Skip to content
Nelum
Laws of Armenia

Decision of the Government of the Republic of Armenia No. 1186-N on approving the procedure for forecasting, warning and response to dangerous hydrometeorological phenomena related to excessive air pollution, climate change and the state of the ozone layer

Made 2008-10-16 · Text as of 2026-10-01

Public law and official guidance, published as research. Not legal, tax or financial advice.

About this law

Original title
ՀՀ Կառավարության 16 հոկտեմբերի 2008 թվականի N 1186-Ն որոշումը մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը հաստատելու մասին
Language
Armenian
Kind
Regulation
Organisation
Eurasian Economic Union
Country
Armenia
Subjects
Air and atmosphere, Environment
Keywords
early warning system, hazards, monitoring, classification/declassification, air quality/air pollution, meteorology, ozone layer, pollution control, risk assessment/management

Where to read it

    No source link is recorded for this law.

Text

The law's own text, section by section, as held. Each section has its own link.

  1. 1. Հաստատել մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը` համաձայն հավելվածի:

  2. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյան 2008 թ. հոկտեմբերի 23 Երևան Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1186-Ն որոշման ԿԱՐԳ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ

  3. 1. Սույն կարգով կանոնակարգվում են մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության ազդարարման և արձագանքման միջոցառումների իրականացման գործընթացները` պայմանավորված կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների ինտենսիվության և հաճախականության աճով:

  4. 2. Օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական և հիդրոլոգիական վտանգավոր երևույթների անվանացանկն ու բնութագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 349-Ն որոշմամբ հաստատված` հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ բաժիններում:

  5. 3. Մթնոլորտի աղտոտվածության, օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մակարդակները դասակարգվում են` բարենպաստ, անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ` 1) բարենպաստ են համարվում հետևյալ մակարդակները` ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումը չի գերազանցում այդ նյութերից յուրաքանչյուրի համար սահմանված միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (այսուհետ` ՍԹԿ). բ. օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության աստիճանը բնութագրող ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը (այսուհետ` ՈՒՄՃ ինդեքս) չի գերազանցում 5 արժեքը. 2) անբարենպաստ են համարվում հետևյալ մակարդակները` ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումն այդ նյութերի ՍԹԿ-ի` մինչև 19 անգամ գերազանցումը կամ 20-29 անգամ 2 օրից պակաս գերազանցումը կամ 30-49 անգամ 8 ժամից պակաս գերազանցումը, բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 6 կամ 7 արժեքներ. 3) վտանգավոր են համարվում հետևյալ մակարդակները` ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումն այդ նյութերի ՍԹԿ-ի` 20-29 անգամ գերազանցումը 2 օրից ավելի կամ 30-49 անգամ գերազանցումը 8 ժամից ավելի, կամ 50 անգամ և ավելի գերազանցումը 2 ժամից պակաս, բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 8-10 արժեքները. 4) արտակարգ են համարվում հետևյալ մակարդակները` ա. մթնոլորտի աղտոտումը վնասակար նյութերով այդ նյութերի ՍԹԿ-ի` 50 և ավելի անգամ գերազանցումը 2 ժամից ավելի, բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 11 և ավելի բարձր արժեքներ:

  6. 4. Մթնոլորտի աղտոտվածության վիճակի վրա ազդող հիդրոօդերևութաբանական երևույթների և պայմանների, ինչպես նաև ՈՒՄՃ ինդեքսների կանխատեսումն ու դրանց մասին ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և այլ իրավական ակտերի:

  7. 5. Մթնոլորտի աղտոտվածության վիճակի դիտարկումներն ու դրա մասին իրազեկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: (5-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

  8. 6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մթնոլորտի աղտոտվածության վիճակի վրա ազդող հիդրոօդերևութաբանական պայմանների և ՈՒՄՃ ինդեքսների կանխատեսման կամ գրանցման դեպքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը: (6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

  9. 7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` 1) մթնոլորտի աղտոտման համար անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմանների ժամանակահատվածում այդ պայմանների ազդեցության տակ գտնվող տարածքներում` ա. իր կողմից սահմանված կարգով կատարում է մթնոլորտի աղտոտվածության լրացուցիչ չափումներ` առնվազն յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ` ստացված տվյալների և աղտոտման տարածման սահմանների մասին իրազեկելով բնակչությանը, բ. տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտում վնասակար արտանետումների համար անբարենպաստ օդերևութաբանական պայմանների մասին. 2) օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` անհատական պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակով (ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, օգտագործել մաշկի պաշտպանության համար քսուքներ, կրել համապատասխան ակնոցներ և այլն): (7-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

  10. 8. Մթնոլորտի աղտոտման և ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում` 1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը համատեղ մշակված առաջարկությունների հետ միասին հրապարակում են հաղորդագրություններ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստատեսությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյով և նախարարության համացանցային կայքում տեղադրում են տեղեկատվություն աղտոտվածության անբարենպաստ, վտանգավոր ու արտակարգ մակարդակների մասին. 2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից ստացված համապատասխան ահազանգումից հետո իրականացնում է միջոցառումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշմամբ սահմանված կարգով: (8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

  11. 9. Պետական կառավարման այլ մարմիններ` մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և (կամ) կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվությունն ստանալու դեպքում իրենց իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում են արձագանքման միջոցառումներ` տվյալ երևույթի հետևանքները նվազեցնելու նպատակով: (հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյան Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան 10.10.2019, N 1442-Ն 16.10.2008, N 1186-Ն Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան

Decision of the Government of the Republic of Armenia No. 1186-N on approving the procedure for forecasting, warning and response to dangerous hydrometeorological phenomena related to excessive air pollution, climate change and the state of the ozone layer · Nelum