Government Decision No. 1173-N validating the Procedure for exporting botanical collections and specimen from the national territory and importing them into the national territory
صدر في 2002-08-15 · النص بتاريخ 2026-10-01
القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.
البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.
عن هذا القانون
- العنوان الأصلي
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 18 հուլիսի 2002 թվականի N 1173-Ն ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ.
- اللغة
- Armenian
- النوع
- لائحة
- المنظمة
- Eurasian Economic Union
- الدولة
- أرمينيا
- الموضوعات
- Wild species and ecosystems
- الكلمات المفتاحية
- wild flora, trade in species, quarantine, certification, authorization/permit, international trade
- الفئات
- *
أين تقرؤه
النص
نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ, այդ թվում՝ հերբարիումային և առանձին նմուշներ (թարմ և չոր) (այսուհետ՝ վայրի բույսեր) արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը: Հերբարիումային նմուշները չորացված, հատուկ ռեժիմով պահպանվող բույսերը կամ դրանց առանձին մասերն են:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերն արտահանվում և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերի արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում հայտ, որի ձևը սահմանվում է սույն որոշման N 2 հավելվածով։
4. Հայտին կից ներկայացվում են՝ ա) արտահանման դեպքում՝ արտահանվող վայրի բույսի ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը), բույսերի կարանտին իրականացնող համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճենը), ինչպես նաև ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ. բ) ներմուծման դեպքում՝ արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի բույսի արտահանման համար կամ դրան փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:
5. Հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում պատճառների մասին։
6. Հայտը մերժվում է, եթե՝ ա) բացակայում են սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. բ) հայտում նշված են արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսեր, որոնց վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տրված է բացասական եզրակացություն. գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
7. Առանձին դեպքերում տվյալ վայրի բույսի արտահանման կամ ներմուծման բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմակերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին։ Մասնագիտական քննարկման են ենթակա նաև արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսերի՝ գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով արտահանման կամ ներմուծման համար ներկայացված հայտերը:
8. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվություններին համապատասխան արտահանման և ներմուծման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իր իրավասությունների սահմաններում:
9. Թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաև թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18 -ի N 1173-Ն որոշման Ձև ՀԱՅՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ __________________________________________________________ (կազմակերպության անվանումը, քաղաքացիների դեպքում՝ անունը, ազգանունը) ___________________________________________________________ (հայտատուի բնակության (գտնվելու) վայրը) Խնդրում եմ թույլ տալ ներմուծել կամ արտահանել (ընդգծել) _____________________ Վայրի բույսի նկարագիրը ___________________________________________ (անվանումը` լատիներեն, հայերեն) ___________________________________________________________ (քանակը (հատ) կամ կշիռը (կգ) ___________________________________________________________ (կենսաձևը (ծառ, թուփ, խոտ), բույսն ամբողջությամբ կամ նրա որևէ մասը (արմատ, ցողուն, տերև, ___________________________________________________________ ծաղիկ, պտուղ, սերմ), բույսի վիճակը (թարմ, չոր, օդաչոր) ___________________________________________________________ (հերբարիումի դեպքում նշել թերթերի ընդհանուր քանակը` հայտին կցելով բուսատեսակների անվանացանկը) Ձեռքբերման վայրը և ժամկետը _______________________________________ ___________________________________________________________ Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը ____________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ Հայտին կից ներկայացնում եմ՝ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ____ _____________200 թ. _________________ (ստորագրությունը) Կ. Տ.» (Հավելվածը խմբ. 27.04.06 N 629-N) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան Հավելված N 3 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18 -ի N 1173-Ն որոշման Ձև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ Ուժի մեջ է մինչև ___ ________200 թ. Ներմուծել Հայաստանի Հանրապետություն _____________________________ (երկրի անվանումը) Արտահանել Հայաստանի Հանրապետությունից ___________________________ (երկրի անվանումը) Ուղարկողը _________________________________________________ Ստացողը __________________________________________________ Վայրի բույսի նկարագիրը ________________________________________ (անվանումը` լատիներեն, հայերեն) ________________________________________________________ (քանակը (հատ) կամ կշիռը (կգ) ________________________________________________________ (կենսաձևը (ծառ, թուփ, խոտ), բույսն ամբողջությամբ կամ նրա որևէ մասը (արմատ, ցողուն, տերև, ________________________________________________________ ծաղիկ, պտուղ, սերմ), բույսի վիճակը (թարմ, չոր, օդաչոր) ________________________________________________________ (հերբարիումի դեպքում նշել թերթերի ընդհանուր քանակը` թույլտվությանը կցելով բուսատեսակների անվանացանկը) Արտահանման կամ ներմուծման նպատակը _____________________________ ________________________________________________________ Հատուկ պայմաններ ________________________________________________________ ________________________________________________________ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ _________________ (ստորագրությունը) Կ. Տ. ____ _____________200 թ. (Հավելվածը խմբ. 27.04.06 N 629-N) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան Փոփոխման պատմություն Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան 02.05.2024, N 625-Ն 03.05.2024, N 1173-Ն 10.06.2021, N 977-Ն 01.10.2021, N 1173-Ն 10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1173-Ն 08.02.2018, N 94-Ն 24.02.2018, N 1173-Ն 11.02.2016, N 137-Ն 05.03.2016, N 1173-Ն 24.12.2015, N 1519-Ն 26.12.2015, N 1173-Ն 22.10.2009, N 1188-Ն 05.11.2009, N 1173-Ն 27.04.2006, N 629-Ն 08.06.2006, N 1173-Ն Փոփոխված ակտ Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան