Skip to content
Nelum
Laws of Armenia

Law No. HO-121 on atmospheric air protection

Made 1994-11-01 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը (օրենքը խմբ. 07.12.22 ՀՕ-522-Ն) (07.12.22 ՀՕ-522-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ).
Language
Armenian; English
Kind
Act
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Air and atmosphere
Keywords
basic legislation, climate change, ozone layer, air quality/air pollution, emissions, alternative dispute settlement, liability/compensation, pollution control, protection of environment, public health, environmental standards, transboundary effects, monitoring, data collection/reporting, access-to-information, offences/penalties, legal proceedings/administrative proceedings, international cooperation, standards

Where to read it

    No source link is recorded for this law.

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. Համարը Համարը ՀՕ-121 Տ եսակը Տ եսակը Պաշտոնական Ինկորպորացիա Տ իպը Տ իպը Օրենք Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀԳԽՏ 1994/21 Հոդ.365 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 11.10.1994 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 01.11.1994 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ Փ ոփոխողներ և ինկորպորացիաներՓ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ Օ ՐԵՆՔԸ ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՄԱՍԻՆՀՀ Օ ՐԵՆՔԸ ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք ԸՕ Ր Ե Ն Ք Ը (օրենքը խմբ. 07.12.22 ՀՕ -522-Ն)(օրենքը խմբ. 07.12.22 ՀՕ -522-Ն) (07.12.22 (07.12.22 ՀՕ -522-ՆՀՕ -522-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներանցումային դրույթներ)) Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 25 մայիսի 1994 թ. Հ.Ն-1058-I Օրինագիծը ՀՀ նախագահի առարկություններով ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 11 հոկտեմբերի 1994 թ. Հ.Ն-1109-I ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՄԱՍԻՆՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՄԱՍԻՆ Գ Լ ՈՒ Խ 1Գ Լ ՈՒ Խ 1 ԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐ Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի կենսականորեն կարևոր հիմնական տարրերից է: Ելնելով ներկա և ապագա սերունդների շահերից՝ Հայաստանի Հանրապետությունը կիրառում է գիտականորեն հիմնավորված միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել և վերացնել մթնոլորտային օդի աղտոտումը, դրա վրա վնասակար ներգործությունները, ինչպես նաև իրականացնել միջազգային համագործակցություն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում: Հոդված 1.Հոդված 1. Օ րենքի կարգավորման առարկանՕ րենքի կարգավորման առարկան 1. Սույն օրենքը կարգավորում է՝ 1) մթնոլորտային օդի պահպանության իրավական և կազմակերպական հիմքերը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը. 2) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով` մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունները։ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 1/13 https://pdf.arlis.am/172401 https://www.arlis.am ?docid=172207 Հոդված 2.Հոդված 2. Մթնոլորտային օդի պահպանության մասին Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունըօրենսդրությունը 1. Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից։ Հոդված 3.Հոդված 3. Օ րենքի նպատակներն ու խնդիրներըՕ րենքի նպատակներն ու խնդիրները 1. Սույն օրենքի նպատակներն են` 1) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովումը այն աղտոտումից (բնական և տեխնածին) պաշտպանելու միջոցով. 2) մթնոլորտի օզոնային շերտի քայքայման, ինչպես նաև եղանակի և կլիմայի, մարդու առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա բացասաբար ազդող ներգործությունների կանխարգելումը։ 2. Սույն օրենքի խնդիրներն են՝ 1) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունների կանոնակարգումը. 2) մթնոլորտային օդի վրա վնասակար քիմիական, կենսաբանական և այլ ներգործությունների կանխումը և նվազեցումը. 3) շրջակա միջավայրի վրա մթնոլորտային օդի աղտոտվածության անդառնալի հետևանքների բացառումը. 4) մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվության լիարժեքության և հասանելիության ապահովումը: ՀոդվածՀոդված 4.4. Օ րենքումՕ րենքում օգտագործվողօգտագործվող հիմնականհիմնական հասկացություններըհասկացությունները 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) մթնոլորտմթնոլորտ`̀ երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային և ցամաքային մակերեսի հետ, տարածվում է մինչև մերձերկրային տիեզերական տարածություն և պտտվում երկրի հետ որպես ամբողջություն. 2) մթնոլորտայինմթնոլորտային օդօդ `̀ բնական միջավայրի կենսականորեն կարևոր բաղադրամաս, որը մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ է և գտնվում է շենքերից ու շինություններից դուրս. 3) մթնոլորտային օդի պահպանություն՝ մթնոլորտային օդի պահպանություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) կողմից մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունը կանխելու, վերացնելու կամ նվազեցնելու նպատակով իրականացվող միջոցառումների համակարգ. 4) վնասակարվնասակար ներգործություններգործություն`̀ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումներ. 5) աղտոտողաղտոտող (վնասակար) (վնասակար) նյութնյութ `̀ քիմիական կամ կենսաբանական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որն առկա է մթնոլորտային օդում և որոշակի կոնցենտրացիաների դեպքում վնասակար ազդեցություն է ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա. 6) մթնոլորտայինմթնոլորտային օդիօդի աղտոտումաղտոտում ` աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ դրանց առաջացումն այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները. 7) մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտում՝մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտում՝ այլ պետությունների տարածքում գտնվող աղտոտման աղբյուրներից աղտոտող (վնասակար) նյութերի տեղափոխման հետևանքով մթնոլորտային օդի աղտոտում. 8) օդերևութաբանականօդերևութաբանական անբարենպաստ պայմաններանբարենպաստ պայմաններ`̀ օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են աղտոտող (վնասակար) նյութերի կուտակմանը մթնոլորտային օդի գետնամերձ շերտում. 9) արտանետմանարտանետման աղբյուրաղբյուր`̀ տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աշխատանքի ընթացքում աղտոտող (վնասակար) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ. 10) արտանետմանարտանետման անշ արժանշ արժ աղբյուրաղբյուր`̀ որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով արտանետման աղբյուր. 11) արտանետմանարտանետման շ արժականշ արժական աղբյուրաղբյուր`̀ տարածական տեղադիրքը փոփոխող՝ շարժման մեջ գտնվելու ընթացքում կամ կանգնած ժամանակ արտանետում կատարող աղբյուր (այդ թվում՝ տրանսպորտային միջոց). 12) տնտեսական օբյեկտ՝տնտեսական օբյեկտ՝ սույն օրենքի իմաստով՝ արտանետման անշարժ աղբյուր ունեցող տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտ. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 2/13 13) մթնոլորտայինմթնոլորտային օդիօդի մոնիտորինգմոնիտորինգ` ` մթնոլորտային օդի վիճակի, նրանում կատարվող բնական երևույթների, աղտոտման և ֆիզիկական ներգործությունների դիտարկման համակարգ, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի և աղտոտման գնահատման գործընթաց. 14) կոնցենտրացիակոնցենտրացիա՝ ֆիզիկական մեծություն, որը բնութագրվում է տվյալ նյութի քանակական հարաբերությամբ այն ծավալին, որում դա առկա է. 15) մթնոլորտայինմթնոլորտային օդնօդն աղտոտող աղտոտող (վնասակար)(վնասակար) նյութինյութի սահմանայինսահմանային թույ լատրելիթույ լատրելի կոնցենտրացիա` կոնցենտրացիա` սույն օրենքի իմաստով՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութի այն առավելագույն պարունակությունը, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա. 16) մթնոլորտային օդն աղտոտող մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար)(վնասակար) նյութի նյութի սահմանայինսահմանային թույ լատրելիթույ լատրելի արտանետմանարտանետման նորմատիվնորմատիվ` յուրաքանչյուր աղտոտման անշարժ աղբյուրի համար սահմանված արտանետման առավելագույն չափաքանակ, որի դեպքում արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման հետևանքով (ցրման անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. 17) շ ահագործվող տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույ լատրելիշ ահագործվող տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույ լատրելի մակարդակներմակարդակներ` տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության նորմեր. 18) արտանետման չափաքանակ՝արտանետման չափաքանակ՝ սույն օրենքի իմաստով՝ աղտոտման անշարժ աղբյուրի համար փաստացի արտանետումների չափով սահմանված քանակ. 19) արտանետման թույ լտվություն՝արտանետման թույ լտվություն՝ սույն օրենքի իմաստով՝ աղտոտող անշարժ աղբյուրի համար սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա սահմանված որոշակի քանակի արտանետման իրավունքի տրամադրում. 20) լավագույնլավագույն հասանելի հասանելի տեխնոլոգիատեխնոլոգիա`̀ գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ և ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, և որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ՝ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը. 21) մթնոլորտիմթնոլորտի ևև մթնոլորտային մթնոլորտային երևույթներիերևույթների վրավրա ակտիվակտիվ ներգործություններգործություն`̀ մթնոլորտում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ. 22) մաքուր օդմաքուր օդ ՝ օդ, որը չի պարունակում կոշտ, հեղուկ կամ գազային նյութեր կամ գազային խառնուրդներ, որոնք փոխում են նրա բնական կազմը. 23) օդիօդի պահանջվողպահանջվող օգտագործում (օգտագործում ( այսուհետ՝ Օ ՊՕ )`Օ ՊՕ )` մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող (վնասակար) նյութի արտանետումը մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար. 24) աղտոտման աղտոտման աղբյուրներիաղբյուրների խումբխումբ `̀ որոշակի տարածքում տեղաբաշխված մեկից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների վերադրման հետևանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է միասնական աղտոտում. 25) աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղտոտման աղբյուր կամ աղբյուրների խումբ՝աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղտոտման աղբյուր կամ աղբյուրների խումբ՝ աղբյուր, որի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու տրիլիոն (2x1012) խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու միլիոն խորանարդ մետր չափանիշը. 26) աղտոտող (վնասակար) նյութի արտանետումների տեխնիկական նորմատիվներ՝ աղտոտող (վնասակար) նյութի արտանետումների տեխնիկական նորմատիվներ՝ լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառմամբ անշարժ և շարժական աղբյուրների, տեխնոլոգիական պրոցեսների և սարքավորումների համար սահմանված արտանետման չափաքանակ, որն անշարժ աղբյուրների համար հաշվարկված է միավոր արտադրանքի, իսկ շարժական աղբյուրների համար՝ տրանսպորտային միջոցի մեկ կիլոմետր վազքի կամ շարժիչի հզորության կամ փաստացի ծախսված վառելիքի հիման վրա. 27) աղտոտվածության մակարդակ՝աղտոտվածության մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության բացարձակ կամ հարաբերական մեծություն. 28) աղտոտվածության կրիտիկական մակարդակ՝աղտոտվածության կրիտիկական մակարդակ՝ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն մարդիկ, բույսերը և էկոհամակարգերը. 29) կրիտիկական բեռնվածություն՝կրիտիկական բեռնվածություն՝ մեկ կամ մի քանի աղտոտիչների ազդեցության քանակական գնահատման շեմ, որից ցածր արժեքների դեպքում շրջակա միջավայրի զգայուն կոնկրետ տարրերի համար չեն առաջանա վնասակար հետևանքներ. 30) ֆոնայինֆոնային կոնցենտրացիակոնցենտրացիա`̀ սույն օրենքի իմաստով՝ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութի պարունակությունը/կոնցենտրացիան (մգ/մ3), որը ձևավորվում է տվյալ վայրում այդ նյութը արտանետող բոլոր աղբյուրներից, բացառությամբ դիտարկվողի. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 3/13 31) ջերմոցային գազեր՝ ջերմոցային գազեր՝ մթնոլորտի ինչպես բնական, այնպես էլ արհեստական ծագում ունեցող գազային բաղադրիչներ, որոնք կլանում և վերարտացոլում են ինֆրակարմիր ճառագայթումը. 32) արտադրական հսկողություն (ինքնահսկում)արտադրական հսկողություն (ինքնահսկում) ՝ չափագրման և հաշվարկային մեթոդների հիման վրա դիտարկումներով իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից արտադրական պրոցեսի վիճակի, այդ թվում՝ հումքի օգտագործման, դրա ընթացքում առաջացած աղտոտող (վնասակար) նյութերի որակի ու քանակի, օգտագործվող բնական պաշարների որակի ու քանակի և բնապահպանական օրենսդրության պահանջներին շրջակա միջավայրի վիճակի համապատասխանության գնահատման գործընթաց. 33) գոտիգոտի` սույն օրենքի իմաստով՝ տարածք, որն առանձնացվել է օդի որակի գնահատման և կառավարման նպատակով. 34) ագլոմերացիաագլոմերացիա` սույն օրենքի իմաստով` տարածք, որը ներառում է մի քանի հարակից բնակավայրեր, որտեղ մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ են տեղակայված, և միահյուսված են տնտեսական, բնապահպանական, սոցիալական և այլ շահեր. 35) լիազոր մարմին`լիազոր մարմին` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով շրջակա միջավայրի պահպանության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին. 36) սահմանային թույ լատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ՝սահմանային թույ լատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ՝ իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտն աղտոտող աղբյուրների և դրանցից արտանետվող աղտոտող (վնասակար) նյութերի որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ: Գ Լ ՈՒ Խ 2Գ Լ ՈՒ Խ 2 ՊԵՏ ԱԿԱՆ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ ՄԸ ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ԲՆԱԳԱՎ ԱՌՈՒ ՄՊԵՏ ԱԿԱՆ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ ՄԸ ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ԲՆԱԳԱՎ ԱՌՈՒ Մ Հոդված 5.Հոդված 5. Կառավարության լիազորությունները մթնոլորտային օդի Կառավարության լիազորությունները մթնոլորտային օդի պահպանությանպահպանության բնագավառումբնագավառում 1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Կառավարության լիազորություններն են՝ 1) մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ռազմավարական փաստաթղթերի, հայեցակարգերի, համալիր միջոցառումների ծրագրի հաստատումը. 2) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանումը և վերանայումը. 3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի հաստատումը. 4) մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգի հաստատումը. 5) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի հաստատումը. 6) տնտեսական օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվների հաստատումը. 7) մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգի և մոնիտորինգի ցուցանիշների հաստատումը. 8) մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգի հաստատումը. 9) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման կարգի հաստատումը. 10) մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգի հաստատումը. 11) Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող շարժական աղբյուրների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակների հաստատումը. 12) մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների հաստատումը. 13) վթարային իրադրության հետևանքով և այլ պատճառներով գերնորմատիվային աղտոտվածություն առաջացնող պատճառները և հետևանքները վերացնելու կարգի հաստատումը. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 4/13 14) մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգի հաստատումը. 15) գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը. 16) օրենքով սահմանված այլ լիազորություններ: Հոդված 6.Հոդված 6. Լիազոր մարմնի լիազորությունները մթնոլորտային օդի Լիազոր մարմնի լիազորությունները մթնոլորտային օդի պահպանությանպահպանության բնագավառումբնագավառում 1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են` 1) մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակումը. 2) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մշակումը. 3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի մշակումը. 4) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրումը կամ մերժումը. 5) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելը. 6) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման ժամանակ կիրառվող համակարգչային ծրագրերի հաստատումը. 7) մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգի մշակումը. 8) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի մշակումը. 9) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառումը և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը, 10) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկի մշակումը և հաստատումը. 11) «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված աղտոտող (վնասակար) նյութերի մասին» ձև N2-ՏԱ (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևի և «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված աղտոտող (վնասակար) նյութերի մասին» ձև N2-ՏԱ (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի հաստատումը. 12) մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի կազմակերպումը և իրականացումը. 13) մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանքների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգի մշակումը. 14) օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի որոշումը. 15) արտանետման աղբյուր հանդիսացող տնտեսական օբյեկտների կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվների մշակումը. 16) գոտիների և ագլոմերացիաների դասակարգման կարգի մշակումը. 17) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման կարգի մշակումը. 18) մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգի մշակումը. 19) վթարային իրադրության հետևանքով և այլ պատճառներով գերնորմատիվային աղտոտվածություն առաջացնող պատճառները և հետևանքները վերացնելու կարգի մշակումը. 20) մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգի մշակումը. 21) միջազգային համագործակցության իրականացումը. 22) օրենքով սահմանված այլ լիազորություններ: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 5/13 Հոդված 7. Հոդված 7. Տ արածքային կառավարման մարմինների Տ արածքային կառավարման մարմինների լիազորությունները մթնոլորտային օդիլիազորությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառումպահպանության բնագավառում 1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են` 1) մարզերում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման ապահովումը. 2) մարզերի բնապահպանական ծրագրերի կազմում մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների մշակումը և իրականացման ապահովումը. 3) մարզերի ազդակիր համայնքներում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում միջհամայնքային համագործակցության կազմակերպումը. 4) մթնոլորտ արտանետումների ցրման համար օդերևութաբանական անբարենպաստ պայմանների դեպքում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին ուղղված սպառնալիքների վերացման միջոցառումների իրականացումը. 5) մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացման համակարգումը մարզերում. 6) մարզերի բնակչությանը մթնոլորտային օդի վիճակի և աղտոտվածության մասին տեղեկատվության տրամադրումը. 7) օրենքով սահմանված այլ լիազորություններ: Գ Լ ՈՒ Խ 3Գ Լ ՈՒ Խ 3 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ Վ ԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏ ՈՒ ՄԸՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ Վ ԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏ ՈՒ ՄԸ Հոդված 8.Հոդված 8. Մթնոլորտային օդի որակի նորմատիվներըՄթնոլորտային օդի որակի նորմատիվները 1. Մարդկանց, բույսերի և կենդանիների, բնության հատուկ պահպանվող տարածքների և օբյեկտների վրա քիմիական և կենսաբանական ազդեցության գործոնների անվտանգության կամ անվնասության չափանիշների որոշման, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի գնահատման նպատակով սահմանվում են մթնոլորտային օդի որակի սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվներ: 2. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվներն են մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակը, մթնոլորտային օդի կրիտիկական բեռնվածությունը:: 3. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվները միասնական են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար: Առանձին տարածքների (առողջարանների կամ հատուկ պահպանվող կամ զբոսաշրջային տարածքների) համար սահմանվում են առավել խիստ նորմատիվներ: 4. Մթնոլորտային օդի որակի գնահատումն իրականացվում է աղտոտվածության չափման, ստանդարտացված չափման կամ մոդելավորման մեթոդներով, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանքների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշներով: Գ Լ ՈՒ Խ 4Գ Լ ՈՒ Խ 4 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ Վ ՐԱ Վ ՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓ ԱԿՈՒ ՄԸՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ Վ ՐԱ Վ ՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓ ԱԿՈՒ ՄԸ Հոդված 9.Հոդված 9. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար)Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանումընյութերի արտանետումների սահմանումը և կարգավորումըև կարգավորումը 1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական կարգավորման նպատակով սահմանվում են՝ 1) աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ. 2) աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ: 2. Աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակները սահմանվում են՝ 1) պետական հաշվառման ենթակա իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար: Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված ՕՊՕ-ն տարեկան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 6/13 կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը. 2) այն իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց ՕՊՕ-ն մեկ տարում կազմում է երկու հարյուր միլիոնից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ են դրանց գործունեության հետևանքով առաջացած փաստացի արտանետումները՝ արտանետման չափաքանակները. 3) այն իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց ՕՊՕ-ն մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները որոշվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա: Այդպիսի իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց՝ Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմինը տալիս է արտանետման թույլտվություններ: Արտանետման թույլտվություններով սահմանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները և դրանց ապահովման պայմանները. 4) աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուր կամ աղբյուրների խումբ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց արտանետման թույլտվությունները սահմանվում են տեխնիկական նորմատիվներին համահունչ և դրանց հասնելուն ուղղված հստակ միջոցառումների ծրագրով ու ժամանակացույցով։ Այդպիսի իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց՝ Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմինը տալիս է արտանետման թույլտվություններ: 3. Օրենքով սահմանված արտանետման թույլտվությունների բացակայության դեպքում արտանետումներ առաջացնող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեությունը կամ գործողությունը կասեցնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Գործունեության կամ գործողության կասեցման կարգը նախատեսված է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով։ 4. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այնպես, որ արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման հետևանքով (ցրման անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ չգերազանցի տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: 5. Աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները սահմանվում են աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուրի կամ աղբյուրների խմբի համար, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող աղբյուր հանդիսացող տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների, սարքավորումների համար: Հոդված 10.Հոդված 10. Սահմանային թույ լատրելի արտանետումների նախագծերի հիման վրա տրամադրվածՍահմանային թույ լատրելի արտանետումների նախագծերի հիման վրա տրամադրված անշ արժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույ լտվության ուժը կորցրածանշ արժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույ լտվության ուժը կորցրած ճանաչելըճանաչելը 1. Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմին արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում, եթե անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցման դեպքում իրավաբանական կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է վարչական պատասխանատվության և վարչական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել է նույն խախտումը: Լիազոր մարմինը միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ: 2. Արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հոդված 11.Հոդված 11. Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված պահանջներըՄթնոլորտային օդի պահպանությանն ուղղված պահանջները կազմակերպությունների, շ ենքերի և շ ինությունների տեղաբաշ խման, նախագծման,կազմակերպությունների, շ ենքերի և շ ինությունների տեղաբաշ խման, նախագծման, կառուցման և շ ահագործմանկառուցման և շ ահագործման ընթացքումընթացքում 1. Նոր, վերակառուցվող և ընդլայնվող աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների, շենքերի և շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, դրանց օգտահանումը կամ վնասազերծումը՝ ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող և ապագայում կառուցվող օբյեկտների արտանետումները http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 7/13 չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցման: 2. Շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ կատարող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են` 1) ցանկապատել շինարարական հրապարակները, շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով. 2) շինարարական հրապարակից դուրս եկող տրանսպորտային միջոցների անվադողերը լվանալ. 3) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով. 4) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս. 5) հղկման աշխատանքներ կատարելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ. 6) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով. 7) շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով: 3. Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։ 4. Արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: 5. Բնակելի տարածքներում մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր կազմակերպությունների տեղի ընտրության, գործող կազմակերպությունների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: 6. Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների կառուցման նախագծերում պետք է նախատեսվեն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների նվազեցմանը և վնասազերծմանն ուղղված միջոցառումներ: 7. Նոր կամ վերակառուցված տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների գործարկման ընթացքում աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումները չպետք է գերազանցեն դրանց համար սահմանված տեխնիկական և սահմանային թույլատրելի նորմատիվները: 8. Արգելվում են մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցների և այլ օբյեկտների կառուցումը և շահագործումը։ 9. Արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների: Սույն մասում նշված հետևանքների հավանականությունը հաստատվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությամբ՝ օրենքով սահմանված կարգով: Հոդված 12.Հոդված 12. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կարգավորումը տրանսպորտայինՄթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կարգավորումը տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների արտադրության կամ շ ահագործման ընթացքումև այլ փոխադրամիջոցների արտադրության կամ շ ահագործման ընթացքում 1. Արգելվում են տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների արտադրությունն ու շահագործումը, եթե դրանց արտանետումներում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված չափաքանակները: 2. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները, որոնց արտանետումները վնասակար ազդեցություն ունեն մթնոլորտային օդի վրա, ենթակա են պարբերական ստուգման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 13.Հոդված 13. Մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածությունըՄթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածությունը 1. Կառավարությունն ապահովում է մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտումը կանխարգելող, ինչպես նաև http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 8/13 միջազգային պայմանագրերով սահմանված՝ մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը: Հոդված 14.Հոդված 14. Միջոցառումների իրականացում կանխատեսվող օդերևութաբանականՄիջոցառումների իրականացում կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում կամ մթնոլորտային օդի այնպիսի վիճակի դեպքում,անբարենպաստ պայմաններում կամ մթնոլորտային օդի այնպիսի վիճակի դեպքում, որը սպառնում է մարդկանց առողջությանն ու կյանքինորը սպառնում է մարդկանց առողջությանն ու կյանքին 1. Կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող (վնասակար) նյութերի քանակի մեծացում, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են արտանետումների նվազեցման միջոցառումներ: 2. Եթե օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի և առողջության համար, ապա մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները և շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանը նպատակաուղղված ազդարարման ու արձագանքման միջոցառումներ: Գ Լ ՈՒ Խ 5Գ Լ ՈՒ Խ 5 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ Վ ՐԱ Վ ՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՂԲՅՈՒ ՐՆԵՐԻՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ Վ ՐԱ Վ ՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՂԲՅՈՒ ՐՆԵՐԻ ՊԵՏ ԱԿԱՆ ՀԱՇՎ ԱՌՈՒ ՄԸ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏ ԱՆԵՏ ՈՒ ՄՆԵՐԻ ԳՈՒ ՅՔԱԳՐՈՒ ՄԸՊԵՏ ԱԿԱՆ ՀԱՇՎ ԱՌՈՒ ՄԸ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏ ԱՆԵՏ ՈՒ ՄՆԵՐԻ ԳՈՒ ՅՔԱԳՐՈՒ ՄԸ Հոդված 15.Հոդված 15. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների և դրանց աղբյուրներիՄթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների և դրանց աղբյուրների պետական հաշ վառումը և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումըպետական հաշ վառումը և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը 1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների քանակները և բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են պետական հաշվառման` Կառավարության սահմանած կարգով: 2. Ջերմոցային գազերի արտանետումների քանակները և բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են գույքագրման՝ Կառավարության սահմանած կարգով: 3. Հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվում, վերլուծվում և արխիվացվում է Կառավարության սահմանած կարգով: Գ Լ ՈՒ Խ 6Գ Լ ՈՒ Խ 6 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՆԿԱՏ ՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒ Թ ՅՈՒ ՆԸ ԵՎՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՆԿԱՏ ՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒ Թ ՅՈՒ ՆԸ ԵՎ Վ ԵՐԱՀՍԿՈՂՈՒ Թ ՅՈՒ ՆԸՎ ԵՐԱՀՍԿՈՂՈՒ Թ ՅՈՒ ՆԸ Հոդված 16.Հոդված 16. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգըՄթնոլորտային օդի պետական մոնիտորինգը 1. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգը շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի բաղկացուցիչ մասն է: 2. Մթնոլորտային օդի աղտոտման հսկման, համապարփակ գնահատման և մթնոլորտային օդի վիճակի փոփոխության կանխատեսման նպատակով կազմակերպվում և իրականացվում է մթնոլորտային օդի պետական մոնիտորինգ: 3. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի տվյալները սահմանված կարգով տրամադրվում են շահագրգիռ մարմիններին, ինչպես նաև հանրությանը հասանելի դարձնելու նպատակով աղտոտման վերաբերյալ ընթացիկ և հրատապ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով: Հոդված 17.Հոդված 17. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունըՄթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունը http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 9/13 1. Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են՝ 1) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետման սահմանված չափաքանակների և պայմանների պահպանումը. 2) մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ստանդարտների, նորմատիվների, կանոնների և այլ պահանջների, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության պահանջների պահպանումը. 3) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարման ապահովումը: 2. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։ Հոդված 18.Հոդված 18. Մաքրման կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման,Մաքրման կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շ ահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումըկառուցման և շ ահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը 1. Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող (վնասակար) նյութերից մաքրող կառույցների, սարքավորումների և սարքերի նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։ Հոդված 19.Հոդված 19. Մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողությունըՄթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողությունը 1. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողություն՝ օրենքով սահմանված կարգով: 2. Մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ Կառավարության սահմանած կարգով: Գ Լ ՈՒ Խ 7Գ Լ ՈՒ Խ 7 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ԲՆԱԳԱՎ ԱՌՈՒ Մ Ֆ ԻԶԻԿԱԿԱՆ (ԱՅԴ Թ Վ ՈՒ Մ`ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ԲՆԱԳԱՎ ԱՌՈՒ Մ Ֆ ԻԶԻԿԱԿԱՆ (ԱՅԴ Թ Վ ՈՒ Մ` ՁԵՌՆԱՐԿԱՏ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՄԲ ԶԲԱՂՎ ՈՂ), ԻՐԱՎ ԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ,ՁԵՌՆԱՐԿԱՏ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒ Թ ՅԱՄԲ ԶԲԱՂՎ ՈՂ), ԻՐԱՎ ԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԻ ԻՐԱՎ ՈՒ ՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏ ԱԿԱՆՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԸ ԵՎՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԻ ԻՐԱՎ ՈՒ ՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏ ԱԿԱՆՈՒ Թ ՅՈՒ ՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏ ԱՍԽԱՆԱՏ Վ ՈՒ Թ ՅՈՒ ՆԸՊԱՏ ԱՍԽԱՆԱՏ Վ ՈՒ Թ ՅՈՒ ՆԸ Հոդված 20.Հոդված 20. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ֆիզիկական (այդ թվում`Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) , իրավաբանական անձանց,ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) , իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների իրավունքներըհասարակական կազմակերպությունների իրավունքները 1. Ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձինք և հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն՝ 1) տեղեկատվություն ստանալու մթնոլորտային օդի վիճակի, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրների մասին. 2) մասնակցելու մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ֆինանսավորելու դրանք. 3) մասնակցելու մթնոլորտային օդի որակի վրա վնասակար ազդեցություն ունեցող՝ նախատեսվող տնտեսական կամ այլ գործունեության վերաբերյալ տարբեր մակարդակների քննարկումների. 4) քննարկելու մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ծրագրերը և առաջարկություններ ներկայացնելու դրանց բարելավման համար: 2. Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան՝ իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը: Հոդված 21.Հոդված 21. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի և ջերմոցային գազերի անշ արժՄթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի և ջերմոցային գազերի անշ արժ և շ արժական աղբյուրներ ունեցող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրականև շ արժական աղբյուրներ ունեցող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձանց պարտականություններըգործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձանց պարտականությունները http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 10/13 1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութեր և ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք պարտավոր են՝ 1) ապահովել մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվառումը, ինչպես նաև սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակումը. 2) լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համար. 3) իրականացնել գործունեություն՝ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն. 4) հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները՝ ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ. 5) իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումը, ինչպես նաև այդ արտանետումների կրճատմանը կամ բացառմանն ուղղված միջոցառումներ. 6) իրականացնել վթարային արտանետումների կանխմանը, ինչպես նաև վթարի պատճառով առաջացած աղտոտման վերացմանն ուղղված միջոցառումներ. 7) իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների հաշվառումը, ինչպես նաև աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանված չափաքանակների արտադրական հսկողությունը. 8) հետևել սարքերի, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների մաքրման և հսկման համար նախատեսված սարքավորումների շահագործման կանոններին. 9) ապահովել տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների տարածքներից մթնոլորտային օդն աղտոտող թափոնների ժամանակին և անվտանգ հեռացումը՝ դրանց պահեստավորման կամ թաղման համար նախատեսված կամ որպես հումք օգտագործելու համար համապատասխան վայրեր. 10) իրականացնել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումը վերացնելու նպատակով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի հրահանգները. 11) անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին կամ առողջությանն սպառնացող կամ նման ներուժ ունեցող մթնոլորտային օդի աղտոտում առաջացնող վթարային արտանետումների մասին մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։ 2. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցներ շահագործող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել այդ միջոցների համար սահմանված արտանետումների տեխնիկական նորմատիվները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 22.Հոդված 22. Մթնոլորտային օդի պահպանությանը ներկայացվող պահանջները խախտելուՄթնոլորտային օդի պահպանությանը ներկայացվող պահանջները խախտելու հետևանքով շ րջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման դեպքումհետևանքով շ րջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման դեպքում պատասխանատվությունըպատասխանատվությունը 1. Մթնոլորտային օդի պահպանության կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը հատուցելը չի բացառում իրավախախտում թույլ տված անձին վարչական կամ այլ պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Գ Լ ՈՒ ԽԳ Լ ՈՒ Խ 8 8 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻՕ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏ ԱՐՈՒ ՄԸԿԱՏ ԱՐՈՒ ՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎԵՎ ԱՅԼԱՅԼ ԲՆԱԿԱՎ ԱՅՐԵՐԻԲՆԱԿԱՎ ԱՅՐԵՐԻ Տ ԵՂԱԲԱՇԽՄԱՆՏ ԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒ ՄԴԵՊՔՈՒ Մ ՀոդվածՀոդված 23. 23. ՄթնոլորտայինՄթնոլորտային օդիօդի պահպանությանպահպանության վիճակիվիճակի հաշ վառումըհաշ վառումը քաղաքներիքաղաքների ևև այ լայ լ բնակավայրերիբնակավայրերի տեղաբաշ խումնտեղաբաշ խումն ուու զարգացումըզարգացումը ծրագրելիսծրագրելիս 1. Քաղաքների և այլ բնակավայրերի տեղաբաշխման ու զարգացման ծրագրերում պետք է հաշվի առնվեն մթնոլորտային օդի վիճակը, դրա փոփոխության կանխատեսումը և վնասակար ներգործություններից մթնոլորտային օդի պահպանությունը: Գ Լ ՈՒ Խ Գ Լ ՈՒ Խ 99 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏ ԱՐՈՒ ՄԸ ԲՈՒ ՅՍԵՐԻՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏ ԱՐՈՒ ՄԸ ԲՈՒ ՅՍԵՐԻ ՊԱՇՏ ՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՏ ՐԱՍՏ ՈՒ ԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍՊԱՇՏ ՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՏ ՐԱՍՏ ՈՒ ԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 11/13 Հոդված 24.Հոդված 24. ՄթնոլորտայինՄթնոլորտային օդիօդի պահպանությանպահպանության պահանջներիպահանջների կատարումըկատարումը բույսերիբույսերի պաշ տպանությանպաշ տպանության միջոցներմիջոցներ ևև այ լայ լ պատրաստուկներպատրաստուկներ կիրառելիսկիրառելիս 1. Տնտեսության մեջ կիրառման համար թույլատրվող բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի և մյուս պատրաստուկների ցանկը, ինչպես նաև դրանց կիրառման եղանակները պետք է համաձայնեցվեն համապատասխան ոլորտը կարգավորող լիազոր մարմինների հետ՝ օրենքով սահմանված կարգով։ ՀոդվածՀոդված 25. 25. ՄթնոլորտայինՄթնոլորտային օդիօդի պահպանությունըպահպանությունը բույսերիբույսերի պաշ տպանությանպաշ տպանության միջոցներըմիջոցները փոխադրելուփոխադրելու, , պահելուպահելու ևև կիրառելուկիրառելու դեպքումդեպքում 1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու նպատակով ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու ոլորտը կարգավորող լիազոր մարմինների սահմանած կանոնները: Գ Լ ՈՒ ԽԳ Լ ՈՒ Խ 10 10 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏ ԱՐՈՒ ՄՆ Օ ԳՏ ԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏ ԱՐՈՒ ՄՆ Օ ԳՏ ԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒ ՆԱՀԱՆՄԱՆ, ՊԱՅԹ ԵՑՄԱՆ ԱՇԽԱՏ ԱՆՔՆԵՐԻ, ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆ (ԱՅԴ Թ Վ ՈՒ Մ՝ԱՐԴՅՈՒ ՆԱՀԱՆՄԱՆ, ՊԱՅԹ ԵՑՄԱՆ ԱՇԽԱՏ ԱՆՔՆԵՐԻ, ԱՐՏ ԱԴՐՈՒ Թ ՅԱՆ (ԱՅԴ Թ Վ ՈՒ Մ՝ ԸՆԴԵՐՔՕ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆ) ԵՎ ՍՊԱՌՄԱՆ Թ ԱՓ ՈՆՆԵՐԻ Տ ԵՂԱԴՐՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎԸՆԴԵՐՔՕ ԳՏ ԱԳՈՐԾՄԱՆ) ԵՎ ՍՊԱՌՄԱՆ Թ ԱՓ ՈՆՆԵՐԻ Տ ԵՂԱԴՐՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏ ԱՎ ՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՊԱՀԵՍՏ ԱՎ ՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ Հոդված 26.Հոդված 26. Մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումն օգտակարՄթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումն օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցման աշ խատանքների, արտադրության (այդհանածոների արդյունահանման, պայթեցման աշ խատանքների, արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրման, պահման ևթվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրման, պահման և պահեստավորման ժամանակպահեստավորման ժամանակ 1. Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրումը, պահումը և պահեստավորումը պետք է իրականացվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ օրենքով սահմանված կարգով: Հոդված 27.Հոդված 27. Բնակավայրերում արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառմանԲնակավայրերում արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրման, պահման և պահեստավորման արգելումըթափոնների տեղադրման, պահման և պահեստավորման արգելումը 1. Արգելվում են բնակավայրերում արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրումը, պահումը և պահեստավորումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Գ Լ ՈՒ Խ 11Գ Լ ՈՒ Խ 11 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ Վ ԵՐԱԲԵՐՅԱԼ Վ ԵՃԵՐԻ ԼՈՒ ԾՄԱՆ ԿԱՐԳԸՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ Վ ԵՐԱԲԵՐՅԱԼ Վ ԵՃԵՐԻ ԼՈՒ ԾՄԱՆ ԿԱՐԳԸ Հոդված 28.Հոդված 28. Մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վեճերի լուծման կարգըՄթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վեճերի լուծման կարգը 1. Մթնոլորտային օդի աղտոտման հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ։ Գ Լ ՈՒ Խ 12Գ Լ ՈՒ Խ 12 ՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ԲՆԱԳԱՎ ԱՌՈՒ Մ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԹ ՆՈԼՈՐՏ ԱՅԻՆ Օ ԴԻ ՊԱՀՊԱՆՈՒ Թ ՅԱՆ ԲՆԱԳԱՎ ԱՌՈՒ Մ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒ Թ ՅՈՒ ՆԸՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒ Թ ՅՈՒ ՆԸ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 12/13 Հոդված 29.Հոդված 29. Միջազգային համագործակցությունըՄիջազգային համագործակցությունը 1. Պետությունը, միջազգային պայմանագրերով սահմանված սկզբունքներին համապատասխան, իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում միջազգային համագործակցություն: 2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան պարունակում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության ՆախագահՆախագահ Լ. Տ եր-ՊետրոսյանԼ. Տ եր-Պետրոսյան 1 նոյեմբերի 1994 թվականի, քաղ. Երևան ՀՕ-121 http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172401 13/13