Skip to content
Nelum
Laws of Armenia

Law No. HO-24-N amending Subsoil Code (Law No. HO-280-N)

Made 2019-05-02 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՀՀ Օ ՐԵ ՆՔԸ ՀՀ ԸՆԴԵ ՐՔԻ ՄԱՍ Ի Ն Օ ՐԵ ՆՍ ԳՐՔՈ Ւ Մ ԼՐԱՑՈ Ւ ՄՆԵ Ր Ե Վ Փ Ո Փ Ո ԽՈ Ւ Թ ՅՈ Ւ ՆՆԵ Ր ԿԱՏ ԱՐԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
Language
Armenian
Kind
Act
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Mineral resources
Keywords
exploration, authorization/permit
Categories
metals-base, metals-precious, minerals-critical

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. 1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումը մերժվում է, եթե` 1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են. 2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը. 3) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները. 4) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին. 5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք. 6) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, եթե ծրագրով նախատեսված է լեռնային փորվածքների անցում և ենթակառուցվածքների ստեղծում, որն ուղեկցվում է հողային ծածկույթի խախտումով:

  2. 2. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:»: Հոդված 5. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով. «5) սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու՝ ընդերքօգտագործողի պարտականությունը. 6) իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելը` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»: Հոդված 6. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում` 1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.». http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130250 3/4 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով. «7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: Հոդված 7. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ և 43-րդ հոդվածի 3-րդ մասերում «7-րդ» բառը փոխարինել «6-րդ և 7- րդ» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»: Հոդված 9. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով. «2.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում. 2.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում և լիազոր մարմին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: Հոդված 10. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում` 1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով. «8.1) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: Հոդված 11. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին և 57-րդ հոդվածի 4-րդ մասերում «2-4-րդ» բառերը փոխարինել «2-9- րդ և 11-րդ» բառերով: Հոդված 12. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի «5-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով, իսկ 6-րդ մասի «2-4- րդ» բառերը՝ «2-9-րդ» բառերով: Հոդված 13. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»: Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին և 18.2-րդ կետերով. «18.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում. 18.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում և լիազոր մարմին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130250 4/4 առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: Հոդված 15. Օրենսգրքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասում «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով: Հոդված 16. Օրենսգրքի 60.4-րդ հոդվածի 6-րդ մասում «6-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով: Հոդված 17. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  3. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

  4. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն իրական սեփականատերերի վերաբերյալ առաջին հայտարարագիրը պետական ռեգիստր են ներկայացնում ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-24-Ն

Law No. HO-24-N amending Subsoil Code (Law No. HO-280-N) · Nelum