Law No. HO-214-N amending Subsoil Code (Law No. HO-280-N)
صدر في 2017-12-06 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- ՀԱՅԱՍ Տ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ Տ Ո Ւ Թ ՅԱՆ ԸՆԴԵ ՐՔԻ ՄԱՍ Ի Ն Օ ՐԵ ՆՍ ԳՐՔՈ Ւ Մ ԼՐԱՑՈ Ւ ՄՆԵ Ր ԿԱՏ ԱՐԵ ԼՈ Ւ ՄԱՍ Ի Ն.
- اللغة
- Armenian
- النوع
- قانون
- المنظمة
- Eurasian Economic Union
- الدولة
- أرمينيا
- الموضوعات
- Environment, Mineral resources
- الكلمات المفتاحية
- environmental impact assessment (EIA), monitoring, data collection/reporting, access-to-information, exploration, mining
- الفئات
- metals-base, metals-precious, minerals-critical
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117720 1/2 Համարը ՀՕ-214-Ն Տ եսակը Հիմնական Տ իպը Օրենք Կարգավիճակը Գործում է Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2017.12.13/74(1349) Ընդունման վայրը Երևան Հոդ.1229 Ընդունող մարմինը ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվը 17.11.2017 Ստորագրող մարմինը ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվը 06.12.2017 Վավերացնող մարմինը Վավերացման ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 01.01.2018 Ուժը կորցնելու ամսաթիվը Փ ոփոխողներ և ինկորպորացիաներ ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին ՀԱՅԱՍՏ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏ ԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ կետով. «47) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկում` ժամանակի և տարածության մեջ պարբերաբար ուսումնասիրությունների միջոցով շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների վիճակի և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնների դիտարկման, վիճակի գնահատման ու կանխատեսման գործընթաց:»: Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով. «24) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը:»: Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ կետերով. «15) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգի մշակումը. 16) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը և հրապարակայնացումը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով. «6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117720 2/2 տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:»: Հոդված 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-21-րդ կետերով. «19) մետաղական օգտակար հանածոների դեպքում ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում. 20) ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում. 21) յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:»: Հոդված 6. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով. «10) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-214-Ն