Skip to content
Nelum
Laws of Armenia

Law No. ZR-233-N amending Energy Law

Made 2020-04-30 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՀՀ Օ ՐԵ ՆՔԸ « Է ՆԵ ՐԳԵ Տ Ի ԿԱՅԻ ՄԱՍ Ի Ն» Օ ՐԵ ՆՔՈ Ւ Մ ԼՐԱՑՈ Ւ ՄՆԵ Ր ԿԱՏ ԱՐԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
Language
Armenian
Kind
Act
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Energy
Keywords
energy conservation/energy production, authorization/permit, business/industry/corporations
Categories
*

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. 1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխման պետական գրանցումից հետո՝ 14 օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

  2. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզավորված անձի կողմից նույն մասով սահմանված կարգով հանձնաժողովին տեղեկատվություն (այդ թվում՝ քաղվածք) չտրամադրելն առաջացնում է նախազգուշացում։

  3. 3. Հանձնաժողովի կողմից, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լիցենզավորված անձի նկատմամբ նախազգուշացման կիրառման վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից՝ տասնօրյա ժամկետում, լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը (այդ թվում՝ քաղվածքը) հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև տեղեկատվություն ներկայացնելը, բայց ոչ ավելի, քան լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 20 օրով, որի ընթացքում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է։»։ Հոդված 3.

  4. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

  5. 2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացած անձինք պարտավոր են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքը ներկայացնել հանձնաժողով սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ կիրառվում է պատասխանատվություն՝ սույն օրենքի 28 1-ին հոդվածին համապատասխան։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-233-Ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141922 3/3

Law No. ZR-233-N amending Energy Law · Nelum