تخطَّ إلى المحتوى
Nelum
قوانين أرمينيا

Sheep and Goat Breeding Development Program for 2024-2028

صدر في 2024-08-22 · النص بتاريخ 2026-10-01

القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.

البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.

عن هذا القانون

العنوان الأصلي
ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
اللغة
Armenian
النوع
policy
الدولة
أرمينيا
الموضوعات
Agricultural and rural development, Livestock, Environment, Land and soil
الكلمات المفتاحية
agricultural development, financial agricultural measures, mountain area, rural development, smallholders/peasants, animal health, animal production, animal reproduction, herd book, hygiene/sanitary procedures, marking/identification, pastoralism, quarantine, registration, sheep/goats, slaughtering, subsidy/incentive, traceability, data collection/reporting, enforcement/compliance, fiscal and market measures, investment, genetic resources, grazing, monitoring, protection of environment, sustainable use, agricultural land, land tenure, public land, range, soil conservation/soil improvement

أين تقرؤه

    لا يوجد رابط مصدر مسجل لهذا القانون.

النص

نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.

  1. 1. Հաստատել` 1) ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի․ 3) մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի. 4) «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը՝ համաձայն N 4 հավելվածի. 5) Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը՝ համաձայն N 5 հավելվածի։ (1-ին կետը փոփ., լրաց. 10.04.25 N 419-Լ)

  2. 2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ձեռնարկել միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրից բխող համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար։

  3. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան Երևան 30.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման ԾՐԱԳԻՐ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵՎԱՆ 2024 Թ․ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2․ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 3․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 4․ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

  4. 7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 8․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1․ Մանր եղջերավոր կենդանիների բուծումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ավանդական ճյուղերից մեկը։ Ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող սննդամթերքի ու հումքի համախառն տարեկան արտադրանքի արժեքը փոքր-ինչ գերազանցում է 50,0 մլրդ դրամի սահմանը, մինչդեռ առկա բնատնտեսական ներուժը հնարավորություն է ընձեռում ավելի քան 3 անգամ գերազանցել այդ ցուցանիշը։ 2․ Հայաստանի Հանրապետությունում առկա ավելի քան 1050 հազար հեկտար արոտների գերակշիռ մեծամասնությունը հանդիսանում են լեռնային և բարձր լեռնային արոտահանդակներ, որոնց զգալի մասը 10 աստիճանից բարձր թեքություններ ունեցող արոտակտորներ են և հիմնականում կարող են օգտագործվել մանր եղջերավոր կենդանիների արածեցման նպատակով։ 3․ Հանրապետության լեռնային և հատկապես բարձր լեռնային արոտավայրերն առավելագույնը օգտագործվում են 30 տոկոսով և համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման պարագայում (ճանապարհներ, ջրելատեղեր, կացատեղեր, կենդանիների ապաստարաններ և այլն) արոտների ծանրաբեռնվածությունը կարելի է գրեթե եռապատկել։ 4․ Մեր երկրում բուծվող մանր եղջերավոր կենդանիների տեղական ցեղերը (մազեխ, բոզախ, բալբաս և այլն) ձևավորվել են հազարամյակների ընթացքում՝ ժողովրդական, իսկ հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարները՝ հայրենական գիտնականների սելեկցիայի արդյունքում։ 2․ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 5․ Մանր եղջերավոր կենդանիների բուծումը անասնաբուծության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է հանրապետությունում ստացվող կենդանական ծագման մթերքների և հումքի համախառն արտադրանքի ավելի քան 10%-ը։ Հայկական բարձրավանդակում հազարամյակների ընթացքում ոչխարաբուծությունը զարգացել է մսաբրդակաթնային, իսկ այծերի բուծումը՝ մսակաթնային ուղղությամբ։ 6․ Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին նկատվում են մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի ավելացման միտումներ։ Այսպես, եթե 2018 թվականին հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը կազմել է 638,3 հազար, իսկ 2019 թվականին՝ 662,5 հազար գլուխ, ապա 2020- 2022 թվականներին այս ցուցանիշը գերազանցել է 700,0 հազար գլխի սահմանագիծը։ Ընդ որում, մանր եղջերավոր կենդանիների առավել ստվար գլխաքանակն առավելապես կենտրոնացված է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում։ 7․ Ներկայումս հիմնականում բուծվում են ժողովրդական սելեկցիայի հետևանքով ստացված, առավելապես կոպտաբուրդ ուղղություն ունեցող՝ մազեխ, բոզախ, ղարաբաղյան և բալբաս ցեղերի, ինչպես նաև հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված՝ հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարներ։ Առանձին տարածաշրջաններում սահմանափակ գլխաքանակով հանդիպում են նաև կիսանրբագեղմ կորիդել տիպի մսաբրդատու ուղղության ոչխարներ։ 8․ Ինչպես ոչխարաբուծությունը, այնպես էլ այծաբուծությունը, հիմնականում վարվում է էքստենսիվ եղանակով, և արտադրական գործընթացներում շարունակաբար ավանդական տեխնոլոգիաների կիրառման հետևանքով այս ոլորտն աչքի է ընկնում նվազ արդյունավետությամբ։ Մինչդեռ ոչխարաբուծության և այծաբուծության վարման ժամանակակից համակարգերը ներառում են այնպիսի մոտեցումներ, որոնցում ինտենսիվ տեխնոլոգիաներին հարմարված ցեղերի բուծումը զուգակցվում է կենդանիների պահվածքի և կերակրման առաջադեմ տեխնոլոգիաների հետ, ինչը թույլ է տալիս առավելագույնս դրսևորել ցեղերի մթերատվության գենետիկական հնարավորությունները և նվազագույնի հասցնել արտադրանքի ինքնարժեքը։ 9․ Հայաստանում բուծվող ոչխարներն ու այծերը, թեև գերազանց հարմարված են տեղի բնակլիմայական պայմաններին և ունեն ամուր համակազմվածք, այնուամենայնիվ մթերատվությամբ, պտղատվությամբ և արդյունաբերական տեխնոլոգիաներին հարմարվածության մակարդակով զգալիորեն զիջում են համաշխարհային լավագույն դասական ցեղերի համանման ցուցանիշներին։ 3․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 10․ Քանի որ հանրապետությունում ոչխարաբուծությունը հիմնականում կրում է էքստենսիվ բնույթ, ապա ծրագրի իրականացումը կնպաստի ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացմանը, շահութաբերության մակարդակի բարձրացմանը, ոլորտում ներդրումների խրախուսմանը և ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմանը։ Ոչխարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաներն արդյունավետ են գործում այն դեպքում, երբ բուծվում են ինտենսիվ տեխնոլոգիաներին հարմարված ցեղերի կենդանիներ։ 11․ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշմամբ հաստատեց ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցությանն ուղղված ծրագիր, որի շրջանակներում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին պետական աջակցություն էր ցուցաբերվում 2019-2023 թվականների ընթացքում տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման համար՝ տրամադրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով (շահառուներին վարկերը 0-2 տոկոս տոկոսադրույքով տրամադրմամբ) կամ էլ տոհմային կենդանիների ձեռքբերման փաստացի ծախսերի 23 և 27 %-ի չափով փոխհատուցմամբ։ Նշված ծրագրի ծախսարդյունավետության վերլուծությունից հետևում է, որ այն, այնուամենայնիվ, չապահովեց ցանկալի արդյունք, ինչը պայմանավորված էր ոչ միայն վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և ձեռք բերված կենդանիների արժեքի 23 և 27%-ի չափով փոխհատուցման նկատմամբ շահառուների կողմից ցուցաբերված նվազ հետաքրքրվածությամբ, այլև Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետությունից ներկրված ավելի քան 1000 գլուխ տոհմային ոչխարի տրամադրմամբ (որից 500 գլուխը՝ անհատույց)։ Այդ ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով ներկրվել է 1201, իսկ ձեռք բերված կենդանիների արժեքը 23 և 27 %-ի չափով փոխհատուցելու եղանակով՝ 500 գլուխ մանր եղջերավոր կենդանի։ Ծրագրի շրջանակներում 2019-2023 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ ներկրվել է ռոմանովյան, օստֆրիսլանդական, դորփեր և բլանշ ցեղերի 1701 գլուխ տոհմային ոչխար, որոնք ոչ միայն աչքի են ընկնում մթերատվության բարձր ցուցանիշներով, այլև առավելագույնս հարմարված են ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաներին և հեշտությամբ են բուծվում մեքենայացված և ավտոմատացված արտադրական գործընթացներով գործող արդյունաբերական համալիրներում։ 12․ Պետք է փաստել, որ ներկրված մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը դեռևս հեռու է բավարար լինելուց, քանի որ ծրագրի արդյունավետությունը, հատկապես հեռանկարային առումով, հնարավոր է կտրուկ բարձրանալ այն դեպքում, եթե առաջիկա տարիներին ներկրվող կենդանիների տարեկան գլխաքանակը կազմի առնվազն 1500 գլուխ, ինչը թույլ կտա հոտերը համալրել տարեկան շուրջ 2000 գլուխ տեղական վերարտադրության կենդանիներով։ Տոհմային կենդանիների ձեռքբերումը և դրանցով և հանրապետության հոտերի համալրումն անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն տոհմային, այլև ապրանքային տնտեսություններում։ Վերջիններիս կողմից տրամախաչման գործընթացում տոհմային կենդանիների օգտագործումը կարող է մինչև 50 %-ով բարելավել կենդանիների մսային հատկանիշները։ Թեև ձեռք բերվող տոհմային կենդանիները կարող են համալրել տեղական հոտերի մայրական կազմի ընդամենը 2․0-2․5 %-ը, այնուամենայնիվ տեղական վերարտադրության կազմակերպման և ստացված խառնացեղ կենդանիների օգտագործման շնորհիվ զգալիորեն կբարձրանա մսի համար իրացվող կենդանիների կենդանի զանգվածը։ Բարձրարժեք տոհմային կենդանիների ներկրումը խթանելու նպատակով շատ երկրներում կիրառում են խրախուսման տարաբնույթ մեխանիզմներ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանի Հանրապետությունում և մի շարք երկրներում մասնակի փոխհատուցվում է ոչ միայն ձեռք բերված տոհմային կենդանիների արժեքը (50% և անգամ ավելի), այլև դրանց պահպանման և կերակրման ծախսերը։ 13․ Նման մոտեցումը թեև արդեն կիրառվել է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում (կենդանիների ձեռքբերման ծախսերի 23 և 27 %-ի չափով փոխհատուցում), այնուամենայնիվ ձեռք բերված տոհմային կենդանիների առանձնահատուկ կերակրումն ու խնամքը, պատշաճ անասնաբուժական հսկողության սահմանումն առաջացնում են շուրջ 25%-ով ավելի հավելյալ ծախսեր, և կենդանիների արժեքի փոխհատուցման ցածր տոկոսադրույքները չեն ապահովում պատշաճ շահագրգռվածություն տնտեսավարողների շրջանում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության ծրագիրը» 2023 թվականին ավարտվելու հանգամանքը, մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը պետական աջակցություն ցուցաբերելու գործընթացը ևս հինգ տարով երկարաձգելու կարևորությունն առաջացրել է սույն ծրագրի մշակման անհրաժեշտությունը։ 4․ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 14․ Ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։ 15․ Ծրագրի խնդիրներն են՝ 1) պետական աջակցության արդյունավետ մեխանիզմի առաջադրումը. 2) հանրապետությունում աճեցված մանր եղջերավոր կենդանիների տոհմային մատղաշի ձեռքբերման և (կամ) արտերկրից դրանց ներկրման մատչելիության ապահովումը և ընթացակարգերի սահմանումը. 3) հայրենական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործման, հոտերում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացման, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։

  5. 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 16․ Ծրագիրն ընդգրկում է 2024-2028 թվականները և հնարավորություն է ընձեռում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հինգ տարվա ընթացքում մատչելի պայմաններով ձեռք բերել 10000 գլուխ հղի ոչխար և այծ, ինչպես նաև ոչխարի և այծի էգ և արու տոհմային մատղաշ (այսուհետ՝ տոհմային ՄԵԿ)։ Ընդ որում, ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական՝ էգ և 6-16 ամսական՝ արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)՝ 29։1 հարաբերությամբ (29 էգի հաշվով՝ 1 արու)։ 17․ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու), որոնք՝ 1) ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ. 2) ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։ 18․ Ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից նվազագույնը 5 գլուխ (4 էգ, 1 արու), իսկ առավելագույնը 300 գլուխ (այդ թվում՝ 10 գլխից ոչ ավելի արու մատղաշ) արտերկրից ներկրված տոհմային կենդանիների արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր ներկրված տոհմային կենդանու համար 450 հազար դրամի, իսկ հանրապետության ներսում ձեռք բերված յուրաքանչյուր տոհմային կենդանու համար՝ 300 հազար դրամի 50 տոկոսը։ 19․ Փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները հետևյալ ընթացակարգով՝ 1) մինչև տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման (ներկրման) աշխատանքների սկսվելը շահառուն էլեկտրոնային տարբերակով դիմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ նշելով ձեռք բերվող տոհմային կենդանիների տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը) և ժամկետները, ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը), բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն, հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ), իսկ Հայաստանի Հանրապետության ներսում կենդանիների ձեռքբերման դեպքում` հանրապետությունում բուծված կենդանիների համար տոհմային ծագումը հիմնավորող այլ փաստաթղթեր (բոնիտավորման հրահանգ, բոնիտավորման մատյան), որից հետո նախարարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով շահառուին ծանուցում է հաշվառված լինելու մասին, իսկ տոհմային կենդանիները ձեռք բերելուց հետո, հաշվառված շահառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ ա․ տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման պայմանագիրը՝ կնքված շահառու դառնալուց ոչ ավելի, քան 2 ամիս առաջ, որում կարող է ամրագրված լինել նաև կանխավճարի չափը, բ․ ձեռք բերված կենդանիների հավաստագրերը (վկայականը, քարտը), գ․ կենդանիների համար վճարված անդորրագրերը և այլ հաշվարկային փաստաթղթերը, իսկ ներկրման դեպքում՝ նաև մաքսազերծման փաստաթղթերը, դ․ սահմանված կարգով նախատեսված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը (ներկրման դեպքում՝ արտահանող երկրում տրված ձևը ևս), ե․ համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը, զ․ բանկային հաշվեհամարը, է․ գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերված տոհմային ՄԵԿ-ը առնվազն հինգ տարի Հայաստանի Հանրապետությունում ոչխարի և այծի հոտի վերարտադրության համար օգտագործելու և դրանց պահպանվածության, պտղատվության և ստացված սերնդի սեռահասակային կազմի մասին ամենամյա հաշվետվություն (ավարտված տարվա համար մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը) տրամադրելու վերաբերյալ (հաշվետվության ձևը հաստատվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով), ը․ մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք` ձեռք բերված կենդանիների ընդհանուր արժեքի և 10,8 մլն դրամի տարբերության գումարի չափով, եթե շահառուն արտերկրից ներկրել է 48-ից ավել, իսկ հանրապետության ներսում ձեռք է բերել 72-ից ավելի տոհմային կենդանի. 2) նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը և շահառուին գրավոր տեղեկացնում է փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին. 3) փոխհատուցման մերժման հիմք է հանդիսանում սույն կետի 1-ին ենթակետում թվարկված փաստաթղթերում առկա տեղեկատվությունների անհամապատասխանությունը. 4) փոխհատուցման տրամադրման դրական եզրակացության դեպքում 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունը, տվյալ ծրագրի և տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներից, փոխհատուցման ենթակա գումարը (ներառյալ սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կանխավճարը), համապատասխան պայմանագրի հիման վրա փոխանցում է շահառուի բանկային հաշվեհամարին, որը բռնագանձման ենթակա չէ, բացառությամբ սույն որոշման 19-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքի. 5) տոհմային ՄԵԿ-ի անկումից, սանիտարական սպանդից կամ օտարումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ կցելով համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանի պատճենը, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը և տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող՝ կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից պատճենը. 6) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերի թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տեղեկացնում է շահառուին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ. 7) տոհմային ՄԵԿ-ի ականջապիտակի կորստի կամ վնասման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանված կարգով վերականգնում է պիտակը. 8) եթե նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն խախտել է սույն կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունով, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված պայմանները, կամ շահառուի կողմից կենդանիների կերակրման և խնամքի համապատասխան պայմաններ և պատշաճ անասնաբուժասանիտարական իրավիճակ չապահովելու հետևանքով տեղի է ունեցել անկում(ներ), ապա հայտնաբերման պահից մեկ ամսվա ընթացքում տվյալ կենդանու(ների) մասով փոխհատուցված գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձման՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի թիվ 283-Ն որոշման 1-ին կետը։ (19-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 29.05.25 N 670-Լ) 20․ Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ շահառուի մեղքով դժբախտ պատահարների (հրդեհ, կայծակահարում, էլեկտրահարում), տարերային աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ) և գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով անկել է շահառուի տնօրինած կենդանիների ավելի քան 50 %-ը՝ ներկայացնելով թվարկված դեպքերը հավաստող փաստաթղթեր։

  6. 6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ 21․ Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։ 22․ Մոնիթորինգն իրականացվում է ամենամյա պարբերականությամբ, ընդ որում, առաջին մոնիթորինգն իրականացվում է շահառուի փոխհատուցման տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերում նոր անճշտություններ հայտնաբերելու դեպքում իրականացվում է նաև ընթացիկ մոնիթորինգ։ 23․ Մոնիթորինգի արդյունքում տրվում է եզրակացություն, որը ներառում է մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝ 1) տոհմային ՄԵԿ-ի և ստացված սերնդի գլխաքանակը՝ ըստ սեռերի․ 2) ստացված մատղաշի պահպանվածության մակարդակը․ 3) մթերատվության մակարդակը և արտադրված արտադրանքի ծավալները․ 4) իրացման ուղիները և ծավալները․ 5) ձեռք բերված կենդանիների կերակրման և խնամքի պայմանները։

  7. 7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 24․ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 2024-2028 թվականների ընթացքում կազմում է 1,950․6 մլն դրամ։ Ըստ տարիների ձեռք բերվող գլխաքանակը և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներկայացված են աղյուսակում։ 25․ Նախատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար ծրագրի շրջանակներում ներկրված մեկ գլուխ տոհմային ոչխարի և այծի առավելագույն հաշվարկային արժեք է սահմանվել 450,0 հազար դրամը, հանրապետության ներսում ձեռք բերված տոհմային կենդանիներինը՝ 300 հազար դրամը։ Աղյուսակ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ Տարիներ Ձեռքբերման վայրը Ձեռք բերվող Միավորի Փոխհա- Փոխհատուց- Փոխհատուցման գլխաքանակը, արժեքը, տուցման ման համար գլուխ դրամ չափը, % համար անհրաժեշտ անհրաժեշտ ընդհանուր գումարը, գումարը, հազ․ դրամ հազ․ դրամ 2024 թ. արտերկիր 308 450000 50 69300 Հայաստանի 204 300000 50 30600 99900 Հանրապետություն 2025 թ. արտերկիր 900 450000 50 202500 Հայաստանի 588 300000 50 88200 290700 Հանրապետություն 2026 թ. արտերկիր 1500 450000 50 337500 Հայաստանի 1000 300000 50 150000 487500 Հանրապետություն 2027 թ. արտերկիր 1500 450000 50 337500 Հայաստանի 1000 300000 50 150000 487500 Հանրապետություն 2028 թ. արտերկիր 1800 450000 50 405000 Հայաստանի 1200 300000 50 180000 585000 Հանրապետություն Ընդամենը արտերկիր 6008 450000 50 1351800 Հայաստանի 3992 300000 50 598800 1950600 Հանրապետություն 8․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 26․ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի՝ 1) ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուներին 2024-2028 թվականների ընթացքում պետական աջակցությամբ ձեռք բերել (ներկրել) մինչև 10000 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր տոհմային կենդանի (հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ). 2) ծրագրի ավարտից հետո տարեկան ստանալ շուրջ 20 հազարական գլուխ բարձրարժեք սերունդ՝ ավելացնելով տոհմային կենդանիների տեսակարար կշիռը. 3) ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման արդյունքում տեղական ոչխարների պտղատվությունը բարձրացնել 20%-ով, կենդանի զանգվածը՝ շուրջ 15 կգ-ով, իսկ այծերինը՝ 6-7 կգ-ով, որը թույլ կտա տարեկան լրացուցիչ արտադրել գրեթե 3 հազար տոննա ոչխարի և այծի միս, ինչի շնորհիվ մսի ինքնաբավության մակարդակը կավելանա 2,8-3,0%-ի չափով. 4) տարեկան շուրջ 3,5 մլրդ դրամով ավելացնել ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները. 5) ավելի քան 15 %-ով ավելացնել ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուի կողմից ստացվող շահույթը և առավել նպաստավոր պայմաններ ստեղծել արտահանման ծավալների ավելացման համար։ (հավելվածը փոփ., լրաց., խմբ. 29.05.25 N 670-Լ) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան 30.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

Sheep and Goat Breeding Development Program for 2024-2028 · Nelum