Skip to content
Nelum
Laws of Armenia

Governmental Decision No. 314-N validating the List of wild fauna species subject to hunting (game) for the period of 2021-2022 and authorized hunting quotas

Made 2021-08-11 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ 11 օգոստոսի 2021 թվականի N 314-Ն 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
Language
Armenian
Kind
Regulation
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Wild species and ecosystems
Keywords
wild fauna, hunting/capture, birds, game, allocation/quota

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ 11 օգոստոսի 2021 թվականի N 314-Ն 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ 1. Սահմանել` 1) 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` համաձայն հավելվածի, 2) 2021-2022 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս: 2. 2021-2022 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածի 14-րդ կետում նշված կենդանատեսակի յուրաքանչյուր հատի համար սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագիր կնքվում է` լիազոր մարմնի կողմից վայրի խոզի օգտագործման պայմանագիր կնքելու համար եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացության հիման վրա: 3. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին: 4. Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնությունների վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը: 5. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով: 6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ՆԱԽԱՐԱՐ Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի N 314-Ն հրամանի ՑԱՆԿ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ . . |Հ/Հ|ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ |ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ| | | |ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ | | | | | |1. |լոր |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև | | | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 127 050 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |2. |թխակապույտ աղավնի |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև | | | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 45 150 հատ, յուրաքանչյուր| | | |որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |3. |անտառային աղավնի |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև | | | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 1 650 հատ, յուրաքանչյուր | | | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |4. |քարակաքավ |2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև | | | |դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 22 800 հատ, յուրաքանչյուր| | | |որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |5. |կռնչան բադ |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 30 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |6. |սուլող մրտիմն |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 5 600 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |7. |եղեգնահավ |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 11 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |8. |սև փարփար |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 30 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |9. |մորակտցար |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև | | | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 8 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |10.|տափաստանային արտույտ |2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև | | | |հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 250 000 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |11.|եվրոպական նապաստակ |2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև | | | |դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 500 հատ, յուրաքանչյուր | | | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |12.|փորսուղ |2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև | | | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր | | | |քանակությունը` 105 հատ, յուրաքանչյուր | | | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա | | | |ընթացքում), | | | | | |13.|քարակզաքիս |2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022| | | |թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 430 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում), | | | | | |14.|վայրի խոզ |2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022| | | |թվականի հունվարի 15-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` 30 հատ, | | | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել | | | |որս/օրվա ընթացքում` հաշվի առնելով սույն | | | |հրամանի 2-րդ կետով սահմանված պայմանը), | | | | | |15.|սովորական աղվես |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2022 | | | |թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա | | | |ընդհանուր քանակությունը` անսահմանափակ): | . . Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2021 թվական:

Governmental Decision No. 314-N validating the List of wild fauna species subject to hunting (game) for the period of 2021-2022 and authorized hunting quotas · Nelum