Skip to content
Nelum
Laws of Armenia

Governmental Decision No. 1044-N validating the Regulation on the procedure for monitoring of protected areas

Made 2007-08-30 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՀԱ ՅԱ ՍՏԱ ՆԻ ՀԱ ՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱ Ն ԿԱ ՌԱ Վ Ա ՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 30 օգոստոսի 2007 թվականի N 1044-Ն Բ ՆՈ Ւ Թ ՅԱՆ ՀԱՏ Ո Ւ Կ ՊԱՀՊԱՆՎ Ո Ղ Տ ԱՐԱԾՔՆԵ ՐԻ ՄՈ ՆԻ Թ Ո ՐԻ ՆԳԻ ԿԱԶՄԱԿԵ ՐՊՄԱՆ Ե Վ Ի ՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ Ս ԱՀՄԱՆԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
Language
Armenian
Kind
Regulation
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Environment, Wild species and ecosystems
Keywords
protected area, ecosystem conservation, monitoring, biodiversity, management/conservation, wild fauna, wild flora

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. Համարը Համարը N 1044-Ն Տ եսակը Տ եսակը Ինկորպորացիա Տ իպը Տ իպը Որոշում Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.996 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 30.08.2007 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը ՀՀ վարչապետ Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 18.09.2007 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 13.10.2007 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ Փ ոփոխողներ և ինկորպորացիաներՓ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ ՄՈ Ր Ո Շ ՈՒ Մ 30 օգոստոսի 2007 թվականի N 1044-Ն ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «թ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշ ում է .որոշ ում է . 1. Սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսյա ժամկետում ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի իրականացման մեթոդական ցուցումների, ինչպես նաև անհրաժեշտ տիպային ձևատեսքերի` մոնիթորինգային արձանագրությունների և դաշտային ձևերի մշակումն ու հաստատումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության վարչապետվարչապետ Ս. ՍարգսյանՍ. Սարգսյան 2007 թ. սեպտեմբերի 18 Երևան Հա վել վա ծՀա վել վա ծ ՀՀ կա ռա վա րությա ն 2007 թվա կա նիՀՀ կա ռա վա րությա ն 2007 թվա կա նի օգոստ ոսի 30-ի N 1044-Ն որոշմա նօգոստ ոսի 30-ի N 1044-Ն որոշմա ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135783 1/4 https://pdf.arlis.am/135783 https://www.arlis.am Կ Ա Ր ԳԿ Ա Ր Գ ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐI. ԸՆԴՀԱՆՈՒ Ր ԴՐՈՒ ՅԹ ՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում է բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը: 2. Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը (այսուհետ` մոնիթորինգ) բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, բուսական և կենդանական օբյեկտների, դրանց որակական և քանակական ցուցանիշների, ապրելավայրերի, բնական պաշարների, տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վիճակի ռեժիմային դիտարկումների, գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ է: 3. Մոնիթորինգն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման համար օբյեկտիվ տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է էկոհամակարգերի, բնակության միջավայրերի և կենսաբանական տեսակների պահպանության ու կայուն օգտագործման համար: 4. Մոնիթորինգի համար հիմք են հանդիսանում բուսական և կենդանական օբյեկտների գույքագրումն ու հաշվառումը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նպատակաուղղված են կենսաբանական բազմազանության, բնական ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների բացահայտմանը: 5. Մոնիթորինգի իրականացման փուլերն են տվյալների հավաքագրումը, գրանցումը, վերլուծությունը, ամփոփումը, երևույթների կանխատեսումը, տվյալների բազայի վարումը և տվյալների տրամադրումը տարբեր շահագրգիռ կողմերի: II. ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ՆՊԱՏ ԱԿԸ ԵՎII. ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ՆՊԱՏ ԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸԽՆԴԻՐՆԵՐԸ 6. Մոնիթորինգի իրականացման նպատակն է, մշտապես գնահատելով էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վիճակի փոփոխությունները և կանխատեսելով բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործընթացների զարգացումը, բարելավել բնության հատուկ պահպանվող տարածքների շարունակական կայուն կառավարումը` ներառյալ կենսաբազմազանության պահպանությունը և կենսաբանական պաշարների օգտագործումը: 7. Մոնիթորինգի խնդիրներն են` 1) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնողների` անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը` համապատասխան որոշումների ընդունման համար. 2) կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիոն ուղիների առկա վիճակի բացահայտումը. 3) էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների ընթացքի գնահատումը և կանխատեսումը. 4) էկոհամակարգերին ու դրանց բաղադրիչներին սպառնացող մարդածին գործոնների բացասական ազդեցության բացահայտումը և դրա կանխարգելման միջոցների մշակումը. 5) բնական պաշարների օգտագործման նորմավորման հիմնավորմանը նպաստելը` ըստ ծավալների և ժամկետների. 6) բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվական համակարգի ստեղծմանը և դրա անխափան գործունեությանը նպաստելը. 7) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակմանը նպաստելը: III. ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ Օ ԲՅԵԿՏ ՆԵՐԸIII. ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ Օ ԲՅԵԿՏ ՆԵՐԸ 8. Մոնիթորինգի օբյեկտներն են՝ 1) բուսական և կենդանական տեսակների բնակության վայրերը, կենդանիների բնադրավայրերը, միգրացիոն ուղիները, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերը. 2) կենսաբանական բազմազանությունը` առաջնահերթ նշանակություն տալով` ա. բույսերի ու կենդանիների այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնց տարածվածությունը սահմանափակվում է հարաբերականորեն ոչ մեծ աշխարհագրական շրջանով (էնդեմիկներ), բ. բույսերի ու կենդանիների այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնք պահպանվել են անցած երկրաբանական ժամանակաշրջաններից և ներկայումս հազվագյուտ են հանդիպում (ռելիկտներ), գ. Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի համար օտարածին այն տեսակներին, որոնց ներթափանցումը http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135783 2/4 բնական էկոհամակարգեր և արագ բազմացումը սպառնում է էկոհամակարգերի կայունությանը (ինվազիվ տեսակներ). 3) Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակները, ինչպես նաև դրանց համակեցություններն ու պոպուլյացիաները. 4) տնտեսական արժեք ներկայացնող և արդյունագործական նշանակություն ունեցող բուսական ու կենդանական տեսակները. 5) բուսական ու կենդանական համակեցություններն ու պոպուլյացիաները և դրանց գերիշխող (դոմինանտ) տեսակները. 6) բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի, մակերևութային ջրերի, մթնոլորտի աղտոտվածությունը. 7) անօրինական տնտեսական գործունեությունը (տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների ապօրինի շինարարությունն ու շահագործումը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների ապօրինի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը և այլն), բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը (ապօրինի անտառահատումներ, որս, ձկնորսություն, հողօգտագործում և այլն). 8) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի այլ խախտումներ: IV. ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ՄԸ ԵՎIV. ԲՆՈՒ Թ ՅԱՆ ՀԱՏ ՈՒ Կ ՊԱՀՊԱՆՎ ՈՂ Տ ԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹ ՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒ ՄԸԻՐԱԿԱՆԱՑՈՒ ՄԸ 9. Միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է շրջակա միջավայրի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին), իսկ համայնքների վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները: (9-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)(9-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն) 10. Մոնիթորինգի իրականացումը փուլային գործընթաց է, որը ներառում է՝ 1) ելակետային տվյալների ստացումը և հավաքագրումը` սույն կարգի 8-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների դիտարկման միջոցով. 2) ստացված տվյալների վերլուծությունը, ամփոփումը, կանխատեսումների կազմումը. 3) տվյալների բազայի վարումը և տեղեկատվության տրամադրումը. 4) մոնիթորինգի տվյալների հիման վրա լիազորված պետական մարմնի կողմից անհրաժեշտ բնապահպանական գործողությունների իրականացման վերաբերյալ որոշումների նախագծերի մշակումը` շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովմամբ (տարածքային կառավարման մարմիններ, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, բնօգտագործողներ և այլն): 11. Սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոնիթորինգի ելակետային տվյալներն ստանում են` 1) միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում` լիազորված պետական մարմնի կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ հավատարմագրային կառավարման դեպքում` հավատարմագրային կառավարիչը. 2) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում` պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինները: 12. Մոնիթորինգի ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծվում է դիտարկման ցանց, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ` դիտարկումների, ստուգայցերի, երթուղային հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար: 13. Մոնիթորինգի իրականացման նպատակով դիտարկման ցանցը նախագծվում է յուրաքանչյուր բնության հատուկ պահպանվող տարածքի համար` հաշվի առնելով տվյալ տարածքում սույն կարգի 8-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների առկայությունը, դրանց տարածվածությունը, վիճակը, մարդածին ներգործության ծանրաբեռնվածությունը: 14. Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագծերը մշակվում են սույն կարգի 11-րդ կետում նշված համապատասխան մարմինների ու կազմակերպությունների կողմից և հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից: 15. Դիտարկման ցանցի պահպանումը, սպասարկումը և անխափան գործունեությունը համապատասխան անձնակազմի և տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ սարքավորումների միջոցով ապահովում է տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը: 16. Մոնիթորինգի իրականացման ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալները լրացվում են լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ձևատեսքերում` մոնիթորինգային արձանագրություններում և դաշտային ձևերում, որտեղ գրանցվում են մոնիթորինգի ենթարկվող յուրաքանչյուր օբյեկտի մասին ստացված դաշտային տվյալները: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135783 3/4 17. Բոլոր կատեգորիաների և նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում ստացված մոնիթորինգի ելակետային տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են լիազորված պետական մարմին, որն իրականացնում է սույն կարգի 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոնիթորինգի տվյալների համակարգումը և տվյալների բազայի վարումը: 18. Լիազորված պետական մարմինն ապահովում է մոնիթորինգի տվյալների մուտքագրումը, դասակարգումը, վերլուծությունը, պարբերական թարմացումը և հասարակայնության համար տեղեկատվության մատչելիությունը: Այդ նպատակով կառուցվում է համապարփակ միասնական տեղեկատվական համակարգ, որն ընդգրկում է բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքների ելակետային տվյալների փոխհամադրելի բազաները: 19. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 20 օրվա ընթացքում, որից հետո տեղադրվում են համապատասխան վեբ-կայքում: 20. Բոլոր կատեգորիաների և նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպվում և իրականացվում է լիազորված պետական մարմնի կողմից հաստատված մեթոդական ցուցումների համաձայն: 21. Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառների վերաբերյալ ստացված մոնիթորինգի տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշմամբ սահմանված կարգով: 22. Մոնիթորինգը կազմակերպվում ու իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին: (հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն) Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության կառավարության աշ խատակազմիկառավարության աշ խատակազմի ղեկավար-նախարարղեկավար-նախարար Մ. Թ ոփուզյանՄ. Թ ոփուզյան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135783 4/4

Governmental Decision No. 1044-N validating the Regulation on the procedure for monitoring of protected areas · Nelum