Law No. ZR-233-N amending Energy Law
صدر في 2020-04-30 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- ՀՀ Օ ՐԵ ՆՔԸ « Է ՆԵ ՐԳԵ Տ Ի ԿԱՅԻ ՄԱՍ Ի Ն» Օ ՐԵ ՆՔՈ Ւ Մ ԼՐԱՑՈ Ւ ՄՆԵ Ր ԿԱՏ ԱՐԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
- اللغة
- Armenian
- النوع
- قانون
- المنظمة
- Eurasian Economic Union
- الدولة
- أرمينيا
- الموضوعات
- Energy
- الكلمات المفتاحية
- energy conservation/energy production, authorization/permit, business/industry/corporations
- الفئات
- *
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխման պետական գրանցումից հետո՝ 14 օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզավորված անձի կողմից նույն մասով սահմանված կարգով հանձնաժողովին տեղեկատվություն (այդ թվում՝ քաղվածք) չտրամադրելն առաջացնում է նախազգուշացում։
3. Հանձնաժողովի կողմից, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լիցենզավորված անձի նկատմամբ նախազգուշացման կիրառման վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից՝ տասնօրյա ժամկետում, լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը (այդ թվում՝ քաղվածքը) հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև տեղեկատվություն ներկայացնելը, բայց ոչ ավելի, քան լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 20 օրով, որի ընթացքում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է։»։ Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացած անձինք պարտավոր են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքը ներկայացնել հանձնաժողով սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ կիրառվում է պատասխանատվություն՝ սույն օրենքի 28 1-ին հոդվածին համապատասխան։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-233-Ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141922 3/3