تخطَّ إلى المحتوى
Nelum
قوانين أرمينيا

Governmental Decree No. 1632-N validating the Licensing procedure for manufacturing and trade of chemical and biological plant protection means

صدر في 2011-11-03 · النص بتاريخ 2026-10-01

القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.

البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.

عن هذا القانون

العنوان الأصلي
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի N 1632 - Ն որոշման Կ Ա Ր Գ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ.
اللغة
Armenian
النوع
لائحة
المنظمة
Eurasian Economic Union
الدولة
أرمينيا
الموضوعات
Cultivated plants
الكلمات المفتاحية
plant protection, pesticides, authorization/permit, internal trade, enforcement/compliance, certification
الفئات
agriculture

أين تقرؤه

النص

نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.

  1. 11 1632.doc Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի N 1632 - Ն որոշման Կ Ա Ր Գ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բույսերի պաշտպա նության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման գործընթացը: 2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրության և (կամ) վաճառքի ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի որոշմամբ հաստատված̀ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցները: 3. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրու թյան և (կամ) վաճառքի լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու նպատակով իրավա բանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) կարող են դիմել ինչպես սույն կարգի 5-րդ կետում նշված գործունեության բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին: Լիցենզիայի հետ տրամադրվում է ներդիր, որը հաստատում է համապատասխան գործունեության ոլորտի աշխատանքներն իրականացնող 11 1632.doc 2 պատասխանատու անձանց գիտելիքների համապատասխանությունը մասնագիտական որակավորման սահմանված պահանջներին: 4. Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրա կանացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին): 5. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ գործունեության ոլորտների՝ 1) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն. 2) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք: 6. Լիցենզիա ստանալու համար մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներն են՝ 1) սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության տեսակի համար` քիմիական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթությունը. 2) սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործունեության տեսակի համար` ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթությունը: 7. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի առկայության ստուգման միջոցով։ 8. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա համապատասխանաբար սույն կարգի 6-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող: Անհատ ձեռնարկատերը սույն կետով նախատեսված գործունեությամբ անձամբ զբաղվելու դեպքում պետք է ունենա սույն կարգի համապատասխանաբար 6-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված մասնագիտական կրթություն: 11 1632.doc 3 9. Լիցենզիա ստանալու համար պահանջվում են համապատասխանաբար արտադրա կան և (կամ) վաճառքի տարածքներ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: 10. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի կետը պետք է ապահովված լինի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան ստու գաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման համապատասխան թույլատրելի այլ միջոցներով, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենայով: 11. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկա յացնում` 1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով` ա. իրավաբանական անձը ̀ կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրա վական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, լիցեն զավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, բ. անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել. 2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապա տասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը. 3) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը. 4) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին 11 1632.doc 4 վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթի. 5) սույն կարգի 6-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջներին համապատաս խանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախատեսվող աշխատանքներն իրականացնող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները. 6) գործունեության համապատասխան վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը (միայն վաճառք իրականացնելու դեպքում): 12. Լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով: II. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 13. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզա վորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը: 14. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե` 1) դրանում առկա են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախազգուշացումն ստանալուց հետո հայտատուի կողմից օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում ուղղված փաստաթղթերը չեն ներկայացվել. 11 1632.doc 5 2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերի պահանջներին. 3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ, դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով. 4) օրենքով նախատեսված այլ դեպքերում: 16. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմնի կողմից բավարարվելու դեպքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, ինչպես նաև ներդիր (ներդիրներ)` սույն կարգի 5-րդ կետով սահմանված գործունեության տեսակի (ոլորտների) աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց համար: Լիցենզա վորված անձն իրավունք ունի իրականացնելու միայն լիցենզիայի ներդիրում (ներդիրներում) նշված գործունեություն: 17. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզիան ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապա տասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից: 18. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով: III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 19. Լիցենզավորված անձը մասնագետների փոփոխության դեպքում մինչև փոփո խությունների իրականացումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 2 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը: 11 1632.doc 6 20. Լիցենզիա ստացած անձինք լիցենզիայի ներդիրով սահմանված գործունեու թյունից բացի սույն կարգի 5-րդ կետով սահմանված այլ ոլորտում գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց համար լիցենզիայի նոր ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 3 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաս տաթղթերը, իսկ 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի համար` նաև 11-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը: 21. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 19-րդ կամ 20-րդ կետի համաձայն հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 5-րդ կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատաս խանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին: 22. Սույն կարգի 19-րդ կամ 20-րդ կետի համաձայն ներկայացված հայտը մերժվում է սույն կարգի 15-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 4-րդ ենթակետերով: 23. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման կամ ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ 11 1632.doc Ձև N 1 Հ Ա Յ Տ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը և կազմակերպական-իրավական ձևը) Բնակության վայրը (գտնվելու վայրը), հեռախոսահամարը Գործունեության իրականացման վայրը Գործունեության տեսակը (որին հավակնում է հայտատուն) Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`  պետական տուրքի վճարման անդորրագիրը,  լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,  ստուգաչափման մասին վկայականները,  աշխատանքային պայմանագրի պատճենը,  մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,  գործունեության վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը (միայն վաճառք իրականացնելու դեպքում): Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` (ստորագրությունը, անունը, ազգանունը) 20 թ. 11 1632.doc Ձև N 2 Հ Ա Յ Տ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (հայտատուի անվանումը, անունը, հայրանունը, ազգանունը) (բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները) Խնդրում եմ փոփոխել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոց ների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիային կից տրամադրված N ներդիրը: Հայտին կցվում են` 1) մասնագետի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը. 2) մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը: Դիմող (ստորագրությունը) (անունը, ազգանունը) 20 թ. 11 1632.doc Ձև N 3 Հ Ա Յ Տ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ (հայտատուի անվանումը, անունը, հայրանունը, ազգանունը) (բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները) Խնդրում եմ տրամադրել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանա կան միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի նոր ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար՝ (ոլորտը, որի համար տրամադրվելու է աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի լիցենզիայի ներդիր) Հայտին կցվում են` 1) մասնագետի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը. 2) մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը. 3) գործունեության վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը (միայն վաճառք իրականացնելու դեպքում): Դիմող (ստորագրությունը) (անունը, ազգանունը) 20 թ. 11 1632.doc Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի N 1632 - Ն որոշման Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Գ Յ ՈՒ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս ՈՒ Թ Յ Ա Ն Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 0 0 0 0 0 0 20 թ. քաղ. Երևան Գործունեության տեսակը Լիցենզավորված անձը (իրավաբանական անձի լրիվ անվանումը) (ֆիզիկական անձի անունը, ազգանունը) (իրավաբանական անձի գտնվելու վայրը) (ֆիզիկական անձի բնակության վայրը) Գործունեության իրականացման վայրը (հասցեն) Լիցենզիայի գործողության ժամկետը` անժամկետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Լիցենզավորման կենտրոն» գործակալության պետ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ. Տ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ 11 1632.doc Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի N 1632 - Ն որոշման Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Գ Յ ՈՒ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս ՈՒ Թ Յ Ա Ն Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր (լիցենզիայի և ներդիրի համարները) (կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները) (գործունեության ոլորտը) (տալու ամսաթիվը) Ներդիրի գործողության ժամկետը` անժամկետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Լիցենզավորման կենտրոն» գործակալության պետ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ. Տ. Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

Governmental Decree No. 1632-N validating the Licensing procedure for manufacturing and trade of chemical and biological plant protection means · Nelum