Skip to content
Nelum
Laws of Armenia

Government Decision No. 982 validating the procedure for the use and discharge and issuance of permit for flowing out of wells for acceptance of effluent waste water and groundwater originating from abandoned mines and quarries

Made 2003-07-10 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 10 հուլիսի 2003 թվականի N 982-Ն ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
Language
Armenian
Kind
Regulation
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Mineral resources, Water
Keywords
groundwater, well sinking/boreholes, effluent waste water/discharge, sewerage, industrial water use, water quality standards, authorization/permit, pollution control, standards, mining
Categories
metals-base, metals-precious, minerals-critical

Where to read it

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. 1. Հաստատել կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը՝ համաձայն հավելվածի:

  2. 2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իրավասու այլ մարմինների հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել ու հաստատել ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:

  3. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան 2003 թ. օգոստոսի 14 Երևան http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=11177 2/2 Հավել ված ՀՀ կառավարության 2003 թվականի հուլ իսի 10-ի N 982-Ն որոշման ԿԱՐԳ ԿԵՂՏ ԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏ ԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏ ԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏ ԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏ ՎՈՒԹՅԱՆ

  4. 1. Սույն կարգով սահմանվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության տրամադրման կարգը:

  5. 2. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով թույլատրվում է ջրօգտագործման թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների եզրակացությունների, ինչպես նաև ընդերքօգտագործողի համաձայնության առկայության դեպքում:

  6. 3. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման թույլտվությունը, որպես պարտադիր պայման, պետք է ներառի կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները, որոնց պահանջների ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

  7. 4. Արգելվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով, եթե այն հանգեցնում կամ կարող է հանգեցնել ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրերի ստանդարտների խախտմանը:

  8. 5. Սույն կարգի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածում նշված ջրային ռեսուրսների կամ դրանց մասի օգտագործման վրա: Հ այաստանի Հ անրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թ ոփուզյան

Government Decision No. 982 validating the procedure for the use and discharge and issuance of permit for flowing out of wells for acceptance of effluent waste water and groundwater originating from abandoned mines and quarries · Nelum