Skip to content
Nelum
Laws of Armenia

Law No. HO-98-N amending Water Code of the Republic of Armenia

Made 2019-07-11 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՀՀ Օ ՐԵ ՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻ Ն Օ ՐԵ ՆՍ ԳՐՔՈ Ւ Մ ԼՐԱՑՈ Ւ ՄՆԵ Ր Ե Վ Փ Ո Փ Ո ԽՈ Ւ Թ ՅՈ Ւ ՆՆԵ Ր ԿԱՏ ԱՐԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
Language
Armenian
Kind
Act
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Energy, Fisheries and aquaculture, Water
Keywords
fishery management and conservation, surface water, inland waters, hydropower generation, industrial water use, ecosystem conservation, renewable energy

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132103 1/2 Համարը ՀՕ-98-Ն Տ եսակը Հիմնական Տ իպը Օրենք Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.604 Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվը 28.06.2019 Ստորագրող մարմինը ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվը 11.07.2019 Վավերացնող մարմինը Վավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 27.07.2019 Ուժը կորցնելու ամսաթիվը Փ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ Փ ՈՓ ՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին ՀԱՅԱՍՏ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ Փ ՈՓ ՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝ 1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝ ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը. 2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝ ա. Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում, բ. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, գ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, դ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, ե. գետերի հոսքի ձևավորման տարածքներում, զ. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, է. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի: Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Կառավարությունը:»: Հոդված 2. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

  2. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132103 2/2 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:». 2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարի, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:»։ Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 1) Կառավարությունը մեկ տարվա ընթացքում սահմանում է այն գետերի ցանկը, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է. 2) Կառավարությունը երկու տարվա ընթացքում սահմանում է այն գետահատվածները, որտեղ առկա են սողանքային տարածքներ։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. հուլիսի 11 Երևան ՀՕ-98-Ն

Law No. HO-98-N amending Water Code of the Republic of Armenia · Nelum