Government Decision No. 1158 validating the requirements and content of flood hazards and flood prevention risk maps
Made 2024-07-25 · Text as of 2026-10-01
Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.
About this law
- Original title
- ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 հուլիսի 2024 թվականի N 1158-Ն ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
- Language
- Armenian
- Kind
- Regulation
- Country
- Armenia
- Subjects
- Land and soil, Water
- Keywords
- flood, hazards, survey/mapping, risk assessment/management, data collection/reporting, access-to-information, surface water
Where to read it
Text
The law's own text, section by section, as held. Each section has its own link.
Համարը Համարը N 1158-Ն Տ եսակը Տ եսակը Հիմնական Տ իպը Տ իպը Որոշում Կարգավիճակը Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը Սկզբնաղբյուրը Միասնական կայք 2024.07.22 2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024 Ընդունման վայրը Ընդունման վայրը Երևան Ընդունող մարմինը Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվը Ընդունման ամսաթիվը 25.07.2024 Ստորագրող մարմինը Ստորագրող մարմինը ՀՀ փոխվարչապետ Ստորագրման ամսաթիվը Ստորագրման ամսաթիվը 25.07.2024 Վ ավերացնող մարմինը Վ ավերացնող մարմինը Վ ավերացման ամսաթիվը Վ ավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 04.08.2024 Ուժը կորցնելու ամսաթիվը Ուժը կորցնելու ամսաթիվը Կապեր այլ փաստաթղթերի հետԿապեր այլ փաստաթղթերի հետ ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ Վ Տ ԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒ Թ ՅԱՆ ՈՐՈՇՈՒ ՄԸ ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ Վ Տ ԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏ ԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏ ԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎ ԱՆԴԱԿՈՒ Թ ՅՈՒ ՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆԲՈՎ ԱՆԴԱԿՈՒ Թ ՅՈՒ ՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ր Ո Շ ՈՒ ՄՈՒ Մ 25 հուլիսի 2024 թվականի N 1158-Ն ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ Վ Տ ԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏ ԵԶՆԵՐԻՆՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ Վ Տ ԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏ ԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎ ԱՆԴԱԿՈՒ Թ ՅՈՒ ՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎ ԱՆԴԱԿՈՒ Թ ՅՈՒ ՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 91.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշ ում է .որոշ ում է . 1. Սահմանել հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության փոխվարչապետփոխվարչապետ Տ . ԽաչատՏ . Խաչատրյանրյան Երևան 25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հա վել վա ծՀա վել վա ծ ՀՀ կա ռա վա րությա ն 2024 թվա կա նիՀՀ կա ռա վա րությա ն 2024 թվա կա նի հուլ իսի 25-ի N 1158-Ն որոշմա նհուլ իսի 25-ի N 1158-Ն որոշմա ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=195603 1/3 https://pdf.arlis.am/195603 https://www.arlis.am ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ Վ Տ ԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏ ԵԶՆԵՐԻՆՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ Վ Տ ԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒ ՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏ ԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎ ԱՆԴԱԿՈՒ Թ ՅՈՒ ՆԸՆԵՐԿԱՅԱՑՎ ՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎ ԱՆԴԱԿՈՒ Թ ՅՈՒ ՆԸ 1. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները մշակվում են յուրաքանչյուր ջրավազանային տարածքի կամ առանձին գետավազանի կամ դրա առանձին հատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անդրսահմանային գետավազանի հատվածի համար և սահմանվում են ջրավազանային կառավարման պլաններում։ 2. Հեղեղումների վտանգների քարտեզները և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, ինչպես նաև այդ քարտեզներից բխող եզրահանգումները հանդիսանում են ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանների հիմնական բաղադրիչները։ 3. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզների մշակման համար պետք է իրականացվի նախնական ռիսկի գնահատում` հեղեղումների առաջացման հավանական ռիսկերը բացահայտելու և ռիսկային տարածքները սահմանելու համար։ 4. Նախնական ռիսկի գնահատումն իրականացվում է՝ հիմնվելով առկա տեղեկատվության վրա, ինչպիսին են երկարաժամկետ զարգացման վերաբերյալ ուսումնասիրությունները, մասնավորապես, կլիմայի փոփոխության ազդեցությունը հեղեղումների առաջացման վրա: Գնահատման հիման վրա կազմվում են գետավազանային տարածքների քարտեզներ՝ համապատասխան մասշտաբով, որոնք ընդգրկում են գետավազանի և ենթաավազանի սահմանները և ափամերձ տարածքները՝ ներկայացնելով տեղագրությունը և հողօգտագործումը, անցյալում տեղի ունեցած և մարդկանց առողջության, շրջակա միջավայրի, մշակութային արժեքների և տնտեսական գործունեության վրա բացասական հետևանքներ ունեցած հեղեղումների, ինչպես նաև այն տարածքների նկարագրությունը, որտեղ ապագայում նմանատիպ երևույթների հավանականություն կա` ներառելով դրանց հեղեղման ծավալները և տարածման արեալները կամ գոտիները, բացասական հետևանքների գնահատումը: 5. Հեղեղումների վտանգների քարտեզները պետք է ընդգրկեն այն աշխարհագրական տարածքները, որոնք կարող են ենթարկվել հեղեղումների` համաձայն հետևյալ սցենարների` 1) առաջացման ցածր հավանականության հեղեղումներ. 2) առաջացման միջին հավանականության հեղեղումներ. 3) առաջացման մեծ հավանականություն ունեցող հեղեղումներ: 6. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված յուրաքանչյուր սցենարի համար հեղեղումների վտանգների քարտեզները պետք է պատկերեն հետևյալ բաղադրիչները՝ 1) հեղեղման մակերեսները. 2) ջրի խորությունները կամ ջրի մակարդակը. 3) ջրի հոսքի արագությունը: 7. Անդրսահմանային գետավազանի այն հատվածները, որտեղ առկա է պատշաճ մակարդակի պաշտպանություն, հեղեղումների վտանգների քարտեզները պետք է սահմանափակվեն սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված սցենարով: 8. Հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները պետք է արտացոլեն հեղեղումների հնարավոր բացասական հետևանքներն ըստ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված հեղեղումների սցենարների և ներառեն` 1) հնարավոր ազդեցության ենթարկվող բնակավայրերը, դրանց բնակչության (տարեցներ, կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք) թվաքանակը, ենթակառուցվածքները (ճանապարհ, էլեկտրաէներգիա, գազ, կապ) և հիդրոտեխնիկական կառույցները. 2) հնարավոր ազդեցության ենթարկվող տարածքի տնտեսական գործունեության տեսակը. 3) հեղեղման դեպքում աղտոտում առաջացնող կառույցները և հնարավոր ազդեցության ենթարկվող պահպանվող տարածքները. 4) այն տարածքները, որտեղ տեղափոխված նստվածքների և աղբի բարձր պարունակություն կա, ինչպես նաև աղտոտման այլ աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն: 9. Քարտեզների բովանդակությունն արտահայտվում է քարտեզագրական նշանների միջոցով: Քարտեզները պետք է ներառեն քարտեզի անվանումը, կողմնացույցի նշանը, մասշտաբի թվային արժեքը, մասշտաբային քանոնը և պայմանանշաններ։ 10. Քարտեզները պետք է ներառեն թվային շերտեր իրենց տվյալների բազայով։ Քարտեզների վրա պատկերվում են` 1) հիմքի կետերը (պետական գեոդեզիական ցանցի, հանութային ցանցի, արբանյակային դիրքորոշման կետեր, նիվելիրային հենանիշներ). 2) ջրագրությունը (լճեր, ջրամբարներ, գետեր, գետակներ, ջրանցքներ, առվակներ, ջրհորներ, աղբյուրներ, ափամերձ գոտիներ) և հիդրոտեխնիկական կառույցները. 3) բնակավայրերը և առանձին շենքերն ու շինությունները, ենթակառուցվածքները (էլեկտրաէներգիա, գազ, կապ). 4) արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտները. 5) ճանապարհային ցանցը (երկաթուղային, խճուղային և գրունտային ճանապարհներ, արահետներ) և ճանապարհային ենթակառուցվածքները. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=195603 2/3 6) ռելիեֆը և բարձրությունների իզոգծերը, ռելիեֆի թվային մոդելը. 7) բուսական ծածկը. 8) հողատեսքերը: 11. Սույն հավելվածի 12-րդ կետում նշված օբյեկտները քարտեզների վրա տրվում են ամբողջ ծավալով, իսկ անհրաժեշտության դեպքում օբյեկտների պատկերներին կից տրվում են անվանումներ, պարզաբանող մակագրություններ և որակական ու քանակական բնութագրիչներ: 12. Անդրսահմանային գետավազանային հատվածների համար հեղեղումների վտանգների քարտեզների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզների մշակմանը պետք է նախորդի տեղեկատվության փոխանակումը համապատասխան հարևան երկրների միջև, ինչպես նաև պետք է իրականացվեն քարտեզների թարմացման շարունակական աշխատանքներ։ 13. Հեղեղումների ռիսկի նախնական գնահատման արդյունքները, հեղեղումների վտանգների քարտեզները, հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները և ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները պետք է լինեն հանրությանը հասանելի: 14. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները պետք է ինտեգրվեն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մաս կազմող ազգային գեոպորտալին։ 15. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները պետք է վերանայվեն վեց տարին մեկ ջրավազանային կառավարման պլանների վերանայումների հետ համակարգված՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության հավանական ազդեցությունը հեղեղումների առաջացման վրա: Հայաստանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության վարչապետի աշ խատակազմիվարչապետի աշ խատակազմի ղեկավարի տեղակալղեկավարի տեղակալ Ա. Ա. ԽԽ աչատրյանաչատրյան 25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Պաշ տոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական:Պաշ տոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=195603 3/3