրություն, որում ներառվում են` 1) համտեսի անցկացման վայրը և ժամկետը, 2) նիստին մասնակցած Հանձնաժողովի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն), 3) համտեսի նպատակը, 4) համտեսված նմուշների ցանկը` նշելով անվանումը, արտադրող կազմակերպությունը, խմբաքանակը կամ կուպաժը, 5) համտեսված նմուշների միջին բալային գնահատականը, 6) քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից ներկայացված առարկություններն և առաջարկությունները, 7) Հանձնաժողովի եզրակացությունը համտեսի արդյունքների վերաբերյալ: Ձև N 1Ձև N 1 ՀԱՅԿԱԿԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍՄԱՆՀԱՄՏ ԵՍՄԱՆ Թ ԵՐԹ ԻԿԹ ԵՐԹ ԻԿ 20 թ . N 20 թ . N Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամ (մասնակից) Համտեսման վայրը Հայկական կոնյակների գնահատումը (10 բալային համակարգով) ըստ որակի դասակարգման` 1. օրդինար (սովորական)` 3-5 տարեկան - 8.0 բալից ոչ պակաս. 2. հնացրած` 6-7 տարեկան - 8.4 բալից ոչ պակաս. 3. հնացրած բարձր որակի` 8-9 տարեկան - 8.7 բալից ոչ պակաս. 4. հին` 10-20 տարեկան - 9.0 բալից ոչ պակաս. 5. շատ հին` 20-ից ավելի տարեկան - 9.2 բալից ոչ պակաս: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 3/5 Հ/հ Նմուշի անվանումը և/կամ նշաթիվը Թնդու թյունը Հնացման տարիքը Կուպաժի կամ խմբաքանակի քանակը շիշ/հազ. դալ Գնահատվող ցուցանիշները Հատուկ կարծիքը Թափանցիկու թյունը` 0.1-0.5 Գույնը` 0.1-0.5 Փունջը` 1.0-3.0 Համը` 1.0-5.0 Տիպիկու թյունը` 0.1-1.0 Ընդհանուր (ամփոփ) գնահատականը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Ստորագրություն Ձև Ձև N N 22 ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԱՄՓ ՈՓ ԱԹ ԵՐԹ ԻԿՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏ ԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ի ԱՄՓ ՈՓ ԱԹ ԵՐԹ ԻԿ 20 թ . N 20 թ . N Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամների կողմից կոնյակի նմուշներին տրված գնահատականների (10 բալային համակարգով) արդյունքները և եզրակացությունները: Համտեսման վայրը ժամկետը 20 թ. Հ/հ Հանձնաժողովի անդամներ Ծածկագրեր Ստորագրությունը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 4/5 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Առարկություններ և առաջարկություններ Եզրակացություն Հանձնաժողովի նախագահ` --------------------------- ստորագրությունը անունը, ազգանունը Հանձնաժողովի քարտուղար` -------------------------- ստորագրությունը անունը, ազգանունը http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101596 5/5