تخطَّ إلى المحتوى
Nelum
قوانين أرمينيا

Cattle Breeding Development Program 2025-2029

صدر في 2024-08-22 · النص بتاريخ 2026-10-01

القانون العام والإرشادات الرسمية منشورة بوصفها أبحاثاً. ليست مشورة قانونية أو ضريبية أو مالية.

البحث نفسه مكتوب بالإنجليزية. العناوين والوسوم مترجمة؛ أما النتائج والاقتباسات فغير مترجمة.

عن هذا القانون

العنوان الأصلي
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2025–2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ.
اللغة
Armenian
النوع
policy
الدولة
أرمينيا
الموضوعات
Agricultural and rural development, Livestock
الكلمات المفتاحية
agricultural commodities, agricultural development, credit, farming, financial agricultural measures, monitoring, subsidy/incentive, animal health, animal production, animal reproduction, cattle, genetic resources, marking/identification, quarantine, registration, enforcement/compliance

أين تقرؤه

    لا يوجد رابط مصدر مسجل لهذا القانون.

النص

نص القانون نفسه، مادةً مادة، كما هو محفوظ. لكل مادة رابطها.

  1. համակարգով առկայություն* կերի սեղանի ամբողջ երկայնքով մեկ գլխի հաշվով 50-70 սմ լայնությամբ մակերեսը Կերահրապարակ նվազագույն պետք է լինի փայլատ սալիկով կամ լայնությունը՝ 70 սմ պրես գրանիտով պատված Կենդանիների մեկ գլխի համար 8-9 համար քառ. մ, ներառյալ՝ նախատեսված բոքսեր տարածքը Զբոսատեղերի 2,65 - 4,0 մետր անասնաշենքի ներսում լայնությունը * Անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի ճարտարապետաշինարարական նախագծերը կազմելիս առաջարկվում է օգտվել նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) տեղադրված նախագծերից։ Աղյուսակ N 3 ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐԸ 1-ին մոդելի 2-րդ մոդելի 3-րդ մոդելի Անասնաշենքի տեխնոլոգիական համար համար համար ապահովման համար անհրաժեշտ անհրաժեշտ անհրաժեշտ անհրաժեշտ սարքերը քանակը քանակը քանակը Քամհար (յուրաքանչյուրը՝ 6000-8000 6-8 10-12 28-30 մ3/ժ հզորությամբ) Էներգախնայող (LED) լամպեր լուսավորության համար 20-34 34-40 40-50 (յուրաքանչյուրը՝ առնվազն 35 Վատտ) Կթի ստացիոնար կամ շարժական 1 1 1 համակարգ Կենդանիների համար նախատեսված 20-25 40-45 95-100 ռետինե ներքնակներ Ջրի արևային տաքացուցիչ կթի 1 1 1 սենյակի համար Անասնաշենքից գոմաղբի հեռացման սարք- սարքավորում (մոտոբլոկ, մինի 1 1 1 տրակտոր, ավտոմատ կառավարմամբ շղթայաքերիչ և այլն) Կենդանիների խոզանակ 1 1 4 Կաթի պաղեցման տարա, որը պետք է ունենա սառեցնող (սառնարանային) սարք, խառնիչ, 1 1 1 ջերմաչափ, իսկ ներքին բաքը և կաթի (300 - 600 լ) (300 - 600 լ) (1800-2000լ) հետ շփվող բոլոր մոնտաժված մասերը պետք է պատրաստված լինեն չժանգոտվող մետաղից Խմբային տաքացնող ջրախմոց 1 1 4

  2. * Յուրաքանչյուր 100 քառ. մետրի հաշվով՝ 2 քամհար։ (աղյուսակը փոփ., լրաց. 06.11.25 N 1538-Լ) (հավելվածը լրաց. 10.04.25 N 419-Լ, փոփ., լրաց., խմբ. 06.11.25 N 1538-Լ) Հավելված N 5 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման ԾՐԱԳԻՐ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՈՒ Մ 2025–2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Տ Ա Վ Ա Ր Ա Բ ՈՒ Ծ ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն ԵՐԵՎԱՆ 2025 Թ. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2․ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 3․ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 4․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 5․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 6․ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ 7․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 8․ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 9․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1. Տավարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկն է, որն բնակչությանը մատակարարում է կենդանական ծագման արժեքավոր սննդամթերք, իսկ արդյունաբերությանը՝ բարձրարժեք հումք։ 2. Հայաստանի Հանրապետությունում անասնագլխաքանակի մասնատման և խոշոր եղջերավոր կենդանիների տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների իրականացման անհնարինության արդյունքում կովերի միջին կաթնատվությունը տարիներ շարունակ տատանվում է 2300-2500 կգ-ի սահմաններում, իսկ մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների նախասպանդային զանգվածը չի գերազանցում 350 կգ-ը (ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների): 3․ Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության վարման ինտենսիվացման և տոհմային անասնաբուծության զարգացման նպատակով անհրաժեշտ է կիրառել Հայաստանի Հանրապետություն տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) ներկրման խթանման համապատասխան մեխանիզմներ, ինչը կնպաստի կաթնային և կաթնամսային ուղղության լավագույն ցեղերի գենոֆոնդի օգտագործմամբ տեղական տավարի տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը և կատարելագործմանը։ 2. ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 4․ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2024 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 503․5 մլրդ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 297 մլրդ դրամը ստացվել է տավարաբուծությունից: 5. Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տվյալների՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է ընդհանուր առմամբ 475.8 հազար գլուխ ԽԵԿ-ի, այդ թվում՝ 201.2 հազար գլուխ կով, որի 99 տոկոսը կենտրոնացված է գյուղացիական տնտեսություններում։ 6․ Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում շուրջ 10․5%-ով կավելանա տոհմային ԽԵԿ-ի տեսակարար կշիռը, ինչպես նաև կընդլայնվի ցեղային կազմը՝ հոլշտին, սիմենթալ, շվից, ջերսեյ, աբերդին-անգուս, ուկրաինական տափաստանային, կալմիկական ցեղերով։ 7․ Ձեռք բերված կաթնային և համակցված ուղղության ցեղերի կովերի կաթնային մթերատվությունը 2-3 անգամ գերազանցում են Հայաստանի Հանրապետությունում բուծվող կովերի միջին ցուցանիշը։ 8․ Ծրագրի շրջանակներում 2019 թվականից մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի Հանրապետություն է ներկրվել ընդհանուր առմամբ 2395 գլուխ տոհմային ԽԵԿ (հոլշտին, շվից, սիմենթալ, ջերսեյ և աբերդին-անգուս ցեղերի)։ Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն տոհմային ԽԵԿ-ի առավելագույն գլխաքանակ ներմուծվել է 2021 թվականին (619 գլուխ), իսկ նվազագույնը՝ 2024 թվականին (217 գլուխ)։

  3. 3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 9․ Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և ձեռք բերված կենդանիների արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է։ 10․ Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու հետևյալ խնդիրները՝ 1) Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման և դրանց ներկրման մատչելիության ապահովում․ 2) տավարաբուծության ճյուղի աստիճանական ինտենսիվացում․ 3) տավարաբուծական տնտեսություններում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում, տեղական կենդանիների հետ տրամախաչումների արդյունքում բարձր մթերատու խառնացեղ սերնդի ստացում․ 4) տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացում․ 5) տոհմային կենդանիների հաշվառում և տոհմային քարտերի վարման համար նախադրյալների ստեղծում։ 4․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 11․ Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է անասնաբուծական համախառն արտադրանքի ավելի քան 50 տոկոսը՝ համարվելով անասնաբուծության ոլորտում ամենաբարձր հաշվեկշիռ ունեցող ճյուղը։ 12․ Թեև վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման տարբերակը արդեն կիրառվել է տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում, այնուամենայնիվ, ձեռք բերված տոհմային կենդանիների առանձնահատուկ կերակրումն ու խնամքը, պատշաճ անասնաբուժական հսկողության սահմանումը առաջացնում են հավելյալ ծախսեր և կենդանիների ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումը չի ապահովում պատշաճ շահագրգռվածություն տնտեսավարողների շրջանում։ Հաշվի առնելով վերոհիշյալը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը 2024 թվականին ավարտվելու հանգամանքը՝ ԽԵԿ-ի ձեռքբերմանը պետական աջակցություն ցուցաբերելու գործընթացը ևս հինգ տարով երկարաձգելու կարևորությունն առաջացրել է սույն ծրագրի մշակման անհրաժեշտությունը։ 5․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 13․ Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացնել տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման պետական աջակցություն, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնելու նախիրների տոհմային արժեքը և տավարաբուծությունում վերականգնելու տոհմային գործընթացը։ 14․ Ելնելով հանրապետությունում կաթնային, կաթնամսային և մսային տավարաբուծության զարգացման, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացման, ինչպես նաև բնական ռեսուրսների արդյունավետ և լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրով տոհմային ԽԵԿ-ի՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային և համակցված) ցեղերի նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ երինջներ (հղիությունը ճշտված կենդանիներ) և 14-17 ամսական էգ մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)։ 15․ Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար և ընդգրկում է 2025-2029 թվականները։ Նշված ժամանակահատվածում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուրջ 3940 գլուխ տոհմային ԽԵԿ՝ կախված պետական աջակցության ձևից, կենդանու ձեռքբերման արժեքից և սեռահասակային խմբից։ 16․ Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և կենդանիների ձեռքբերման արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով։ 17. Ծրագրի մասնակից կարող են լինել իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու): 18․ Ծրագրին մասնակցության գործընթացը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով՝ 1) ծրագրին մասնակից կարող է լինել ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ ֆինանսական կառույց), որը սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում տնտեսավարողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ). 2) վարկերի տրամադրման գործընթացը՝ ա. վարկերը շահառուներին տրամադրվելու է դրամով, առավելագույնը 14 տոկոս անվանական տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն) չեն գանձվում, բ. յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային ԽԵԿ, իսկ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն դրամը, գ. վարկավորման գործընթացը նախաձեռնում են շահառուները՝ մինչև տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերումը դիմելով ֆինանսական կառույցին՝ վարկավորում ստանալու համար, դ. շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման վերաբերյալ դիմում-հայտ՝ պարտադիր նշելով ձեռք բերվող կենդանիների քանակը, ձեռքբերման վայրը, ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները,

  4. ե. շահառուի ցանկությամբ մեկնարկային տարվա սկզբում վարկի մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս, զ. ֆինանսական կառույցը շահառուին տրամադրվող վարկով նախատեսված գումարը (ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում) անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ փոխանցում է շահառուի համապատասխան հաշվեհամարին, է. վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, վարկի մարման գործընթացն իրականացվում է ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքվող պայմանագրով սահմանվող վարկի մարման ժամանակացույցով, իսկ վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ, ը. շահառուի կողմից վարկի մայր գումարի վաղաժամկետ վճարման դեպքում ֆինանսական կառույցի կողմից տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում, թ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ, ժ. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով, ժա. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա, տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն, ժբ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով: Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն և պայմանագրով սահմանված ժամկետում համաձայնեցնում նախարարության հետ, ժգ. ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ է ներկայացնում ամիսը մեկ անգամ՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը պայմանագրով սահմանված ժամկետում ներկայացնում է նախարարություն։ Նախարարությունը ուսումնասիրում է ստացված հայտը և պայմանագրով սահմանված ժամկետում սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ի հաշվեհամարին (ֆինանսական միջոցների առկայության պարագայում)։ ԳՖԿ-ն նախարարությունից վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում բավարարում է հայտը և գումարը փոխանցում համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջները․ ժդ. տոհմային կենդանիների ձեռքբերումը իրականացվում է վարկը հաստատելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի գրավոր դիմումի հիման վրա և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող են երկարաձգվել ևս մեկ ամսով. 3) տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց հետո շահառուն ֆինանսական կառույցին ներկայացնում է՝ ա. ձեռքբերման պայմանագրի պատճենը, բ. ձեռք բերված կենդանիների տոհմային քարտերը, գ. կենդանիների համար վճարման անդորրագրերը, հաշվարկային փաստաթուղթը, հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր, դ. փոխադրող ընկերության հետ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), ե. կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատճենը), զ. համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը, է. բանկային հաշվեհամարը. 4) տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո շահառուն նախարարություն է ներկայացնում՝ ա. ձեռքբերման պայմանագրի պատճենը, բ. ձեռք բերված կենդանիների տոհմային քարտերը, գ․ գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերվող տոհմային ԽԵԿ-ը առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործումն ապահովելու վերաբերյալ, դ. համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը, ե. կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը

  5. (ներկրման դեպքում՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատճենը)․ 5) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝ ա․ ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար չօգտագործելու, բ. եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ վարկատուի հանդեպ կամ վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ, գ. շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, դ. շահառուի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիքներ հայտնաբերելու, ե. սույն կետի 2-րդ ենթակետի «ժդ» պարբերությամբ և 25-րդ կետով սահմանված պայմանները չպահպանելու, զ․ շահառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու: 19․ Տոհմային ԽԵԿ-ի անկումից, սանիտարական սպանդից կամ օտարումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ կցելով համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանի պատճենը, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք և տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող՝ կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից պատճենը: 20․ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը (նույնականացված համարով և փաստաթղթերով) օտարելու դեպքում ենթակա չեն կրկնակի վարկավորման։ 21․ Տոհմային ԽԵԿ-ի ականջապիտակի կորստի կամ վնասման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանված կարգով վերականգնում է պիտակը։ 22․ Եթե նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն խախտել է 19-րդ և 21-րդ կետերով սահմանված պայմանները, կամ շահառուի կողմից կենդանիների կերակրման, խնամքի և պատշաճ անասնաբուժասանիտարական համապատասխան պայմաններ չապահովելու հետևանքով տեղի է ունեցել անկում, ապա տվյալ կենդանիների մասով մինչ այդ պահը տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման՝ հայտնաբերման պահից երեք ամսվա ընթացքում (կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ հաստատված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը)։ 23․ Շահառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման 3 ամիսների ընթացքում (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը): 24․ Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության կամ այլ ծրագրերի շրջանակներում խնդրահարույց (վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորություններ, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն վարկի՝ ստանդարտ դասով չդասակարգված լինելու հանգամանք) պարտավորություններ ունեցող իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը։ 25․ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է տոկոսադրույքի սուբսիդավորվող վարկի մասին՝ ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները: 26․ Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի և ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով և ժամկետում հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին: 27․ Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված ակնհայտ կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է շահառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք: 28․ ԳՖԿ-ն առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն: 29․ Ծրագրի 28-րդ կետով սահմանված հաշվետվությունը ներառում է մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում` 1) վարկերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի և համայնքների՝ վարկերի քանակը, գումարը, վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը. 2) տեղեկատվություն ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին: 30․ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողներին

  6. կփոխհատուցվի յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի (1․0 մլն դրամ) կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 40%-ը՝ 25 գլուխ և ավելի ԽԵԿ-ի համար և 30%-ը՝ մինչև 25 գլուխ ԽԵԿ-ի համար։ 31․ Ծրագրին մասնակցության գործընթացը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով՝ 1) տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի՝ ա․ մինչև տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման աշխատանքների սկսվելը շահառուն էլեկտրոնային դիմում է նախարարություն՝ նշելով ձեռք բերվող տոհմային կենդանիների տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման վայրը և ժամկետները, բ․ ձեռքբերման ենթակա տոհմային ԽԵԿ-ի տոհմային քարտերի պատճենը, գ․ վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ), դ․ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ), ե․ Հայաստանի Հանրապետությունից կենդանիների ձեռքբերման դեպքում կենդանիների տոհմային ծագումը հիմնավորող այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)․ 2) նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով շահառուին ծանուցում է հաշվառված լինելու մասին, իսկ տոհմային կենդանիները ձեռք բերելուց հետո հաշվառված շահառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ ա․ տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման պայմանագիրը՝ կնքված շահառու դառնալուց ոչ ավելի, քան 2-3 ամիս առաջ, բ․ ձեռք բերված կենդանիների տոհմային քարտերը, գ․ կենդանիների համար վճարված անդորրագրերը և այլ հաշվարկային փաստաթղթեր, իսկ ներկրման դեպքում՝ նաև մաքսազերծման փաստաթղթերը, դ․ սահմանված կարգով նախատեսված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, ե․ համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը, զ․ բանկային հաշվեհամարը, է․ գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործելու և դրանց պահպանվածության, պտղատվության և ստացված սերնդի սեռահասակային կազմի մասին ամենամյա հաշվետվություն (ավարտված տարվա համար մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը) տրամադրելու վերաբերյալ (հաշվետվության ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով ծրագրի հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում)․ 3) նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը և շահառուին գրավոր տեղեկացնում է փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին․ 4) փոխհատուցման մերժման հիմք է հանդիսանում սույն կետի 2-րդ ենթակետում թվարկված փաստաթղթերում առկա տեղեկատվությունների անհամապատասխանությունը, թերի կամ ակնհայտ կեղծ լինելը․ 5) փոխհատուցման տրամադրման դրական եզրակացության դեպքում 30 օրացուցային օրվա ընթացքում նախարարությունը տվյալ ծրագրի և տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներից փոխհատուցման ենթակա գումարը (ներառյալ նաև կանխավճարը) համապատասխան պայմանագրի հիման վրա փոխանցում է շահառուի բանկային հաշվեհամարին․ 6) փոխհատուցված գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց․ 7) տոհմային ԽԵԿ-ի անկումից, սանիտարական սպանդից կամ օտարումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ կցելով համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանի պատճենը, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը և տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող՝ կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից պատճենը․ 8) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերի թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տեղեկացնում է շահառուին 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ․ 9) տոհմային ԽԵԿ-ի ականջապիտակի կորստի կամ վնասման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանված կարգով վերականգնում է պիտակը․

  7. 10) եթե նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն խախտել է սույն կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունով, 7-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված պայմանները, կամ շահառուի կողմից կենդանիների կերակրման և խնամքի համապատասխան պայմաններ և պատշաճ անասնաբուժասանիտարական իրավիճակ չապահովելու հետևանքով տեղի է ունեցել անկում, ապա հայտնաբերման պահից մեկ ամսվա ընթացքում տվյալ կենդանու մասով փոխհատուցված գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձման՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի N 283-Ն որոշման 1-ին կետը։ 32․ Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ շահառուի մեղքով դժբախտ պատահարների (հրդեհ, կայծակահարում, էլեկտրահարում), տարերային աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ) և գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով անկել են շահառուի տնօրինած կենդանիների ավելի քան 50 %-ը՝ ներկայացնելով թվարկված դեպքերը հավաստող փաստաթղթեր։ 6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ 33․ Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ 34․ Մոնիթորինգն իրականացվում է ամենամյա պարբերականությամբ, ընդ որում, ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացի առաջին մոնիթորինգն իրականացվում է շահառուի փոխհատուցման տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերում նոր անճշտություններ հայտնաբերելու դեպքում իրականացվում է նաև ընթացիկ մոնիթորինգ։ 35․ Մոնիթորինգի արդյունքում տրվում է եզրակացություն, որը ներառում է մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝ 1) տոհմային ԽԵԿ-ի և ստացված սերնդի գլխաքանակը՝ ըստ սեռերի․ 2) ստացված մատղաշի պահպանվածության մակարդակը․ 3) մթերատվության մակարդակը և արտադրված արտադրանքի ծավալները․ 4) իրացման ուղիները և ծավալները․ 5) ձեռք բերված կենդանիների կերակրման և խնամքի պայմանները։ 36․ Ֆինանսական կառույցի կողմից վարկի մոնիթորինգն իրականացվում է համաձայն վերջինիս ներքին իրավական ակտերի (ընթացակարգերի), ընդ որում, առաջին մոնիթորինգն իրականացվում է վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում: 7․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 37․ Ծրագրի հիմնական ռիսկերն են՝ 1) տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների ցածր վճարունակությամբ պայմանավորված՝ ծրագրով տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման նախանշած ծավալների չապահովումը. 2) համաճարակների հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձման և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը. 3) ներկրման դեպքում հանրապետություն տեղափոխման հետ կապված դժվարությունները։ 38․ Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են՝ 1) ծրագրի շրջանակում տրամադրվող երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և 12 ամսվա արտոնյալ ժամանակահատվածի սահմանում. 2) նախարարության կողմից «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի իրականացում, կենդանիների ապահովագրության ինստիտուտի ներդրում. 3) Հայաստանի Հանրապետությունում տոհմային ԽԵԿ-ի վերարտադրության կազմակերպում։

  8. 8. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 39․ Ծրագրի իրականացման ֆինանսական աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ 40․ Ծրագրի ընդհանուր բյուջեն 2025-2029 թվականների համար կազմում է շուրջ 1 մլրդ 365 մլն դրամ, վարկերի ընդհանուր մեծությունը գնահատվել է 1,750 մլրդ դրամ (աղյուսակ): 41. Ծրագրով նախատեսվում է վարկավորման եղանակով 1750 գլուխ ձեռք բերելու նպատակով վարկերի սուբսիդավորման համար հատկացնել շուրջ 517 մլն 708 հազար դրամ, իսկ ձեռք բերված 2190 գլուխ կենդանիների արժեքի փոխհատուցման համար՝ 847 մլն դրամ։ 42․ Տրամադրվող վարկերի գծով կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար հիմք են ընդունվել հետևյալ գործոնները՝ 1) ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 1.0 մլն դրամը (Հայաստանի Հանրապետությունում 2019- 2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր, ԵԱՏՄ անդամ պետություններում և Եվրոպայում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների գների վերլուծություն). 2) վարկերը տրամադրվելու են մինչև 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից սուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար վարկերը շահառուին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար` 3% տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով. 3) մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։ 43․ Ծրագրի իրականացման համար 2025 թվականին կպահանջվի շուրջ 69 մլն դրամ: 44․ Ծրագրի իրականացման շրջանակներում տվյալ տարվա համար տրամադրվող ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով ծրագրի համար նախատեսված սահմանաչափը։ Աղյուսակ Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը

  9. Տարիները Ընդամենը Ցուցանիշը 2025 2026 2027 2028 2029 2030 2031 2032 2033 կենդանիների 150 400 400 400 400 1750 թիվը, գլուխ ընդամենը վարկ, 150,000,000 400,000,000 400,000,000 400,000,000 400,000,000 1,750,000,000 դրամ Տոկոսադրույք, % 14 14 14 14 14 - սուբ- մայր գումարի սիդա- արտոնյալ 12 12 12 12 12 վորում ժամկետը, ամիս սուբսիդիայի 10 10 10 10 10 չափը, % սուբսիդա- վորման 13,750,000 49,947,917 81,614,584 103,281,251 114,947,918 81,666,668 46,250,001 20,833,334 5,416,667 517,708,340 գումարը, դրամ կենդանիների 150 510 510 510 510 2190 թիվը, գլուխ որից՝ մինչև 24 50 60 60 60 60 գլուխ փոխհատուցման 30 30 30 30 30 չափը, % փոխհա- որից՝ 25 գլուխ և 100 450 450 450 450 տուցում ավելի փոխհատուցման 40 40 40 40 40 չափը, % Փոխհատուցման ենթակա 55,000,000 198,000,000 198,000,000 198,000,000 198,000,000 847,000,000 ընդհանուր գումարը, դրամ Վարկերի սուբսիդավորման և կենդանիների արժեքի 68,750,000 247,947,917 279,614,584 301,281,251 312,947,918 81,666,668 46,250,001 20,833,334 5,416,667 1,364,708,340 փոխհատուցման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը, դրամ 9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 45․ Ծրագրի իրականացման արդյունքում՝ 1) 2025-2029 թվականների ընթացքում պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերելու շուրջ 3940 գլուխ (բազային՝ 2395 գլուխ) տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ, ինչը կնպաստի` ա. տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնման և տոհմային լայնածավալ միջոցառումների անցկացմանը, գ. նախիրներում տոհմային մայրական կազմի գլխաքանակի ավելացմանը՝ 2,5-3,0%-ով (սերնդի հետ միասին), դ. տավարաբուծության վարման աստիճանական ինտենսիվացմանը, ե. տավարաբուծական արտադրանքի շահութաբերության մակարդակի բարձրացմանը՝ առնվազն 20%-ով, զ. ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման արդյունքում տարեկան միջին կաթնատվության` 2550 կգ-ից հասցնել 4000 կգ, տավարի մսի՝ 1,5%-ով և կաթի արտադրության ծավալների՝ 7-8%-ով ավելացմանը, է. տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը. 2) առկա արոտավայրերի և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործմանը, ինչը

  10. կխթանի գյուղական բնակչության եկամուտների աճը. 3) պետական աջակցությամբ ձեռք բերված կենդանիներից և դրանց սերունդներից հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախիրները համալրած կովերի թիվը կգերազանցի 5000 գլուխը, ինչը թույլ կտա տարեկան ավելի արտադրել շուրջ 25 հազար տոննա կաթ և ավելի քան 1000 տոննա բարձրորակ տավարի միս (սպանդային զանգվածով) կամ տարեկան լրացուցիչ ստանալ 6,75 մլրդ դրամ արժողությամբ տավարաբուծական մթերքների համախառն արտադրանք: (հավելվածը լրաց. 10.04.25 N 419-Լ)

Cattle Breeding Development Program 2025-2029 · Nelum