Skip to content
Nelum
Laws of Armenia

Governmental Decree No. 191-N validating the Regulation on the procedure for subsoil management reducing environmental losses and preventing irreversible environmental impact

Made 2018-02-22 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՀԱ ՅԱ ՍՏԱ ՆԻ ՀԱ ՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱ Ն ԿԱ ՌԱ Վ Ա ՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 22 փետրվարի 2018 թվականի N 191-Ն ԸՆԴԵ ՐՔՕ ԳՏ ԱԳՈ ՐԾՄԱՆ ՀԵ Տ Ե Վ ԱՆՔՈ Վ Բ ՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈ ՐՈ Ւ Ս Տ ՆԵ ՐԻ ՆՎ ԱԶԵ ՑՄԱՆ, ԱՆՎ Ե ՐԱԴԱՐՁ ԱԶԴԵ ՑՈ Ւ Թ ՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵ ԼՄԱՆ ՆՊԱՏ ԱԿՈ Վ ՊԼԱՆԱՎ Ո ՐՎ Ո Ղ ՄՇՏ ԱԴԻ Տ ԱՐԿՈ Ւ ՄՆԵ ՐԻ Ի ՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵ ՐԻ , Ի ՆՉ ՊԵ Ս ՆԱԵ Վ ԱՐԴՅՈ Ւ ՆՔՆԵ ՐԻ Վ Ե ՐԱԲ Ե ՐՅԱԼ ՀԱՇՎ Ե Տ Վ Ո Ւ Թ ՅՈ Ւ ՆՆԵ ՐԸ ՆԵ ՐԿԱՅԱՑՆԵ ԼՈ Ւ ԿԱՐԳԸ Ս ԱՀՄԱՆԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
Language
Armenian
Kind
Regulation
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Environment, Mineral resources
Keywords
pollution control, mining, environmental impact assessment (EIA), monitoring, data collection/reporting, access-to-information, exploration
Categories
metals-base, metals-precious, minerals-critical

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. 1. Սահմանել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

  2. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կ. Կարապետյան 2018 թ. մարտի 1 Երևան Հավել ված ՀՀ կառավարության 2018 թվականի փ ետ րվարի 22-ի N 191 -Ն որոշման http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120135 2/5 ԿԱՐԳ ԸՆԴԵՐՔՕԳՏ ԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏ ՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏ ԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏ ԱԴԻՏ ԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉ ՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏ ՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  3. 1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում) բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների (այսուհետ՝ մշտադիտարկում) իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) եռամսյակային կտրվածքով հաղորդումները, տարեկան հաշվետվությունները ներկայացնելու և ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրելու հետ կապված հարաբերությունները:

  4. 2. Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով մշտադիտարկումների ցուցիչները մշակվում են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային ծրագրերին զուգընթաց՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծով, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և ազդեցության գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշների հիման վրա:

  5. 3. Մշտադիտարկումների ծրագրի կազմման համար որպես ելակետային տվյալներ դիտարկվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտով և հիմնական հաշվետվությամբ ներկայացված տվյալները՝ շրջակա միջավայրի փաստացի աղտոտվածության վերաբերյալ: II. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԿԱՏ ՄԱՄԲ ՄՇՏ ԱԴԻՏ ԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

  6. 4. Շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումները վերաբերում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով, հիմնական գնահատման հաշվետվությամբ և բնապահպանական կառավարման պլաններով նշված բացասական ազդեցությունների տեսակներին:

  7. 5. Մշտադիտարկումների ծրագիրը կազմվում է ըստ շրջակա միջավայրի բոլոր բնական բաղադրիչների՝ հողային ծածկույթ, մթնոլորտային օդ, մակերևութային և ստորերկրյա ջրեր, բուսական ծածկույթ և կենդանական աշխարհ:

  8. 6. Աղտոտվածության ուսումնասիրության նպատակով վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունն իրականացվում է հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում:

  9. 7. Մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների տեսակների և ծավալների որոշմանը պետք է ցուցաբերվի տարանջատված մոտեցում՝ ելնելով բացասական ազդեցությունների դրսևորման հավանականությունից, ծավալից, ազդեցության աստիճանից:

  10. 8. Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը ներկայացված են N 1 ձևում: III. ՄՇՏ ԱԴԻՏ ԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  11. 9. Մշտադիտարկումների իրականացման վայրերը պետք է ներկայացվեն համապատասխան քարտեզագրական նյութերում, աղտոտիչների պարունակությունները և ենթակառուցվածքների ինժեներատեխնիկական ցուցանիշները՝ դիագրամներով կամ աղյուսակներով:

  12. 10. Ընդերքօգտագործողները պարտավոր են ընդերքօգտագործման իրավունք հայցելու նպատակով ներկայացվող նախագծային (ծրագրային) փաստաթղթերում, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և (կամ) հիմնական գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշներից բացասական շեղումների դեպքում նախաձեռնել անհրաժեշտ քայլերը հետևանքները վերացնելու համար։

  13. 11. Մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումները (մետաղական օգտակար հանածոների դեպքում), տարեկան ամփոփ հաշվետվությունները (մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում) ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային եղանակով։

  14. 12. Մետաղական օգտակար հանածոների դեպքում ընդերքօգտագործողները մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումն ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (բացառությամբ շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների):

  15. 13. Ամփոփ տարեկան հաշվետվությունն ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը (բացառությամբ շրջակա միջավայրի աղտոտվածության http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120135 3/5 մշտադիտարկումն ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների):

  16. 14. Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

  17. 15. Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողները չափման արդյունքներն իրենց էլեկտրոնային կայքում տեղադրում են անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով:

  18. 16. Լիազոր մարմինը եռամսյակային հաղորդումներն ու ամփոփ տարեկան հաշվետվություններն ստանալուց հետո ամփոփում է դրանք և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում լիազոր մարմնի պաշտոնական կայքում։

  19. 17. Հաշվետվությունների օրինակելի ձևը ներկայացված է N 2 ձևում:

  20. 18. Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ընդերքօգտագործողները պարտավոր են վերանայել և լիազոր մարմնի հետ համաձայնեցնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Վ. Ստեփանյան Ձև N 1 ՄՇՏ ԱԴԻՏ ԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ Մշտադիտարկումների Մշտադիտարկումների Մշտադիտարկումների Նվազագույն Ցուցանիշը օբյեկտը վայրը տեսակը հաճախականությունը Մակերևութային շահագործական ՀՀ կառավարության 2011 նմուշառում, նմուշի շաբաթական մեկ ջրեր փորվածքների թվականի հունվարի 27-ի N լաբորատոր անգամ արտահոսքեր, 75-Ն որոշմամբ սահմանված հետազոտություն, հիդրոտեխնիկական նորմեր հոսքի կառույցների ուսումնասիրություն արտահոսքեր, ջրերի հեռացման համակարգեր, կենացաղային արտահոսքեր - ջրերի քիմիական կազմ, Ստորերկրյա ջրեր հանքավայրի նմուշառում, նմուշի ամսական մեկ շրջակայքում առկա - մակարդակ լաբորատոր անգամ բնական աղբյուրների հետազոտություն ելքեր, ստորգետնյա ջրերի հորիզոնների դիտակետեր http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120135 4/5 Մթնոլորտային օդ բացահանքի տարածք, - հանքափոշի, այդ թվում՝ նմուշառում, նմուշի շաբաթական մեկ ճանապարհներ, ծանր մետաղներ և կախյալ լաբորատոր անգամ՝ 24 ժամ արտադրական մասնիկներ (PM10 և PM2.5), հետազոտություն, տևողությամբ հրապարակ, ածխածնի օքսիդ, չափումներ ավտոմատ ածխաջրածիններ, ազոտի չափման սարքերով ընդերքօգտագործման օքսիդներ, մուր, ծծմբային թափոնների օբյեկտի անհիդրիդ, բենզ(ա)պիրեն, տարածք, ազդակիր մանգանի օքսիդներ, համայնքներ, ըստ ֆտորիդներ, երկաթի քամիների վարդերի օքսիդներ, ֆտորաջրածին գերակշռող ուղղությունների՝ արտանետումների աղբյուրից 5 կմ հեռավորություն Հողային ծածկույթ շահագործական - հողերի քիմիական կազմը նմուշառում, նմուշի - տարեկան մեկ փորվածքներ, (pH, լաբորատոր անգամ արտադրական կատիոնափոխանակման հետազոտություն, - ամսական մեկ հրապարակ, հատկությունները, չափումներ ավտոմատ անգամ ընդերօգտագործման էլեկտրահաղորդականության չափման սարքերով թափոնների օբյեկտի հատկանիշներ, մետաղների տարածք, պարունակությունը` Fe, Ba, վերամշակող Mn, Zn, Sr, B, Cu, Mo, Cr, գործարանների, Co, Hg, As, Pb, Ni, V, Sb, Se), արտադրամասերի - հողերի կազմաբանությունը՝ շրջակայք կավի պարունակությունը, բաշխումն ըստ մասնիկների չափերի, ջրակլանումը, ծակոտկենությունը, - հումուսի պարունակությունը, - հողերում նավթամթերքների պարունակությունը Վայրի բնություն, ընդերքօգտագործման տարածքին բնորոշ վայրի հաշվառում, տարեկան մեկ անգամ կենսամիջավայր, տարածքին հարակից բնության ներկայացուցիչների նկարագրություն, կարմիր գրքում շրջան քանակ, աճելավայրերի և քարտեզագրում ընդգրկված, ապրելավայրերի տարածք, էնդեմիկ տեսակներ պոպուլյացիայի փոփոխություն Ձև N 2 ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՄՇՏ ԱԴԻՏ ԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՄՓ ՈՓ Տ ԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏ ՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120135 5/5 Մշտադիտարկումների Մշտադիտարկումների Ցուցանիշը Մշտադիտար- Հաճախականությունը Արդյունքը օբյեկտը վայրը կումների տեսակը Մակերևութային ջրեր Ստորգետնյա ջրեր Մթնոլորտային օդ Հողային ծածկույթ Վայրի բնություն, կենսամիջավայր, կարմիր գրքում ընդգրկված, էնդեմիկ տեսակներ Աղմուկ և թրթռում Ոչ վտանգավոր թափոններ Վառելանյութերի պահեստարաններ Ցիանային լուծույթների օգտագործման հետ կապված ենթակառուցվածքներ Տեղեկատվությունը ներկայացրեց ________________________________________________________________________ (գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կայքը, էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում) Ղեկավար ___________________________ _________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)