Law No. HO-24-N amending Subsoil Code (Law No. HO-280-N)
صدر في 2019-05-02 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- ՀՀ Օ ՐԵ ՆՔԸ ՀՀ ԸՆԴԵ ՐՔԻ ՄԱՍ Ի Ն Օ ՐԵ ՆՍ ԳՐՔՈ Ւ Մ ԼՐԱՑՈ Ւ ՄՆԵ Ր Ե Վ Փ Ո Փ Ո ԽՈ Ւ Թ ՅՈ Ւ ՆՆԵ Ր ԿԱՏ ԱՐԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
- اللغة
- Armenian
- النوع
- قانون
- المنظمة
- Eurasian Economic Union
- الدولة
- أرمينيا
- الموضوعات
- Mineral resources
- الكلمات المفتاحية
- exploration, authorization/permit
- الفئات
- metals-base, metals-precious, minerals-critical
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումը մերժվում է, եթե` 1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են. 2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը. 3) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները. 4) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին. 5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք. 6) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, եթե ծրագրով նախատեսված է լեռնային փորվածքների անցում և ենթակառուցվածքների ստեղծում, որն ուղեկցվում է հողային ծածկույթի խախտումով:
2. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:»: Հոդված 5. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով. «5) սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու՝ ընդերքօգտագործողի պարտականությունը. 6) իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելը` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»: Հոդված 6. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում` 1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.». http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130250 3/4 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով. «7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: Հոդված 7. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ և 43-րդ հոդվածի 3-րդ մասերում «7-րդ» բառը փոխարինել «6-րդ և 7- րդ» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»: Հոդված 9. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով. «2.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում. 2.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում և լիազոր մարմին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: Հոդված 10. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում` 1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով. «8.1) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: Հոդված 11. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին և 57-րդ հոդվածի 4-րդ մասերում «2-4-րդ» բառերը փոխարինել «2-9- րդ և 11-րդ» բառերով: Հոդված 12. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի «5-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով, իսկ 6-րդ մասի «2-4- րդ» բառերը՝ «2-9-րդ» բառերով: Հոդված 13. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»: Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին և 18.2-րդ կետերով. «18.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` լիազոր մարմնին տեղեկացնել 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում. 18.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում և լիազոր մարմին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130250 4/4 առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»: Հոդված 15. Օրենսգրքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասում «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով: Հոդված 16. Օրենսգրքի 60.4-րդ հոդվածի 6-րդ մասում «6-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով: Հոդված 17. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն իրական սեփականատերերի վերաբերյալ առաջին հայտարարագիրը պետական ռեգիստր են ներկայացնում ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-24-Ն